ԱՄՆ-ը եւ Իրանի ուրանի հարստացման իրավունքի մերժումը
Իրանի ատոմային հարցը 2000 թվականից իվեր ԱՄՆ-ի գլխավորած արեւմտյան պետությունների համար դարձել է պատրվակ Իրանի դեմ համակողմանի ճնշումներ, միակողմանի պատժամիջոցներ և Անվտանգության խորհրդի պատժամիջոցներն իրականացնելու համար:
Այդուամենայնիվ այդ հարցի կարգավորման համար միջազգային խորհրդակցությունները եւ Իրանի բարիացակամությունը, իվերջո հանգեցրին կարեւոր համաձայնության: 2015-ի հունիսից Վիեննայում Իրանի եւ 5+1-ի կողմից հայտարարվեց ՀԳՀԾ-ի մեկնարկը ,որը գործադրման հանձնվեց 2016-ի հունվարից: ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի պարտավորությունները վերահսկող միջազգային կառույցը համարվում է Ատոմային էրերգիայի միջազգային գործակալությունը,որը հայատարարել է Իրանի կատարյալ հավատարմությունն այդ համաձայնագրին: ԱՄՆ-ը, որպես 5+1-ի անդամներից մեկը ,Բարաք Օբամայի նախագահության տարիներին ,զանազան պատրվակներով հրաժարվում էր իր պարտավորություններից:
Նշելի է ,որ ԱՄՆ-ի որդեգրած բազմակողմ դիրքորոշումը չշարունակվեց Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին: Թրամփը թե՛ ընտրապայքարի ժամանակ եւ թե՛ իր պաշտոնը ստանձնելուց հետո, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝Ատոմային համաձայնության գծով քննադատական մոտեցում դրսեւորելով այն հայտարարեց ամենավատ համաձայնությունը: 2017-ի մարտին ,Թրամփը միջուկային համաձայանգրի մասին ասել է.«ՀԳՀԾ-ն իմ կյանքում տեսած ամենավատ համաձայնություններից մեկն է»: 2017-ից ,երբ Թրամփը Սպիտակ տանը անցավ պաշտոնի անգամներ վերանորոգեց ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի պարտավորությունները,սակայն վերջին փուլում հայտարարեց, որ այլեւս չի վերանորոգելու այն: Թէեւ երկար ժամանակ ենթադրություններ էր կատարվում այն մասին թե՝ Դոնալդ Թրամփը ինչ որոշում է ընդունելու ՀԳՀԾ-ի մասին ,իվերջո նա 2018 մայիսի 8-ին Սպիտակ Տանը հայտարարեց ,որ ԱՄՆ-ը հեռանալու է միջուկային համաձայնագրից եւ երկու փուլերով ,այսինքն 2018-ի օգոստոսին եւ նոյեմբերին ծավալուն ու նոր պատժամիջոցներ է սահմանելու Իրանի դեմ:
ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի պահանջները ,որը նշանակում էր լուրջ սահմանափակություններ ատոմական ծրագրի հարցով ,ոչ միայն հակասում էր համաձայնագրի դրույթներին , այլեւ նա հիմնականում ներկայացնում էր ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս պահանջներ ,այսինքն սահմանափակել Իրանի հրթիռային ծրագիրը եւ փոխել Իրանի տարածաշրջանային քաղաքականությունները,որոնք կատարելապես համընկնում էին Իսրայելի եւ Վաշինգտոնի արաբ գործընկերների ,այդ թվում ՝Սաուդական Արաբիայի ցանկություններին: Ամերիկացիները քաջ գիտակցում էին ,որ Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում հարգել է իր բոլոր պարտավորությունները,սակայն իրենց գործողությունները արդարացնելու նպատակով Իրանի դեմ կեղծ ու սուտ մեղադրանքներ էին ներկայացնում: Այդուամենայնիվ ,ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը ապացուցող միջազգային կառույց ՝Ատոմական էներգիայի միջազգային գործակալությունը ,մինչ օրս 15 անգամ հաստատել է այդ հարցը:«ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն ,հայտարարելով ,որ հիշյալ կառույցը քննարկել է ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի հավատարմությունը իր պարտավորությունների իրականացման հարցով շեշտել է.«Թեհրանը հավատարիմ է եղել իր պարտավուություններին եւ կարեւոր է այն ,որ Իրանը շարունակի կատարելապես իրականացնել իր պարտավորությունները»:
ՀԳՀԾ-ից Թրամփի հեռացման եւ համաձայնագրի շրջանակներում Իրանի պարտավորությունների շրջանակից դուրս պահանջներ ներկայացնելու հիմնական նպատակը ՝ Իրանի ատոմային ծրագիրը խիստ սահմանափակելն է եւ իվերջո այն դադարեցնելը , որը սիոնիստական վարչակարգի ցանկությունն է: Հիշյալ պահանջները ,որոնք 12 պայմանների շրջագծում հայտարարվել են 2018-ի մայիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոի կողմից ,ներառում են հետեւյալ կետերը, ՝Ատոմային եւ հրթիռային ծրագրերի կատարյալ դադարեցումը, եւ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունների փոփոխությունը: ԱՄՆ-ն Իրանի ատոմային ծրագիրը խոչընդոտելու եւ իր վերջնական նպատակը իրականացնելու համար, որն էր՝ Իրանի խաղաղասիրական միջուկային ծրագրի կատարյալ դադարեցումը ,2019-ի մայիսին բեկանեց Իրանի ատոմային աշխատանքների այն երեք պարագաները,որոնց հարցով ազատ էր կացուցվել Իրանը, իսկ այլ պարագաներում եւս ժամկետը 180 օրից նվազեցրեց 90 օրվա:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 2019-ի մայիսի 3-ին մի հաղորդագրությամբ հայտարարեց,որ մայիսի 4-ից պատժամիջոցների կենթարկվեն այն երկրները, որոնք կհամագործակցեն Իրանի Բուշեհրի ատոմակայանի զարգացման ոլորտում եւ կամ Իրանից հարստացած ուրան եւ ծանր ջուր կտեղափոխեն արտերկիր : Սակայն Բուշեհրի,Արաքի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտների աշխատանքները զերծ են մնալու պատժամիջոցներից: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր հաղորդագրության մեջ շեշտել էր,որ Վաշինգտոնն այլեւս թույլ չի տալու Իրանը ներկա սահմանափակությունների շրջանակից դուրս պահեստավորել արտադրված ավելցուկ ծանր ջուրը:
Մինչդեռ ՀԳՀԾ-ի հիմամբ Իրանը իրավունք ունի ուրանը հարստացնել 3.67 տոկոսի սահմաններում,ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցների իմաստը Իրանում, ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումն էր: Հաղորդագրության մեջ հստակեցվել է .«Թրամփի կառավարությունն Իրանին համարում է տարածաշրջանին սպառնացող գործողությունների պատասխանատուն:Այդ քաղաքականությունը Իրանին արգելում է որեւէ քայլ ,որը կտանի դեպի ատոմական սպառազինում»:
«ԱՄՆ-ն այդ հաղորդագրությամբ 4+1-ի երկրներին արգելեց իրականացնելու միջազգային այդ համաձայնագրի մի շարք , իշարս՝ Իրանի հավելյալ ծանր ջրի դյուրին փոխադրումը Օմման,հարստացած ուրանը դեղին կարկանդակով փոխանակելը,նաեւ Ռուսաստանի համագործակցությունը Բուշեհրի ատոմակայանի զարգացման ոլորտում :ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է ,որ հիշյալ որոշումների նպատակն է կանխել Իրանի հասանելիությունը միջուկային սպառազիմումների: Պոպեոն այն պայմաններում է նման հայտարարություն արել,երբ Ատոմային էներգիայի միջազգային գործալաությունն իր 15 զեկույցներում հաստատել է Իրանի Իսլամական հանրապետության միջուկային աշխատանքների խաղաղասիրական լինելու փաստը: ԱՄՆ-ի այդ քայլը կատարելապես խախտում է ՀԳՀԾ-ի միջուկային պայմանագիրը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանձեւը եւ լոկ հետապնդում է Վաշինգտոնի կամայական ցանկությունները ,որոնց նպատակն է այլ երկրներին արգելել Իրանի հետ միջուկային որեւէ համագործակցություն իրականացնել : Երբ Իրանը դեմ գնաց Պոմպեոի անցյալ տարվա ներկայացրած 12 կետերին , Թրամփի կառավարությունը ձեռնամուխ եղավ ուժի կիրառմամբ դադարեցնել ամենակարեւոր կետերից մեկը ,այսինքն՝ Իրանի միջուկային աշխատանքները :ԱՄՆ-ին ընդհանրապես չի էլ հետաքրքրում ԱԷՄԳ-ի զեկույցները կապված Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական լինելու փաստի հետ: Այդ գործողությունները նա կիրառել է Իրանի դեմ առավելագույն ճնշումներ իրականացնելու քաղաքականության շրջագծում:
ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի քայլերը այդքանով չեն սահմանափակվում :Նկատի առնելով վերջին իրադարձությունները եւ այն հանգամանքը ,որ 4+1-ի խմբի եւրոպացի անդամները չեն իրականացրել իրենց խոստումները ,որի հետեւանքով Իրանը գերազանցել է միջուկային համաձայնագրում իր հարստացած ուրանի պաշարների համար նախատեսված 300 կիլոգրամի սահմանաքանակը ,Թրամփի կառավարությունը հարցի նկատմամբ պասիվ դիրքորոշում ընդունելով ,մերժել է Իրանի կողմից ուրանի հարստացումը: Ատոմային էրերգիայի միջազգային գործակալության խոսնակը հուլիսի 1-ին հաստատեց ,որ Իրանը հատել է հարստացած ուրանի պաշարների 300 կիլոգրամի սահմանը: Նույն օրը Դոնալդ Թրամփը հակազդելով Իրանի կողմից հարստացած ուրանի պաշարների ավելացմանը եւ ՀԳՀԾ-ու նշված ու արտոնյալ սահմանից անցնելուն նշեց ,որ այլեւս Իրանի համար ոչ մի ուղերձ չունի եւ նրանք կրակի հետ են խաղում: Թրամփը հավելեց.«Նրանք գիտեն՝ ինչ են անում: Նրանք քաջ տեղյակ են, թե ում հետ են խաղի մեջ մտել, նրանք կրակի հետ են խաղում, ուրեմն ընդհանրապես ես Իրանի համար որևէ ուղերձ չունեմ»:
Սպիտակ տունը եւս մի հաղորդագրությամբ հայտարարեց ,որ անհրաժեշտ է կանխել Իրանի կողմից ուրանի հարստացման գործընթացը եւ հստակեցրեց Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը: Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշված է.«Սխալ էր ,որ միջուկային համաձայնության շրջանակներում Իրանին արտոնություն էր տրվել ամեն մակարդակում ուրանի հարստացում իրականացնի: Կասկած չկա,որ նույնիսկ նախքան համաձայնության կայացումը, Իրանը խախտում էր դրա կետերը: Անհրաժեշտ է Իրանի նկատմամբ վերականգնել նախկինի չափանիշը՝զրոյական մակարդակով ուրանի հարստացումը միջուկային զենքի տարածումը կանխելու համար:ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները թույլ չեն տալու Իրանը ձեռք բերի միջուկային զենք:Այսպիսով Վաշինգտոնը քողազերծեց իր հիմնական մտադրությունը՝ ՀԳՀԾ-ից հրաժարվելու եւ դրա դեմ բողոքելու առումով: Իրականության մեջ Թրամփի կառավարությունը ,սիոնիստական ռեժիմի ցանկության շրջանակներում դեմ է գնում Իրանի ատոմական որեւէ կարողականությանը ,հատկապես ուրանի հարստացման իրավունքին:
Թրամփը հուլիսի 3-ին իր թուիթերյան նոր գրառմամբ կրկին հակազդեց Իրանին որը գերազանցել է ուրանի հարստացման պաշարները եւ նվազեցրել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները,այն համարելով միջուկային համաձայնագրի խախտում: Նա հավակնեց, որ նախքան իր նախագահ ընտրվելը Իրանը խախտում էր ՀԳՀԾ-ով իր պարտավորությունները: Թրամփը իր թուիթերյան գրառման մեջ նշել է.«Նախքան իմ նահագահ ընտրվելը ,Իրանը խախտում էր ԱՄՆ-ի եւ ուրիշների հետ 150 միլիարդ դոլար արժողությամբ միջուկային համաձայնագիրը ,որի համար որեւէ գումար չեն վճարել եւ այսօր նրանք խախտել են հարստացած ուրանի պաշարների չափաբաժինը: Դա լավ չէ»: Թրամփը ՀԳՀԾ-ին կապված ֆինանսական գումարային կեղծ հայտարարություններ արեց Իրանի հարցով ,ամենայն դեպս նրա մեծ սուտը առնչվում է Իրանի կողմից համաձայնագրի պարտավորութիւնների չկատարմանը :Հարց է ծագում ,որ եթե Թրամփի պնդումներն իրականություն են ,ապա ինչու ՀԳՀԾ-ի այլ անդամները եւ ատոմային էնէրգիայի միջազգային գործակալությունը նման անհիմն հայտարարություն չեն արել եւ այդ առումով չեն բողոքել Թեհրանի դեմ