Մանամայի նիստը. Մասնակիցներ, հետևանքներ և հակազդեցություններ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i108947-Մանամայի_նիստը._Մասնակիցներ_հետևանքներ_և_հակազդեցություններ
Չնայած լայնածավալ ընդդիմությանը, Մանամայի նիստը կայացավ հունիսի 25-ին և 26-ին: Այս հաղորդման ընթացքում կանդրառանանք նիստի մասնակիցներին, հետևանքներին ու հակազդեցություններին :
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 30, 2019 12:25 Asia/Tehran

Չնայած լայնածավալ ընդդիմությանը, Մանամայի նիստը կայացավ հունիսի 25-ին և 26-ին: Այս հաղորդման ընթացքում կանդրառանանք նիստի մասնակիցներին, հետևանքներին ու հակազդեցություններին :

Նախ խոսենք նիստի մասնակիցների մասին: Ովքե՞ր էին մասնակցել նիստին: Մասնակիցներին կարելի է բաժանել երկու խմբի՝ պետական և ոչ պետական մասշտաբով մասնակցած երկրներ: ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը և Եգիպտոսը, նիստին մասնակցել էին պետական մակարդակով: Սակայն  մեծ թվով խոշոր երկրներ չմասնակցեցին նիստին: Եվ չնայած իսրայելցի պաշտոնյաները հայտարարել էին, որ մասնակցելու էին նիստին, սակայն այդպես էլ ներկա չգտնվեցին նիստում:

Պաղեստինցի որևէ խումբ ներկա չեղավ նիստին, հայտարարելով, որ դա դավաճանություն կլիներ Պաղեստինի իդեալի նկատմամբ: Իսկ Եգիպտոսն ու Հորդանանը նիստին մասնակցել էին փոխնախարարների մակարդակով:

Նիստին մասնակցել էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահը, ով ոչ պետական կառույցից մասնակցած ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր: Ամեն դեպքում, պետք  է նշել, որ նիստի մասնակիցների մակարդակը ցույց է տալիս, որ այն պարտության է մատնվել:

Մանամայի նիստի հետևանքները

Նիստը կազմակերպվել էր Պաղեստինում ներդրումների համար  և Հորդանանում, Եգիպտոսում ու Լիբանանում բնակվող պաղեստինցիների համար ֆինանսական աղբյուրների ապահովման նպատակով: Ավելի վաղ, ԱՄՆ-ն հայտարարել էր պաղեստինցիներին 50 միլիարդ դոլարի հատկացման նախագծի շնորհանդեսի մասին: Նախագիծն ունի 179 ենթակառուցվածային ու առևտրային բաժիններ: Դրահամաձայն, նախատեսվում է ըստ ժամանակացույցի, Արևմտյան ափին ու Գազայում 1.9, 4.7 և 3.3 միլիարդ դոլարի ներդրում իրականացնել՝ Եգիպտոսում, Լիբանանում ու Հորդանանում բնակվող պաղեստինցիների համար:

Սպիտակ Տունը, 40 էջանոց մի զեկույց ներկայացնելով, հայտարարել է, որ այս ներդրումային նախագծով առնվազն մեկ միլիոն աշխատատեղ կբացվի: Նախագիծը պետք է առաջիկա 10 տարիների ընթացքում տրամադրվի պաղեստինցիներին: Դրա համաձայն, Պաղեստինի ՀՆԱ-ն պետք է դառնա կրկնակի: Այլ խոսքով, ԱՄՆ-ն պաղեստինցիներից աշխարհագրական ու անվտանգության կանխիկ արտոնություններ է ստանում, դրա դիմաց տալով ապառիկ տնտեսական խոստումներ:

Մանամայի նիստի ժամանակ այդպես էլ չպարզվեց, թե 50 միլիարդ դոլարից որքանն է  ապահովվել այդ նիստի արդյունքում: Հետևաբար, նպատակը, որ հետապնդում էր այս  նիստը, իրականություն չդարձավ:

Նիստն ուներ նաև քաղաքական նպատակներ՝ օգտվելով տնտեսական միջոցներից: Որոշ տեսաբաններ, ինչպես Դեյվիդ Միտրանին, համոզված են, որ տնտեսական ոլորտում երկրների միջև համագործակցությունը ստեղծում է նաև քաղաքական անվտանգության ու ռազմական համագործակցության հնարավորություն:

Ըստ երևույթին, ԱՄՆ-ի կառավարությունը նման նպատակ է հետապնդել Մանամայի նիստում՝ Պաղեստինի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կապակցությամբ: Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները, «դարի գործարք» տխրահռչակ նախագծի նախագծողներից է: Նա հայտարարել է, որ տնտեսական արտոնությունների միջոցով, կարելի է  պաղեստինցիներին հրավիրել բանակցության սեղանի շուրջ: Սակայն դա իրականություն չդարձավ, քանի որ Մանամայի նիստին որևէ պաղեստինյան խումբ ներկա չգտնվեց: Սիոնիստական ռեժիմը նույնպես հրաժարվեց մասնակցել նիստին:

Եգիպտոսում Իրանի շահերը պաշտպանող գրասենյակի նախկին նախագահ Մոջթաբա Ամանիի ասելով. «Նիստի պարտության պատճառներից մեկն այն էր, որ դրա անունը նախքան սկսվելը, փոխվեց՝ «դարի գործարք»-ից դառնալով «դարի հնարավորություն»: Դրանից հետո, նիստն ապացուցեց, որ ԱՄՆ-ն այլևս հեղինակություն չունի պաղեստինյան խմբերի ու տարածաշրջանի երկրների մոտ: Քանի որ մի կողմից պաղեստինցիները ԱՄՆ-ին անկողմնակալ խաղացող չեն համարում Իսրայելի հետ կոնֆլիկտում, մյուս կողմից, տարածաշրջանի շատ երկրներ բոյկոտեցին Մանամայի նիստը, համոզված լինելով, որ այն նախքան ծնվելն արդեն մահացած էր: Միացյալ Նահանգներն այնպիսի պայմաններում է հայտարարում Պաղեստինում ներդրումների մասին, երբ Գազայի հատվածը 2006թ առ այսօր գտնվում է Սիոնիստական  ռեժիմի բազկամողմանի շրջափակման մեջ: Եվ եթե իրոք ԱՄՆ-ն ազնիվ լիներ, կարող էր Մանամայի քարոզարշավի փոխարեն Սիոնիստական ռեժիմին ստիպել վերջ տալ շրջափակմանը:

Պաղեստինցիների հարցով ՄԱԿ-ի աջակցության վարչության  պետ Մաթիաս Շոմալեի ասելով. «Պաղեստինցիները հիասթափված են Վաշինգտոնից, քանի որ համոզված են, որ այս նիստում հարցը չի քննարկվոիմ հավասարը հավասարի հետ սկզբուքնով»:

Ամերիկացի տեսաբան Ստեֆան Ուալթը, հարցականի տակ դնելով ԱՄՆ-ի ազնվությունն ասում է . «Նրանք, ովքեր ասում են, որ Թրամփի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների նախագիծը չի կարող արդյունք ունենալ, մոռացել են, որ այն ընդհանրապես չէր կարող արդյունք ունենալ, եթե ենթադրվում է, որ դա պիտի լինի կայուն և արդար խաղաղությունը: Նպատակն այլ է եղել՝ ժամանակի վատնում, մեղավորի դերի փոփոխություն և Իսրայելի վերահսկողությունն արևմտյան հատվածի վրա դյուրին դարձնել»:  

Ի վերջո պետք է ասել, որ Մանամայի նիստը ցուց տվեց, որ արաբական երկրների ժողովուրդների ու կառավարությունների միջև առաջացել է ճեղք: Հորդանանում,  Եգիպտոսում ու Բահրեյնում ցույցեր են տեղի ունեցել Մանամայի նիստի դեմ: Ցուցարարներն իրենց կառավարություններց պահանջել են չմասնակցել նիստին: Սակայն Ալե Խալիֆան հյուրընկալեց նիստը, իսկ Եգիպտոսի ու Հորդանանի ներկայացուցիչները մասնակցեցին դրան:

Աշխարհի մեծ թվով երկրներում, այդ թվում՝ Հորդանանում ու Բահրեյնում, տեղի ունեցան նիստի կայացման դեմ բողոքի ցույցեր: Արդյունքում, Հորդանանի խոհրդարանը պահանջել է հարցապնդման ենթարկել կառավարությանը: Բահրեյնցիները հայտարարել են, որ իրենց երկրում այս նիստի կայացումը նենգ քայլ էր՝ ուղղված պաղեստինցիների նպատակների դեմ: Նրանք հայտարարեցին, որ Ալե Խալիֆայի դիրքոշումը չի համապատասխանում իրենց դիրքորոշմանը և իրենք կանգնած են պաղեստինցիների կողքին: Մի շարք քաղաքական գործիչներ նույնպես դեմ են արտահայտվել Մանամայի նիստին: Նրանցից են Իրաքի Ազգային Հիքմաթի ղեկավար Սեյեդ Ամմար Ալ Հաքիմը և շեյխ Իսա Ղասեմը: Ալ Հաքիմը հայտարարել է, որ նիստը մեռած ծնվեց, քանի որ ներկայումս Սիոնիտական ռեժիմը չի կարողանում ձևավորել կառավարոթյուն և չէր կարող մասնակցել նիստին: Իսկ Բահրեյնի շիաների  ղեկավար շեյխ Իսա Ղասեմն ասում է . «Դարի գործարքը ագրեսորի հետ համագործակցելու համար էր: Սակայն պաղեստինցիները երբեք պատրաստ չեն լինի իրենց հայրենիքը մի քանի միլիոն դոլարի դիմաց վաճառել Թրամփին ու սիոնիստներին: Այս նախագիծը նպատակ ունի վաճառել մեր արժանապատվությունն ու պատիվը»: