Կյանքն արևմուտքում. հայացք ներսից(12)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117463-Կյանքն_արևմուտքում._հայացք_ներսից(12)
Այսօր թմրանյութերի օգտագործումը մարդկային հասարակությունների մտահոգություններից մեկն է:Այս թմրամիջոցներից կախվածության հետքը կարելի է գտնել գրեթե աշխարհի բոլոր երկրներում :
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 25, 2020 08:40 Asia/Tehran

Այսօր թմրանյութերի օգտագործումը մարդկային հասարակությունների մտահոգություններից մեկն է:Այս թմրամիջոցներից կախվածության հետքը կարելի է գտնել գրեթե աշխարհի բոլոր երկրներում :

Այսօր թմրանյութերի օգտագործումը մարդկային հասարակությունների մտահոգություններից մեկն է: Այս թմրամիջոցներից կախվածության հետքը կարելի է գտնել գրեթե աշխարհի բոլոր երկրներում :Արևմտյան հասարակություններում թմրանյութերի հարաճուն  տարածումը հարուցել է փորձագետների և հարակից կազմակերպությունների մտահոգությունն ու զգուշացումները: Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կազմակերպության  տվյալներով ՝ 2018 թվականին այդ մայրցամաքում առգրավվել է ավելի քան 140 տոննա կոկաին, ինչը 2017-ի համեմատությամբ  կրկնապատկվել է:

Իտալիայի Հռոմ քաղաքում ռադիո հեռուստատեսության  լրագրող Մասումի Նեժադը ներկայացրած զեկույցում անդրադառնալով  այդ  երկրում թմրանյութերի օգտագործման տարածմանն ասել է .«Իտալիայում պաշտոնական տվյալների համաձայն,  այդ երկիրը Եվրոպայում ,Անգլիայից ու  Ֆրանսիայից հետո թմրանյութերի օգտագործման առումով համարվում է երրորդ երկիրը:Նա իր զեկույցի մեջ անդրադարձել է ընտանիքների մտահոգությանը կապված Իտալիայի դպրոցներում թմրանյութերի մատակարարման  հետ և այն մասին , որ աշակերտների  շատ ծնողներ վախենում են, որ իրենց երեխաներն ընկնեն թմրանյութերի ծուղակը: Մասնագետների կարծիքով, Իտալիայում և եվրոպական այլ երկրներում թմրանյութերի զոհերի զգալի թիվը կազմում են  երիտասարդները:Տվյալների համաձայն, դպրոցներում, իտալացի պատանիների ու երիտասարդների շրջանում թմրամիջոցների օգտագործումը վերջին երկու տարիներին աճել է 39 տոկոսով:Իտալիան դարձել է եվրոպական երկրորդ երկիրը ,18 տարին չլրացածների   շրջանում թմրանյութերի օգտագործման առումով:Կոկաինը և հերոինը Իտալիայում ամենաշատ սպառվող թմրանյութերն  են:

Ելնելով,Անգլիայում,մարմնավաճառությունից և թմրանյութերից ստացված տարեկան բարձր եկամուտներից ՝ այդ երկրի վիճակագրության ազգային հիմնարկը մի քանի տարի առաջ  իր ազգային եկամուտների շարքում ներառեց ստվերային տնտեսությունից ստացված եկամուտները, ինչպիսիք են մարմնավաճառությունն ու թմրանյութերը: The Guardian- ի հաղորդման համաձայն,սա այն դեպքում ,երբ ԵՄ-ի  անդամ այլ երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Հունգարիան, Նիդեռլանդները, Ավստրիան և Հունաստանը, տարիներ  է ինչ   մարմնավաճառությունից և թմրամիջոցներից ստացված գումարը համարում են իրենց ազգային եկամուտների մի մասը:«The Guardian» օրաթերթը 2014-ին գրել  է, որ Անգլիայի վիճակագրության ազգային կենտրոնի համաձայն, այդ երկիրը անցյալ տարի  12 միլիարդ 700 միլիոն ֆունտ շահույթ է ստացել մարմնավաճառությունից  ու  թմրանյութերից:Անդրադառնալով մարմնավաճառության և թմրանյութերի բարձր եկամուտներին՝ թերթն առաջարկել է ,որ  Անգլիայի կառավարությունը,որը տառապում է   բյուջեի  բարձր դեֆիցիտից և պարտքից, ճիշտ կանի ,որ  հարկ վճարի «թմրանյութերի և մարմնավաճառության» տնտեսության եկամուտներից:Որոշ փորձագետներ համոզված  են, որ վիճակագրությունը չի պարունակում մարմնավաճառության և թմրամիջոցների բոլոր դեպքերը, և ներառում է միայն Անգլիայում  արտադրված թմրամիջոցների՝ ինչպես հաշիշի վաճառքի վիճակագրությունը :

Հատկանշական է, որ Անգլիայում ավելի քան 4000 երեխաներ և պատանիներ  ակտիվ գործունեություն են ծավալում Լոնդոնում գտնվող թմրանյութերի խմբավորումների մեջ:Ըստ տվյալների,Լոնդոնում թմրանյութերի խմբավորումների հետ կապ պահպանող անձանց 46 տոկոսը  15-ից 19-տարեկան երիտասարդներն  են,որոնք  օգտագործվում են Անգլիայի  այլ քաղաքներ թմրանյութերը  և փողերը տեղափոխելու  համար, և շատերը դանակի  հարձակման են ենթարկվում:

ԱՄՆ-ում ,գրեթե ամեն օր լուրեր են լսվում թմրանյութերի և հրազենային մահվան դեպքերի մասին,բայց այդ  երկրում թմրանյութերի հետ կապված մահվան ամենօրյա դեպքերն ավելի շատ են, քան հրազենային կրակոցներից  կամ ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացածների թիվը:Նյու Յորքի բարձրաբերձ  աշտարակների, տեխնոլոգիայի դինամիկայի, ինչպես նաև գեղեցիկ  ու նորաձև հանրախանութների կողքին կան մարդիկ, որոնց հայացքից և վարքագծից նկատելի է մոլության նշաները: ԱՄՆ-ում  բոլոր պաշտոնական տվյալները ապացուցում   են , որ երկրում թմրանյութերի օգտագործումը դարձել է սուր խնդիր:Այդ երկրի պաշտոնական տվյալների ու ԶԼՄ-ների համաձայն, ներկայումս տարիքային բոլոր խմբերում խիստ տարածված է թմրամոլությունը:Հերոինի և մարիխուանայի նման թմրամիջոցների սպառումը  հասել է ճգնաժամային մակարդակի: ԱՄՆ-ի թմրամիջոցների և առողջության հարցերով զբաղվող կենտրոնի տարեկան հետազոտության (NSDUH) արդյունքների համաձայն,  ներկայումս ԱՄՆ-ում 12 տարեկանից բարձր ավելի քան 24 միլիոն  հոգի օգտագործում է թմրանյութեր, եւ այդ երկրի երիտասարդներն աշխարհում, մարիխուանայի իրական օգտագործողների ամենաբարձր տոկոսն են կազմում: Հրապարակված տվյալների համաձայն ՝ 18-ից 25 տարեկան ամերիկացի մեծահասակների շրջանում հերոինից կախվածությունը վերջին 7 տարիներին դարձել է կրկնապատիկ:Զեկույցում նշվում է, որ 2010-ին թմրամոլների ավելի քան 70 տոկոսը տղամարդիկ էին ,մինչդեռ 2017-ին զարմանալի ձևով աճ արձանագրեց թմրամոլ կանանց թիվը և ԱՄՆ-ում թմրամոլների ավելի քան 45 տոկոսը կանայք են:  Թմրամիջոցների չափից ավելի օգտագործումը  ներկայումս համարվում է ԱՄՆ-ում  50 տարեկանից ցածր մարդկանց մահվան հիմնական պատճառը :

 

Չնայած աշխարհի շատ երկրներում  արգելել են թմրանյութերի առևտուրը, արտադրությունը և սպառումը,սակայն  ԱՄՆ-ի հետախուզական ծառայություն CIA--ի շրջանակում, նկատելի է թմրանյութերի օգտագործումը,իրենց  քաղաքական նպատակների իրականացման  համար:Թմրանյութերի առևտրում և անվտանգության հարցերով CIA-ի դերը ակնհայտ է:Տարիներ առաջ Պիտեր Դեյլ Սքոթը և Ջանատան  Մարշալը 1991-ին հրատարակված   «Կոկաինի քաղաքականություն. Թմրանյութեր, բանակը և CIA-ը Կենտրոնական Ամերիկայում» գրքում գրել էին.« Թմրանյութերի  դեմ պայքարի հարցում ԱՄՆ-ի հավատարմությունը իրականությանը չի համընկնում  և CIA-ը  ԱՄՆ-ի  կառավարությունից հրահանգներ էր ստացել թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ:Հատկանշական է ,որ CIA-ը  մեծ ուշադրություն է դարձնում այն հոգեմետ հաբերին, որոնք ամբողջ աշխարհում արգելված են, դրանք համարելով  մարդկանց վերահսկելու  բանալին  և ուսումնասիրել է   դրանց ազդեցությունը զինվորականնների, բժիշկների, պետական պաշտոնյաների, ուսանողների և հոգեկան հիվանդների մոտ:

Համաշխարհային հետազոտությունները ցույց են տալիս, որ CIA-ը  ներգրավված է թմրանյութերի առևտրի կառավարման մեջ:Ալեքսանդր Չակբերնը և Ջեֆրի  Քլերը  «Սպիտակ մահ,CIA և թմրանյութեր» գրքում,բացահայտել են CIA-ի 50-ամյա կապը քրեական և թմրանյութերի այլ դիլերների հետ :Այս գրքում նրանք մեջբերում են,որ  ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժելու պատճառներից մեկը, թմրանյութերի առևտուրը CIA-ին վերադարձնելը և տնտեսական հսկա շահույթից օգտվելն է :Արևմտյան փորձագետներից ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ից դուրս ,CIA-ի  գործողությունների ծախսը ապահովվում է Աֆղանստանի թմրանյութերի առևտրից ,որի պատճառով էլ ԱՄՆ--ի ուշադրության կենտրոնում են  Աֆղանստանում շարունակվող անկարգությունները:

Միջազգային աղբյուրները  կազմակերպված հանցավորության և թմրանյութերի արդյունքում ստացած հասույթը գնահատում են ավելի քան հազար միլիարդ դոլար :Պիտի հարցնել ,որ ֆինանսական այս հսկայական գումարը  ինչպե՞ս և ինչ միջոցով է   փոխանցվում ու շրջանառվում միջազգային ֆինանսական հաստատություններում ,մինչդեռ շատ  հեշտ  սահմանափակումներ  են կիրառվում այն անձանց ու պաշտոնական ու իրավական կազմակերպությունների նկատմամբ , որոնք դեմ են ԱՄՆ-ի քաղաքականությանը:Այս հարցի պատասխանը պետք է գտնել  արևմտյան հետախուզական կազմակերպությունների  անհերքելի դերակատարության ու շահույթի մեջ կապված ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մշակման, արտադրության ու տարանցման  հետ: 90-ականների կեսերից ի վեր Աֆղանստանում եվրոպական 42 երկրների և ԱՄՆ-ի ներկայությունը միայն հանգեցրել է թմրանյութերի արտադրման և ցանքսատարածքների ավելացման: Այնպես որ, Աֆղանստանի ցանքսատարածքներում աճեցված ու մշակված թմրանյութերի չափը  2001-ին ավելի քիչ քան 200 տոննա էր, իսկ 2018-ին հակառակ արտաքին ուժերի ներկայության աճեց  ավելի քան 50 տոկոսով :Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթ. Խամենեիի խոսքերով՝ նման  ներկայության արդյունքը ոչ այլ ինչ է եթե ոչ , երիտասարդ սերնդին տարբեր կոռուպցիոն խմբերի և թմրամոլության մեջ ներքաշվելը: Գաղութատիրական  և կայսերապաշտական  քաղաքականություն, որը, բացի թմրանյութ արտադրող երկրների ժողովրդին ,իր բացասական հետևանքներն է թողել արևմտյան երկրների ժողովրդի տարբեր խավերի վրա: