Մեդիա ահաբեկչություն (4.Լրատվամիջոցների միջամտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114635-Մեդիա_ահաբեկչություն_(4.Լրատվամիջոցների_միջամտությունը_միջազգային_իրավունքի_տեսանկյունից)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Մեդիա ահաբեկչություն» հաղորդաշարի հերթական համարով: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք իրանական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակման ապօրինի դադարեցման խնդրի շուրջ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք լրատվամիջոցների միջամտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 16, 2019 15:20 Asia/Tehran

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Մեդիա ահաբեկչություն» հաղորդաշարի հերթական համարով: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք իրանական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակման ապօրինի դադարեցման խնդրի շուրջ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք լրատվամիջոցների միջամտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից:

Արբանյակային ցանցերը այսօրվա աշխարհում ամենահզոր լրատվամիջոցներն են: Երկրներն օգտագործում են արբանյակային հնարավորությունները` իրենց ուղերձնները փոխանցելու համար: Իշխող տերությունների միջազգային արբանյակային ցանցերի վարած քաղաքականությունը՝ միտված է թիրախավորել որոշ անկախ պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը:

Միջազգային ԶԼՄ-ների կողմից ինքնիշխանության խախտումների օրինակներն են՝   էթնիկական, աղանդավորական և ցեղասպանությունների վեճերի խթանումը, խաղաղության խախտումը,  ներքին գործերին միջամությունը, զրպարտչական հայտարարությունների տարածումը, ահաբեկչական խմբավորումների օգտին քարոզչական աշխատանք տանելը, միջազգային վեճերի խորացումը, երկրների պատմության խեղաթյուրումը և օրինական իրադարձությունների քաղաքականացումը: Լրատվամիջոցները կարող են քարոզչություն տարածել՝ աղավաղելով մի  երկրի պատմական իրավունքների փաստերը, դա կարող է ներառել պետության մշակութային ու հնագույն ժառանգության  և սեփականության իրավունքը և տարբեր վայրերի ու աշխարհագրական հատվածների անունները պահպանելու պետության իրավունքը:

Որոշ ամերիկյան, սիոնիստական և արաբական հետադեմ ԶԼՄ-ները փորձում են`աղավաղել Պարսից ծոցի պատմական անվանումը և կասկած հարուցել Աբու Մուսա, Մեծ Թոնբ  և Փոքր Թոնբ կղզիների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության անհերքելի ինքնիշխանության իրավունքի կապակցությամբ:

Արբանյակային ցանցերի աճը

Գերիշխող տերությունների արբանյակների կողմից լրատվամիջոցների քարոզչությունը տարբեր օրինակներ ունի այդ թվում,  Բոսնիայում մուսուլմանների և Ռուանդայում ցեղասպանության հրահրումը:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո՝ 1945-ի նոյեմբերին Նյուրնբերգի նացիստական Գերմանիայի պարագլուխների դատավարությունից հետո, Միջազգային քրեական դատարանի համաձայն արգելվել են  ցեղասպանության իրագործման ուղղությամբ, որևէ ձևով հատկապես  ԶԼՄ-ների միջոցով քարոզչական քայլերը: 

Բայց այս արգելքը խախտվել է միջազգային շատ լրատվամիջոցների կողմից: Իմպերիալիստական տերությունների արտասահմանյան թողարկումների արբանյակներն  իրենց թշնամական քաղաքականությունը տարածելով փորձում են պատերազմ հրահրել անկախ պետությունների միջև:

Այս մոտեցումը տեսանելի էր արևմտյան ԶԼՄ-ներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման բռնի գործողությունների ժամանակ:

1947 թվականին, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջարկով Գլխավոր Ասամբլեան բանաձև ընդունեց, որի համաձայն դատապարտվել են պրոպագանդայի բոլոր ձևերը երկրներում, որոնք նպատակ ունեն խթարելու  խաղաղությանը և խրախուսելու ագրեսիան և սպառնալիքները:

Գաղութատիրական երկրները երկարատև անցյալ ունեն ԶԼՄ-ների ներառյալ արտասահմանյան արբանյակային և այլ լրատվամիջոցների օգտագործման գործում, երրորդ երկրներում, իրենց ուժը հաստատելու համար:

1927 թվականից Նիդեռլանդները բացասական ռադիոհաղորդումներ էր հեռարձակում Արևելյան Հնդկաստանի համար, իսկ Ֆրանսիան նույնպես 1931 թվականից գաղութարարական մոտեցումներով  հաղորդումներ էր հեռարձակում իր գաղութների համար:

Գաղութարարական ուժերը չարաշահում են  արբանյակային հեռարձակումը 

1934 թ.-ից ի վեր Բրիտանիան, իր մշակույթը պարտադրելու  քաղաքականություն  է վարում  Ազգերի բրիտանական համագործակցության կամ գաղութներում մշակութային ազդեցության տարածման նպատակով:

1937 թ-ին Լոնդոնը, Պաղեստինում ստեղծեց ռադիոկայան և սկսեց կանոնավոր հեռարձակում արաբների համար:

Վերջին տարիներին շարունակվում են մեծ տերությունների ԶԼՄ-ների միջամտությունը   այլ երկրների ներքին գործերին, որն արժանացել է միջազգային լայն քննադատությանը: Այս բողոքների մի մասը գրանցվել է Հեռահաղորդակցության միջազգային միությունում:

Որոշ երկրներ ակտիվորեն արգելում են լրատվամիջոցների այս միջամտությունը, սակայն որոշ երկրներ դա չեն արգելում, բայց պաշտոնապես ձեռնարկում են փոխադարձ գործողություններ: Գերմանիան արգելել է մի այլ երկրում մեդիա միջամտությունը՝  փոխադարձ  չմիջամտելու պայմանավորվածությամբ:

 Որոշ ուժեր չարաշահում  են  արբանյակները պատերազմի համար 

Բրիտանիան և ԱՄՆ-ը որևէ արգելք չեն սահմանել ԶԼՄ-ների թշնամական քարոզչության համար այլ երկրների դեմ,  և նրանց  որոշ լրատվամիջոցները  օգտագործվում են, որպես ահաբեկչություն տարածելու գործիք: Որոշ երկրներ չարաշահելով Estoppel կանոնը, թույլատրում են, որ լրատվամիջոցները միջամտեն այլ  երկրների ներքին գործերին:

Estoppel- ի կանոնը «խոստովանությունից հետո չհերքելն  է», այսինքն, եթե կառավարությունը հերքում է իր իրավունքների բացակայությունը, հետո չի կարող պնդել դրա առկայության վրա և եթե նա ընդունում է երրորդ կողմի իրավունքը, հետագայում դա չի կարող պնդել այդ իրավունքի բացակայության վրա: Այն դեպքերում, երբ երկրներն արգելում են լրատվամիջոցների միջամտությունը, եթե  որևէ երկրի ԶԼՄ-ները միջամտեն այդ երկրի ԶԼՄ-ների ներքին գործերին, փոխադարձաբար  կարող է միջամտել այլ երկրի ԶԼՄ-ների գործերին:  Բայց եթե մի երկիր չի արգելում նման միջամտությունը, երկրների ԶԼՄ-ները կարող են միջամտել այդ երկրի ներքին գործերին և նման քայլը չի ուղեկցվի միջազգային պատասխանատվությամբ:

Ընդհանուր առմամբ, միջազգային կանոնների համաձայն կարող ենք եզրակացնել, որ ԶԼՄ-ների օգտագործումը ` ապօրինի իրավիճակները կայունացնելու համար, օրինակ՝ օկուպանտ ուժի ամրապնդումը, գաղութատիրական և ռասիստական  նպատակների առաջ մղումը, երկրների ներքին գործերին միջամտության առավել ակնառու օրինակներից են, որն ենթակա է միջազգային կրկնակի պատասխանատվության:

Միջազգային իրավունքի տեսակետից, լրատվամիջոցների օգտագործումը գաղութարար և ռասիստական նպատակներով `ազգերի ներքին գործերին չմիջամտելու և  գաղութացված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խախտում է: 

Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ, հատկապես ԱՄՆ-ում և Բրիտանիայում, գաղութատիրական և ռասիստական նպատակներով մութ անցյալ  են ունեցել երկրների ներքին գործերին միջամտելու գործում: Հատկանշական օրինակներ են Հարավային Աֆրիկայի ապարտեիդի ռեժիմը և Պաղեստինում Սիոնիստական ռասիստական ռեժիմը: Այս հիման վրա, եթե մի ռեժիմ անտեսում է ինքնորոշման իրավունքը կամ տարածք է գրավում, մեդիաների և այլ իրավական ձևերով միջամտությունը օրինական է համարվում:

Այս հիման վրա Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերականգնման ուղղությամբ  Իրանի Իսլամական հանրապետության լրատվամիջոցների գործունեությունը Միջազգային իրավունքի տեսակետից ոչ միայն արգելված չէ, այլև օրինական է:

Միջազգային հաղորդակցության օրենքի վերաբերյալ տարբեր երկրների ԶԼՄ-ների մոտեցումը

 

Այսօր ԱՄՆ-ը և նրա արևմտյան մի շարք դաշնակիցներ, ինչպիսին է Բրիտանիան, բացասական քարոզչություն են վարում անկախ պետությունների դեմ, ինչպիսին են Իրանը և դիմադրության առանցքը և Իրանի արտասահմանյան լրատվամիջոցների սահմանափակումների կողքին նրանք աջակցում են ահաբեկչական և ազգայնամոլական ցանցերին: Ինչպես օրինակ կարող ենք նշել  Իրանի ինթերնեյշնալ ահաբեկչական ցանցի տեղակայումը Բրիտանիայի մայրաքաղաքում և «Գյուն Ազ Թի Վի» ցանցը ԱՄՆ-ի Չիկագոյում: Այս երկրները չեն հանդուրժում Արևմտյան Ասիայում՝ ԱՄՆ-ի հանցագործությունների և պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների բացահայտման վերաբերյալ Իրանի ԶԼՄ-ների մոտեցումը: Կեղծ պատրվակներով նրանք փորձում են դիմակայել Իրանի արտասահմանյան ցանցերի հաղորդմումները:

Միջազգային իրավունքի և լրատվամիջոցների հետազոտող, Ահմեդ Քազեմին շեշտելով, որ արևմտյան որոշ երկրների լրատվամիջոցների մոտեցումը կարելի է բնութագրել որպես «ԶԼՄ-ների ահաբեկչություն» ասել է.«Արևմտյան գաղութարարները, հատկապես ԱՄՆ-ը, դիմակայում են արտասահմանյան թողարկումների լրատվամիջոցներին, ուստի արբանյակային կամ կիբեր ասպարեզում ձեռքբերումնները, վկայում են արտասահմանյան ԶԼՄ-ների հաջողության մասին փափուկ պատերազմի ճակատում»:

Երբ փափուկ ուժը արծարծվեց ամերիկացի քաղաքական մտածող Ջոզեֆ Նայի կողմից, հաշվի առնելով ԶԼՄ-ների մենաշնորհը և Արևմուտքում միակողմանի տեղեկատվության հոսքի գերակայությունը, քչերն էին կարող պատկերացնել, որ փափուկ ուժը կօգտագործվի, որպես արդյունավետ զենք գաղութատիրական երկրների հեգեմոնիայի դեմ»: