Իսլամական մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը
Բ աշխարհամարտից ու ՄԱԿ-ի հիմնադրումից հետո ամենաշատ շրջանառվող բառերից մեկը մարդկային իրավունքներ հասկացությունն է: Մարդու իրավունքներն այն իրավունքների ամբողջությունն է, որ տրվում է մի երկրի բնակիչներին այդ թվում հպատակ ու ոչ հպատակ անձանց և իր մեջ ներառում է քաղաքական ու քաղաքացիական իրավունքներ ինչպես՝ ազատություն, հավասարություն, բռնության ու չարաշահման դեմ դիմադրություն, կյանքի, գույքի ու բնակարանի անձեռնմխելիություն:
Մարդկային իրավունքները նվազագույն իրավունքներն են, որ յուրաքանչյուր մարդ որտեղ էլ լինի պիտի ունենա: Այս հասկացությունը գեղեցիկ է, սակայն վերջին տասնամյակների ընթաքում շարունակ այն խնդիրներից է եղել, որ իմպերիալիստ և ուժի տեր երկրները այն չարաշահել են այլ երկրների վրա իշխելու համար: Այս միջոցը հատկապես իսլամական երկրների դեմ ավելի շատ կիրառական է եղել: Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում՝ իսլամ կրոնի պատվիրանների հոգևոր կողմերի անտեսումը ու միայն մարդկային կյանքի նյութական կողմերին ուշադրություն դարձնելը իսլամական երկներին բերեց այն կետի, որ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության շրջանակներում իսլամ կրոնի ուսուցումների համաձայն օրենքներ ու կանոններ մշակեն ու վավերացնեն որպես մարդկային իրավունքներ: Հետևաբար, 1990թ. օգոստոսի 5-ին, Իսլալմական կոնֆերանս կազմակերպությունը Կահիրայի նիստի ընթացքում իսլամական պետությունների մակարդակում վավերացրեց մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը: 2008թ. նույնպես Իրանի առաջարկով և իսլամական երկրների հաստատումով յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5-ը կոչվեց «Իսլամական մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության օր», որպեսզի ամեն տարի, իսլամական երկրների ներքին մակարդակով ուշադրություն դարձվի մարդկային իրավունքներին և դրանց բարելավման ու գործադրման ուղիներին:
Մարդկային իրավունքների համաշխարհային հռչակագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա ձևավորման պատճառը և կազմողների հիմնական շարժառիթը մարդու իրավունքների մարդկային և նյութական կողմերն են եղել և նրանց նպատակը մարդկության տառապանքների և տնավեր պատերազմներից ստեղծված մտահոգությունների նվազումն է եղել: Հատկապես այն տառապանքներն ու դժվարությունները, որ առաջացան Բ աշխարհամարտից հետո: Սակայն Ղուրանի գեղեցիկ մեկնությունները խոսում են այն իրականության մասին, որ ժողովուրդների մեջ իրավունքների ու արժանապատվության հարգման ու պահպանման արմատները գտնվում են աստվածային կրոնների էության մեջ: Երբ իսլամի մարգարեն ասում է.«Ժողովո՛ւրդ տեղյակ եղեք, որ ձեր Արարիչը միակն է և ձեր հայրն էլ միակն է: Հետևաբար իմացեք, որ ոչ արաբն է բարձր աջամից, ոչ էլ աջամը՝ արաբից: Ոչ կարմրամորթն է բարձր սևամորթից և ոչ էլ սևամորթը՝ սպիտակամորթից: Մարդիկ բարձր են դասվում միմյանցից միայն հավատուվ ու առաքինությամբ», իրականում հիշեցնում է մարդկային իրավունքների հիմական սկզբունքները:
Իհարկե իսլամական մարդու իրավունքների ու մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի քննարկումից պարզվում է, որ դրանք ընդհարություններ ունեն միմյանց հետ, որոնք մարդկության բնական ու լավ կյանքի անհրաժեշտություններն են: Որպես օրինակ, այն իրավուքներից մեկը, որ երկու հռչակագրերն էլ շեշտում են, ապրելու իրավունքն է: Իրավական երկու համակարգերն էլ կյանքի պահպանումը անհրաժեշտ են համարել և այս հիմնական սկզբունքի և իրավունքի գործադրման հարցում պատասխանատու են ճանաչում կառավարությանը, իշխանությանն ու հասարակությանը: Մյուս իրավունքը մարդկային արժանապատվությունն է, որ երկու իրավական համակարգերն էլ չափազանց կարևոր են համարում: Դաստիարակվելու և ուսում ստանալու իրավունքը նույնպես ուշադրության է արժանացել իրավական երկու համակարգերի կողմից:
Իսլամական մարդու իրավունքների ու մարդկային իրավունքների համաշխարհային հռչակագրի կողմից շեշտված իրավունքներից մեկը ազատությունն է, ինչի համար պատասխանտվություն են կրում կառավարությունն ու հասարակությունը միայն այն տարբերությամբ, որ իսլամական տարբերակում ազատությունը պայմանական է: Դրանցից բացի հավասարության իրավունքը նույնպես շեշտվել է երկու համակարգերի կողմից: Ստրկատիրության արգելումը նույնպես շեշտված է երկու համակարգերի կողմից:
Ստրկատիրությունը հստակ կերպով արգելվել է իսլամական մարդու իրավունքների հռչակագրում: 11-րդ հոդվածի առաջին մասի մեջ ասված է.«Մարդը ազատ է ծնվում և ոչ ոք իրավունք չունի նրան ստրկացնի կամ նվաստացնի ու իր հպատակը դարձնի կամ էլ չարաշահի: Ծառայությունը Աստծուց բացի ուրիշի համար չէ»: Այս խնդիրը նույնպես հստակեցվել է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 4-րդ հոդվածում, որտեղ ասված է.«Ոչ մեկի հնարավոր չէ պահել ստրկության մեջ ու մարդու ամեն տեսակ առ ու վաճառքը արգելված է»: Հետաքրքիր կետն այն է, որ իսլամական մարդու իրավունքների հռչակագրում ավելի հանգամանորեն է խոսվել այս խնդրի մասին: Գրական, գիտական, արվեստի ու տեխնոլոգիայի ձեռքբերումներն օգտագործելու իրվաունքը նույնպես այս երկու համակարգերի ընդհանրություններից են: Այս իրավունքը պաշտոնապես ճանաչվել է իսլամական մարդու իրավունքների հռչակագրում: Հռչակագրի 16 հոդվածը սահմանում է.«Ցանկացած մարդ իրավունք ունի իր շահագործել գիտական, գրական, տեխնոլոգիական ու արվեստի ձեռքբերումները և իրավունք ունի հովանավորել դրա արդյունքնում ստացված ֆինանսական ու գրական աղբյուրները»: Այս իրավունքը նույնպես հստակեցվել է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 27-րդ հոդվածի 2-րդ մասում:
Այս ընդհանուր կետերի կողքին, իսլամական մարդու իրավունքների ու մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրերը նաև ունեն մոտեցման տարբերություններ: Իսլամական մարդու իրավունքների հռչակագրում ամեն ինչ աստվածակնետրոն է և դա մի սկզբունք է, սակայն արևմտյան մտածողությունը մարդակենտրոն է և մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը ձևավորվել է արևմտյան մտածողության առանցքի շուրջ: Մինչդեռ մուսուլմանների համոզմամբ կրոնը մարդկային իրավունքների ակունքն է և մարդկային իրավունքները միայն այն ժամանակ են կարող պաշտոնապես ճանաչվել ու գործադրվել, որ Աստվածային ակունք ունենան: Այդ հիմունքով իսլամ կրոնում մարդկային իրավունքների համակարգը կրոնական համակարգ է:
Այս հիմունքներով, մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում հիշված արժանապատվությունն ու պատիվը փիլիսոփայական ու տրամաբանական հիմքեր չունեն, սակայն իսլամական հռչակագիրը մարդու արժանապատվության հիմքը համարում է Աստծո տեղապահ լինելու պաշտոնը, ինչը Արարչի կողմից է շնորհվել նրան: Արևմտյան ու իսլամական մոտեցումների մյուս տարբերությունը ազատության խնդիրն է: Արևմտյան մտածողության մեջ մարդու ազատությունը դիտում է, որպես բացարձակ ազատություն, սակայն իսլամական հռչակագրում ազատությունը պայմանավորված է անձնական ու հասարակական պարտականությունների գործադրման մեջ խանգարումների բացակայությամբ:
Ուշադրության արժանի կետն այն է, որ մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ուշադրության չեն արժանացել մարդկային կյանքի հետ կապված որոշ իրավունքներ: Որպես օրինակ գաղութատիրությունը և դրա դեմ պայքարի իրավունքը կամ էլ մարդկային կյանքի նկատմամբ ոտնձգությանը դիմակայելու ինչու չէ նաև մաքուր ու անբարոյականությունից զերծ միջավայրում ապրելու, կրոնական անվտանգության, կյանքի, ընտանիքի և պատվի անվտանգության հետ կապված իրավունքները: Մարդուն հարգելը նույնիսկ մահվանից հետո և նրա դիակը հարգելի համարելը նույնպես մարդկային իրավունքներից են, որ իսլամական մարդու իրավունքների հռչակագրում նկատի են առնվել: Իսլամական մարդու իրավունքների հռչակագրում նկատի առնված մյուս պարագաներն են՝ պատերազմի ընթացքում անմեղ ու անպաշտպան անձանց պահպանման, վիրավորների բուժման, գերիների պաշտպանության ու սպանվածների դիակների հարգման իրավունքները: Հիշված կետերի մասին ոչ մի խոսք չկա մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում: Այս խնդիրն ասված է իսլամական մարդու իրավունքների 13-րդ հոդվածում, բայց մարդկային իրավունքների համաշխարհային հռչակագրում ոչ մի խոսք չի ասվել դրա մասին: Իհարկե ավելի ուշ նկատի է առնվել ժնևյան պայմանագրերում:
Երկու հռչակագրերում տարբեր համարվող կողմերինց կարելի է անդրադառնալ այն խնդրին, որ իսլամական հռչակագրում կրոնի դերակատարությունն ընդգծվել է, սա այն դեպքում է, երբ մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում այդ խնդրին անդրադարձ չի կատարվել և այս հռչակագրի 18-րդ հոդվածում ասված է.«Յուրաքանյուր մարդ ունի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը երաշխավորում է կրոնի կամ համոզումների փոփոխության իրավունքը ու նույնպես երաշխավորում է հավատի ու համոզումների արտահայտման ազատությունը»: Սա այն դեպքում, երբ իսլամական մարդու իրավունքների հռչակագրի 10-րդ հոդվածում ասված է.«Իսլամը մարդկային բնության ու էության կրոն է և կրոնը փոխելու կամ մարդուն հավատից հեռացնելու համար նրա դեմ ցանկացած բռնության կիրառումը կամ նրա տգիտության ու աղքատության չարաշահումը արգելված է»: Այս հոդվածը բացահայտորեն հակասում է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրին, քանի որ իսլամական հռչակագիրը իսլամ կրոնը համարում է կրոնի իրավական սկզբունքների հիմքը:
Իսլամական մարդու իրավունքների հռչակագիրը, որ կազմված է մի նախաբանից ու 25 հոդվածներից իրականում իսլամական հասարակության կողմից միջազգային մասշտաբով իրենց իսլամական ինքնությունը արտահայտելու և մարդկային իրավունքերի մասին իսլամի մոտեցումներն ու տեսակետները ներկայացնելու համար գործադրված ջանք է: Ցավոք իսլամական մեծ թվով երկրներում դեռևս այս փաստաթուղթը չի ներկայացվել և ժողովուրդը լուրջ պահանջներ ներկայացնելու համար տեղյակ չէ՝ մարդու իրավուքների պահպանման հարցում իսլամի ուսուցումների հիմամբ իսլամական պետությունների պարտավորությունների մասին: Դեռևս մեծ թվով երկրների ներքին իրավական համակարգում այս փաստաթղթի կետերի գործադրման հարցում ազդեցիկ քայլեր չեն արվել: Նույնիսկ իսլամական երկրների մակարդակով Կահիրեի հռչակագիրը գործադրելի ու վերահսկվող մեխանիզմ ունեցող կոնվենցիա ու պայմանագիր դարձնելու հարցով ջանքեր չեն գործադրվել: Եվ իվերջո իսլամական մարդու իրավունքների հռչակագիրը երկների ներքին մակարդակով իրականացված բռնություններից ճնշվածներին պաշտպանելու համար իրավապաշտպանների կողմից որպես փաստ չի օգտագործվել: Ցավոք պետք է ընդունենք, որ դեռևս իսլամական երկրներում մուսուլմանների իրավունքները չեն հարգվում: Որպես օրինակ Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի մուսուլմանները դեռևս զրկված են ամենանախնական մարդկային սկզբունքներից ու իսլամական իրավունքներից և օր չկա, որ լուրեր չլսվեն այս երկրներում իրենց հիմնական իրավունքները պահանջող մուսուլմանների ձերբակալման, խոշտանգման և սպանության մասին:
Գուցե իսլամական մարդու իրավունքների ու մարդկային արժանապատվության օրը մի առիթ լինի, որ ուշադրություն դարձվի այս մարտահրավերներին և ամեն մի մուսուլման՝ համաձայն հասարակության մեջ զբաղեցրած տեղի ու դիրքի՝ դրական ջանքեր գործադրի այս մարտահրավերների հաղթահարման համար՝ որպեսզի մարդկային հասարակության ապագան ավելի լավ լինի այսօրվանից: