Պաղեստինը՝ բոլոր կրոնների հետևորդների սրբավայր (1)
Պաղեստինը միաստվածյան կրոնների բնօրրանն է և Աստծու մեծ մարգարեների հայրենիքը:
Պաղեստինը միաստվածյան կրոնների բնօրրանը և Աստծու մեծ մարգարեների հայրենիքն է: Պաղեստինը հազարամյակների վաղեմություն ունի և համարվում է այն տարածքներից, որտեղ ձևավորվել են մարդկային առաջին քաղաքակրթությունները: Պաղեստինը գտնվում է Ասիա մայրցամաքի արևմտյան ծայրամասում և Միջերկրականի արևելքում: Այն սահմանակից է Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի ու Լիբանանի հետ: Պատմության ընթացքում այս տարածքում բնակվել են մուսուլմաններ, քրիստոնյաներ ու հրեաներ: Հնագետները Պաղեստինի որոշ շրջաններում հայտնաբերել են նախամարդու ոսկորներ և կատարված հեազոտությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են Ք.ա. 12-րդ հազարամյակին: Դրանից բացի Պաղեստինի որոշ քաղաքները ինչպես Երիքովը, Գազան ու Մաջդը աշխարհի ամենահին քաղաքներից են համարվում:
Աշխարհագրական դիրքի, առևտրի ու գյուղատնտեսության զարգացման բերումով հազարավոր տարիներ Քրիստոսից առաջ մարդիկ սկսեցին գաղթել այս տարածաշրջան: Պաղեստինի պատմության մեջ գրված է, որ շուրջ 2500 տարի Քրիստոսից առաջ արաբական մի քանի ցեղախմբեր Արաբական կղզուց ու Հիջազի կենտրոնից գաղթեցին Պաղեստինի նման տարածաշրջաններ: Նրանք քանանացի արաբներ էին: Հետևաբար Պաղեստինի առաջին բնակիչները քանանացիներն են եղել և Պաղեստինի տարածաշրջանը նրանց կողմից կոչվեց «Քանանի երկիր»: Նրանք գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ իրենց ապրուստն էին վաստակում Պաղեստինի գեղեցիկ ու օրհնյալ տարածքներում ու նաև առևտրական կապեր հաստատելով այլ ցեղախմբերի հետ ամենահին քաղաքակրթություններից մեկի հիմքերն էին դնում: Քանանացիները կառուցել են մոտ 200 քաղաքներ այդ թվում Ղոդսը և Նաբլոսը: Սակայն Պաղեստինի աշխարհագրական գերազանց դիրքի, բերիիության ու սրբության բերումով պատմության ընթացքում այս շրջանը եղել է բախումների ու քաշքշուկների հարթակ: Քրիստոսից առաջ 13-րդ դարում Կրետեի կղզուց և Էգեյան ծովից եկած ռազմատենչ ցեղախմբեր մտան Պաղեստին: Նրանց իսկական անունը Պելեստ էր: Ռամսես Գ-ից մեզ հասած արձանագրություններում այս ցեղախմբի անունը հիշատակվում է Պողաստի, որ Պաղեստին անվան իսկական արմատն է: Պաղեստինցիները ք.ա. 12-րդ կամ 13-րդ դարերի ընթացքում Էգեյան ծովի և Միջերկրականի այլ շրջաններից եկել են այս տարածաշրջան ու բնակեցվել Յաֆայի ու Գազայի միջև գտնվող ափամերձ շրջաններում: Ավանդազրույցների համաձայն նրանց բնակության առաջին կենտրոնները եղել են Աշդոդ, Աշխելոն, Գազա, Ակրոն և Գեեթ քաղաքներն ու նավահանգիստները:
Հետաքրքիր է իմանալ, որ այս շրջանում հայտնաբերվել են պաղեստինցիների պատրաստած խեցեղեններ, որոնք կրկնօրինակն են հունական արվեստի: Խեցեղենի վրա արված նախշերը խոսում են այն մասին, որ պելեստները ռազմիկ ժողովուրդ են եղել: Նրանք հմայվել են քանանացիների սովորություններով ու պաշտել են նրանց աստվածուհուն: Պելեստները նույնպես բացառիկ հմտություն են ունեցել երկաթի հանքերի արդյունահանման ու դրանց օգտագործման մեջ: Երկաթով պատերազմական գործիքներ պատրաստելու մեջ նրանց նմանը գոյություն չի ունեցել: Հեսուի ժամանակաշրջանում Իսրայելի ցեղի հարձակման ժամանակ նրանք ուժեղ պաշտպանվել են և Թորայում բազմիցս խոսվել է այդ մասին:
Իսրայելի առաջին թագավորը՝ Սավուղը պաղեստինցիների հետ իր առաջին պատերազմի ընթացքում հաղթում է նրանց, սակայն պաղեստինցիները մի այլ պատերազմի ընթացքում հաղթելով նրա զորքին վերջ են տալիս նրա թագավորությանը:
Հայր Աբրահամի Պաղեստին մուտք գործելուց հետո այնտեղ սկսվում է միաստվածության հավատը: Հայր Աբրահամը Աստծու մեծ մարգարեներից է, որ շուրջ 1900 տարի Քրիստոսից առաջ Իրաքից գաղթել է Պաղեստին: Հայր Աբրահամն այն մեծ մարգարեներից է, որ բերել է Աստծո օրենքներն ու սուրբ ուսմունքը: Նա ուներ ուժեղ կամք ու վճռականություն: Հայր Աբրահամը մեծ ջանքեր գործադրեց միաստվածության ուսմունքի տարածման համար: Նա աստվածապաշտություն էր տարածում այն ցեղախմբերի մեջ, որ կամ կռապաշտ էին կամ էլ պաշտում էին երկնային մարմիններին ինչպես արեգակին ու լուսնին: Նա մտնելով Պաղեստին բնակություն հաստատեց Ալ-Խալիլ քաղաքում:
Հայր Աբրահամն ինքը մենակ աստվածապաշտության առաջատարն էր, ով նաև վերջ տվեց որդիներին մատաղ անելու սովորությանը: Նա Աստծու հրամանով ու դարձի եկածների ընկերակցությամբ դուրս եկավ Ուր քաղաքից և գնաց դեպի Քանան ու բնակվեց այնտեղ: Նա Քանանում հանդիպեց այնպիսի մարդկանց, ովքեր անմարդկային սովորություններ ունեին: Նրանք իրենց զավակներին մատաղ էին անում իրենց չաստծվածների համար: Քանանացիների սովորություններից մեկը դա էր, որին վերջ տվեց Հայր Աբրահամը:
Հայր Աբրահամի առաջին կինը՝ Սառան, ծնեց նրա որդուն՝ Իսահակին, որից առաջ Հայր Աբրահամի երկրորդ կինը ծնել էր Իսմայելին:
Հակոբն Իսահակի որդին էր: Հակոբն ուներ որդիներ, որոնցից մեկը Հովսեփն էր, ով Աստծո կողմից կանչվել էր մարգարեության: Նա Եգիպտոսում ժողովրդի դարձի էր հրավիրում, ինչը շատ զայրացրեց կռապաշտ քուրմերին, սակայն Հովսեփը հաղթեց բոլորին: Հովսեփը Եգիպտոսում նունպես մեծ պաշտոն ուներ ու այդ ճանապարհով ծառայում էր ժողովրդին: Հակոբը և նրա որդիները Հովսեփի իշխանության օրոք գնացին Եգիպտոս: Հակոբի որդիները մնացին Եգիպտոսում ու տարիներ հետո Աստծո ընտրյալի՝ Մովսես մարգարեի միջոցով վերադարձան Պաղեստին: Մովսեսը Ամրանի որդին էր, ով Հակոբի ծոռներից էր: Նա աշխարհ եկավ Հայր Աբրահամից 500 տարի հետո: Նրան անվանեցին Մովսես քանի որ նրա օրորոցը գտել էին ջրից: Նրա մոր անունը Յոքաբեեթ էր, որ Թորայում ևս հիշատակված է: Մովսես մարգարեն ծնվել է Եգիպտոսում Փարավոնի ժամանակ և հետագայում իր ազգի հետ միասին գալիս է Պաղեստին:
Իսրայելի մարգարեները Պաղեստինում առաջնորդում էին ժողովրդին: Սակայն Իսրայելի ցեղը բոլոր ազգերից ավելի է ճնշել ու հալածել իր մարգարեներին ու նրանց խոսքերին ուշադրություն չի դարձրել ու նունիսկ սպանել է նրանց: Երբ նրանք ապաշխարում էին աստվածային օրհնության դռները բացվում էր նրանց առջև, սակայն կրկին հեռանում էին Աստծուց և ըմբոստանում ու չարչարանքների էին ենթարկվում:
Դավիթ մարգարեի ու հատկապես Սողոմոն իմաստունի օրերին Իսրայելը հասավ մեծ փառքի ու հզորության: Իրականում Սողոմոն Իմաստունի օրոք Իսրայելը հասնում է իր հզորության գագաթնակետին: Այդ ժամանակաշրջանում էր, որ նրանք իշխում էին ժամանակի մեծ թվով տարածաշրջանների վրա: Սակայն հրեաների հպարտ վարքագիծը և նրանց միջև առաջացած տարաձայնությունները պառակտեց նրանց, ինչի հետևանքով էլ մի քանի տարի անց կործանվեց նրանց իշխանությունը:
Սակայն Սողոմոն իմաստունի մահից հետո ընդհարումներ են առաջանում հրեաների ու այդ շրջանների այլ բնակիչների միջև և ստեղծվում է երկու իշխանությունը մեկը հյուսիսում Իսրայել անունով, որի կենտրոնը Սամարիան էր և մյուսը Հուդայի իշխանությունը Երուսաղեմ մայրաքաղաքով: Երկու իշխանությունների միջև պատերազմներ բռնկվեցին, որոնք ավարտվեցին Իսրայելի վրա Ասորեստանի գերիշխանության օրոք: Հուդայի իշխանությունն էլ կործանվեց քաղդեացի արյունարբու թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքով ու հրեաները գերության տարվեցին:
Թորայում խոսվում է շատ պատերազմների մասին, որոնցում պաղեստինցիները մարտնչել են հրեաների դեմ: Պատմության մի այլ կտրվածքում քրիստոնեություն ընդունացծ հռոմեացիները բախվել են հրեաների հետ ու սպանել նրանցից շատերի: Այսպիսով վերջ է տրվել Պաղեստինում հրեաների գոյությանը և նրանք ցրվել են աշխարհի չորս կողմը:
Հարգելի ունկնդիրներ այս զրույցի շարունակությունը կարող եք լսել հաջորդ հաղորդումների ընթացքում: Աստված Ձեզ պահապան: