Դաժան ու անաղմուկ բռնություն՝ Շեյխ Զաքզաքիի նկատմամբ
Նիգերիայում, մուսուլմանների զանգվածաբար կոտորելը, ջարդերը, և իսլամական շարժումների ճնշելը սաստկացան, հատկապես 2011 թվականից իվեր: Այդ ժամանակվանից ի վեր, Նիգերիայի բանակն ու կառավարությունը, Իսրայելի և ԱՄՆ-ի նողկալի ռեժիմների հովանավորություններով իրենց աշխատանքային օրակարգում ներառեցին ծավալուն գործողություններ , այդ թվում շիաների զանգվածային կամայական ձերբակալությունը:
Զարիայում ,Նիգերիայի ժողովրդի սպանությունից անցել է չորս տարի:2015-ի դեկտեմբերի 12-ին Նիգերիայի բանակը սպանեց Նիգերիայի ավելի քան 1000 անմեղ շիաների: Կոտորածի տխուր պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Զարիա քաղաքում մի խումբ Նիգերիացի մուսուլմաններ պատրաստվում էին կառուցել «Բաղիաթոլլայի Հուսեյնիե»-ն`շիաների 8-րդ իմամ ,իմամ Ռեզայի նահատակությունը սգալու արարողության համար, երբ անակնկալ ձևով ,Նիգերիայի բանակի վայրագ հարձակմանը դեմ առան :Հարձակման ընթացքում ,խաղաղ քաղաքացիներից բացի նահատակվեցին նաև Նիգերիայի իսլամական շարժման մի քանի բարձրաստիճան անդամներ ,իշարս Շեյխ Մուհամադ Թուրին ,Դոկտ.Մուստաֆա Սաիդը(Շեյխ Զաքզաքիի տեղակալն ու բժիշկը),Էբրահիմ Օսմանը և Ջեմի Գալիման: Ապա բանակը հրկիզեց «Հոսեյնիեն»: Իհարկե Նիգերիայի բանակը չբավարարվեց միայն այս վայրագ հարձակմամբ ,այլ հետագա օրերին ևս այլ դաժանություններ իրականացրեց:Նրանք դեպքի հաջորդ օրը առավոտից մինչև կեսօր ,հարձակվեցին Շեյխ Զաքզաքիի բնակարանի վրա,կոտորելով այն մուսուլմաններին ,որոնք Շեյխ Զաքզաքիին հովանավորելու նպատակով անզեն համախմբվել էին նրա բնակարանի շուրջը: Ժողովուրդը իր արյան գնով պաշտպանեց Շեյխ Զաքզաքիին: Քանի որ Շեյխ Զաքզաքիի վերաբերմունքը խաղաղ, բարի և բռնությունից հեռու էր: Նա երբևէ իր պաշտպանական համակարգին թույլ չէր տալիս օգտագործել զենք: Համենայնդեպս, բանակայինները նախ հրկիզեցին նրա բնակարանը ,ապա հարձակվեցին նրա այրված բնակարանի վրա ,նահատակելով մի ստվար խմբի և սաստիկ վիրավորելով Շեյխ Զաքզաքիին:
Հարձակման ընթացքում ,նրանք Շեյխ Զաքզաքիի աչքի առջև սպանեցին նրա որդիներից 3-ին: Իհարկե դրան նախորդած տարվան ,«Ղոդս»-ի օրվա քայլարշավի ընթացքում, բանակը հարձակվելով ցուցարարների վրա ,սպանել էր Շեյխի որդիներից ևս երեքին: Այսպիսով Շեյխ Զաքզաքիի վեց որդիները նահատակվել են: Բանակը նույնիսկ այդքանով չբավարարվեց և այդ օրը կրակեց շեյխ Զաքզաքիի կնոջ ,ապա շեյխ Զաքզաքիի վրա , ծանր վիրավորելով նրանց : Նույն վայրում ձերբակալել են նրա դստերը և վայրագորեն նրան քարշ տվել գետնի վրա: Տեղում սպանում են նաև շեյխ Զաքզաքիի ավագ քրոջը:Նաև մի հղի կնոջ այնպես են հարվածում ,որ նա կորցնում է երեխային և նահատակվում: Իվերջո շեյխ Զաքզաքիին և նրա կնոջը անհայտ վայր են տեղափոխում:
Նման աղետներ այն պայմաններում են իրականանում ,երբ Նիգերիայի սահմանադրական օրենքում հաստատված է կրոնների ազատությունը:
Ահավասիկ հարց է ծագում ,որ այն մուսուլմանները ,որոնք ոչ զենք ունեին և ոչ էլ հարձակման ,ավերման կամ էլ խռովության ծրագիր ,և միայն իրենց կրոնական արարողությունը իրականացնելու նպատակով էին համախմբվել «Հոսեյնիե»-ում ,ինչ հանցանքով սպանվեցին կամ վիրավորվեցին:Շեյխ Զաքզաքին, ով բոլորին հայտնի է ,որպես բարոյական բարձր հատկանիշներով մարդ, և նրա գործելաոճը խաղաղ է ու զերծ բռնություններից, ինչու՞ է մինչև այսօր դեռ խոշտանգումների ենթարկվում և բանտախցերի մեջ է:Նիգերիայի մուսուլմանների դեմ կատարված հանցագործության մասին այսպիսի և հարյուրավոր այլ հարցեր են առաջ քաշվել, որոնց մինչ օրս որևէ պատասխան չեն տվել Նիգերիայի բանակը և կառավարությունը:Միջազգային շրջանակները , որոնք մուսուլմանների նկատմամբ իրագործվող բռնության դիմաց լռում են և չեն լուսաբանում իրողությունները ,մինչ այժմ որևէ քայլի չեն դիմել և նույնիսկ մուսուլմանների նկատմամբ Նիգերիայի բանակի ու կառավարության դաժան քայլերը դատապարտող հայտարարություն չեն հրապարակել:«Ասոշիեյթդ փրես»-ի հաղորդման համաձայն,միայն մարդու իրավանց մի խումբ ակտիվիստներ նույն տարվա դեկտեմբերին ,Նիգերիայի բանակին ամբաստանեցին հարյուրավորների սպանության մեջ:Նրանց զեկույցի մեջ հայտարարված սպանվողների թիվը հազար հոգի էր և այն կոչվեց Զարիա քաղաքում «մուսուլմանների կոտորած»:
Շեյխ Զաքզաքիի դուստր Սոհեյլա Զաքզաքին ,այդ աղետի չորրորդ տարելիցի առիթով Թեհրանում կայացած նիստի ընթացքում ասել է.«Չորս տարի առաջ ,Նիգերիայի բանակը անմարդկային ձևով կոտորեց ավելի քան 1000 անմեղների,այդ թվում 297 կանանց ,23հղի կանանց ,548 տղամարդկանց և 193 երեխաների: 39 ընտանիքներ ամբողջությամբ ոչնչացան:Նիգերիայի բանակը սարսափելի գործողությունների էր դիմում, հրկիզում էր բնակարանները, այրում ողջ մարդկանց և սպանում նորածիներին»:
Նա ավելացրել է.«Այս բոլոր վայրագությունները, ինչպես հավակնում էր բանակը ՝մի հակազդեցություն էր բանակի պետին մահափորձի ենթարկելու հավակնությանը , և այժմ ավելի քան երբևէ պարզ է, որ սա ընդամենը ծրագրված գործողություն էր ՝ Շեյխ Զաքզաքիին և նրա հետևորդներից շատերին սպանելու համար ,որպեսզի վերջ դնեն Նիգերիայի իսլամական շարժմանը »:
Շեյխ Զաքզաքիի դուստրն ասել է.«Դեպքից հետո Շեյխ Զաքզաքին, նրա կինը ՝ տիկ. Մալամա Զեյնաթը և շատ ուրիշներ ,անարդարացիորեն ձերբակալվել են, և կառավարությունը փակել է դատական գործընթացների ուղին, ՝ նրանց ազատ արձակելու հարցով:Նաև այդ ժամանակից ի վեր ,շարժման կողմնակիցների միջոցով կազմակերպված տարատեսակ խաղաղ ցույցերի և բողոքների ընթացքում, սպանել են մեծ թվով մարդկանց և նույնիսկ վարձկաններ բերել մուսուլմաններին կոտորելու նպատակով:
Այս ամենը, այն դեպքում է ,երբ Նիգերիայի Գերագույն դատարանը 2016-ին որոշում ընդունեց ազատ արձակել Շեյխ Զաքզաքիին, սակայն կառավարությունն ու բանակը մինչ այժմ հրաժարվել են այդ քայլից:
Շեյխ Զաքզաքիի դուստրը անդրադարձել է Շեյխ Զաքզաքիի և իր մոր առողջական ծանր վիճակին և ասել է.«Ծնողներիս առողջական վիճակը օրեցօր վատթարանում է, քանի որ նրանք Զարիայի դեպքի ժամանակ ծանր վիրավորվել էին, և այդ խնդիրները շարունակվում են ու կառավարության համար ևս պարզ են դրանք:Շեյխը, ունեցած խնդիրների բերումով մի քանի անգամ կաթված է ստացել , իսկ կնոջ վիճակն այնպիսին է, որ նա այլևս չի կարող ինչպես հարկն է քայլել:Պարզվել է նաև, որ շեյխը բազմաթիվ խնդիրներից բացի վերջերս , ծանր թունավորվել է:Վերջին օրերին շեյխին տեղափոխել են մի բանտ,որտեղ ինֆեկցիոն համաճարակ կա, և կարծես դա ևս նոր տանջանք և անաղմուկ չարչարանք է :
Նիգերիայի բանակի և կառավարության թշնամությունը Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Զաքզաքիի հետ ,այն պատճառով է , որ նրանք «Նիգերիայի իսլամական շարժումը» համարում են որպես քաղաքական շարժում:Նիգերիան ,Աֆրիկայի ամենաբազմամարդ ,իսկ աշխարհի 10-րդ ամենաբազմամարդ երկիրն է, որն ունի ավելի քան 170 միլիոն բնակչություն և բնակչության 50% -ը մուսուլմաններ են :Նիգերիայում շիաների թվային աճի բերումով ,Սիոնիստական ռեժիմը և Սաուդյան Արաբիան,Նիգերիայի կառավարությանը վախեցրել են շիաների հեղափոխությունից և ֆինանսական ու ռազմական օգնություն տրամադրելով ,հիմք են դրել իլիպական «Բոկո հարամ» ահաբեկչական խմբի ,մուսուլմաններին ճնշելու նպատակով: Ահաբեկչական այս խմբավորումը անողոքաբար սպանում է մուսուլմաններին: Նիգերիայում ,մուսուլմաններին կոտորածի ենթարկելը և իսլամական շարժումները ճնշելը սաստկացել է 2011 թվականից իվեր: Այդ ժամանակվանից ի վեր, Նիգերիայի բանակն ու կառավարությունը, Իսրայելի և ԱՄՆ-ի նողկալի ռեժիմների հովանավորություններով իրենց աշխատանքային օրակարգում ներառեցին ծավալուն գործողություններ , այդ թվում շիաների զանգվածային կամայական ձերբակալությունը: Շիաները ձերբակալվելով խոշտանգվում են և առանց դատական համակարգի հովանավորությամբ կոտորածի ենթարկվում: Այդ քայլերը անկախ են այն հարձակումներից ,որոնք Նիգերիայի շիաների դեմ իրականացնում է Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող «Բոկո հարամ» ահաբեկչական խումբը: Այսպիսով, Նիգերիայի կենտրոնական կառավարության կողմից այս տարածաշրջանում շիաներին ոչնչացնելու նպատակով ծավալուն գործողություններ սկսեցին, որոշ երկրների ընկերակցությամբ, ի շարս ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի, մինչև,որ 2015-ին տեղի ունեցավ այդ աղետը:
Շեյխ Զաքզաքիի ձերբակալությունը սին պատրվակներով , նախապես որոշված ծրագիր էր, որը համակարգվել էր սաուդցիների, ոճրագործ Իսրայելի և ԱՄՆ-ի համագործակցությամբ Նիգերիայում մուսուլմանների շարժումը ոչնչացնելու նպատակով: Նրանք վտանգ զգացին Նիգերիայի իսլամական շարժումը տարածվի այդ երկրի հյուսիսում և նույնիսկ շրջակա երկրներում ,և օրակարգային դարձրին մուսուլմանների սպանությունը և ոչնչացումը: Սա ի դեպ այն պայմաններում է ,երբ ,Նիգերիայի իսլամական շարժումը համարվում է կրոնական -մշակութային շարժում և քաղաքական առումով խիստ դեմ է մանկասպան Իսրայելի վարչակարգին: Նիգերիայի իսլամական շարժման քաղաքական ամենակարևոր դիրքորոշումը հետևյալն է՝ Նիգերիայի հարաբերությունների խզումը սիոնիստական վարչակարգի հետ: Նույն այս հարաբերությունների շրջագծում էր ,որ Նիգերիայի բանակը, 2014 -ին ճնշեց այդ երկրում շիաների «Ղոդս»-ի օրվա քայլարշավը ,որի ընթացքում նահատակվեցին 33 հոգի ,այդ թվում Շեյխ Զաքզաքիի երեք որդիները:
2015-ի ավարտին ևս ,երբ Շեյխ Զաքզաքին կենտրոնական կառավարությանը հղած նամակով պահանջել էր Իսրայելի հետ հարաբերությունների խզումը ,կառավարությունը պատասխանեց 1000 մարդու արյունը հեղելով և Զարիայում «Բաղիաթոլլահ»հոսեյնիեն ավերելով: Այդ ժամանակ Շեյխ Զաքզաքին մի ասուլիսի ընթացքում ասել էր.«Կենտրոնական իշխանությունը արևմուտքի գործակատարն է և Նիգերիայի նավթի ծարավը»:
Այսօր բանտարկված Շեյխի և իր տիկնոջ առողջական վիճակը ծանր է ,որը հանգեցրել է մուսուլմանների բողոքին, թե՛ Նիգերիայում և թե՛ այլ երկրներում: Սակայն, մարդու իրավանց իրական պատասխանատուները ,որոնք միշտ համընթաց են եղել ԱՄՆ-ի և օկուպանտ Իսրայելի քաղաքականություններին լռում են, մինչև որ այս մեծ մարդը նահատակվի զանգվածային լրատվամիջոցների պահած լռության ու քնած խղճերի բերումով: Սակայն նրա ճանապարհը երբեք չի մոռացվելու և նա կմնա սրտերի ու հոգիների մեջ: