Թուրքիան անցած տարվա ընթացքում
(last modified Wed, 01 Jan 2020 12:08:14 GMT )
Հունվար 01, 2020 15:38 Asia/Tehran

2019թ. Թուրքիայի համար վայրիվերումներով լի տարի էր,սակայն դրանցից ամենակարևորն Էրդողանի կառավարության կողմից արտաքին ու ներքին քաղաքականության որդեգրումն էր,որը պատճառ դարձավ, որպեսզի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը կորցնի իր ձայների մեծամասնությունը:

Թուրքիայի քաղաքապետարանների խորհուրդների տեղական ընտրություններում, որոնք տեղի ունեցան 2019թ. մարտին, իշխող կուսկացությունը մեծ քաղաքներում պարտություն կրեց: Սակայն չնայած կուսակցությունը հայտարարեց, որ տեղի  են ունեցել ընտրախախտումներ և հունիսի 23-ին ընտրությունները նորից տեղի ունեցան, կուսակցությունը կրկին պարտվեց:

  Թուրքիայի նախագահը, Ստամբուլում  որպես իշխող կուսակցության թեկնածու ներկայացրել էր խորհրդարանի նախկին նախագահ  Բինալի Յըլդրըմին: Սակայն վերջինս նույնպես չկարողացավ դառնալ խորհրդարանի նախագահ: Էրդողանն այս կապակցությամբ հայտարարեց. «Խորհրդարանական ընտրություններից հետո, փորձելու ենք լուծել Սիրիայի հարցը»: Ստամբուլում կայացած իր համախոհների հետ հանդիպման ժամանակ, Էրդողանն ասել է. «Թուրքիան Սիրիայի հարցը լուծելու է տեղում, ոչ թե բանակցությունների սեղանին»: Իսկ Թուրիքայի  նախագահի սպառնալիքները ցույց տվեցին, որ նա պատրաստ չէ հրաժարվել հարևան երկրներ ներխուժելու իր մտադրությունից: Դա այն դեպքում, երբ Թուրքիայի կառավարությունն առանց Սիրիայի ու Իրաքի կառավարությունների թույլտվության ռազմական ուժ տեղակայեց այդ երկրներում: Հենց այդ պատճառով էլ, Դամասկոսը, Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողութունների առաջին իսկ օրերին, դատապարտեց այդ գործողությունները, հայտարարելով, որ այդպիսով Թուրքիան խախտել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Իսկ Թուրքիայի ռազմական գործողությունները, որոնց ավելացել  է նաև ներխուժումը Միջերկրականի տարածաշրջան, բազմաթիվ խնդիրներ են առաջացրել այդ երկրի  տնտեսության համար: 

ԱՄՆ-ի ու Թուրքիայի տարաձայնությունները Մոսկվայից սպառազինություն գնելու վերաբերյալ, Սիրիայի խնդիրը, Արևմուտքի հակաթուրքական դիրքորոշումը և 2016թ. հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջում իրականացնողներին պաշտպանելը, պատճառ դաձան, որ կողմերը սպառնալիքներ հնչեցնեն իրար նկատմամբ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է լանածավալ պատժամիջոցներով: Արդյունքում, Անակարան Ռուսաստանից գնեց S400 ՀՕՊ համակարգը, դեմ գնալով Արևմուտքի պահանջներին: Ու չնայած Սպիտակ տան ղեկավարները փորձեցին Թուրքիային համոզել ԱՄՆ-ից գնել Պատրիոտ համակարգ ու F35 կործանիչներ, սակայն Անկարան հայտարարեց, որ Արևմուտքը չի կատարել իր պարտավորւթյունները և Մոսկվայից գնեց S400 ՀՕՊ համակարգը: Թուրքիայի ու Արևմուտքի միջև լարվածությունը շարունակվում է: Ըստ երևույթին, ԱՄՆ-ը որոշել է պատժել Թուրքիային: Այդ շրջանակում, ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատում հաստատվեց Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը: Այս լարվածության ֆոնին, Անկարան բազմիցս հայտարարել է, որ փակելու է Ինջերլիքի ռազմակայանը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ երկրի իշխանությունները մշտապես այս հարցը որպես լծակ են ծառայեցնում՝ Արևմուտքի վրա ճնշում բանեցնելու համար:  Իսկ 2002 թվականից, երբ Էրդողանը դարձավ նախագահ, պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է ռազմաբազայի փակման մասին: Սակայն հարցը խոսքի մակարդակից առաջ չի անցել ու դժվար թե անցնի: Միևնույն ժամանակ, Պենտագոնը Ինջերլիքի ռազմաբազան արդիականացնելու նպատակով, պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, որի արժեքը կազմում է 95 միլիոն դոլար: Փորձագետների կարծիքով, այսպիսով ԱՄՆ-ը փորձել է կաշառել Թուրքիային, որպեսզի ռազմակայանը շարունակի իր աշխատանքը:

Թուրքիայի կառավարությունը ժամանակին Կիպրոսի թրքաբնակ բաժնին աջակցություն ցուցաբերելու պատրվակով, փորձում էր արդարացնել իր ներկայությունը կղզում: Անցած մեկ տարվա ընթացքում Միջերկրական ծովի տարածքում 30 հազար զորայիններ տեղակայելու Թուրքիայի քայլի հետևանքով, առափնյա երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին: Այլ խոսքով, մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից՝ Հունաստանի ու Կիպրոսի հարաբերությունները, որ վերջին տասնամյակներին մթագնած էին, ավելի լարվեցին: Սակայն 21-րդ դարի առաջին տասնամյակից Կիպրոսի մոտակայքում նավթի ու գազի պաշարների հայտնաբերվելուց հետո, մի կողմից Անկարայի և մյուս կողմից Աթենքի ու Նիկոսիայի միջև լարվածությունը սրվեց: Շատ քաղաքագետներ  ենթադրում էին, որ նավթի ու գազի պաշարների հայտնաբերումը կարող էր լավ առիթ հանդիսանալ Հունաստանի ու Թուրիքայի համագործակցության համար: Սակայն այդպես չեղավ և փարձագետներն այսօր կանխատեսում են, որ այդ տարածքում, կողմերի  միջև կարող են տեղի ունենալ բախումներ:

«Ատլանտիկ» խորհրդի  էներգետիկ անվտանգության փորձագետ Ջոն Ռոբերթսի ասելով. «Այսօր գոյություն ունի  հորատում իրականացնող միջազգային նավերի հետ Թուրքիայի բախման վտանգը: Թուրքիայի կառավարությունը Կիպրոսի հունաբնակ մասը պաշտոնապես չի ճանաչում և չի ընդունում նաև այդ տարածքի իշխանությունը տվյալ շրջանի ջրերի վրա: Նման տրամաբանությամբ, հնարավոր է, որ տեղի ունենան բախումներ՝ Թուրքիայի և ԵՄ նավերի միջև և նույնիսկ ՆԱՏՕ-ում Անկարայի դաշնակիցների միջև»:  

ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Ռուաստանը, Թուրքիային ինքազսպվածության կոչ են արել, հորդորելով չխախտել այլ երկրների իրավունքները: Իսկ ԵՄ-ը հայտարարել է, որ բնական ռեսուրսների շահագործումը Կիպրոսի իրավունքն է, որը Թուրքիային զգուշացրել է այս կապակցությամբ: ԱՄՆ-ի ԱԳ նախարարությունն անդրադառնալով Թուրքիայի ու Լիբիայի միջև ստորագրված համաձայնագրին, հայտարարել է, որ այն հրահրիչ է ու ոչ կառուցողական և մեծացնելու է Միջերկրականի արևելքի լարվածությունը: Այդուհանդերձ, թուրք իշխանավորներն անտեսել են այդ երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ քննադատությունը: Քաղաքականություն, որը հիմնված է ռազմական ուժի ու սպառնալիքի վրա: Պետք է ասել, որ 2019թ նոյեմբերի 27-ին, երբ Լիբիայի ազգային կառավարության վարչապետ Ֆաեզ Ալ Սերաջն այցելեց Թուրքիա, կողմերը ստորագրեցին նավթային անվտանգության ու ծովային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Ու չնայած տարածաշրջանային ու միջազգային բողոքներին, Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթեհ Դոնմեզը հայտարարեց, որ այդ երկիրը, համաձայնագրի շրջանակներում, լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, նավթի ու գազի պաշարների հետազոտություններ է անցկացնելու:

Ընդհանուր առմամբ, անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքականությունը կարելի է  բնութագրել այսպես. «Այդ երկիրը ոչ միայն որևէ քայլ չի կատարել ներքին ու տարածաշրջանային ճգնաժամերը մեղմելու ուղղությամբ, այլ ավելի է  սրել դրանք»: