Իրանի պաշտպանական արդյունաբերությունը՝ զարգացման և ինքնաբավության ընթացքում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i110667-Իրանի_պաշտպանական_արդյունաբերությունը_զարգացման_և_ինքնաբավության_ընթացքում
Օգոստոսի 22-ն Իրանում հռչակվել է որպես պաշտպանական արդյունաբերության օր: Այն ինչ այս ոլորտի զարգացման պատճառ է դարձել, իրանցի մասնագետների կողմից գործադրվող ջանքերն են: Այս ընթացքին հատկապես նպաստեց սրբազան պաշտպանության տարիների փորձը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 20, 2019 16:44 Asia/Tehran

Օգոստոսի 22-ն Իրանում հռչակվել է որպես պաշտպանական արդյունաբերության օր: Այն ինչ այս ոլորտի զարգացման պատճառ է դարձել, իրանցի մասնագետների կողմից գործադրվող ջանքերն են: Այս ընթացքին հատկապես նպաստեց սրբազան պաշտպանության տարիների փորձը:

Այդ փորձը նպաստեց, որպեսզի պաշտպանական արդյունաբերությունը հասնի իր նատակներին՝ ապահովելով զինված ուժերի կարիքները: Ներկայումս այս ոլորտը շարժվում է գիտահեն կազմակերպություններ ստեղծելու ուղղությամբ, հիմնվելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա և նկատի առնելով երկրի պաշտպանական ու անվտանգության խնդիրները:

Ռազմական արդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններն ու որակի բարձրացումը խիստ կարևոր են: Իսկ այս ընթացքին մեծապես նպաստում է երկրի գիտական բարձ կարողությունը և տասնյակ հազարավոր մասնագետների առկայությունը:  Իրանի ՊՆ տարբեր նախագծերը, հատկապես՝ բալիստիկ և թևավոր հրթիռների, ռազմական ինքնաիթռների, ռազմանավերի ու սուզանավերի արտադրությունն այս ոլորտի ձեռքբնբերումներն են:

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մուհամմադ Բաղերին, վերջերս անդրադառնալով այն փաստին, որ Իրանի օդուժի կարևորությանը որպես երկրի ԶՈՒ անքակտելի մասի, նշել է. «20-րդ դարում և երկու համաշխարհային պատերազմներից հետո, հզոր ինքնաթիռները, որոնք կարող են թռչել 2-3  հազար կմ, մեծացրեցին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի թռիչքային կարողությունը: Դա կարևոր նշանակություն ունեցավ ուժի բալանսը պահելու գործում և այս ուժի պատերազմում, երկիր մոլորակի վրա հայտնվեց մի նոր քարտեզ, ցույց տալով, որ հյուսիսային բևեռից հարավային բևեռ թռիչքը երազանքից վերածվում է իրականության»:

Անդրադառտնալով այն փաստին, վերջին տարիներին աշխարհում շատ է կարևորվում օդուժի կանխարգելիչ հնարավորւթյունըն նա հավելել է. «Ամերիկացիները 1990թ. օգտվելով մեծ ծավալով ռումբերից, ռմբակործեցին Իրաքը և իրաքցիներին ստիպեցին հանձնվել: Սակայն 2003թ թռիչքների քանակը պակասեց և կիրառվեցին հեռակառավարվող խելացի ռումբեր: Իհարկե ճիշտ է, որ նման ուժը դասական պատերազմում կարող է վճռորոշ դեր ունենալ, սակայն միևնույն ժամանակ, նման օդային ուժի կիրառումը Հեբոզլլահի դեմ Սիոնիատական ռեժիմի 33 օրյա պատերազմում ցույց տվեց, որ այն այլևս արդյունավետ չէ»:

Հրամանատար Բաղերիի կարծիքով. «Օդուժի զարգացումը պետք  էլինի այնպիսին, որ թույլ չտանք, որպեսզի թշնամին խաթարի մեր օդային տարածքը: Օդուժը պետք է կարողանա իր գործողություններն իրականացնել՝ աջակցելով ծովային ու ցամաքային ուժերին: Այս կապակցությամբ,  պաշտպանական արդյունաբերության օրվա նախօրեին, Իրանն արտադրել է հեռակառավարավող «Յասին» և «Բալաբան» ռումբերը:  Մյուս ռումբը նոր սերնդի, կետային հարվածներ իրականացնող «Ղայեմ» ռումբն է, որն արտադրվում է իրանցի մասնագետների կողմից: Այս հեռակառավարվող ռումբերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք հնարավոր է արձակել ցանկացած եղանակային պայմաններում և օրվա ցանկացած ժամի: Քանի որ այս ռումբերի վրա գրանցվում է նպատակակետը, դրանց արձակման համար, եղանակային պայմանները կարևոր չեն:

ԻԻՀ ՊՆ Ամիր Հաթամին, այս ռումբերի շնորհանդեսի ժամանակ ասել է. «Այսօր հրթիռային և պաշտպանական ուժի զարգացումը կարևոր է միջազգային մակարդակով և Իրանը շարունակելու է գնալ այդ ուղղությամբ»: Թռիչքային ու էլեկտրոնային համակարգերի զարգացման ոլորտում նույնպես Իրանը հասել է  այնպիսի մակարդակի, որ որևէ մեկի մտքով չի անցնում խախտել ԻԻՀ օդային սահմանը:

Իրանի պաշտպանական, կանխարգելիչ և նույնիսկ հարձակողական ուժն ուղղված է սպառնալիքների վերացմանը: Սակայն դա չի նշանակում, որ Իրանն ագրեսոր է և կարող է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի համար: Իրանը լուրջ է վերաբերվում իր անվտանգությանը և սպառնալիքներին հավասար, իր կանխարգելիչ ուժը մեծացնելուն: Այս ձեռքբերումները վկայում են, որ այն, ինչ ասվում է Իրանի պաշտպանական ուժի մասին, միայսն խոսքեր չեն, այլ իրողություն: Որպես փաստ պետք  է նշել, որ հունիսի 20-ին, Իրանի Հորմոզգան նահանգի Մոբարաք լեռան մերձակայքում, ԻՀՊԿ օդուժը խոցեց ԻԻՀ օդային սահմանը խախտած, ամերիկյան գերժամանակակից Global Hawk լրտեսական ԱԹՍ-ը: Այս լուրն արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում: Դոնալդ Թրամփն անակնկալի եկավ այս հայտարարությունից, քանի որ չէր հավատում, որ ամերիկյան թանկարժեք ԱԹՍ-ը կարող է խոցվել ԻԻՀ օդուժի կողմից:

Շվեդիայի նախկին վարչապետ Քալ Բիլեթն իր թուիթերյան էջում այս կապակցությամբ գրեց. «Իրանը հետաքրքիր քայլ է արել ամերիկյան Global Hawk լրտեսական ԱԹՍ-ը խոցելով, եթե պարզվի, որ լուրը համապատասխանում է իրականությանը»:

ԱԹՍ-ը թռիչքը սկսել էր Դուբայից և խոցվել Իրանի ափերին:

Բարաք Օբամայի նախկին խոհրդական Բեն Ռոդեսը, ով եղել է ՀԳՀԾ-ի նախագծողներից, Ֆաքս Նյուզ հեռուստաալիքի եթերում հայտարարեց. «Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք նախազգուշացնում էինք, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուր գալու դեպքում»: Ֆաքս Նյուզի եթերից, որը համարվում է Դոնալդ Թրամփի մեդիա տրիբունան, նա հայատարեց, որ վերջինիս կառավարոթյունը կորցրել է իր հեղինակությունը:

Իրանում CNN-ի լրագրող Ֆրեդերիկ Փելթգենն այս կապակցությամբ գրեց. «Իրանցիները հստակ ուղերձ հղեցին ԱՄՆ-ին, որ կարող են հարված հասցնել ամերիկյան ամենաարդիական սարքավորումներին, եթե զգան որևէ սպառնալիք»:

Իսկ լրագրող Էլիջա Ջիմանիեն մի թուիթերյան գրառման մեջ գրեց. «Ինչպե՞ս կարող են Իրանում արտադրվող 2500 դոլար արժողությամբ հրթիռները  հետևել Global Hawk ԱԹՍ-ին ու խոցել 123 միլոն դոլար արժողությամբ այս սարքը»:

Դիմելով Իրանի թշնամիներին, ԻԻՀ ՊՆ Ամիր Հաթամին հայտարարեց. «Հավատացեք, որ որքան ձեր պատժամիջոցները, ճնշումներն ու քարոզչամեքենայի հայտարարություններն աճեն, մեր ինքնապաշտպանության կամքն ավելի է մեծանալու»: Խոսելով այն մասին, որ Իրանի թշնամիները խոշոր բյուջե են հատկացնում սպառազինության գնմանը, Հաթամին հավելել է. «Մենք պաշտպանվող տնտոսությամբ ու խելամտորեն, պահպանելու ենք խաղաղությունն ու անվտանգությունը, մեծացնելով մեր կանխարգելիչ ուժը»:

ԻԻՀ պաշտպանության նախարարը, խոսելով պաշտպանական ոլորտում Իրանի ձեռքբերումների մասն, հայտարարել է. «Մեծ քայլ ենք կատարելու օդուժի ոլորտում: Օգուժի «Բավար 373» համակարգի շնորհանդեսը տեղի կունենա պաշտպանության արդյունաբերության օրվան նվիրված արարողության ընթացքում: Այսպիսով, Ւրանի պաշտպանական ուժն ուշադրգավ կերպով աճելու է»: