Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114160-Կյանքն_արևմուտքում._Հայացք_ներսից_(4)
Զարգացած երկրներում սոցիալական արատներից մեկը դեպրեսիա(ընկճախտ) հիվանդությունն է, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանում է «լուռ համաճարակ»: «Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից» հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը հատկացրել ենք այս խնդրին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 13:04 Asia/Tehran

Զարգացած երկրներում սոցիալական արատներից մեկը դեպրեսիա(ընկճախտ) հիվանդությունն է, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանում է «լուռ համաճարակ»: «Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից» հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը հատկացրել ենք այս խնդրին:

Դեպրեսիան ժամանակակից աշխարհում ամենատարածված հոգեկան հիվանդություններից մեկն է:

2017 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  «Դեպրեսիա. եկեք միասին խոսենք» կարգախոսով, այս հիվանդությունը դարձրեց առողջապահության համաշխարհային օրվա հիմնական առանցքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն, աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ, հիմնականում արևմտյան հասարակություններում, տառապում է ընկճախտով:

2015 թվականից մինչև 2015 թ.-ը այն ավելացել է 18 տոկոսով: Դեպրեսիայի հետևանքների բուժման ծախսերը կազմում է տարեկան 1 տրիլիոն դոլար:

Այս հոգեկան խանգարման պատճառը տարբերվում են տարբեր երկրներում: Զարգացող երկրներում մարդիկ հաճախ տառապում են ընկճախտով՝ պատերազմի, տնտեսական խնդիրների և սոցիալական անհավասարությունների պատճառով, սակայն փորձագետների և հոգեբանների կարծիքով, զարգացած երկրներում ապրելակերպը մարդկանց հիվանդության հիմնական պատճառն է:

Արդյունաբերական կյանքը, ինչպիսիք են աղմկոտ միջավայրերը, մշտական սթրեսը և շրջակա միջավայրի աղտոտումը, ինչպես նաև ալկոհոլի շարունակական օգտագործումը, դեպրեսիայի և հոգեկան խանգարումների առաջացման պատճառներից են: Սոցիալական հարաբերությունների անկումը դեպրեսիայի մեկ այլ պատճառ է, և հաշվի առնելով ԱՀԿ 2017-ի կարգախոսը, այն  ավելի մեծ նշանակություն է ստանում։

Այսօր մեկուսացումը և սոցիալական հարաբերույթունների  անկումը ընդունվել են Արևմտյան ժողովրդի կողմից: Ընտանիքները միասին բնակվում են բնակարաններում, առանց նույնիսկ իմանալու միմյանց անունները։ Հասարակական տրանսպորտային միջոցներում մարդիկ միասին նստում են անիմաստ ռոբոտների նման: Ժամանակակից հաղորդակցման գործիքները չնայած հեշտացնում են մարդկանց հաղորդակցվել տեքստային և ձայնային հաղորդագրության միջոցով, սակայն այս կապերը զուրկ են հույզերից և զգացմունքներից և այսպիսի գործիքներն ի վիճակի չեն փոխանցել միմյանց մտքերն ու հույզերը: Մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են գործարաններում, ընկերություններում և գրասենյակներում ՝ կատարելով կրկնվող և հոգնեցուցիչ աշխատանքներ: Բնակարանում հոգնածության պատճառով նրանք շատ քիչ հոգեկան կապ ունեն ընտանիքի անդամների հետ:

Հոգեբան և «Դեպրեսիան բուժվում է», «The Depression Cure» - ի գրքի հեղինակ Ստեֆան Իլդարին համոզված է, որ դեպրեսիան բնական հիվանդություն չէ, դա արևմտյան հասարակության արդյունաբերական կենցաղի արդյունքն է: Իլդարին պատճառը վերագրում է արևմտյան երկրների կենցաղի անհամատեղելիությանը մարդու գենետիկական կառուցվածքի կամ բնության հետ:

Նա ասում է.«Ուղեղը արձագանքում է երկարաժամկետ սթրեսին: Արևմուտքում մարդկանց  ռեակտիվ սթրեսը տևում է շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիներ, և նման պայմանները շատ թունավոր և վտանգավոր են: Արևմուտքում մշտական սթրեսի պայմաններում ապրելը կարող է հանգեցնել քնի խանգարումների, ուղեղի վնասվածքի, իմունային համակարգի խանգարումների և վարակների»: Հոգեբույժն ասում է, որ դեպրեսիան հնարավոր չէ բուժել սթրեսային կամ դեպրեսիայի դեղամիջոցներով, այլ Արևմուտքում  պետք է փոփոխության  ենթարկվի կենսակերպը:

Զարգացած երկրների շարքում ԱՄՆ-ի և Բրիտանիայի ժողովուրդներն ավելի շատ դեպրեսիա ունեն, քան զարգացող այլ երկրներ: ԱՄՆ առողջապահության նախարարության տվյալների համաձայն այդ երկրում 56 միլիոն մարդ տառապում է հոգեկան խանգարումներով ու դեպրեսիայով: ՛՛ Միայնությանը վերջ դնելու՛՛   նման խմբերի աշխատանքները կամ «միայնության նախարարի» նշանակումը Բրիտանիայում կատարվում են երկրում սոցիալական վնասներին  դիմակայելու համար:

Բրիտանիայում անցկացված նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրում դեպրեսիայի ցուցանիշը  բարձր է: Երկրի 54 միլիոն բնակչությունից 20 միլիոն մարդ տառապում է ընկճախտով:

«Ստենթիֆ» մասնագիտացված վերլուծական կենտրոնի տնօրեն Ջուդի Ադերիդն ասում է.«Հաստատում եմ, որ այս թվերը իրական են և միգուցե նույնիսկ ավելի բարձր, քանի որ շատ մարդիկ չեն դիմում բժշկի»:

2016 թ-ին ավելի քան 64 միլիոն հակադեպրեսանտ դեղամիջոցներ են թողարկվել Բրիտանիայում: Անցած տաս տարվա համեմատ սա 100 տոկոս աճ է ներկայացնում: Տվյալների համաձայն, սոցիալական և տնտեսական խնդիրների, ներառյալ աշխատանքի դժգոհության և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի թվի առումով առրևմուտքում  Բրիտանիան գլխավորում է զարգացած երկրների ցուցակը։

Քեմբրիջի համալսարանի հոգեբուժական դեպարտամենտի տվյալների համաձայն, Բրիտանիայի մեծահասակների երկու երրորդը տառապում են  հոգեբանական խնդիրներով, ինչպիսիք են ընկճվածությունը կամ դեպրեսիան:

Մինչև երկու տասնամյակ առաջ բժիշկները դեպրեսիան համարում էին մեծահասակների հիվանդություն, բայց այսօր արևմտյան երկրների  տվյալները ցույց են տալիս աճող դեպրեսիան աճում է երեխաների և պատանինների շրջանում:

Բրիտանիայի երեխաների աջակցության ինստիտուտը հայտարարել է, որ 2015- 2016 թվականների ընթացքում մոտ 12,000 խորհրդատվական դասընթաց է անցկացվել այդ երկրում երեխաների և պատանիների շրջանում դեպրեսիայի բուժման համար: Այնուամենայնիվ, այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է 2017-2018 թվականներին: Եվ այն հասել է ավելի քան 21 հազար խորհրդատվական դասընթացների: Խորհրդատվական դասընթացների մոտավորապես 88 տոկոսը անցկացվում է աղջիկների բուժման համար:

Տվյալների համաձայն նույնիսկ հյուսիսային Եվրոպայի երկրները, որոնք ՄԱԿ-ի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) սոցհարցումների արդյունքում ճանաչվել են ամենաերջանիկ երկրները, բախվում են ընկճվածության աճող տենդենցին իրենց երիտասարդության և կանանց շրջանում:

Սթրեսը, ընկճվածությունը, անհանգստությունը, ինքնավնասումը և հակադեպրեսանտներ ընդունելը Եվրոպայի երիտասարդների շրջանում ամենատարածված հոգեկան խնդիրներից են:

Կոպենհագենի Երջանկության հետազոտությունն իերների կենտրոնի տվյալների համաձայն՝ հյուսիսային Եվրոպայի երկրներում մարդկանց ավելի քան 12 տոկոսը ոչ միայն երջանիկ չեն զգում իրենց կյանքում, այլև տառապում են բազմաթիվ խնդիրների պատճառով: Այս ցուցանիշը 18-ից 23 տարեկան մարդկանց շրջանում 13 տոկոսից ավել է: Դանիայում և Շվեդիայում կանայք ավելի շատ են տառապում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, քան տղամարդիկ:

Նորվեգիայում, 5 տարվա ընթացքում երիտասարդության հոգեկան առողջության հետ կապված խնդիրները աճել են 5 տոկոսով: Այս խնդիրը Ֆինլանդիայում, որը 2018 թվականին ընտրվել է, որպես աշխարհի ամենաերջանիկ երկիրը, նույնպես խիստ նկատելի  է:

Ֆինլանդիայում 15-ից 24 տարեկան մարդկանց մահվան դեպքերի մեկ երրորդը ինքնասպանությունն է:

Երիտասարդներից բացի, հյուսիսային Եվրոպայի երկրների բնակչության տարեցները նույնպես անհանգիստ են իրենց միայնակ լինելու  և ֆիզիկական խնդիրների պատճառով: