Թրամփ: Մեդալի երկու կողմերը 3
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ԱՄՆ կոնգրեսում Բալթիմոր քաղաքի պատգամավորի ու այդ քաղաքի մասին Դոնալդ Թրմափի ռասիստական արտահայտությունների մասին:
Սպիտակ Տուն մտնելուց իվեր մի շաբաթ չկա, որ թուիթերյան գրառումներով, իր կարծիքներով ու որոշումներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խառնաշփոթ չստեղծի: Նրա անհատականությունը, անկանխատեսելի ու քաղաքական նորմերից հեռու խոսքերն ու վերաբերմունքը պատճառ են դարձել, որ որպես նախագահ միշտ զբաղեցնի լրատվամիջոցների գլխավոր սյունակները: թրմափի անհատականության առանձնահատկություններից մեկը նրա ռասիստական մոտեցումներն են: Դոնալդ Թրամփի ռասիստակակն թուիթները և կարծիքները շարունակ արձագանքվում են միջազգային հանրության ու ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից: Բալթիմոր քաղաքի բնակիչների ու այս քաղաքի պատգամավոր Էլիջա Քամինգզի մասին Թրամփի վերջին արտահայտությունները խստորեն քննադատվել են: ԱՄՆ նախագահը իր թուիթերյան էջում հարձակվելով ԱՄՆ-ի կոնգրեսի վերահսկիչ կոմիտեի նախագահ և դեմոկրատական կուսակցության անդամ Էլիջա Քամինգզին նրան «Անգութ զոռբա» է անվանել, որ «Անպատճառ գոռգոռում է սահմանային պարեկություն իրականցնող անձնակազմի վրա»: Նա նույնպես Բալթիմորը անվանել է «իրար խառնված ու կոյուղիների մկներով լի ու աղտոտ քաղաք»:
Էլիջա Քամինգզը ԱՄՆ-ի կառավարությանը քննադատել էր Սահմանային կալանավայրերին ուշադրություն չդարձնելու համար: Պարոն Քամինգզը խստորեն քննադատել էր ԱՄՆ-ի անվտանգության նախարար Քուին Մաք Ալինանին միգրանտների կալանավայրերի իրավիճակի համար:
Դոնալդ Թրամփը մի քանի անգամ թուիթ անելով ու դրանք կրկնելով՝ մի քանի տեսագրություն է տարածել Բալթիմոր քաղաքի անբարենպաստ իրավիճակի մասին ու Քամինգզին դատապարտել է «անկարողության» մեջ: ԱՄՆ նախագահն ասել է.«Ինչո՞ւ պետք է այսքան փող տրամադրվի այն շրջանին, որտեղ ներկա է Էլիջա Քամինգզը, այն էլ այն պայմաններում, երբ այս շրջանը ամենավտանգավոր և ամենավատ շրջաններից մեկն է ողջ ԱՄՆ-ում: Ոչ մի մարդ չի ցանկանում ապրել այդտեղ: Այսքան փող որտե՞ղ է ուղարկվել: Այդ փողերից ինչքա՞նն են գողացվել: Այս սարսափելի կոռուպցիան հնարավորինս շուտ պետք է քննարկման ենթարկվի»:
Թրամփի այս արտահայտությունները խստորեն քննադատվել է դեմոկրատական պատգամավորների կողմից: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Թրամփին մեղադրել է ներկայացուցիչների պալատի պատգամավորի դեմ արված ռասիստական հարձակման մեջ: Տիկին Փելոսին տարածելով ԱՄՆ նախագահի թուիթը և հավանավորելով Քամինգզին նրան անվանել է «Հարգելի ղեկավար» Բալթիմորում և հավելել է.«Բոլորս մերժում ենք այս պատգամավորի դեմ նախագահի ռասիստական հարձակումը»:
Կոնգրեսում Բալթիմոր քաղաքի ներկայացուցչի դեմ Թրամփի ռասիստական հայտարարությունները ու այդ քաղաքի բնակչությանն ուղղված անարգանքը մեծ արձագանք է ունեցել Բալթիմոր քաղաքի մեջ: Քամինգզի ընտրատարածքի բնակչության 55 տոկոսը կազմում են ծագումով աֆրիկացիները և 35 տոկոսը՝ սպիտակամորթները: Ավելի վաղ այս շրջանը մի զեկուցի համաձայն Մերիլանդում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ հարուստ և ուսյալ անձանց քանակի առումվ: Այն բանից հետո, երբ Բալթիմոր քաղաքի ամենահին օրաթերթը արձագանքելով Դոնալդ Թրամփի արտահայտություններին քննադատել էր նրան՝ սոցիալական ցանցերի օգտատերերը նույնպես լուռ չնստեցին և «Թրամփը մի մուկ է» հեշթեգով նրան հարձակման թիրախ դարձրին: «Բալթիմոր Սան» օրաթերթը մի հոդվածում գրել է.«Թրմափը ամենաանամոթ անձն է, որ մտել է Սպիտակ Տան ձվաձև գրսենյակ: Ավելի լավ է խանգարիչ կենդանիներ ունենաս քո բնակավայրում քան ինքդ դառնաս դրանցից մեկը»: Թուիթերի օգտատերերը նունպես Թրամփին բանավոր հարձակումների թիրախ դարձրին: Օգտատերերից մեկը գրել է.«Ավելի լավ է մի քանի հատ մուկ ունենաս քո բնակարանում քան ինքդ վերածվես դրանցից մեկի»: Մի այլ օգտարեր գրել է.«Թրամփը ոչ թե մուկ է, այլև մի վատ ու սատանայաբարո մարդ, որ իր ողջ էությունը լցված է ագահությամբ ու ինքնահմայվածությամբ, որ մենք նույիսկ չենք կարող պատկերացում ունենալ դրա մասին: Սակայն նա մարդ է, բայց այդ կարգի մարդկանցից առաջինն էլ չէ»: Բալթիմոր քաղաքի սևամորթ քաղաքպետ Բերնարդ Ջեյք Յանգը, պատասխանելով իր քաղաքի դեմ Դոնալդ Թրամփի թուիթներին, Թրամփին Բալթիմոր քաղաքի, ԱՄՆ-ի ու աշխարհի ամոթի խարանն է համարել: Նա իր թուիթերյան ուղերձում հրապարկել է Թրամփի անարգանքի դեմ հրապարակած հաղորդագրության որոշ բաժինները և գրել է.«Անընդունելի է, որ մեր երկրի նախագահը Բալթիմորի պես ամերիկյան մի դինամիկ քաղաքը վատհամբավ դարձնի և ԱՄՆ-ի հայրենասեր ու քաջ պատգամավոր Էլիջա Քամինգզին բանավոր հարձակման ենթարկի»: Բալթիմոր քաղաքի քաղաքապետը իր հաղորդագրության մեջ նույպես գրել էր.«Ես որպես Բալթիմոր քաղաքի քաղաքպետ չեմ հովանավորում այն նախագահին, որ հարձակվում է մեր մեծ քաղաքի ու կոնգրեսում մեր քաղաքի ներկայացուցչի վրա: Պարոն Թրամփ դուք ամոթի խարան եք Բալթիմորի, ԱՄՆ-ի ու աշխարհի համար»:
Դոնալդ Թրամփի ռասիստական արտահայտությունների դեմ արձագանքները միայն չսահմանափակվեցին Բալթիմոր քաղաքով: Վիրջինիայի նահանգային խորհրդարանի անդամ Էբրահիմ Սամիրեն Վիրջինաիայում Թրամփի ներկայությամբ Սահմանդրական առաջին դատարանի հիմնադրման 400-ամյակի առիթով կազմակերպված արարողությանը մի քանի վայրկյանի համար նրա ելույթը կտրեց և իր ձեռքում եղած գրությունները բոլորին ցույց տվեց: Նա այդ պաստնռի վրա երեք տարբեր գրություններ էր գրել.«Ատելությունը հեռացրեք», «Ինձ իմ ընտանիքին միացրեք» և «Վերադարձիր քո նեխած տունը»: Այս արարողությունը բոյկոտի էր ենթարկվել Վիրջինիայի դեմոկրատ օրենսդիրների ու նահանգային խորհրդարանի ծագումով աֆրիկացի պատգամավորների կողմից: Սամիրեն այն դեպքում էր դուրս տարվում այդ վայրից, երբ ներկաներից որոշները ծափահարում են ու միաձայն կրկնում են Թրամփի անունը:
Մի քանի ժամ հետո իր թուիթերյան էջում հրապարակած հաղորդագրության մեջ Սամիրեն պաշտպանելով իր այդ քայլը գրեց.«Մարդու քաղաքվարի լինելը չպետք է պատրվակ ծառայի որ ուրիշը նրա դեմ ռասիստական կամ նախանձախնդիր վերաբերմունք ցուցաբերի»: Նա հավելել էր, որ իր ընտանիքը որպես Պաղեստինի փախստական ԱՄՆ էին եկել և ինքն էլ ծնվել է Չիկագոյում, սակայն այդուհանդերձ իր հայրը 2002թ. «բառիս բուն իմաստով ստիպված է եղել վերադառնալ»:
Մի քանի շաբաթ առաջ կոնգրեսի 4 գունամորթ կանանց այդ թվում Իլհան Օմարի նկատմամբ Թրամփի անարգալից ու ռասիստական վերաբերմունքը, Սոմալիի նախագահ Մոհամմեդ Աբդոլլահ Ֆարմաջոյին ստիպեց արձագանքել և չեղարկել իր Ամերիկայի քաղաքցիությունը: Ֆարմաջոն երկար ժամանակ ապրում էր ԱՄՆ-ում և Սոմալիի սահմանադրության համաձայն այդ երկրի քաղաքացիների կարող են նաև այլ երկրի քաղաքցի լինել: Ավելի վաղ Թրամփը 4 կին պատգամավորների մասին գրել էր.«Շատ հետաքրքիր է, որ դեմոկրատ առաջատար կանայք՝ Ռաշիդա Թալիբը, Իլհան Օմարը, Ալեասանդրիա Կուրցը և Այանա Բրիսլին, որ եկել են այն երկրներից, որ իրենց կառավարությունները կատարյալ աղետ են և ավելի վատ՝ աշխարհի ամենաանարդյունավետ կառավարություններն են, աշխարհում ամենահզոր և ամենամեծ ժողովրդին՝ ամերիկացիներին ասում են, որ մեր պետությունը ինչպես պիտի կառավարվի»:

2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ներկուսակցական մրցակցության մեջ թեկնածուների քարոզչության ամենակարևոր առանցնքերից մեկը Դոնալդ Թրամփի ռասիստական հայտարարություններն ու դիրքորոշումներն են: Դեմոկրատական կուսակցության առաջատար պատգամավոր Բրենի Սանդերսը ներկուսակցական երկրորդ բանավեճի ընթացքում ասել է.«Մենք շատ ուժեղ պաշտպանություն ունենք սահմաններում: Թրամփը մի ռասիսիտ ու այլատյաց է: Պետք է այս հարցը հարցնել, որ ինչո՞ւ մարդիկ 2 հազար մղոն ճանապարհ քայլելով գալիս են դեպի ԱՄՆ: Դրա արմատները գտնվում են նրանց երկրների դժվարությունների մեջ: Օրինակ Հոնդուրաս երկիրը: Սանդերսը հավելել է.«Մենք պետք է դադարեցնենք Թրմափի ռասիզմը, սեռականությունը և այլատյացությունը և համախամբվենք մի բացառիկ շարժման մեջ, որպեսզի ոչ միայն պարտության մատնենք Թրամփին, այլև հեղաշրջենք կառավարությունն ու տնտեսությունը»: Վաշինգտոն փոստ օրաթերթը այս կապակցությամբ գրել է.«Թրամփի ռասիստական հարձակումների ավելացումը միայն մի իմաստ ունի: Որպես նախագահ նա մտահոգված է վերընտրման հարցով: Թրամփի կողմից գունամորթների դեմ ատելության ու բռնության բացահայտ կիրառման ավելացումը, կոնգրեսական չորս կանանց իրենց երկրներ վերադառնալու համար ուղղված կոչը, Բալթիմոր քաղաքի պատգամավորի ու նույնիսկ քաղաքի դեմ թուիթերյան գրառումների շարանը և հայտնի դեմքերի դեմ նրա վատաբանությունները նրա անհատականության մեջ ոչ մի բարդության նշան չեն համարվում»: Վաշինգտոն փոստ օրաթերթի սյունակագիրը հավելել է.«Ռասիզմի սուլիչը մի կողմ դնելու և դրա փախարեն ռասիզմի շեփորը վերցնելու համար ԱՄՆ նախագահի որոշումը միայն մի տրամաբանական բացատրություն ունի, այն է՝ անճարակությունը: ԱՄՆ նախագահի վերաբերմունքից պարզվում է, որ նա գիտի ընտրություններում հավանբար պարտվելու է: Գուցե նվաստացուցիչ տարբերությամբ մի պարտություն: Ու մի բան էլ, որ նա վախենում է նախագահությունը ուրիշին հանձնելուց հետո իր ճակատագրից ու իր կոռումպացված առևտրի ապագայից»: Վաշինգտոն Փոստի սյունակագիրը բացատրելով Դոնալդ Թրամփի ռասիստական դիրքորոշումների պատճառները գրել է.«Նա մտածում է, որ որպես նախագահ, 2020թ. ընտրություններում հաղթելու համար այժմ պետք է հայտնվի սպիտակամորթների ու քաղաքներից հեռու բնակվող քաղաքացիներին պաշտպանի դիրքում, որպեսզի այս ճանապարհով իր հավատարիմ քվեարկողներին պարտավորեցնի առկա դժվարությունները բարդել քաղաքներում ու ափամերձ շրջաններում բնկակվող սևամորթների ու գունամորթների վրա: Այս ընթացքում Թրմափի կիրառած միջոցը հայրենապաշտական զգացումների ու նախանձախնդրության հրահրումը և ԱՄՆ-ի հեռու անցյալների այլատյացության ու ռասիստական զգացումների հզորացումն է: Սա շատ վտանգավոր է և այո, ցավալի է, որ այս կարգի անարժեք խնդիրները դառնան՝ իր մեջ բազում մշակույթներ պարփակած երկրի նախագահի ռազմավարությունը: Սակայն Թրամփի համար կարևոր չէ, թե որն է հանրության շահը: Անշուշտ կարող ենք ասել, որ ԱՄՆ-ի նախագահը միայն հետապնդում է իր անձնական շահերը, քանի որ գիտի ինչ անկայուն պայմաններում է գնտվում: