Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (11)
20-րդ դարում արևմտյան հասարակությունների քաղաքական և սոցիալական պայմանները գիտնականներին ստիպել են վերագնահատել կրոնները, հատկապես իսլամը:
20-րդ դարում, որը հայտնի դարձավ, որպես արևմտյան գիտական նվաճումների դար, արևմտյան մտավորակաների մեծամասնությունը մտածում էին մարդկության բոլոր դժվարությունները լուծել գիտության միջոցով: Նրանք փորձարարական գիտության միջոցով ուսումնասիրեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, ճանաչողական ծագումը, էսքատոլոգիան և այլն:
Քսաներորդ դարում քաղաքական և սոցիալական պայմաններն արևմտյան մտածողներին ստիպեցին վերագնահատել կրոնները, հատկապես իսլամը: Այս գնահատականները երբեմն հիմնված էին զուտ գաղափարաբանության և գիտական հետազոտությունների, իսկ երբեմն էլ` իմպերիալիստական պահանջների վրա:
Ռուս անվանի գրող և գրականագետ Լև Տոլստոյը մանրակրկիտ և անաչառորեն ուսումնասիրել է իսլամի մարգարեին և հիացած է իսլամի մարգարեի անձով ու հոգևոր կատարելությամբ:
Տոլստոյը «Մուհամմեդ» անունով իր գրքում գրել է, որ կասկած չկա, որ իսլամի մարգարեն աշխարհում այն մեծ խաղաղարարներից էր, ով մեծ ծառայություն է մատուցել մարդկությանը: Նա արյունարբու և վայրենի մի ցեղի կարողացավ փրկել չար սովորությունների ճիրաններից և նրանց առջև բացել առաջադիմության ճանապարհը: Այնուամնայնիվ, ամեն սովորական մարդ չէ, որ կարող է կատարել այդպիսի հիանալի գործ և արդյունքի հասնել: Հետևաբար, իսլամի մարգարեն արժանի է մեծ հարգանքի: Իսլամ կրոնը բանականության և իմաստության հետ համաձայնեցման բերումով, ապագայում կդառնա համընդհանուր կրոն»:
«Պատերազմ և Խաղաղություն» վեպի հեղինակ Տոլստոյը, հատուկ հարգանք էր տածում իսլամի մարգարեի նկատմամբ և իր գրքում մեջբերելով Մուհամմեդ մարգարեի խոսքն, գրել է.«Մարգարեին հարցրեցին՝ ո՞րն է հավատքի ամենաբարձր աստիճանը: Նա պատասխանեց. «Մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք վարվեն ձեզ հետ և այն ինչ դուր չի գալիս ձեզ, մի արեք ուրիշների նկատմամբ»:

Տոլստոյի հիացմունքը մարգարեի նկատմամբ, ակնհայտորեն երևում է «Մուհամմեդի Հադիսները» գրքում : Այս գրքում Տոլստոյը հրապարակել է իսլամի մարգարեի խոսքերը: Պրոֆեսոր Թելման Խորշիդօղլու Ալիևն այս գրքի մասին ասում է.«Տոլստոյն այս գործով ռուս ընթերցողին ծանոթացրեց իսլամի մարգարեի առաքելությանը: Համարձակությամբ կարելի է ասել, որ այս գործը կարողացել է իր լսարանին ծանոթացնել իսլամի կրոնական մտքին, ուսմունքին և իսլամական բարոյախոսությանը»:
Տոլստոյի կողմից մարգարեի անհատականության և աստվածային մտածողության անսահման ուժը ճիշտ ներկայացնելն ավելի է մեծացրել նրա ճշմարտացի գրքի ազդեցությունը:
Այս մտավորականի կողմից մարգարեի խոսքերից մեջբերումները և նրա մասին գրությունները ցույց են տալիս,որ նա խորապես սիրում էր իսլամը և մարգարեին: Տոլստոյի տեսանկյունից, Մուհամմեդ մարգարեի խոսքերն Աստծու հանդեպ սիրո և ջերմության, լավատեսության, բարի էթիկայի, արդարության, ճշմարտացիության և այլ հարցերի մասին, որոնք անընդհատ ուսումնասիրվում են համաշխարհային հասարակություններում, ազդում են մարդու վրա: Խորը մտքից բխող այս խոսքերը գրավում են ցանկացած անհատի: Տոլստոյը նաև խոնարհվել է այս ողջ մեծության առջև: Նա հավատքն ու հույսը գտել է մարգարեի խոսքերում և ապավինելով դրան՝ իր ոգին ամրապնդել և փորձել է դրանք արտացոլել իր գործերում:
Արդարության որոնումը մարգարե Մուհամմեդի խոսքերի հիմնարար սկզբունքներից մեկն է, որը մեծապես ազդել է Տոլստոյի մտածողության և ոգու վրա: Նա վկայակոչելով Մուհամմեդ Մարգարեի հադիսները գրել է. «Մուհամմեդն ասել է, որ օգնեք ձեր եղբայրներին ՝ անկախ նրանից, թե նրանք ճնշող են, թե ճնշված: Մարգարեից հարցրեցին,- եթե մեր եղբայրը ճնշված է, մենք նրան կօգնենք, բայց եթե նա բռնակալ է, ինչպե՞ս կարող ենք օգնել նրան: Մարգարեն պատասխանեց,-Դուք կօգնեք նրան, երբ նրան զերծ պահեք բռնարարքներից»:
Մարգարեի՝ սիրո և բարեգործության և կարիքավորներին ու հարազատներին օգնության կանչը գրավեց Տոլստոյի ուշադրությունը, այնպես որ նա իր հարստությունը կիսում և հավատում էր, որ ինչ որ կապ կա սեփականության և բռնության միջև: Այդ մասին նա անդրադարձել է «Հարության վեպում»:
Տոլստոյի թղթերում կա մի նամակ, որը գրել է մի մայր, իր երեխաների մուսուլման դառնալու մասին գրողի հետ խորհրդակցելու համար: Տոլստոյին գրած իր նամակում` Ելենան երեխաների մուսուլման դառնալու մասին հարցնում է, որ իմ երկու որդիները մեկը ուսանող է և մյուսը սպա: Նրանք քրիստոնյաներ են, բայց հավատում են, որ պետք է հրաժարվեն իրենց կրոնից և ընդունեն իսլամը և օգնեն մահմեդականներին ... Ի՞նչ կարող եմ անել ես:
Տոլստոյը պատասխան նամակում գրել է, որ մարդ, որպես աշխարհի ամենամեծ տաղանդն ունեցող արարած, արժանի է համընդհանուր հարգանքի և կյանքի ձևի ընտրության: Այդ նպատակով երկնային կրոնները միասնաբար պաշտպանում են մարդկային արժանապատվությունը և ճիշտ լուծումներ են առաջարկում:
Կրոններն ունեն հոգևոր և բարոյական ընդհանուր սկզբունքներ և մարդկային արժեքների ռեսուրսներ:Այնուամենայնիվ, ո՞ր կրոնն է առավել ընդգրկուն և զերծ շեղումներից:
Իր նամակում Տոլստոյը բարձր է գնահատում իսլամ կրոնը՝ համոզված լինելով, որ այն կբարձրացնի մարդկության արժանապատվության մակարդակը և ցույց կտա ճիշտ ապրելու ուղին:
Տոլստոյը իսլամի և Մուհամմեդ մարգարեի վերաբերյալ ասել է.-«Իսլամի մարգարե Մուհամմեդի ուսմունքում նկատվում է բոլոր սուրբ կրոնների ուսմունքը և այն շատ մոտ է նաև քրիստոնեության ճշմարտությանը, որովհետև Աստված բոլոր աստվածային կրոնների հիմքն է»: Կրոնական ուսմունքները նպատակ ունեն մարդկանց խրախուսել հավատալ Աստծուն: Այսպիսով, նա ով ամենալավն է կատարում այս առաքելությունը և պարտականությունը, կվայելի ավելի շատ հարգանք և դա իսլամ կրոնն է»: