Իրանական դոթառի կառուցման և նվագարկման հմտությունը գրանցվեց որպես համաշխարհային ժառանգություն
2019թ դեկտեմբերի 12-ին, Կոլումբիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 14-րդ նիստում, իրանական դոթառի կառուցման և նվագարկման հմտությունը գրանցվեց որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:
Դոթառը թառի տեսակ է, որն ունի երկու լար և որը նվագում են եղունգով: Նվագարանը ներառված է Իրանի ազգային ժառանգության ցուցակում: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այս հին նվագարանի մասին:
Իրանի ոչ նյութական ժառանգության կարևոր բաղադրիչներից է երաժշտությունը, որով դրսևորովում են մարդկանց ուրախությունները, տխրություններն ու երազանքնեը: Իսկ այն, ինչ մնացել է այս արվեստի գանձարանից, ոչ միայն ազգային խոշոր հարստություն է, այլ մարդկային ոչ նյութական ժառանգության կարևոր մաս: Դոթառ նվագարանը տարածված է Իրանի տարբեր շրջաններում, հատկապես արևելքում, հյուսիսում ու հյուսիս-արևելքում և փոխանցվում է սերնդե սերունդ: Գեղեցիկ ձայնով այս նվագարանը նվագում են տարբեր միջոցառումների ժամանակ: Այն նվագողները նաև կատարում են պատմիչի դեր: Նրանք նվագարանի ու իրենց գեղեցիկ ձայնով, վերատադրում են ազգագրական երգերը, մեղեդիները, հերոսապատումներն, օրորոցայինները և այլն:
Դոթառն իրանական երաժշտական նվագարան է, որն ունի երկու լար: Այն ընդհանրապես նվագում են եղունգներով: Դոթառն ունի հազարամյակների պատմություն և այն կարելի է համարել թամբուրի և սեթառի մայրը: Արշակունիների շրջանի քանդակագործություններում առկա է թամբուրը: Ու քանի որ արշակունիները շատ էին սիրում այս նվագարանը, կարելի է ասել, որ դոթառը կամ Խորասանի թամբուրը գոյություն են ունեցել ք.ա. մինչև երրորդ դարը: Դոթառը շատ սիրված է հատկապես Իրանի Խորասան նահանգի հյուսիսում: Այս նվագարանի միջոցով, երաժիշտները պատմում են անցյալի պատմական իրադարձությունները: Դրանցից են շահ Իսլմայիլի, Զոհրեի ու Թարի, Քոռողլիիի, Լեյլիի ու Մաջնունի, Գոլաֆռուզի պատմությունները: Պետք է նաև նշել, որ այս երաժշտութունը չի սահմանափակվել միայն Իրանի հյուսիսով, այլ տարածվել է ամբողջ իրանական բարձրավանդակում: Նրանք, ովքեր այս երկրի պատմություններն ու հին հեքիաթները պատմում են թամբուրի միոջոցով, կոչվում են բախշիներ: Այս աշխարհագրական տարածքում, թրքախոս բախշիների թիվն ավելի մեծ է և այդ տարածքում հիմնականում խոսում են թուրքերեն: Խորասանի հյուսիսում տարածված է եղել նաև մուղամը, որը լինում է յոթը տեսակ: Հաջ Ղորբան Սուլեյմանին և Մուհամմադ Հոսեյն Եգանեն, յուրաքանչյուրն իր ձևով, ներկայացրել են այս մուղամներն ու երաժշտությունները: Դրանք նաև բաժանվում են երկու մասի՝ ռիթմիկ ու երգեցողության: Երգեցողության մասում պատմվում են հիմնականում պատմություններ, իսկ ռիթմիկ երաժշտությունը թույլ է տալիս մի պատմությունից անցնել մյուսին: Ամենակարևոր մուղամը, որ համակցվում է ռիթմով, հարիֆքոշ մուղամն է:
Դոթառի լարը տարբեր է և յուրաքանչյուր նվագող ինքն է որոշում ինչպես լարել այն: Նվագարանը պատմության ընթացքում հնարավորություն է ստեղծել, որպեսզի պահպանվեն Խորասանի հյուսիսային շրջանների ծեսերից շատերը: Պետք է ասել, որ այդ գյուղերի ու փոքր քաղաքների մարդիկ հաճախ հավաքվում ու լսում էին բախշիների երգերը: Ուրախությունների ժամանակ օգտագործվում էին զուռնա, դհոլ և ղաշե: Վերջին տարիների ընթացքում, դոթառը կարևոր նշանակություն է ունեցել Իրանի մշակույթն այլ ազգերին ներկայացնելու հարցում: Հաջ Ղորբան Սուլեյմանին, իր կյանքի ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, որտեղ ներկայացրել է դոթառը:
Նա ծնվել է Ղուչան շրջանում, նվագել սովորել է հորից: Նա գիտեր պարսկերեն, թուրքերեն և քրդերեն: Սուլեյմանին համերգներ է ունեցել Նիդերլանդներում, Թուրքիայում, Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Էկվադորում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ֆրանսիայի Լիոնի փառատոնում գրավել է առաջին տեղը, իսկ Օյինյոն փառատոնում ստացել է աստղի աստիճան: Սուլայմանին հայտնի է հատկապես իր նվագելու առանձնահատուկ հմտությամբ:
Օսման Մուհամամդփարասթը նույնպես իրանցի նվագողներից էր: Նա ծնվել է 1928թ Խափում: Մանկուց ծանոթացել է դոթառի հետ: Նա չի սովորել որևէ երաժիշտի մոտ: Մուհամամդփարասթն ասում է, որ դոթառը հաճույք է պատճառում և նվագողին և լսողին: Նա առաջինն էր, որ 1974 թ. կատարեց Նավայի-նավայի հայտնի երգը: Մուհամմադփարասթի երաժշտության մեջ շատ նկատելի էր հոգևորը: Նա զբաղվում էր նաև բարեգործությամբ:
Դոթառը լինում է տարբեր տեսակի: Այն չունի կոնկրետ չափս, պատրաստվում է ամբողջապես ձեռքով և դա բարձրացնում է նվագարանի որակը: Դոթառը պատրաստվում է երեքից չորս ամսվա ընթացքում: Այն բաղկացած է թթենու փայտից պատրաստված իրանից: Մակերեսը նույնպես թթենու փայտից է: Իսկ դոթառի պոչն ունաբի կամ ծիրանի փայտից է: Լարելու մասը նույնպես պատրաստվում է ծիրանի փայտից: Լարերը հիմա պողպատից են, իսկ հնում մետաքսից էին: Այս գեղեցիկ գործիքը զարդարելու համար օգտվում են փիրուզագույն քարերից: Պետք է ասել, որ Իրանն ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել է մշակութային ժառանգության 13 նմուշ, որոնք բոլորը հաստատվել են: Ներկա դրությամբ, համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցուցակում, Իրանը զբաղեցնում է աշխարհում յոթերորդ, իսկ Ասիայում՝ չորրորդ տեղը: Դոթառն Իրանի ներկայացրած 14-րդ մշակութային ժառանգությունն է: Ավելի վաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառվել էր նաև քամանչան ու այդ նվագարանի նվագելու կարողությունը: