Փետրվարի 26-ին Ադրբեջանում նշվում է Խոջալուի դեպքերի 28-րդ տարելիցը
Ամեն տարի այս օրը, Ադրբեջանի մուսուլման բնակիչներն ու պաշտոնյաները նշում են Խոջալուի դեպքերի տարելիցը: Փետրվարի 26-ին տեղի ունեցած միոջացառման ժամանակ, նրանք Ղուրան են ընթերցում ու աղոթում զոհերի հիշատակի համար:
Ըստ ադրբեջանական աղբյուրների, 1992թ փետրվարի 26-ին, հայկական ուժերը հարձակվում են ավելի քան 3000 բնակիչ ունեցող Խոջալուի վրա, ինչի հետևանքով զոհվում է 613 մարդ: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը փետրվարը 26-ը հայտարարեց սգո օր: Մոտ երեք տասնամյակ է անցել Խոջալուի դեպքերից: Այս կապակցությամբ, շրջանառվում են տարբեր վարկածներ:
Ադրբեջանում իշխանության կռիվը և արտասահմանյան ուժերի, հատկապես՝ Թուրքիայի աջակցությամբ իշխանությունը ձեռք բերելու Ժողովրդական ճակատի ջանքերը շատ կարևոր հարցեր են, որ պետք է ներկայացվեն այս շրջանակում: Այլ խոսքով, Ադրբեջանի Ժողովրդական ճակատը, Աբուլֆազլ Էլչիբեյի ղեկավարությամբ, Թուրքիայի աջակցությամբ փորձում էր պաշտոնանկ անել ժամանակի նախագահ Այաս Մութալիբովին: Ադրբեջանի քաղաքացիները տեղակ չէին Էլչիբեյի նպատակներից, սակայն ազդվելով նրա ազգայնական հայտարարություններից, հետևեցին նրան: Նրանց թվում էր նաև Իսլամական կուսակցության ղեկավար Հաջի Ալի Աքրամ Ալիևը: Սակայն Էլչիբեյի մահից հետո, շատերը դուրս եկան կուսակցությունից: Կուսակցության բարեփոխական ու պահպանողական ճյուղերը, Իսլամական կուսակցությունը և այլ կուսակցություններ դուրս եկան այս կոալիցիայից:
Իր քարոզարշավում, Էլչիբեյն առաջինը պահանջում էր Մութալիբովի հրաժարականը: Եվ իշխանության կռիվը պատճառ դարձավ, որ Ադրբեջանի որոշ տարածքներ դուրս գային երկրի վերահսկողությունից: Ադրբեջանի պաշտոնյաները, մտահոգված լինելով երկրի ճակատագրի համար, այս հարցը քննարկելու փոխարեն, մշտապես անդրադառնում են Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերկատարությանը, որը չէր կարող շատ մեծ լինել: Միևնույն ժամանակ, նրանք խոսում են նաև Հայաստանին շրջափակելու Թուրքիայի քաղաքականության մասին, այդ երկրին համարելով Բաքվի բարեկամը, ինչն այդպես չէ:
Իսկ Խոջալուի դեպքերի վերաբերյալ պետք է ասել, որ այդ ժամանակ, կառավարությունը և անվտանգության կառույցները կարևոր դերակատարություն ունեցան: Այաս Մութալիբովը, ով ըստ երևույթին հետևում էր Ռուսատսնաի քաղաքականությանը և փորձում Ադրբեջանը դարձնել ԱՊՀ անդամ, ուներ հակառակորդներ և երկրի ներսում և դրսում: Հատկապես Թուրքիան, դեմ էր այդ քայլին: Ուստի, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Անկարան, Վաշինգտոնի աջակցությամբ փորձեց երկրի կառավարման նոր ձև ներկայացնել: Թուրք պաշտոնյաները, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կոալիցիայի ներկայությամբ, որը շատ հարմար հիքմ էր Հարավային Կովկասում իր ազդեցությունը տարածելու համար, ստեղծված իրավիճակից ամենամեծ օգուտը քաղեցին:
1992թ մայիսի 18-ին, Թուրքիայում հրատարակվող Հուրրիեթ օրաթերթն անդրադառնալով Մուբաթալիբովի տապալմանը և այդ հարցում Անկարայի դերակատարությանը, գրում է, որ ԱԳ նախարարության պաշտոնյաներից մեկն ասել է. «Մեր տղաները հաջողեցին»:
Հայ պատմաբան Հայկ Դեմոյանն այս կապակցությամբ գրում է. «1992 փետրվարի 26-ին,. Խոջալույի Ադղամ շրջանում, անհայտ պայմաններում, զոհվեց 200-300 մարդ: Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության փաստերի համաձայն, Խոջալուի իրադարձությունների ժամանակ զոհվել է 200-300 մարդ: Սակայն Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, որ զոհվածների թվը եղել է 600»: Նա հավելում է. «Չնայած հակական բանակը հումանիտար միջանցք էր թողել խաղաղ բնակիչների դուրս գալու համար, սակայն Ադրբեջանի իշխանությունները, Խոջալուի բնակիչներին դիտավորյալ թույլ չէին տալիս դուրս գալ տարածքից: Փաստորեն նրանք բնակիչներին օգտագործել են որպես մարդկային վահան: Այս կապակցությամբ, չի կարելի անտեսել նաև Անկարայի դերկատարությունը: Նախ՝ Թուրքիան Հայաստանի անկախությունից հետո վախենում էր Հայոց ցեղասպանությունն աշխարհին ներկայացնելու հարցում սփյուռքահայության ակտիվությունից: Ուստի թուրքերը ձգտում էին, որ հայերը որպես ցեղասպան ազգ ներկայացվեին: Հետևաբար, Խոջալուի իրադարձությունները լավ առիթ էին: Իսկ որոշ աղբյուրների համաձայն, Թուրքիան Խոջալուի իրադարձությունները համարում էր ռազմավարական նշանակություն ունեցող իրադարձություն»:
Մյուս կողմից, Թուրքիան չէր ցանկանում, որ Ադրբեջանը ղեկավարի Մութալիբովը, ով ռուսամետ էր: Թուրքիան նախընտրում էր, որ ադ պաշտոնյան լիներ Ժողովրդական ճակատ կոալիցիայից: Իսկ դա կարող էր լինել ճակատի ղեկավար Էլչիբեյը, ով չէր թաքցնում իր պանթուրքիստական գաղափարները:
Այս կապակցությամբ, անդրադարձ է կատարվում նաև Խոջալուի դեպքերին Թուրքիայի դերակատրությանը: Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռազիմ Ղազիևը, ով ձերբակալվեց 1992թ․ Շուշիի դեպքերից հետո, դավաճանության մեղադրանքով ու 10 տարով ազատազրկվեց, ադրբեջանակական օնլայն թերթերից մեկին ասել է, որ Խոջալուի դեպքերը սադրանք էին՝ Մութալիբովին տապալելու նպատակով: Նա նշում է «1992թ փետրվարի 12-ին, Մութալիբովը տեղեկացավ Խոջալուի վրա հայերի հարձակման մասին, իսկ փետրվարի 25-ին այդ մասին տեղեկացա ես»: Նա հավելում է որ ազերի զինված ուժերն ունեին բավարար չափով զենք, որպեսզի օգնեին Խոջալուի բնակիչներին ու կանգնեցնեին հայերին: Այսինքն, Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարարն անուղղակի կերպով խոսում է այս դեպքերում Թուրքիայի ու Արդբեջանի Ժողովրդական ճակատի դերկատարության մասին: Նա, ինչպես և մի շարք այլ ադրբեջանցի պաշտոնյաներ, մտահոգված էին, Բաքվի հարցերին Թուրքիայի միջամտության կապակցությամբ: Իհարկե ավելի ուշ, Ղազիևը այս մասին խոսելով, ստացավ որոշակի արտոնություններ:
Իրանի Արդեբիլ քաղաքի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ Սեյեդ Հասան Ամելին նույնպես անդրադարձել է այս հարցին: Նա ասում է. «Թուրքական ահաբեկչական կազմակերպությունը, որին անդամակցում էին թուրքեր, ազերիներ, թուրքմեններ և այլ ծայրահեղ ուժեր, դերակատարություն է ունեցել Խոջալուի իրադարձություններում, շրջափակելով ազերի շիաներին»: Խոսելով այն մասին, որ այս կապակցությամբ շարունակում են բացահայտվել նոր փաստաթղթեր, նա հավելում է. «Խոջալուի դեպքերը կազմակերպեցին Ադրբեջանի արևմտամետ ու հակաիրանական գաղափարներ ունեցող ուժերը, որպեսզի տապալեին Մութաիբովին և իշխանության բերեին Էլչիբեյին»: Նա նշում է. «Խոջալուի դեպքերից մեկ շաբաթ անց, Մութալիբովի կառավարությունը տապալվեց և հնարավորություն ստեղծվեց, որպեսզի իշխանության գան ծայրահեղ ուժերը: Եվ ցավալի է, որ նրանք, ովքեր դեր են ունեցել այս իրադարձություններում ու խաղաղ բնակիչների սպանդի մեջ, այսօր Ադրբեջանում պաշտոններ են զբաղեցնում ու հակաիրանական քարոզչություն տանում»:
Ընդհանրապես, պետք է ասել, որ չնայած հայերը հարձակվեցին Խոջալուի վրա, սակայն հակառակ որոշ ուժերի քարոզարշավի, Թուրքիայի անվտանգության կառույցների ու Ադրբեջանի պաշտոնյաների դերն այս հարցում ավելի ակնառու է, հատկապես որ բազմաթիվ անմեղ մարդկանց արյուն հեղվեց: