Ամերիկյան USAID կազմակերպության նպատակներն Ադրբեջանում(2)
Ինչպես արդեն նշեցինք նախորդ հաղորդման ժամանակ, 2012թ. հուլիսին, «Բոլիվարյան դաշինք մեր Ամերիկայի ժողովուրդների » (ԱԼԲԱ) անվամբ հակաիմպերիալիստական կոալիցիայի անդամ երկրների ԱԳ նախարարները հրապարակեցին մի բանաձև, ուղղված USAID-ի դեմ: Բանաձևում ասվում է. «ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունն իրականում բացահայտորեն միջամտում է այլ երկրների ներքին հարցերին, փորձելով ապակայունացնել այն իշխանություններին, որոնք ըստ Վաշինգտոնի, ժողովրդավար չեն»:
ԱԼԲԱ Կոալիցիան նաև հայտարարեց, որ անդամ երկրները, ժողովրդավարությունը պահպանելու համար, չունեն արտաքին ֆինանսական աջակցության, հատկապես ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության օգնության կարիքը: Նրանք նաև նշել են, որ չեն ցանկանում, որպեսզի կազմակերպությունը գործունեություն ծավալի այդ տարածաշրջանում: ԱԼԲԱ-ի անդամ երկրների ՆԳ նախարարներն անդամ երկրների իշխանություններին կոչ են արել USAID-ին վտարել իրենց երկրներից, քանի որ այն սպառնում է դրանց անկախությանը:
Իհարկե, այս բանաձևը լավ առիթ էր, որպեսզի այս գործակալության աշխատանքները դադարեցվեին: Սակայն գործակալությունը ոչ միայն չկատարեց ԱԼԲԱ-ի պահանջներն այլ շարունակեց իրականացնել Վաշինգտոնի քաղաքականությունը: Չնայած գործակալությունը մի շարք երկրներում, այդ թվում՝ Չիլիում, Կոստա Ռիկայում, Արգենտինայում, Ուրուգվայում ու Պանամայում դադարեցրեց իր ծրագրերի մի մասը, սակայն այդուհանդերձ, իր 750 միլիոն դոլարանոց բյուջեն անօրինական ձևով ծախսեց իր աջակիցներին համախմբելու համար:
Կարակասի կառավարությունը հրապարակել է մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունն աջակցել է այն խմբերին, որոնք 2002թ Վենեսուելայի օրինական նախագահ Հուգո Չավեսի կառավարության դեմ հեղաշրջում իրականացրեցին: Մևնույն ժամանակ, 2006 Wikileaks կայքը հրապարակեց փաստաթղթեր, որոնք վկայում են, որ գործակալությունը դեմ է եղել Վենեսուելայի կառավարության քաղաքականությանը: Փաստաթղթերից մեկում ասվում է. «Հուգո Չավեսը, Վենեսուելայի նախագահի պաշտոնում 8 տարի ղեկավարելու ընթացքում, ոչնչացրել է երկրի ժողորդավարական կառույցը: Հենց այդ պատճառով էլ գործակալությունը փորձում է աջակցել նման կազմակերպություններին»:
Wikileaks-ը հրապարակեց մեկ ուրիշ փաստաթուղթ, որը վկայում է, որ Բարաք Օբամայի նախագահության օրոք, այս կազմակերպությունը բացահայտ կերպով աջակցել է Վենեսուելայի ընդդիմությանը: Փաստաթուղթը ստորագրվել է 2006թ․ ԱՄՆ-ի կառավարության կողմից և ցույց է տալիս, թե USAID-ն ինչ քայլեր է արել Վենեսուելայում: Ըստ այդ փաստաթղթի, 2004թ Վենեսուելայում ԱՄՆ-ի դեսպանը ներկայացրել է 2004-2006 թթ․-ի համար այդ երկրի ռազմավարությունը: Իսկ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցան հանարքվե և նախագահական ընտրություններ: Այս ռազմավարությունը հենված էր 5 կետերի վրա, այդ թվում՝ ժողովրդավարական կազմակերպություններին աջակցելը, Հուգո Չավեսի կառավարության կողմնակիցների միջև գաղափարական ճեղք առաջացնելը, Հուգո Չավեսին միջազգային մակարդակով մեկուսացնելը և այլն:
Ավելի ուշ պարզվեց, որ Հուգո Չավեսի ընդդիամդիրներն աջակցություն են ստացել այս գործակալությունից՝ Բարկինսիտո քաղաքում անկարգություններ հրահրելու համար: Սրանք այն փաստաթղթերի մի չնչին մասն են, որ փաստում են, թե ինչպես է այս գործակալությունն աջակցել Վենեսուելայի ընդդիմադիրներին:
Ինչևէ, ինչպես ասվեց նախապես, երբ այս գործակալությունը վտարվեց մեծ թվով լատինաամերիկյան երկրներից, ճանաչվեց որպես կառույց, որ օգնություն ցուցաբերելու պատրվակով, փորձում է թուլացնել տարբեր երկրների կառավարությունների դիրքերը: Նման քաղաքականություն USAID-ն վարում է նաև Հարավային Կովկասում, այդ թվում՝ Ադրբեջանում: 2017թ Ադրեբաջանում արծարծվեց գործակալության գրասենյակը փակելու հարցը: Սակայն փաստերը վկայում են, որ այն շարունակում է ծավալել իր գործունեությունն Ադրբեջանում և հետևելով Վաշինգտոնի շահերին, ծավալում է ադրբեջանցիների շահերին հակասող և Վաշինգտոնի շահերից բխող քաղաքականություն:
Ադրբեջանը Հարավային Կովկասի այն երկրներից է, որի ներքին հարցերին ԱՄՆ-ը շատ է ցանկանում միջամտել: Վերջերս Վաշինտգտոնն Ադրբեջանի ընդդիմադիրներից Ազգային խորհրդի կոալիցիայի նախագահ Ջամիլ Հասանլիից պահանջել է երկրում հակակառավարական ցույցեր չկազմակերպել: Բաքվի լրատվական ծառայությունների հաղորդմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարը և Կոնգրեսի անդամները հանդիպել են Ջամիլ Հասանլիին և նրան ասել, որ Վաշինգտոնի կառավարությունն Ադրբեջանին անհրաժեշտ քաղաքական փոփոխությունները փորձում է իրականացնել USAID-ի միջոցով: Բաքվի ԶԼՄ-ները բացահատել են, որ ամերիկացի պաշտոնյաները Ջամիլ Հասանլիին ասել են, թե ԱՄՆ-ը Ադրբեջանի անկախության առաջին իսկ օրից, մեկ միլիարդ դոլար է ծախսել այդ երկրի համար: Իսկ դրանից 400 միլիոն դոլարը ծախսվել է գործակալության կողմից ՝ Վաշինգտոնի ծրագրերի համար: Ըստ երևույթին, այդ գումարը ծախսվել է հատկապես ամերիկամետ պաշտոնյաների մուտքը Ադրբեջանի գործադիր, դատական և օրենսդիր մարմիններ ապահովելու համար: Եվ այդ պատճառվ, Վաշինգտոնը չի ցանկանում, որ հակակառավարական ցույցերի միջոցով, որոնք ղեկավարում է Ազգային խորհրդի կոալիցիան, խոչընդոտվի USAID-ի ծրագրերի իրականացումը, քանի որ գործակայակությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ: