Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114786-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից_(5)
Անցած հաղորդման ընթացքում խոսեցինք իսլամի մարգարեի վերաբերյալ արևելագետների ուսմունասիրությունների մասին: Դարերի ընթացքում, իսլամ կրոնը տարածվել է աշխարհի մի ծայրից մյուսը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 21, 2019 12:25 Asia/Tehran

Անցած հաղորդման ընթացքում խոսեցինք իսլամի մարգարեի վերաբերյալ արևելագետների ուսմունասիրությունների մասին: Դարերի ընթացքում, իսլամ կրոնը տարածվել է աշխարհի մի ծայրից մյուսը:

Այս ընթացքում, իսլամ ընդունողների կողքին, հայտնվել են նաև հակառակորդներ ու թշնամիներ: Ոմանք, առանց ճանաչելու իսլամը, դեմ են հանդես եկել այս կրոնին: Սակայն եղել են նաև մարդիկ, ովքեր, առանց նախապաշարումների, ցանկացել են ծանոթանալ իսլամի ճշմարտություններին: Նրանցից ՝ շատերն իսլամ չեն դանավանել, սակայն պատմության մեջ եղել են դեպքեր, երբ բանաստեղծները, գիտնականները, փիլիսոփաներնեու արվեստագետները, հետաքրքիր ուսումնասիրություններ են իրականացրել իսլամի մասին:  Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք այդ թեմաներին: 

 Հետաքրքիր է, որ մինչև 16-րդ դար, իսլամի հրաշքի՝ Ղուրանի հրատարակությունը Եվրոպայում արգելված էր, իսկ ոմանք նույնիսկ դրա համար կալանավորվել են: Սակայն որոշ հետազոտողներ համոզված էին, որ Ղուրանը պետք է հրատարակվեր, որպեսզի Մուհամմադի ստերի մասին իմանան բոլորը: Եվ Ղուրանը սկսեցին հրատարակել: Սակայն արդյունքը եղավ  հակառակը: Ղուրանի ուսմունքները ներկայացվեցին որպես տրամաբանական ուսմունքներ և շատ արագ սկսեցին մարդկանց համոզմունքները հարցականի տակ տանել: Իսլամի մարգարեն ներկայացվեց որպես հասարակական բարեփոխիչ, ով մարտահրավեր էր նետել ոչ տրամաբանական համոզմունքներին: Եվրոպայի վերածննդի ընթացքում, որոշ գրողներ, իսլամի մարգարեին ներկայացրեցին որպես հերոս, ով մարտնչում է սխալ հավատալիքների դեմ: Նրանցից  ոմանք իսլամը մեկնաբանեցին որպես փիլիսոփայական միաստվածության հատուկ դրսևորում, իսկ Ղուրանը՝ որպես Արարչին ձոնված ստեղծագործություն, որը համեմված է բանականությամբ ու փառաբանություններով:

ادوارد گیبون

 

Բրիտանացի պատմաբան  Էդվարդ Գիբոնն այդ ժամանակաշրջանի արևելագետներից է: Նրա ամենակարևոր գիրքը «Հռոմեական կայսրության խորտակումը» 6 հատորից բաղկացած ստեղծագործությունն է, որը հրատարակվել է 1776-1788թթ., կարևոր աղբյուր հանդիսանալով շատ գիտնականների համար: Գրքի 50-րդ բաժինը «Մուհամմադը և իսլամի ի հայտ գալը» խորագրով, հրատարակվեց առանձին գրքով: Գիբոնն իր ստեղծագործության մի բաժիննը հատկացրել է իսլամի մարգարեի կյանքին և  իսլամի առաջին տարիներին, հիմնվելով եվրոպացիների հետազոտությունների և ջիհադականների զեկույցների վրա: Նա իսլամի մարգարեին ներկայացնում է որպես մարդ, ով ունի բարոյական առանձնահատուկ արժեքներ և ով Մեքքայում իր ապրելու տարիներին  ներկայացրեց միաստվածության վերաբերյալ իր փիլիսոփայությունը: Գիբոնը Մուհամմադի մասին իր խոսքը սկսում է այսպես. «Որոշ կրոններ, առանց մտածելու, Մուհամմադին զրպարտել են ու ստոր անվանել: Այսպիսով, թշնամու արժեքն ու դիրքը նվազեցնելու փոխարեն, նրանք այն ավելի են բարձրացրել»:  Այնուհետև, աստվածային կրոնները համեմատելով իրար հետ, Գիբոնն ասում է. «Յուրաքանչյուր մարգարեի նպատակը եղել է միաստվածությունը տարածելն ու մարդկանց հորդորելը, որ կատարեն Աստծու պատվիրանները: Մուհամմադը, լինելով ազատախոհ մարդ, հաստատեց իրենից նախորդ մարգարեներին, Ադամից սկսած մինչև Ղուրանի ի հայտ գալը: Այս ընթացքում, 124 հազար հատուկ անձինք, տարբեր ձևերով ստացել էին միաստվածության լույսի բարիքը՝ իրենց իմաստնության հիման վրա ու Աստծու կամքով: Նրանց մեջ կային հռչակավոր մարգարեներ, ովքեր մարդկանց փոխանցեցին իրենց ներշնչված կրոնը: Մուսուլմաննների մոտ այս մարգարեների հեղինակությունը բարձր է: Մուհամմադը մուսուլմաններին սովորեցրել է հարգել քրիստոնեությունն ու դրա մարգարեին: Հենց այդ հարգանքի հիման վրա, Ղուրանում ասվում է. «Հիշեք, երբ հրեշտակները Մարիամին ասացին,- Ով Մարիամ, Աստված իր մի (բառով) քեզ ավետելու է իր վեհ (էության) մասին, որի անունն է Հիսուս Քրիստոս, Մարիամի որդի: Եվ նա կլինի այս աշխարհում և մյուս աշխարհում բարձր և լինելու է (Աստծու) մերձավորներից»:  

Գիբոնն այնուհետև խոսում է Հիսուսի ու Մովսեսի կողմից վերջին մարգարեի գալստյան վեաբերյալ խոսքերի մասին, ասելով. «Մովսեսն ու Հիսուսը, լինելով իմաստուն, վստահ էին, որ ապագայում գալու է մի մարգարե՝ ավելի իմաստուն և ավելի վեհ իրենցից: Նրանք խիստ համոզված էին դրանում: Իսկ Մուհամմադն այդ երկու կրոնների հիման վրա արդարացիորեն  հիմնեց իսլամը: Մուհամմադը հավատում էր նրանց իմաստնությանն ու հրաշքներին: Մուհամմադը փշրեց արաբիայի կուռքերին Աստծու գահի առաջ և մարդկանց սովորեցրեց մարդու արյունը որպես մատաղացու թափելու փոխարեն, աղոթել, նամազ անել և օգնել կարիքավորներին: Նրա ամենակարևոր գործը եղավ այն, որ հավատացյալների հոգիների մեջ սերմանեց բարություն անելու շունչը: Նա իր հետևորդներին բազմաթիվ հորդորներ ուղղեց, որոնց արդյունքները քաղեց հասարակությունը: Նրա օգտակար ուսմունքի համաձայն , ագահությունը, վրիժառությունը, չարագործությունը, անարդար վերաբերմունքն այրիների ու որբերի նկատմամբ, արգելվեց ու թշնամաբար իրար դեմ տրամադրված ցեղերն ընդունելով մի կրոն, միավորվեցին»:

Իհարկե, բրիտանացի մտավորականն իր գրքում նաև սխալներ է թույլ տվել: Սակայն փորձագետների համոզմամբ, դա դիտավորություն չի եղել այլ սխալ պատմական աղբյուրների դիմելու արդյունք: Էդվարդ Գիբոնը «Ղուրանը և կրոնի ուսմունքները համարում է մարգարեի տաղանդի դրսևորում: Նա նշում է, որ Աբդուլլահի որդին, արաբական ցեղերից մեկի ամենակարևոր օրրանում սովորեց արաբական ամենամաքուր առոգանությունը: Ու չնայած նա շատ գեղեցիկ էր խոսում և հմուտ հռետոր էր, սակայն չէր կարդացել գրքեր: Իսկ չսովորելն անշուշտ սահմանափակում է մարդու կյանքի շրջանակը: Սակայն բնությունը և մարդը Մուհամմադի աչքի առջև բացված գիրք էին և ճանապարհորդությունների ժամանակ, նա շատ գիտելիքներ էր ստանում քաղաքականությունից ու փիլսիոփայությունցի: Այդ կարճ ճամփորդությունների ընթացքում, նա սովորում էր բաներ, որ իր ուղեկցները չէին կարողանում տեսնել:

Գիբոնը Մուհամմադի մասին այնպես է խոսում, որ կարդացողին թվում է, թե նա հիացած է մարգարեի անձով: Նա գրում է. «Մուհամմադը մինչև մի խմբի շրջանակներում ելույթ ունենալը, նախ իրեն լսողներին էր գրավում դեպի իրեն: Իսկ այդ մարդիկ հիանում էին նրա վեհությամբ, խորաթափանց աչքերով, բարի ժպիտով, ազնիվ հայացքով և գործերով, որոնք ապացույցն էին նրա խոսքերի»:

Գիբոնն ասում է. «Իսլամի հզոր հեղափոխության հիմնադիրն աստվածավախ ու բարեպաշտ մարդ էր և աստվածային էության գաղտնիքներն իմանալու և իր առքելությունը  կատարելու համար, բնակվեց Հարա քարանձավում: Նա թագավորական ողջ ապարատին նայում էր որպես անարժեք մի բանի և իր գործերը կատարում էր անձամբ: Մուհամմադի գաղափարախոսության արդյունքն իսլամ կրոնն էր, որը տարածում էր իր գերդաստանի ու արաբական ցեղի մեջ: Այս կրոնի առաջին սկզբունքը հավերժական ճշմատությունն է, այսինքն՝ Աստծու միակ լինելը: Երկրորդ ուսմունքը Մուհամմադի աստվածային առաքելությունն է: Իսլամի մարգարեի այս առանձնահատկությունների համար, Աստված  նրա անունը տարածեց մարդկության մեջ  ու բոլորին հորդորեց լինել նրա կողքին ու հրեշտակների հետ միասին ողջունել նրան»: