Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (11)
Ողջույն ձեզ հարգելի բարեկամներ: «Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» խորագրով հաղորդաշարի այս շաբաթվա զրույցում կանդրադառնանք ԻԻՀ նավթի ու գազի արդյունաբերությանը:
Երկրների զարգացման հիմնական պայմաններից է համարվում արդյունաբերության տարբեր ճյուղերի ընդլայնումը:
Նման արդյունաբերությունը ենթադրում է զարգացած ու տարբեր տեխնոլոգիաներ: Այս արդյունաբերությունն առանցքային դեր ունի այլ ոլորտների զարգացման համար: Պողպատը, ալյումինը, պղինձը, ցեմենտը, ոչ մետաղական հանքանյութերը, և նավթով հարուստ երկրներում՝ նավթային ու նավթաքիմիական արդյունաբերությունները նման արդյունաբերությունների շարքում են:

Էներգիան, մասնավորապես նավթը և գազը այսօրվա աշխարհում հարստության և ուժի ազդեցիկ բաղադրիչներից են: Էներգիան համաշխարհային տնտեսական զարգացման շարժիչ կետն է: Արդյունաբերական երկրները և տնտեսական մեծ տերությունները, ինչպես նաև զարգացող տնտեսական տերությունները սպառում են աշխարհի էներգիայի զգալի մասը: Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաշվի առնելով գլոբալ տնտեսական զարգացումները, Ասիայում նոր արդյունաբերական երկրների մրցակցությունը համաշխարհային տնտեսական տերությունների հետ և մինչև 2050 թվականը էներգիային ունեցած նրանց կարիքը մեծանալով, մեծանալու է նաև նավթի ու գազի դերն ու նշանակությունը որպես էներգիայի արտադրության ամենակարևոր աղբյուր:
Նավթի ու գազի օգտագործման գիտությունը հին և կիրառական գիտելիք ու հմտություն է, որը գիտության ասպարեզ է մտել՝ նավթային հեղուկացիրներից և աղբյուրներից բիտում հավաքելով: Մարդը հին ժամանակներից ծանոթ է եղել նավթին ու գազին և օգտագործել է այն: նավթի առաջին հետազոտական հանքը փորվել է 1745թ. Ֆրանսիայում, իսկ երկրորդ հանքը, որտեղ արդյունահանում է տեղի ունեցել փորվել է 1859թ. Փենսիլվանիայում: Իրանում և Արևմտյան Ասիայում նավթարդյունաբերության սկիզբը եղել է 1908թ. Մասջեդ Սոլեյմանում նավթի հայտնաբերմամբ: Իրանի նավթի արդյունաբերության կյանքից անցել է ավելի քան մեկ դար: Այս խիտ և սև հեղուկը Իրանի ժողովրդի համար բազմաթիվ տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացումների խթան է եղել և մինչ այժմ առանցքային դեր է խաղում իրանական տնտեսության բարգավաճման և զարգացման գործում:
Միջազգային վիճակագրության համաձայն, 2018 թվականին Իրանը նավթի և գազի պաշարների առումով աշխարհի ամենահարուստ երկրներից է եղել՝ ունենալով ավելի քան 155 միլիարդ խորանարդ մետր նավթային պաշարներ և ավելի քան 30 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներ: Վերջերս հաղորդվեց Խուզեստանի նահանգում ևս մեկ հսկայական նավթադաշտի հայտնաբերման մասին: Այս հսկայական նավթային հանքավայրը, որի հզորությունը կազմում է ավելի քան 50 միլիարդ բարել հում նավթ, Իրանի ապացուցված պաշարները կավելացնի ավելի քան 30 տոկոսով: Ապացուցված պաշարները արդյունավետ պահուստներ են: Նավթային նոր հանքավայրը, որը գտնվում է Խուզեստան նահանգի Բուստան և Օմիդիա քաղաքների միջև, Ահվազից հետո Իրանի խոշորագույն նավթահանքն է համարվում:
Նավթի պաշարների առումով Իրանը ներկայումս աշխարհում չորրորդ տեղում է: Իրանում հայտնաբերվել են ավելի քան 140 ածխաջրածնային դաշտեր, այդ թվում ՝ 102 նավթահանք և 43 գազի հանք: Ածխաջրածնային այս դաշտերից մոտ 80-ը ակտիվ են, որոնցից 62-ը ցամաքում և 16-ը ծովում են գտնվում: Իրանի նավթային դաշտերն են Գաչսարանի, Մարունի, Ազադեգանի և Աղաջարի նավթային հանքավայրերը: Էներգետիկայի ոլորտում տնտեսագետների համոզմամբ Իրանն իր ներուժը շահագործելու համար ճշգրտորեն պլանավորելով, հանքավայրերի հայտնաբերման աշխատանքները շարունակելով և այդ ուղղությամբ ներդրումներ կատարելով, կարող է երկար տարիներ նավթ արտադրել և առնվազն 170 տարի շահագործել իր գազի պաշարները:
************
Անգլիացի հետազոտող՝ Դանիել Բերգլինն ասում է.«Երբ նայում ենք 21-րդ դարի ապագային, յուրաքանչյուր խորանարդ մետր գազ նույնքան գերիշխող կլինի, որքան համակարգչային գիտությունը, և գազի էներգիան, որպես նավթի այլընտրանք, կշարունակի մեծ հարստություն առաջացնել անհատների, ընկերությունների և երկրների համար»:Գազային էներգիան այն էներգակիրներից մեկն է, որը վերջին տասնամյակների ընթացքում ունեցել է աճի ամենաբարձր ցուցանիշը մյուս էներգակիրների շրջանում: Բնական գազն ընդառաջվել է իր բնածին բնութագրերի և, մասնավորապես, շրջակա միջավայրի հետ հարմարեցվելու պատճառով:Ներկայումս բնական գազը մատակարարում է աշխարհի էներգիայի մոտ 25 տոկոսը: Քանի դեռ հուսալի այլընտրանք չի ներկայացվել, գազը կարող է խորը ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա:
Իրանը, գազի հարուստ պաշարներով, աշխարհում երկրորդն է: Մոտ 300 տրիլիոն խորանարդ մետր, այսինքն ՝ աշխարհի գազի պաշարների ավելի քան 17 տոկոսը գտնվում է Իրանում: Այնուամենայնիվ, Իրանի հողի 60 տոկոսում դեռևս որևէ ուսումնասիրություն չի իրականացվել: Մինչ այժմ Իրանում հայտնաբերվել են ավելի քան 40 գազային հանքավայր և 90 բնական գազի բարել, և աշխարհում ամենամեծ գազի հանքավայրը ՝ «Հարավային Փարս» գազի հանքավայրն է: Ըստ առկա տեղեկատվության, Իրանն իր հարևանների հետ 28 նավթի ու գազի համատեղ հանքավայեր ունի:
Իրանի բոլոր նավթային և գազային հանքավայրերը պատկանում են Իրանի նավթի ազգային ընկերությանը՝ չորս ընկերության անվան տակ՝ Իրանի հարավային նավթի ազգային ընկերություն, Իրանի միջմայրցամաքային նավթի ընկերություն, Իրանի կենտրոնական շրջանների նավթի ընկերություն և Արվանդանի նավթի ու գազի ընկերություն:
Իրանի նավթի ազգային ընկերությունն իրեն ենթակա այդ չորս ընկերությունների միջոցով գազի արդյունահանում է իրականացնում , որից հետո այդ գազը փոխանցվում է Գազի ազգային ընկերությանը էլեկտրակայաններին ու ներքին արդյունաբերություններին տրամադրելու, հարևան երկրներ արտահանվելու և ներքին սպառման համար:

Նավթի ու գազի ռեսուրսներին համաշխարհային տնտեսության օրըստօրե մեծացող կարիքը և Իրանի նավթի ու գազի հարուստ պաշարները պատճառ են դարձել Իրանի տնտեսության այս ոլորտը շահավետ լինի ներքին ու արտասահմանյան ներդրողների համար: Իրանում նավթի ու գազի արդյունահանման ցածր գինն այս ոլորտում ներդրում կատարելու առավելություններից է համարվում: Այդ կետը նկատելի է եղել շատերի համար, այդ թվում Զիմենս գերմանական ընկերության նավթի ու գազի նախագծերի զարգացման բաժնի տնօրեն՝ Փիթեր Ադամի համար: Նա տարիներ առաջ, Իրանի նավթային պայմանագրերի թեմայով միջազգային համագումարում, անդրադարձել է Իրանում նավթի արդյունահանման ցածր ծախսերին ու առավելություններին և ասել, որ Իրանում նավթի ու գազի հանքավայրերը շատ գրավիչ են ներդրողների համար: Չնայած ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալով և հակաիրանական պատժամիջոցները վերականգնվելով, արևմուտքցիների համար վերացավ այդ առիթը: Իսկ փոխարենը ասիական նորահայտ տնտեսական ուժերի ու ներդրողների համար հնարավորություն ստեղծվեց Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում ներդրում կատարելու համար: Որոշ ժամանակ առաջ, Չինաստանը 280 մլրդ. դոլարի ներդրում է կատարել Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում:
Նշելի է, որ ժամանակակից Իրանում հիմնաշենային կառույցները և բարեկեցությունը գոյացել են նավթային եկամուտների արդյունքում, սակայն երկրի պաշտոնատարները գիտեն, որ տնտեսության կախվածությունը նավթից խոցելի ու փխրուն է դարձնելու տնտեսությունը: Այնպես որ իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, հեղափոխության թշնամիները միշտ փորձել են ծանր շրջափակումներ կիրառել նավթի ու գազի ոլորտի դեմ: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ևս բազմիցս հայտարարել է, որ նավթային եկամուտներից կախվածությունը երկիրը խոցելի է դարձնում և գործադիր պաշտոնատարներին կոչ է արել ենթահող ստեղծել այդ կախվածությունը նվազեցնելու համար: Իրանում էներգիայի բորսայի շուկայի ստեղծումը գործեղանակներից է, որը չեզոքացնելով հում նավթի և նավթամթերքների արտահանման մոնոպոլիան, փոքր ֆինանսական գործարքների միջոցով, կարողացել է անարդյունավետ դարձնել նավթամթերքի պատժամիջոցները:
Էներգիայի բորսայի շուկան հիմնադրվել է 2012 թ. էներգակիրներ, այդ թվում նավթի ու գազի ոլորտում: Այս շուկայի ձևավորումը՝ թափանցիկ մթնոլորտ ստեղծելով, և գնորդների ու վաճառողների համար բարձր մրցունակություն ապահովելով՝ քայլ է երկրում նավթի գինը ճշտելու համար: Իրանի էներգետիկ բորսան ստեղծվել է ՝ էներգակիրների և արժեթղթերի գործարքները կազմակերպելու, ընդունելու և դյուրացնելու համար: Իրանի էներգետիկ բորսայում, ինչպես և մյուս բորսաներում, կան շատ գնորդներ և վաճառողներ, որոնք որոշում են էներգակիրների գինը՝ մրցակցային միջավայրում առևտուր անելով: Նավթի ու գազի ոլորտում ակտիվ իրանական 30 ընկերություններ այս շուկայում ներկայացնում են իրենց արտադրանքը:
Էներգետիկ շուկայում անմշակ նավթ և նավթամթերք մատակարարելու առավելություններից է՝ երկրում արտասահմանյան նավթազտարաննների ներկայացուցիչների և այդ արտադրանքների գնորդների ներկայության համար հնարավորություն ստեղծելը: Օրինակ կարելի է անդրադառնալ էներգետիկ բորսայում բենզինի առաջարկին: Նկատի առնելով «Սեթարե Խալիջե Ֆարս» օբյեկտի երեք ֆազերի շահագործումը և այդ նավթազտարանում օրական ավելի քան 40 միլիոն լիտր բենզինի արտադրությունը, Իրանը կարող է ներքին սպառումը վերահսկելով, արտահանել իր բենզինը:
Հաշվի առնելով իրանական նավթազտարաններում արտադրված բենզինի որակը և տարածաշրջանի սպառողական շուկան, էներգետիկայի ոլորտի փորձագետները էներգետիկ շուկայում բենզինի մատակարարման աճի մասին են խոսում: Մի շուկա, որն առիթ է ստեղծում այնպիսի երկրների ներկայության համար, ինչպիսիք են Թուրքիան, Իրաքը, Աֆղանստանը և Հայաստանը, որոնք միշտ ցանկացել են գնել իրանական բենզինը: