Ամերիկյան USAID կազմակերպության նպատակներն Ադրբեջանում(1)
Աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի միջամտությունները գաղտնիք չեն որևէ մեկի համար: Արտասահմանում աշխատող ամերիկյան կամզակերպություններից է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ն, որի նպատակն է ուղղակիորեն միջամտել երկրի ներքին հարցերին, ընդհուպ մինչև վարչակարգերի տապալում:
Սպիտակ տունը, բոլոր կրոնական ու մարզամշակութային հարցերն անպայման շաղախում է քաղաքականության հետ, այլ երկրներին առաջարկելով հակառակը:
Երբ USAID-ն սկսեց գործել հարավային Ամերիկյաում, իր քայքայիչ նպատակների պարզվելուց հետո, վտարվեց այդ տարածաշրջանից: Հենց այդ պատճառով, վերջին տարիների ընթացքում, այլ երկրներին օգնություն ցուցաբերելու պատրվակով, այն փորձում է իրականացնել այդ երկրների վարչակարգերի տապալումը: Այս կազմակերպությունը ժողովրդավարական պետությունների դեմ այնպիսի քայլեր է ձեռնարկել, որոնք ուղղակի միջամտություն են համարվում տվյալ երկրի ներքին գործերին: Այդ երկրներից են Վենեսուելան, Բրազիլիան, Էկվադորը և Աֆղանստանը:
Կազմակերպության վեբ կայքում գրված է. «USAID-ի նպատակն է ԱՄՆ-ի ծրագրերի իրականացումը, միևնույն ժամանակ զարգացող երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը»:
Այդուհանդերձ, փաստերը վկայում են, որ գործակալությունը փորձել է Կուբայում ստեղծել Թվիթերի նման մի սոցիալական ցանց, նպատակ ունենալով թուլացնել այդ երկրի կառավարությանը:
Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, USAID-ն, հարավային Ամերիկայի երկրներից մի խումբ երիտասարդների, հասարակական ու առողջապահական մի ծրագրի մասնակցելու պատվրակով, ուղարկեց Կուբա, որպեսզի այդ երկրում իրականացնեն որոշակի քաղաքական փոփոխություններ և տապալեն Կաստրոյի կառավարությունը: ԱՄՆ-ն արդեն 40 տարի փորձում է տապալել Կաստրոյի կառավարությունը, սակայն՝ ապարդյուն: Այս դեպքից հետո պարզվեց, թե կազմակերպությունը Կուբայում ինչ նպատակներ է հետապնդում:
Այս կապակցությամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի վերահսկիչ կոմիտեի նախագահ Ջեյսոն Չաֆեթզը նշեց. «Սա այն գործը չէ, որ պետք է անի USAID –ն: Կազմակերպությունը պետք է ԱՄՆ-ի դրոշը ծածանի և ամբողջ աշխարհում ճանաչվի որպես ազնիվ կազմակերպություն: Իսկ եթե կազմակերությունը փորձի զբաղվել տարբեր երկրների կառավարությունների տապալմամբ, կվարկաբեկի ԱՄՆ-ին»:
Ընդհանրապես, Միացյալ Նահանգները իր միջամտողական քաղաքականությունն առաջ է տանում մարդասիրական ծրագրերի միջոցով: Սակայն որևէ այլ երկիր չի կարող նման ծրագիր իրականացնել ԱՄՆ-ում: Որպես օրինակ, որևէ երկիր, չի կարող ԱՄՆ-ում մարդասիրական օգնություն ցուցաբերել որևէ քաղաքի բնակիչներին: Իսկ ամերիկացիներն այդ անվան տակ, համագործակցում են տարբեր երկրների մասնավոր ընկերությունների ու սոցիալական կազմակերությունների հետ:
Այս գործողությունների արդյունքում, 2012թ հուլիսին, «Բոլիվարյան դաշինք մեր Ամերիկայի ժողովուրդների » (ԱԼԲԱ) անվամբ հակաիմպերիալիստական կոալիցիայի անդամ երկրների ԱԳ նախարարները հրապարակեցին մի բանաձև, ուղղված USAID-ի դեմ: Բանաձևում ասվում է. «ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունն իրականում բացահայտորեն միջամտում է այլ երկրների ներքին հարցերին, փորձելով ապակայունացնել այն իշխանություններին, որոնք ըստ Վաշինգտոնի, ժողովրդավար չեն»: Այլ խոսքով, Լատինական Ամերիկայի երկրները փորձում են տարբեր ճանապարհներով արգելել այս գործակալության աշխատանքն իրենց երկրներում: Վենեսուելայում, Կուբայում, Բոլիվիայում ու Հաիթիում, կազմակերպության աշխատանքները պաշտոնապես վաղուց դադարեցվել են: Սակայն կազմակերպությունը շարունակել է իր աշխատանքն այդ երկրներում, ստեղծելով բազմաթիվ խնդիրներ՝ իր քայքայիչ միջամտությունների արդյունքում: