Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (120)
Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք « Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ » հաղորդաշարի հերթական համարը, որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:
Բժշկական հոսքային էլեկտրոնի արագացման սարքը, որը կոչվում է Օմիդ, շահագործման է հանձնվել: Սարքն աշխատում է 6 մեգաէլեկտրոն էներգիայով: Այն արտադրվել է Սպահանի բժկական համալասարանի, նույն քաղաքի գիտատենիկական ավանի, Ատոմային էներգիայի կազմակերպության, նախագահի աշխատակազմի գիտատեխնոլոգիական վարչության, Առողջապահության նախարարության և Բեհիար գիտահեն ընկերության համատեղ ջանքերով:
Սարքը նախատեսված է քաղցկեղով հիվանդների ուլտրաձայնային հետազոտության համար: Սարքի բացման արարողությունը տեղի ունեցավ այս տարվա գարնանը՝ ԻԻՀ նախագահի ներկայությամբ:
Սպահանի Բժշկական համալասարանի ռեկտորի ասելով. «Քիմիաթերապիան և ճառագայթային բուժումները շատ կարևոր են հատկապես՝ մաշկի, երիկամների, ոսկորների, ուղեղի և այլ օրգաններում քաղցկեղի բուժման ոլորտներում»:
Միջազգային ստանդարտների համաձայն, երկրները պետք է յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի դիմաց ունենան ռադիոթերապիայի մեկ սարք: Այս սարքերը, որ ներկայումս արտադրվում են նաև Իրանում, կարևոր նշանակություն ունեն լազերային բուժման համար: Դրանք արտադրելու համար անհրաժեշտ է համապատասխան տեխնոլոգիա: Այս սարքն օգնում է գտնել այն հատվածը, որը պետք է ճառագայթվի:
Սպահանի Բժշկական համալսարանի ռեկտորի ասելով, նման տեխնոլոգիա ունեն ԱՄՆ-ն, Չինաստանը, Բրիտանիան: Իսկ Իրանը արդեն չորրորդ երկիրն է, որ արտադրում է նման սարք: Ընդհանուր առմամբ, արտադրության գործընթացը տևել է հինգ տարի: Սարքավորման գինը 1/3-ով ավելի էժան է արտասահմանյան նմանատիպ սարքերից: Արդեն մեկ տարի է, Իրանի Առողջապահության նախարարության կողմից տեղի են ունենում լաբորատոր-տեխնիական փորձարկումներ:
Գիտնականները, պոլոնիումի վրա հետազոտություններ անելով, հասկացել են, որ այս մետաղը, համապատասխան պայմաններում, կարող է միաժամանակ լինել հեղուկ և պինդ վիճակներում: Նյութերն ընդունում են տարբեր ձևեր՝ հեղուկ, գազ կամ պինդ: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ նույն նյութը միաժամանակ կարող է լինել երկու վիճակում: Որպես օրինակ՝ պոլոնիումը մեծ ճնշման և բարձր ջերմության պայմաներում, կարող է լինել և պինդ և հեղուկ վիճակներում: Այս նյութը քարացած վիճակում ունի բյուրեղային կառույց: Սակայն երբ այն ենթարկվում է ճնշման, դրա ատոմները հայտնվում են բարդ համակարգում: Այս նյութի հինգ ատոմները, որոնք նման են քառանկյունու, գտնվում են մի անկյունում, իսկ հիգերորդը գտնվում է մեջտեղում և շղթաներով պահում ձևը: Ճնշման պայմաններում, այդ շղթաները քայքայվում են և պոլոնիումը համակարգված վիճակից վերածվում է ոչ համակարգված վիճակի: Գիտնականներն այս ուսումնասիրության համար օգտվել են կլոնավորման մեթոդից, որպեսզի հասկանան, որ խիստ պայմաներում, 2000 ատոմ պոլոնիումն ինչ տեսք է ունենալու: Երբ ճնշումն ու ջերմությունը հասնում են 2-4 գիգապասկալի, պոլոնիումի ատոմները ստանում են շղթայական վիճակ: Ատոմների միջև տեղի ունեցած քիմիական ռեակցիաների արդյուքնում, 400-800 կալվին ջերմաստիճանում, ատոմները հայտնվում են բյուրեղացած վիճակում: Սակայն երբ ատոմների միջև եղած շղթաները հալչում են, պոլոնիումը վերածվում է հեղուկի: Գիտնականները համոզված են, որ նման փորձ կարելի է կիրառել նաև այլ մետաղների վրա: Այս հետազոտությունը հրապարակվել է PNAS պարբերականում:
