Ճապոնիայի Օսակայում G20-ի գագաթնաժողովը` անհամաձայնությունների ստվերի ներքո
Հունիսի 28-ին և 29-ին Ճապոնիայի Օսակայում տեղի ունեցավ Մեծ քսանյակի առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը:
G20- ի գագաթնաժողովի ձևավորման գաղափարը առաջացել է 1999 թ-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած 7 արդյունաբերական երկրների հանդիպման ժամանակ, նպատակ ունենալով լուծել միջազգային տնտեսական խնդիրները: Այնուհետև առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ 2008 թվականին Վաշինգտոնում: Նիստի եզրափակիչ հայտարարության մեջ կարևորվել է արտաքին առեւտրում ցանկացած հովանավորչական քաղաքականությունից զերծ ազատ առևտուրը:
Մեծ քսանյակի խումբը բաղկացած է տնտեսական ուժերից և մի շարք տնտեսապես կարեւոր երկրներից, Եվրամիության հետ միասին: Աշխարհի համախառն ներքին արդյունքի 85 տոկոսը և առևտրական փոխանակումների ընդհանուր արժեքի 75 տոկոսը պատկանում է G20- ի անդամ երկրներին։
G20- ի անդամ երկրներն են Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Գերմանիան, Ավստրալիան, Ինդոնեզիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Բրազիլիան, Բրիտանիան, Թուրքիան, Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Կանադան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Հնդկաստանը եւ Եվրամիությունը:
Չնայած անդամ երկրների զբաղեցրած աշխարհագրական տարածքին եւ ֆինանսական հզորությանը, Մեծ քսանյակի խմբի գործառույթը քննադատվում է միջազգային շրջանակների եւ անդամների կողմից: Խմբի անդամ երկրների կառուցվածքի տեսակետից բազմաթիվ երկրներ, ներառյալ Մալայզիան եւ Նիգերիան, բողոքում են և նրանք համոզված են, որ G20- ի խմբի անդամների ընտրությունը հիմնված է ոչ թե ուժեղ եւ առաջընթաց տնտեսության ,այլ արդյունաբերական 7 երկրի մասնավորապես Միացյալ Նահանգների քաղաքական տեսակետի վրա: Այդ իսկ պատճառով, ի սկզբանե, բացահայտվեց G20- ի խմբի անարդյունավետությունը և դրա ազդեցությունը միջազգային զարգացումների վրա:
Տնտեսական հարցերի միջազգային փորձագետ Ալի Ասղար Զարգարն ասում է.« G20-ի անդամ երկրների տնտեսությունները փխրուն են, քանի որ վերջին տարիներին նրանց տնտեսությունը անկայուն է եղել»:
Մեծ քսանյակի խմբի անդամների ավելի քան հիսուն տոկոսի երկրորդ խոշոր քննադատությունն ուղղված է՝ Միացյալ Նահանգների եւ եվրոպական արդյունաբերական երկրների մոտեցումների ու գործողությունների դեմ։
Որոշ անդամ երկրների, այդ թվում` Հնդկաստանի, Թուրքիայի և Ինդոնեզիայի կարծիքով, G20-ի խումբն ստեղծվել է արդյունաբերական և զարգացող երկրների մասնակցությամբ միջազգային տնտեսության վրա ազդելու եւ խնդիրները լուծելու համար: Սակայն վերջին երկու տարիների ընթացքում այս խումբը դարձել է Անվտանգության խորհրդի մշտական երկու անդամներ, այսինքն Միացյալ Նահանգների և Չինաստանի վեճերի հաշվեհարդարման և նոր գործընկերներ ներգրավելու հարթակ և երկկողմ հարցերի շուրջ նրանց տարաձայնությունները ստվեր են նետել Մեծ քսանյակի խմբի նիստերի վրա:
Համաշխարհային առեւտրի, ներգաղթի, կլիմայական փոփոխության, ԱՄՆ-ի միակողմանիության վերաբերյալ վեճերը, այդ թվում, մի կողմից Չինաստանի եւ ԱՄՆ-ի իսկ մյուս կողմից Ռուսաստանի և Ճապոնիայի միջեւ տարաձայնությունները, պատճառ են դարձել որ Մեծ քսանյակի խումբը չկարողանա ամրապնդել իր անդամների միջև կոնվերգենցիան և լուծել գլոբալ տնտեսական խնդիրները:
Ճապոնիայի արդյունաբերության նախարար Հիրոշիգեսեկոն G20-ի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարների 20-րդ գագաթնաժողովում ասել է, որ այս խմբի անդամները տարբեր կարծիքներ ունեն էներգիայի եւ կլիմայական փոփոխության վերաբերյալ և դա դժվարացնում է այդ հարցերում համաձայնության գալու գործընթացը:
Անկասկած, G-20- ի երկրները հաշվի առնելով իրենց աշխարհագրական և տնտեսական պայմանները տարբեր ակնկալիքներ ունեն G20- ի գագաթնաժողովից: Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան և Եվրամիությունը, որպես արեւմտյան ուժեր մեկ ճակատ են կազմում: Նրանք փորձում են զարգացող երկրներին ներգրավելով գլոբալ տնտեսական խնդիրների լուծման հարցերում, ապահովել իրենց շահերը:
Մյուս կողմում Արգենտինան, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Մեքսիկան եւ Թուրքիան ակնկալում են տնտեսական ուժերի հետ համագործակցելով մուտք գործել առևտրային և տնտեսական ազատ շուկաները, և օգտագործել միջազգային համագործակցության հնարավորությունները և հասանելիություն ունենալ տարբեր տեխնոլոգիաներին:
G20-ի խմբում Ավստրալիան, Հարավային Կորեան և Ճապոնիան ԱՄՆ-ի դաշնակիցներից են: Չնայած այդ երկրները, հատկապես Ճապոնիան, շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխության վերաբերյալ անհամաձայնություններ ունեն ԱՄՆ-ի հետ, սակայն նրանք, ի վերջո, այս խմբում՝ ամերիկյան ճակատում են:
Սաուդյան Արաբիան արդյունաբերական եւ տնտեսական աճի առումով, G-20-ի անդամ մյուս երկրների համեմատ շատ ավելի վատ վիճակում է և նրա եկամուտները կախված են նավթի վաճառքից: Հետևաբար, Սաուդյան Արաբիայի G20-ի խմբում անդամակցության ընտրությունը լիովին քաղաքական քայլ է և դա արվել է Սաուդյան իշխանություններին գլոբալ քննադատություններից պաշտպանելու համար: Հետեւաբար, Սաուդյան Արաբիան մասնակցում է հանդիպումներին աթոռները լրացնելու եւ ԱՄՆ դիրքերը պաշտպանելու համար: Սակայն, Ռուսաստանն ու Չինաստանը տարբեր դիրքորոշում ունեն,G-20 անդամ մյուս երկրների համեմատ, որոնք կարող են ազդել դրա վրա:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Չինաստանի և ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները կտրուկ աճել են: Սակայն 2017 թվականին Դոնալդ Թրամփի նախահագ ընտրվելով, ոչ միայն վեճերը վերածվել են Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային կոնֆլիկտի, այլև նրա պաշտպանական քաղաքականությունը ամերիկյան տնտեսության եւ արդյունաբերության վերաբերյալ, բացասաբար են ազդել գլոբալ տնտեսական աճի վրա: Չնայած անցյալ տարի Արգենտինայում կայացած G20-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Շի Ձի Պինգը համաձայնության էին եկել հրադադարի և լարվածության մեղմացման շուրջ:
Սակայն, Բուենոս Այրեսի համաձայնությունից հետո ԱՄՆ-ի կողմից երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմը սրվել է և ԱՄՆ-ն 25 տոկոս ավելացրել է Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը: Անկասկած, այս տարաձայնությունները ստվեր են նետել Ճապոնիայի Օսակայում կայացած գագաթնաժողովի վրա: Հետևաբար Չինաստանը փորձում էր այս գագաթնաժողովում մյուս անդամների հետ կոնսենսուս ստեղծել ԱՄՆ-ի պաշտպանողական քաղաքականության դեմ :
Չինաստանի նախագահ Շի Ձի Պինգն ասել է, որ մենք պետք է խուսափենք միակողմանի, նեղ եւ փակ քաղաքականությունից: Մենք պետք է պահպանենք ԱՀԿ կանոնները, աջակցել բազմակողմ առեւտրային համակարգին և ստեղծենք համաշխարհային բաց տնտեսություն:
Հաշվի առնելով, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ի դաշնակիցները, ինչպիսիք են Ճապոնիան եւ Հարավային Կորեան, նույնպես տուժում են Թրամփի այդ քաղաքականություններից, Չինաստանը հուսով է, որ G20 խմբի նպատակների եւ պլանների շրջանակներում, կկարողանա դադարեցնել ԱՄՆ-ի հակաառևտրային քաղաքականությունը: Թեեւ Պեկինը լավ գիտի, որ արդյունավետ կոնվերգենցիայի ստեղծումն շատ դժվար է:
Մոսկվան եւ Պեկինը եկել են այն եզրակացության, որ համագործակցությամբ և ընդհանուր դիրքորոշներով կարող են դիմակայել Միացյալ Նահանգների միակողմանիությանը:
G20- ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Ճապոնիայի, Օսակա քաղաքում, այն պայմաններում երբ Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել անդամների վրա նրանց ստիպելով ենթարկվել իր քաղաքականություններին: Վաշինգտոնն առաջ է քաշել այնպիսի հարցեր, ինչպիսիք են էներգակիրների փոխադրումների ճգնաժամը և միջազգային ջրային ուղիների անվտանգությունը, որպեսզի մտահոգություն առաջացնի G20-ի խմբի խմբում նրանց տիպելով հետեւել Սպիտակ տան դաժան քաղաքականությանը:
Նավթ ներկրող երկրներն իրենց տանկերների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա ձգտում է առաջ մղել իր քաղաքականությունները:
Սա այն դեպքում, երբ Պարսից ծոցի եւ Օմանի ծովի անվտանգությունը միշտ ապահովվել է Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմի կողմից եւ նավթը համաշխարհային շուկաներ տեղափոխելը եղել է առանց որեւէ փոքր դժվարության: Հետեւաբար, ԱՄՆ-ն միակ գործոնն է, որը խաթարում է էներգիայի անվտանգությունը:
Բացի այդ, Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանում անապահովություն ստեղծելով Պարսից ծոցի հարավային սահմանի արաբական երկրներին տնտեսապես կթել: Հաշվի առնելով Չինաստանի դիմադրությունը ԱՄՆ տնտեսական ճնշումներին, Թրամփը չի կարողացել Օսակայի գագաթնաժողովում հասնել իր նպատակներին: Հանդիպման ժամանակ Թրամփը հրաժարվեց Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների համար նոր սակագներ կիրառելու որոշումից, որը ցույց է տալիս Վաշինգտոնը չի կարողանում իր կամքը պարտադրել Չինաստանին:
Այս տարվա G20-ի գագաթնաժողովը վկայում է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դեմ Չինաստանի և այլ երկրների դիմադրության կարողությունների մասին:
Այս տարվա G20-ի խմբի հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը փորձեց ցույց տալ որ ճկուն է և պատրաստ է առևտուր անել: Թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է.««Եթե Օբամայի վարչակազմը Patriot ՀՕՊ համակարգը մատակարարեր Թուրքիային, ապա Անկարան չէր գնա ռուսական պաշտպանական համակարգի կողմը»: Չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նույնպես Թրամփը խուսափել է կիրառել ագրեսիվ և հարձակողական մոտեցում:
Տարբեր երկրների միջեւ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դեմ կայացած համաձայնությունը պատճառ է դարձել որ G20-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը չփորձի խոչընդոտել խմբի աշխատանքները:
Այս տարի G20-ի խմբի հանդիպումը, որի ընթացքում խմբի անդամների մեծամասնությունը դեմ էին ԱՄՆ-ի քաղաքակնություններին, մի փոքր տարբերվում էր նախորդ նիստերից: Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի ձգտումը ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար և նրա կառավարության ձախողումն արտաքին քաղաքականության մեջ, G20-ի խմբի երկօրյա հանդիպումների ընթացքում նրա վարքի փոփոխությունն ավելի շատ մարտավարական քայլ է համարվում:
G20-ի խմբի այս տարվա հանդիպումը, ինչպես նախորդ տարիների հանդիպումները տարբեր պատճառներով, այդ թվում, տարբեր հարցերի վերաբերյալ անդամ երկրների տարբեր տեսակետների պատճառով որոշակի ձեռքբերում չի ունեցել: