ԱՄՆ-ի թշնամությունն Իրանի դեմ՝ 1953թ հեղաշրջումից մինչև Թրամփի ժամանակաշրջան
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i110587-ԱՄՆ_ի_թշնամությունն_Իրանի_դեմ_1953թ_հեղաշրջումից_մինչև_Թրամփի_ժամանակաշրջան
1953թ օգոստոսին, Թեհրանում տեղի ունեցավ ժամանակի կառավարության դեմ ուղղված ամերիկա-բրիտանական հեղաշրջումը: ԱՄՆ-ն մշտապես իրեն է վերապահել Իրանի ներքին գործերին միջամտելու իրավունքը և հենց ադ պատճառով էլ երբեք չկարողացավ հաշտվել Իրանի ժողովրդի՝ անկախ ապրելու ցանկության հետ: Եվ երբ Իրանում հաղթեց իսլամական հեղափոխությունն ու Վաշինգտոնն այլևս չկարողացավ միջամտել այդ երկրի ներքին հարցերին, ԱՄՆ-ն սկսեց Թեհրանի դեմ բազմաթիվ սադրանքներ նյութել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 18, 2019 09:25 Asia/Tehran

1953թ օգոստոսին, Թեհրանում տեղի ունեցավ ժամանակի կառավարության դեմ ուղղված ամերիկա-բրիտանական հեղաշրջումը: ԱՄՆ-ն մշտապես իրեն է վերապահել Իրանի ներքին գործերին միջամտելու իրավունքը և հենց ադ պատճառով էլ երբեք չկարողացավ հաշտվել Իրանի ժողովրդի՝ անկախ ապրելու ցանկության հետ: Եվ երբ Իրանում հաղթեց իսլամական հեղափոխությունն ու Վաշինգտոնն այլևս չկարողացավ միջամտել այդ երկրի ներքին հարցերին, ԱՄՆ-ն սկսեց Թեհրանի դեմ բազմաթիվ սադրանքներ նյութել:

Օգոստոսյան հեղաշրջումն Իրանի ժողովրդի համար պարզեց ԱՄՆ-ի իրական դեմքը: Հենց այդ պատճառով էլ այս հեղաշրջումը համարվում է Իրանի ժողովրդի պատմության ամենադառը էջերից: CIA-ի գործողությունների արդյունքում, Իրանի ժամանակի վարչապետ Մուսադդեղի կառավարությունը տապալվեց և փոխարինվեց բռնատեր կառավարությամբ: Հեղաշրջումից հետո, Շահի ռեժիմը չեղարկեց նավթարդյունաբերության ազգայնացման օրենքը: Արդյունքում, Իրանը դարձավ տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակարևոր դրածո իշխանությունը:

Ամերիկացի քաղաքական փորձագետ Դեյվիդ Ուիլիամ Փերն իր զեկույցում գրում է. «Հեղաշրջման հաղթողները՝ ԱՄՆ-ն ու Իրանի վախկոտ շահն էին, որ հեղաշրջման ժամանակ փախել էր երկրից: Ամերիկացիները շահին սովորեցրել էին, թե ինչպես խիզախություն ցուցաբերի: Նա իր հերթին լավ աշակերտ եղավ ու Վաշինգտոնի աջակցությամբ, Իրանը վերածեց մի սոտիկանական երկրի, սարսափ տարածելով երկրում: ԱՄՆ-ն շահին պաշտպանում էր Իրանի ժողովրդից ու արտաքին թշնամիներից, աչք փակելով շահի կողմից ցոփ ու շվայտ կյանք վարելու, արտասահմանյան բանկերում գումարներ կուտակելու և իր ու շրջապատի գրպանները լցնելու վրա: Իսկ Վաշինգտոնը տիրացավ Իրանի նավթարդյունաբերության խոշոր հատվածին և Միջին Արևելքում ռազմավարական լավ դիրք գրավեց:  Իրանի ժողովուրդը շարունակեց մնալ աղքատության ու անգրագիտության մեջ: Եվ դա այն դեպքում, երբ հիմա, երբ շահն  արդեն տապալվել է, ամերիկյան լրատվամիջոցներն ու պրոպագանդայի մեքենան, հաղորդումներ են պատրաստում այն մասին, թե շահի ժամանակ, մարդիկ Իրանում հրաշալի կյանք ունեին»:

ԱՄՆ-ի ԱԳՆ փաստաթղթերը, որոնք հրապարակվեցին 2017թ., ցույց են տալիս, թե ինչպես են ԱՄՆ-ի կառավարության ողջ կազմը, սկսած Էյզենհաուերից մինչև ԱԳՆ և CIA, մասնակցել վարչապետ Մոսադդեղի տապալմանը: Հրապարակված փաստաթղթերը վկայում են, որ ռազմական հեղաշրջումը, որը պատճառ դարձավ, որպեսզի Մուսադդեղն ու ազգային ճակատի կառավարությունը տապալվի, իրականացվել է CIA-ի վերահսկողությամբ: CIA-ը հայտարարել է, որ «Աժաքս» գործողությունն իրականացվել է  ԽՍՀՄ-ի վախից: Փաստաթղթերը վեաբերում են 1953 թվականի և դրանից առաջ տեղի ունեցած իրադարձություններին:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փորձագետ Դեյվիդ Ուիլիամը գրում է . «ԱՄՆ-ն ցանկանում է ժամանակը հետ տանել 1953թ, երբ իշխանությունը պատկանում էր շահին: Ինչո՞ւ ոչ: ԱՄՆ-ն քառորդ դար հրաշալի առևտուր է իրականացնում շահի հետ՝ նավթի, զենքի ու միջուկային ոլորտներում: Սակայն 1979թ Իրանում տեղի ունեցավ հեղափոխություն: Եվ այդ պատճառով, ԱՄՆ-ն այսօր ատում է Իրանի իշխանություններին և ցանկանում տապալել դրանց»:

Իրանն արդեն 40 տարի ենթարկվում է տարբեր պատժամիջոցների և Վաշինգտոնը տարբեր մեղադրանքներ առաջ քաշելով, սպառնում է Իրանին: Սիտակ Տունը փորձում է ապակայունացնել Իրանը, օգտվելով որոշ ահաբեկչական խմբավորումներից: Դա այն դեպքում, երբ այդ խմբավորումների անունները ներառված են ԱՄՆ ահաբեկչական խմբերի ցուցակում: Դրանցից է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը, որի անունն ԱՄՆ նախկին ԱԳՆ Հիլարի Քլինթոնը 2012թ հանեց ցուցակից:

Ամերիկացի մի շարք դիվանագետներ, այդ թվում՝Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը և Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին, մեծ գումարների դիմաց, մասնակցում են մոնաֆեղների հավաքներին:

Դեյվիդ Ուիլիամ Փերն անդրադառնալով ԱՄՆ-ի ու Իրանի շահի հարաբերություններին, գրում է . «ԱՄՆ-ն երբեք չի ներելու Իրանի իսլամական հանրապետությանը, քանի որ Թեհրանը չեղարկեց Վաշինգտոնի գաղութատիրական պայմանագիրը, որ կնքվել էր շայի հետ: Իրանի շահը, մեծ բաժին ստնալաով նավթային ընկերությունների եկամուտներից, դարձել էր ԱՄՆ-ի ռազմական արդյունաբերության ամենախորոշ ընկերությունների՝ General Dynamics-ի, Lockheed Martin-ի  և Northrop Grumman-ի հաճախորդը: Իսկ զենքւ վաճառքը մեծ եկամուտ էր ապահովում ամերիկյան ընկերություններին»:

Երբ իրանցի մի խումբ ուսանողներ գրավեցին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը, հայտարարեցին, որ այն գործել է որպես լրտեսական կենտրոն: Նրանք իրավացի էին, քանի որ դեսանատանը հայտնաբերվեցին այդ հայտարարությունն ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր: Այսօր նույնպես առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն շարունակում է իր նախկին քաղաքականությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ՀԳՀԾ-ն պատմության մեջ ամենավատ համաձայնագիրն է: ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ 1953թ կնքված պայմանագրին, քանի որ համոզված է, որ դա եղել է պատմության մեջ լավագույն համաձայնագիրը: ԱՄՆ-ն Իրանի դեմ  փափուկ պատերազմ մղելով, երեք նպատակ է հետապնդում, փորձելով նվազեցնել Իրանի հեղինակությունն ու տարածել իսլամաֆոբիա, երկրորդ հերթին աշխարհում անվստահություն ներշնչել Իրանի համակարգի նկատմամբ և իր վերջո սեպ խրել Իրանի համակարգի ու ժողովրդի միջև՝ սահմանելով ամենածանր պատժամիջոցներ և փորձելով բողոք առաջացնել ժողովրդի շրջանում: Ամերիկացիներն այս գործողություններով փորձում էին աշխարհին համոզել , որ Իրանի իսլամական հանրապտությունը չի ոտնակոխելու իր 40-րդ տարելիցը:

ԻԻՀ հեղափոխության առաջնորդն այս կապակցությամբ հստակորեն ասում է . «ԱՄՆ-ն ապտակ է կերել իսլամական հեղափոխությունից և դրա համար ատում է հեղախոխությունը: ԱՄՆ-ն վախենում է, որ տարածաշրջանում որևէ ուժ կկանգնի իրենց դեմ և այդ նպատակով էլ Իրանի դեմ ճակատ է կազմել»:

ԱՄՆ-ն, որն ունի ատոմային զենք, զարգացած տեխնոլոգիա, մեծ հարստություն, պարտվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Պակիստանում, Աֆղանստանում և շարունակում է պարտվել:

2018թ սեպտեմբերին,  ՄԱԿ-ի Գլխավր ասամեբլեայում ունեցած ելույթում, Թրամփը հայտարարեց, որ Իրանի կրոնական իշխանությունը պետք  է փոխվի: Իսկ երբ Իրանում տեղի էին ունեում բողոքի ցույցեր, նա նշում էր, որ Իրանի վարչակազմի փոփոխությունն անհրաժեշտություն է: Եվ Թրամփն այդ նպատակին հասնելու համար, արեց ամեն ինչ, օգվելով իր բոլոր հնարավորություններից, այդ թվում՝ լրատվական, քաղաքական ու ֆինասնական ոլորտներում: Սակայն պարտություն կրելով, Թուիթերում արված գրառման մեջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն այդ խմբերին կաջակցի համապատասխան ժամանակ:

Հիմա պետք է ասել, որ չի կարելի այն հեղափոխությանն ու ժողովրդին, որը մեծ փորձ է ձեռք բերել, կրկին ենթարկել փորձության: