Սպառազինական առևտուրը, Արևմուտքի շահամոլությունը և վահաբիականության միլիտարիզմը (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i109002-Սպառազինական_առևտուրը_Արևմուտքի_շահամոլությունը_և_վահաբիականության_միլիտարիզմը_(4)
Ներկայացնում ենք այս հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին ,թե ԱՄՆ-ն ու արևմտյան երկրներն ինչ նպատակներ են հետապնդում սպառազինություն վաճառելուց: Անդրադարձանք նաև սպառազինական վաճառքից գոյացող շահույթին:Այսօր կխոսենք սպառազինական գնումների հետևանքների մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 01, 2019 16:50 Asia/Tehran

Ներկայացնում ենք այս հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին ,թե ԱՄՆ-ն ու արևմտյան երկրներն ինչ նպատակներ են հետապնդում սպառազինություն վաճառելուց: Անդրադարձանք նաև սպառազինական վաճառքից գոյացող շահույթին:Այսօր կխոսենք սպառազինական գնումների հետևանքների մասին: Ընկերակցեք մեզ:

Արաբական աշխարհի սպառազինական առևտուրն ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների հետ, միակողմանի առևտուր է, քանի որ շահույթը պատկանում է Արևմուտքին: Սակայն մյուս կողմից այն անհետևանք չի մնում նաև արաբաան երկրների համար: Մի կողմից թալանվում է մուսուլմանների հարստությունը, տարածվում է  ծայրահեղականությունը, վահաբիական ահաբեկչական խմբերն ամրանդվում են և գնորդ երկրներում ավելի է ամրապնդվում ոստիկանական մթնոլորտը: Իսկ մյուս կողմից, տարածաշրջանում երկարատև պատերազմների հնարավորություն է  ստեղծվում: Արաբական հետամնաց երևկրները քաղաքական ու անվտանգության առումով ավելի են կախվում Արևմուտքից և ի վերջո այս ամենը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը:

Պարսից Ծոցի տարածաշրջանն ու այն երկրները որ ունեն նավթի պաշարներ, այդ թվում Իրանն ու Իրաքը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Էմիրություններն արտադրում են համաշխարհային նավթի 56 տոկոսը: Իսկ միայն Սաուդյան Արաբիան, 266 միլիարդ բարել նավթով, իրեն է հատկացրել աշխարհի նավթի 22 տոկոսը:

Ռիադը, Պարիսց ծոցի արաբական մի շարք երկրների հետ, արևմտյան սպառազինության ամենամեծ գնորդն է: Այլ խոսքով, նավթի, գազի և այլ բնական պաշարներից առաջացած այս տարածաշրջանի հարստությունը, հանձնվում է զենք վաճառող երկրներին: Իսկ այդ զենքն օգտագործվում են նաև ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների շահերն ապահովելու համար:

Իրաքի նախկին ԱԳՆ Էբրահիմ Ջաֆարին, 2018թ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում որի նպատակն էր պաշտպանել պաղեստինցիների շահերը, նշեց, որ ԱՄՆ-ի կառավարությունը բազմաթիվ գործողություններ է իրականացրել տարածաշրջանի երկրների դեմ, այդ թվում՝ տարածաշրջանի ժողովուրդների հարստության թալանումը և միջազգային համաձայնագրերի նկատմամբ Վաշինգտոնի անարգալից վերաբերմունքը: Հենց այս քայլերը պատճառ են դարձել, որ պատերազմների հնարավորություններն աճեն, ինչն սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Էմիրություններն ու Բահրեյնն աջակցում են Սաուդյան Արաբիային՝ Եմենի դեմ պատերազմում: Մյուս կողմից, նրանք համագործակցում են Վաշինգտոնի հետ՝ Արևմտյան Ասիայում ճգնաժամի հարցի վերաբերյալ: Այս ամենը պատճառ է դարձել, որ ծայրահեղական խմբերը տարածաշրջանում ավելի ակտիվանան: Մյուս կողմից, այս զենքերի մեծածավալ գնումները, տարածաշրջանում երկարատև պատերազմների պատճառ են դարձել: Դրանցից են Եմենի պատերազմն ու Սիրիայի ճգնաժամը: 

2008թ սկսած, ԱՄՆ-ն երկարատև պատերազմներ հրահրելու քաղաքականություն որդեգրեց: Իսկ իսլամական զարթոնքից հետո, 2011թ, Վաշինգտոնը սկսեց աջակցել բռնատեր պետություններին՝ ժողովրդական շարժումների դեմ պայքարում: Այստեղ շատ կարևոր է Ռիադի դերը, որը ոչ միայն ապահովում է Արևմուտքին անհրաժեշտ էներգիան, այլ նաև մեծ դերակատարություն ունի պաղեստինյան շարժման առաջխաղացումը կասեցնելու հարցում:

Թրամփ. Սաուդյան Արաբիան կաթնատու կով է

 

 

Նման երկարատև պատերազմներից է Եմենի պատերազմը, որը պատճառ է դաձել, որպեզի Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների սպառազինական առևտուրը ավելի մեծ չափերի հասնի: Սաուդյան Արաբիան, Մալեք Սալմանի ղեկավարությունից հետո, 2015թ մարտին լայնածավալ ռազմական գործողություն սկսեց Եմենի դեմ: Անհավասար պատերազմ, որը շարունակվում է մինչև այսօր և մեծ շահույթ ապահովում արևմտյան սպառազինություն արտադրող ընկերություններին: Այս ընթացքում գնված արևմտյան սպառազինության մաս են կազմում F15 ուղղաթիռներն ու Apache ինքնաթիռները, տարբեր տեսակի ռումբեր ու այլ տեսակի սպառազինություն: Պետք է ասել, որ 2015թ մարտից մինչև 2018թ հուլիսը, Եմենում, արևմտյան զենքերով իրականացված հարձակումների հետևանքով, զոհվել է 6500 խաղաղ բնակիչ, որոնցից 1600-ը՝ երեխաներ: Այս պատերազմում հաղթելու նպատակով, Սաուդյան Արաբիան սպառազինական խոշոր պայմանագրեր է կնքել ԱՄՆ-ի հետ:

2018թ ապրիլին ամերիկյան Times օրաթերթին տված հացազրույցում, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմադ բին Սալմանը, խոսելով Եմենի դեմ պատերազմում ԱՄՆ-ի դերակատարության մասին, նշել էր. «Մենք Եմենի պատերազմում չենք ակնկալել ԱՄՆ-ի աջակցությունը: Մենք մեր կոալիցիայի շրջանակներում գործողություններ ենք իրականցնում, իսկ ամերիկացիները դիտորդի դերում են»: Բին Սալմանի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն մեծ ցանկություն չունի, որպեսզի Եմենի դեմ պատերազմն ավարտվի: Որովհետև Սաուդյան Արաբիան շարունակում է Թրամփի կառավարության համար լինել կաթնատու կովի դերում: Եվ, բնակաբաբար, որքան պատերազմը երկար տևի, այնքան շատ սաուդական հարստություն կլցվի ամերիկյան ընկերությունների գրպանը:

Սաուդյան Արաբիայի նավթային դոլարները՝ սպառազինություն արտադրող արևմտյան ընկերությունների գրպանում

 

 

Սիրիայի ճգնաժամում ևս արաբական հետամնաց երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցեցին ահաբեկչական խմբերին: Այս ճգնաժամի ընթացքում, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից,  Բրիտանիաիյց և Սիոնիստական ռեժիմից գնված միլիարդոավոր դոլար արժողությամբ զենքերը, Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների միջոցով փոխանցվեցին ԻԼԻՊ  և Ալ Նուսրա խմբավորումներին: Այս երկրներն իրանաֆոբիա և շիաֆոբիա տարածելով և սուտ հայտարարություններ անելով, կատարեցին մի գործողություն, որի համաձայն, Արևմուտքը, զենք վաճառելով աջակցում է  արաբական երկրների անվտանգության ապմրապնդմանը: Իսկ դրա դիմաց, Սաուդյան Արաբիայի նավթային եկամուտները մտնում են արևմտյան ընկերությունների գրպանը: Դա այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի ու արաբական հետմնաց երկրների իշխանությունները իրենց երկրներում հեղինակություն չեն վայելում  և արևմտյան զենքը չի կարող նրանց զերծ պահել սպառնալիքից:

Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում՝ Սպիտակ Տան դիմաց

 

 

Անվտանգություն՝ նավթի դիմաց բանաձևը Թրամփի ժամանակ ավելի մեծ ծավալ ստացավ: Արաբական երկրների իշխանությունները շարունակում են ավելի ու ավելի կախված մնալ Սպիտակ Տնից: Թրամփը համոզված է, որ ԱՄՆ-ի դաշնակիցներն իրենց անվտանգությունն ապահովելու համար պետք է ավելի մեծ ծախսեր անեն: Հենց այդ պատճառով, Թրամփն իր քարոզարշավի ժամանակ Արաբիային նմանեցրեց կանթատու կովի: Միսիսիպիում ունեցած ելույթում, նա հայտարարեց. «Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիային: Թերևս մտածեք այն պատճառով, որ նրանք հարուստ են: Սակայն ես ասում եմ, որ սիրահարվել եմ այդ երկրի թագավորին և նրան ասել եմ, որ աջակցելու ենք իրենց, քանի որ առանց մեր աջակցության, նրքան երկու շաբաթից ավելի չեն կարող գոյատևել: Հետևաբար նրանք պետք է ավելացնեն իրենց ռազմական բյուջեն»:

Սպառազինական առևտրի ծավալները Թրամփի օրոք աճել են

 

 

Փորձագետ Մադավի Ալ Ռաշիդն այս կապակցությամբ նշում է . «Քանի որ Թրամփը լավապես տեղյակ է Սաուդյան Արաբիայի իշխանության խոցելիության մասին, մշտապես այդ մասին հիշեցնում է Ռիադի ղեկավարներին, որպեսզի նրանք շարունակեն մնալ վախի մթնոլորտում: Կիրառելով այս ձևը, նա ցանկանում է սաուդցիներին պարտադրել մշտապես գոհացնել ամերիկացիներին և կատարել ԱՄՆ-ի ցանկությունները»:

Ինչևէ, պետք է ասել, որ արաբական հետամնաց երկրների կողմից արևմտյան զենքերի գնումը նրանց վերածել է արևմտյան զենքի պահեստների, ինչը բացասաբար է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա: Այլ խոսքով, արաբական հետամնաց երկրները, չունենալով հեղինակություն իրենց ժողովուրդների մոտ, ավելի ու ավելի շատ զենք են գնում Արևմուքտից, ինչը  տարածաշրջանի համար որևէ օգուտ չունի: