ԱՄՆ դոլարի հեգեմոնիան(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117663-ԱՄՆ_դոլարի_հեգեմոնիան(4)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «ԱՄՆ դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի հերթական համարով:Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ԱՄՆ-ի կողմից դոլարի շահարկման մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 29, 2020 21:23 Asia/Tehran

Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «ԱՄՆ դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի հերթական համարով:Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ԱՄՆ-ի կողմից դոլարի շահարկման մասին:

ԱՄՆ-ը զանազան միջոցներ է օգտագործում իր հակառակորդներին, մրցակիցներին և նույնիսկ դաշնակիցներին ճնշելու համար:Համարձակորեն  կարելի է  ասել, որ այս գերիշխող գործընթացում  , ԱՄՆ-ի ամենաազդեցիկ  և հզոր պատրվակն իր  ազգային արժույթն այսինքն ՝ դոլարն է:Դոլարն այն  զենքն է, որը երբեք չի կրակում,չի  թռչում կամ նույնիսկ չի պայթում, բայց այժմ աշխարհում դժվար է գտնել այնպիսի զենք, որի տնտեսական վնասը ավելի մեծ լինի , քան ԱՄՆ-ի  դոլարը:Այս ազդեցության պատճառը հետևյալն էր՝,որ աշխարհի տնտեսական կառուցվածքը  սկսած երկրորդ աշխարհամարտի ավարտից մինչև օրս վստահեց ԱՄՆ-ի ներկայացրած գործընթացներին ,  և Վաշինգտոնը չարաշահեց  համաշխարհային վստահությունը:ԱՄՆ-ը, դոլարը օգտագործում է ինչպես թշնամիներին պատժելու, այնպես էլ իր դաշնակիցներին  գայթակղիչ պարգևներ շնորհելու համար:Դոլարը կարող է հարաճուն գնաճ ստեղծելով, բանկերին սնանկացնելով, և երկրներում ներքին տարաձայնություններ առաջացնելով ,ենթահող ստեղծել ԱՄՆ-ին դեմ գնացող քաղաքական վարչակարգերի փոփոխման համար: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը դոլարի օգնությամբ թիրախ է դարձնում իր  մրցակիցներին և թշնամիներին առանց նույնիսկ մեկ գնդակ արձակելու:

Դոլարի հեգեմոնիան՝ԱՄՆ-ի գերիշխանության միջոցը

 

Միակողմանի պատժամիջոցները ,ԱՄՆ-ի կողմից ֆինանսական ահաբեկչության և հարկադրանքի դիվանագիտության կարևորագույն միջոցներն են միջազգային քաղաքականության ոլորտում: Միացյալ Նահանգները հիմնականում  այս միջոցը օգտագործում է ընդդեմ այն անկախ դերակատարների , որոնք չեն ընդունում նրա քաղաքականությունը:Հետևաբար, այսպիսի պատժամիջոցների  նպատակն է  համոզելու  այն երկրներին, որոնք համաշխարհային տնտեսության գործընթացում են, բայց ցանկություն չունեն ընդունելու ԱՄՆ-ի նկատի առած  կանոնները:ԱՄՆ-ն այդ պատժամիջոցներն օգտագործում է իր քաղաքական ու անվտանգության նպատակների իրականացման համար: Վաշինգտոնը պատժամիջոցներ և տնտեսական սահմանափակություններ կիրառելու նպատակով  ընդհանրապես չարաշահում է նորմատիկ հասկացություններն ու գրականությունը: Համաշխարհային քաղաքականության մեջ իր մրցակիցներին դիմակայելու համար ԱՄՆ-ն  իր գրականության մաս կազմող «Օրինախախտ» տերմինի նման բառեր   է օգտագործում: Մինչդեռ միջազգային նորմերի քննարկումը ապացուցում է ,որ այդ երկիրը ամենաշատն է խախտում միջազգային օրենքները:

Աշխարհի արտարժույթի պահուստների շուրջ 60% -ը, միջազգային վճարումների 80% -ը և աշխարհի նավթային գործարքների գրեթե մեծ մասը կատարվում են ԱՄՆ-ի դոլարով:Նույնիսկ եվրոպական բանկերը, որոնք իրենց հաճախորդներին վարկեր են տրամադրում դոլարով, պետք է այս առումով  համապատասխանեն ԱՄՆ -ի ֆինանսական  քաղաքականություններին:Միացյալ նահանգները ոչ միայն վերահսկում է դոլարի գինը,այլև վերահսկում է դոլարային վճարումների բոլոր համակարգերը:  Կարելի է ասել, որ ԱՄՆ-ը դոլարը դիտում է ,որպես Համաշխարհային առևտրի թթվածնի աղբյուր, և ցանկացած պահին աշխարհին  կարող է զրկել  այդ աղբյուրից  կամ էլ դրա ծավալը  մեծացնելով , վտանգի ենթարկել համաշխարհային առևտուրը:Այն հնարքների ցանկը, որոնց միջոցով ԱՄՆ-ը փորձել է դոլարը վերածել զենքի,շատ ընդգրկուն է:

Սեպտեմբերի 11-ի կասկածելի ահաբեկչական դեպքերից  հետո   Ջորջ Բուշ-կրտսերն արձակեց թիվ 13224 հրամանը ,որպեսզի արգելափակի այն կազմակերպությունների ունեցվածքը ,որոնք ըստ ԱՄՆ-ի համարվում են ահաբեկչական: Սա այն դեպքում, երբ ահաբեկչության մասին իրավական համապարփակ բացատրություն գոյություն չունի : Նման հաշիվների արգելափակմանն առնչվող լիազորությունները  Ջորջ Բուշ-կրտսերի կողմից  փոխանցվեց ԱՄՆ-ի ֆինանսների  նախարարությանը: 2001-ի հոկտեմբերին ,Պատրիոտ օրենքը հաստատվելով ,ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտաքին եկամուտները վերահսկող գրասենյակը,  հնարավորություն ունեցավ առանց փաստաթղթեր ներկայացնելու,  արգելափակել անձանց ունեցվածքը և եկամուտները : Այդ գործընթացում ,այն անհատները որոնց հաշվեհամարները արգելափակվում էին ,նույնիսկ առիթ չունեին իրենց նախնական իրավունքները վերականգնելու համար փաստաթղթեր ներկայացնել դատարանին: Այսպես կոչված այս օրենքի իրականացումը նույնիսկ ԱՄՆ-ում  բազմաթիվ մարտահրավերներ առաջացրեց մեծ թվով  բարեգործական կազմակերպությունների համար, քանզի  նրանց արգելում  էր հասանելիություն ունենալ իրենց սեփական ռեսուրսներին:Նախագահ Բարաք Օբամայի օրոք ,Ղրիմի թերակղզու բռնակցմանը հաջորդած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների մեծ մասը կիրառվում էր«Միջազգային արտակարգ տնտեսական լիազորագրերի մասին» (IEEPA) օրենքի շրջանակում :Այսպես կոչված այս օրենքը ,ԱՄՆ-ի  նախագահներին հատուկ լիազորություններ էր տալիս դոլարի շահարկման   համար:

2019 թվականի մայիսի 30-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ -ի նախագահ Դոնալդ Թրամփը օգտագործում է 1977 թ․ առաջին անգամ ընդունված  «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորագրերի մասին» (IEEPA) օրենքը, Մեքսիկայի արտահանումների սակագները սահմանելու համար:Այսպես կոչված օրենքի օգտագործման  պատրվակը հետևյալն էր,որ Մեքսիկայից ապօրինի ներգաղթը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: 2019-ի օգոստոսի 24-ին Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առևտրային պատերազմում, Թրամփը թվիթերի գրառում էր կատարել այն մասին, որ ամերիկյան ընկերությունները պետք է Չինաստանի հետ առևտրի այլընտրանքներ փնտրեն «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորագրերի մասին» (IEEPA) օրենքի համաձայն: Ամերիկյան հեգեմոնիկ կողմնորոշման կարևորագույն  կարիքներից մեկը՝ համաշխարհային տնտեսության համակարգում  տնտեսական և ֆինանսական գերակայության պահպանումն է:Այդ հիմամբ ԱՄՆ-ը փորձում է  հովանավորել դոլարը, որպես միջազգային եւ համապարփակ հիմնական արտարժույթ և մյուս խաղացողներին ստիպում է այդ միջոցով կատարեն իրենց փոխանակումները: Սա այն դեպքում ,երբ 70-ականների սկզբին տնտեսական ճգնաժամն ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ վստահությունը նվազեցրեց,իսկ ներկայումս ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քաղաքականությունները և դրա հետևանքով առաջացած ճգնաժամերը ևս ավելի են թեժացնում այդ հարցը: Շատ երկրներ ստորագրելով երկկողմ կամ բազմակողմ արժութային պայմանագրեր,փնտրում են դոլարին փոխարինող տարբերակ:

Դոլարի նկատմամբ համաշխարհային վստահությունը նվազել է

 

Համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՆ-ի  հեգեմոնիայի պատմությունը վերադառնում է Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի քաղաքականություններին:Երկրորդ աշխարհամարտից հետո ,ԱՄՆ-ը երկու միջոցով սկսեց վարկ և դյուրություններ տրամադրել աշխարհի երկրներին ,ի մասնավորի Եվրոպայի պատերազմից տուժած երկրներին,որպեսզի վերականգնեն պատերազմի տարիներին իրենց ավերված տնտեսությունը: Վաշինգտոնը , Մարշալի պլանի և «Վարկի և վարձույթի» քաղաքականության միջոցով առավել գումարներ տրամադրեց Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարություններին ,որպեսզի կարողանա լրացնել իր վճարումների բացը և կայունացնել դոլարի փոխարժեքը: Երբ ապացուցվեց այս մեթոդի ապարդյուն լինելը , ԱՄՆ-ն  ավելի խոշոր կապիտալ ներդրեց Եվրոպայի տնտսական բարելավման ընթացքի շարունակականությունը հնարավոր դարձնելու նպատակով:  Մարշալի պլանը վճարեց ֆինանսական  անհրաժեշտ միջոցները ,անհավասարակշռությունը վերացնելու նպատակով:Այսպիսով , դոլարը դիտարկվեց, որպես համաշխարհային տնտեսական համակարգի գլխավոր դերակատար:Իրականության մեջ , միջազգային տնտեսության արագ անցումը դեպի այսպես կոչված լիբերալ բազմակողմանի համակարգ, որը հիմնված է դոլարի ֆիքսված փոխարժեքների վրա, Վաշինգտոնի կողմից Մարշալի պլանի իրականացման ամենաթշնամական թիրախն էր:

Վաշինգտոնը ,ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող կառույցների,այդ թվում արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով,իբր դյուրություններ շնորհելու շրջագծում բազամաթիվ ճնշումներ է գործադրում  այդ դյուրությունները ստացող երկրների վրա: Այդ ճնշումների մեծ մասը առնչվում  են երկրների տնտեսության ոլորտում կառուցվածքային բարեփոխումներին :Հաճախ նման բարեփոխումները հանգեցրել են դրանց տնտեսական փլուզմանը `տեղական պայմանները և նպատակային երկրների տեղական տնտեսությունը  անտեսելու պատճառով:Երրորդ աշխարհի շատ երկրներում տեղի ունեցող տնտեսական զարգացումները ցույց են տալիս, որ այդ հիմնադրամի առաջարկած  բարեփոխումները ինչպես են ենթահող ստեղծել նրանց տնտեսական ներուժը քայքայելու համար:

Մարշալի  խաբուսիկ պլանը երկրորդ աշխարհամարտից տուժած Երոպական կառավարությունների համար

 

Առանց երաշխիքի դոլար տպելը ,ԱՄՆ-ի կողմից օգտագործվող  մեխանիզմ է`կանխելու դոլարի արժեզրկումը, չնայած դրա մեծ քանակությամբ տպելուն ու տարածմանը: Դոլարի արժեզրկումը կանխելու ԱՄՆ-ի մեթոդը ,ԱՄՆ-ի կառավարության պարտք  վերցնելն է:Իրականության մեջ ,ԱՄՆ-ը մի կողմից արտադրում ու տպում է դոլարը և այն վաճառում աշխարհի երկրներին և մյուս կողմից դոլարը պարտք վերցնում նրանցից: Այսպիսով ԱՄՆ-ի կառավարությունը աշխարհում դոլարի ամենամեծ պահանջարկողի դերում է հանդես եկել և թույլ չի տալիս ,որ դոլարի պահանջարկը պակասի այնքանով ,որը դրա արժեզրկմանը հանգեցնի: Այս մեխանիզմի շնորհիվ, դոլարի արժեքը չնայած դրա առանց երաշխիքի տպվելուն, չի նվազում: Իրանում տնտեսական հարցերի փորձագետ Ալի Ռեզային ,ԱՄՆ-ի պարտքերի վերաբերյալ , անդրադառնալով  Վաշինգտոնի կողմից  դոլարի շահարկմանը  նշել է.«ԱՄՆ-ի պատքն այն պայմաններում է աճում ,երբ դրա 15.9 տրիլիոն դոլարը ընդհանրական ,իսկ մնացյալը այդ երկրի արտաքին պարտքներն են : Ըստ ձեզ ԱՄՆ-ի պետության ընդհանուր ունեցվածքը ինչքան է:Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության   տվյալների, այդ երկրի կառավարությունն  երկու ամիս մնացած 2019-ի ավարտին   ունեցել է 5,8 տրիլիոն դոլար ակտիվ և սա նշանակում է, որ ԱՄՆ-ում տնտեսական փլուզման դեպքում ,այդ երկրի  կառավարությունը չի կարող մարել իր 15.9 տրիլիոն դոլարի պարտքը։ Իրականության մեջ ԱՄՆ-ի ժողովուրդը ոչ մի ելք չունի իր ունեցվածքին ու ակտիվներին հասնելու համար»:

1971  թվականին ,երբ ԱՄՆ-ը հայտարարեց ,որ կողմ չէ ոսկու հետ դոլարի   փոխարժեքը կայուն պահելուն ,գործնականում կասեցրեց իր իրական տնտեսությունը , տեղափոխվելով վիրտուալ ու քաղաքական տնտեսության դաշտ:Համատարած,և առանց երաշխիքի  դոլարի արտադրությունը և համաշխարհային տնտեսության վրա դրա ծախսերի պարտադրումը և  երկրների դեմ դոլարը որպես գործիք օգտագործումը ,ԱՄՆ-ի նոր կողմնորոշման առանցքում են: ԱՄՆ-ը,  դոլարով  փոխանակումների  պատրվակով, վերահսկում է դոլարով իրականացվող գլոբալ ֆինանսների բոլոր մեխանիզմներն ու գործընթացները և այդ հանգմանքն օգտագործում է  Վաշինգտոնին դեմ գնացող և անկախ երկրների վրա քաղաքական, անվտանգության և տնտեսական ճնշումներ  գործադրելու համար:

Թանկագին բարեկամներ ավարտվեց այս հաղորդումը: Հաջորդ անգամ քննարկելու ենք ԱՄՆ-ի կողմից դոլարը, որպես գոծիք օգտագործվելու  այլ հանգամանքները։