ԱՄՆ դոլարի հեգեմոնիան(4)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «ԱՄՆ դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի հերթական համարով:Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ԱՄՆ-ի կողմից դոլարի շահարկման մասին:
ԱՄՆ-ը զանազան միջոցներ է օգտագործում իր հակառակորդներին, մրցակիցներին և նույնիսկ դաշնակիցներին ճնշելու համար:Համարձակորեն կարելի է ասել, որ այս գերիշխող գործընթացում , ԱՄՆ-ի ամենաազդեցիկ և հզոր պատրվակն իր ազգային արժույթն այսինքն ՝ դոլարն է:Դոլարն այն զենքն է, որը երբեք չի կրակում,չի թռչում կամ նույնիսկ չի պայթում, բայց այժմ աշխարհում դժվար է գտնել այնպիսի զենք, որի տնտեսական վնասը ավելի մեծ լինի , քան ԱՄՆ-ի դոլարը:Այս ազդեցության պատճառը հետևյալն էր՝,որ աշխարհի տնտեսական կառուցվածքը սկսած երկրորդ աշխարհամարտի ավարտից մինչև օրս վստահեց ԱՄՆ-ի ներկայացրած գործընթացներին , և Վաշինգտոնը չարաշահեց համաշխարհային վստահությունը:ԱՄՆ-ը, դոլարը օգտագործում է ինչպես թշնամիներին պատժելու, այնպես էլ իր դաշնակիցներին գայթակղիչ պարգևներ շնորհելու համար:Դոլարը կարող է հարաճուն գնաճ ստեղծելով, բանկերին սնանկացնելով, և երկրներում ներքին տարաձայնություններ առաջացնելով ,ենթահող ստեղծել ԱՄՆ-ին դեմ գնացող քաղաքական վարչակարգերի փոփոխման համար: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը դոլարի օգնությամբ թիրախ է դարձնում իր մրցակիցներին և թշնամիներին առանց նույնիսկ մեկ գնդակ արձակելու:
Միակողմանի պատժամիջոցները ,ԱՄՆ-ի կողմից ֆինանսական ահաբեկչության և հարկադրանքի դիվանագիտության կարևորագույն միջոցներն են միջազգային քաղաքականության ոլորտում: Միացյալ Նահանգները հիմնականում այս միջոցը օգտագործում է ընդդեմ այն անկախ դերակատարների , որոնք չեն ընդունում նրա քաղաքականությունը:Հետևաբար, այսպիսի պատժամիջոցների նպատակն է համոզելու այն երկրներին, որոնք համաշխարհային տնտեսության գործընթացում են, բայց ցանկություն չունեն ընդունելու ԱՄՆ-ի նկատի առած կանոնները:ԱՄՆ-ն այդ պատժամիջոցներն օգտագործում է իր քաղաքական ու անվտանգության նպատակների իրականացման համար: Վաշինգտոնը պատժամիջոցներ և տնտեսական սահմանափակություններ կիրառելու նպատակով ընդհանրապես չարաշահում է նորմատիկ հասկացություններն ու գրականությունը: Համաշխարհային քաղաքականության մեջ իր մրցակիցներին դիմակայելու համար ԱՄՆ-ն իր գրականության մաս կազմող «Օրինախախտ» տերմինի նման բառեր է օգտագործում: Մինչդեռ միջազգային նորմերի քննարկումը ապացուցում է ,որ այդ երկիրը ամենաշատն է խախտում միջազգային օրենքները:
Աշխարհի արտարժույթի պահուստների շուրջ 60% -ը, միջազգային վճարումների 80% -ը և աշխարհի նավթային գործարքների գրեթե մեծ մասը կատարվում են ԱՄՆ-ի դոլարով:Նույնիսկ եվրոպական բանկերը, որոնք իրենց հաճախորդներին վարկեր են տրամադրում դոլարով, պետք է այս առումով համապատասխանեն ԱՄՆ -ի ֆինանսական քաղաքականություններին:Միացյալ նահանգները ոչ միայն վերահսկում է դոլարի գինը,այլև վերահսկում է դոլարային վճարումների բոլոր համակարգերը: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ը դոլարը դիտում է ,որպես Համաշխարհային առևտրի թթվածնի աղբյուր, և ցանկացած պահին աշխարհին կարող է զրկել այդ աղբյուրից կամ էլ դրա ծավալը մեծացնելով , վտանգի ենթարկել համաշխարհային առևտուրը:Այն հնարքների ցանկը, որոնց միջոցով ԱՄՆ-ը փորձել է դոլարը վերածել զենքի,շատ ընդգրկուն է:
Սեպտեմբերի 11-ի կասկածելի ահաբեկչական դեպքերից հետո Ջորջ Բուշ-կրտսերն արձակեց թիվ 13224 հրամանը ,որպեսզի արգելափակի այն կազմակերպությունների ունեցվածքը ,որոնք ըստ ԱՄՆ-ի համարվում են ահաբեկչական: Սա այն դեպքում, երբ ահաբեկչության մասին իրավական համապարփակ բացատրություն գոյություն չունի : Նման հաշիվների արգելափակմանն առնչվող լիազորությունները Ջորջ Բուշ-կրտսերի կողմից փոխանցվեց ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը: 2001-ի հոկտեմբերին ,Պատրիոտ օրենքը հաստատվելով ,ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտաքին եկամուտները վերահսկող գրասենյակը, հնարավորություն ունեցավ առանց փաստաթղթեր ներկայացնելու, արգելափակել անձանց ունեցվածքը և եկամուտները : Այդ գործընթացում ,այն անհատները որոնց հաշվեհամարները արգելափակվում էին ,նույնիսկ առիթ չունեին իրենց նախնական իրավունքները վերականգնելու համար փաստաթղթեր ներկայացնել դատարանին: Այսպես կոչված այս օրենքի իրականացումը նույնիսկ ԱՄՆ-ում բազմաթիվ մարտահրավերներ առաջացրեց մեծ թվով բարեգործական կազմակերպությունների համար, քանզի նրանց արգելում էր հասանելիություն ունենալ իրենց սեփական ռեսուրսներին:Նախագահ Բարաք Օբամայի օրոք ,Ղրիմի թերակղզու բռնակցմանը հաջորդած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների մեծ մասը կիրառվում էր«Միջազգային արտակարգ տնտեսական լիազորագրերի մասին» (IEEPA) օրենքի շրջանակում :Այսպես կոչված այս օրենքը ,ԱՄՆ-ի նախագահներին հատուկ լիազորություններ էր տալիս դոլարի շահարկման համար:
2019 թվականի մայիսի 30-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ -ի նախագահ Դոնալդ Թրամփը օգտագործում է 1977 թ․ առաջին անգամ ընդունված «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորագրերի մասին» (IEEPA) օրենքը, Մեքսիկայի արտահանումների սակագները սահմանելու համար:Այսպես կոչված օրենքի օգտագործման պատրվակը հետևյալն էր,որ Մեքսիկայից ապօրինի ներգաղթը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: 2019-ի օգոստոսի 24-ին Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առևտրային պատերազմում, Թրամփը թվիթերի գրառում էր կատարել այն մասին, որ ամերիկյան ընկերությունները պետք է Չինաստանի հետ առևտրի այլընտրանքներ փնտրեն «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորագրերի մասին» (IEEPA) օրենքի համաձայն: Ամերիկյան հեգեմոնիկ կողմնորոշման կարևորագույն կարիքներից մեկը՝ համաշխարհային տնտեսության համակարգում տնտեսական և ֆինանսական գերակայության պահպանումն է:Այդ հիմամբ ԱՄՆ-ը փորձում է հովանավորել դոլարը, որպես միջազգային եւ համապարփակ հիմնական արտարժույթ և մյուս խաղացողներին ստիպում է այդ միջոցով կատարեն իրենց փոխանակումները: Սա այն դեպքում ,երբ 70-ականների սկզբին տնտեսական ճգնաժամն ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ վստահությունը նվազեցրեց,իսկ ներկայումս ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քաղաքականությունները և դրա հետևանքով առաջացած ճգնաժամերը ևս ավելի են թեժացնում այդ հարցը: Շատ երկրներ ստորագրելով երկկողմ կամ բազմակողմ արժութային պայմանագրեր,փնտրում են դոլարին փոխարինող տարբերակ:
Համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՆ-ի հեգեմոնիայի պատմությունը վերադառնում է Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի քաղաքականություններին:Երկրորդ աշխարհամարտից հետո ,ԱՄՆ-ը երկու միջոցով սկսեց վարկ և դյուրություններ տրամադրել աշխարհի երկրներին ,ի մասնավորի Եվրոպայի պատերազմից տուժած երկրներին,որպեսզի վերականգնեն պատերազմի տարիներին իրենց ավերված տնտեսությունը: Վաշինգտոնը , Մարշալի պլանի և «Վարկի և վարձույթի» քաղաքականության միջոցով առավել գումարներ տրամադրեց Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարություններին ,որպեսզի կարողանա լրացնել իր վճարումների բացը և կայունացնել դոլարի փոխարժեքը: Երբ ապացուցվեց այս մեթոդի ապարդյուն լինելը , ԱՄՆ-ն ավելի խոշոր կապիտալ ներդրեց Եվրոպայի տնտսական բարելավման ընթացքի շարունակականությունը հնարավոր դարձնելու նպատակով: Մարշալի պլանը վճարեց ֆինանսական անհրաժեշտ միջոցները ,անհավասարակշռությունը վերացնելու նպատակով:Այսպիսով , դոլարը դիտարկվեց, որպես համաշխարհային տնտեսական համակարգի գլխավոր դերակատար:Իրականության մեջ , միջազգային տնտեսության արագ անցումը դեպի այսպես կոչված լիբերալ բազմակողմանի համակարգ, որը հիմնված է դոլարի ֆիքսված փոխարժեքների վրա, Վաշինգտոնի կողմից Մարշալի պլանի իրականացման ամենաթշնամական թիրախն էր:
Վաշինգտոնը ,ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող կառույցների,այդ թվում արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով,իբր դյուրություններ շնորհելու շրջագծում բազամաթիվ ճնշումներ է գործադրում այդ դյուրությունները ստացող երկրների վրա: Այդ ճնշումների մեծ մասը առնչվում են երկրների տնտեսության ոլորտում կառուցվածքային բարեփոխումներին :Հաճախ նման բարեփոխումները հանգեցրել են դրանց տնտեսական փլուզմանը `տեղական պայմանները և նպատակային երկրների տեղական տնտեսությունը անտեսելու պատճառով:Երրորդ աշխարհի շատ երկրներում տեղի ունեցող տնտեսական զարգացումները ցույց են տալիս, որ այդ հիմնադրամի առաջարկած բարեփոխումները ինչպես են ենթահող ստեղծել նրանց տնտեսական ներուժը քայքայելու համար:
Առանց երաշխիքի դոլար տպելը ,ԱՄՆ-ի կողմից օգտագործվող մեխանիզմ է`կանխելու դոլարի արժեզրկումը, չնայած դրա մեծ քանակությամբ տպելուն ու տարածմանը: Դոլարի արժեզրկումը կանխելու ԱՄՆ-ի մեթոդը ,ԱՄՆ-ի կառավարության պարտք վերցնելն է:Իրականության մեջ ,ԱՄՆ-ը մի կողմից արտադրում ու տպում է դոլարը և այն վաճառում աշխարհի երկրներին և մյուս կողմից դոլարը պարտք վերցնում նրանցից: Այսպիսով ԱՄՆ-ի կառավարությունը աշխարհում դոլարի ամենամեծ պահանջարկողի դերում է հանդես եկել և թույլ չի տալիս ,որ դոլարի պահանջարկը պակասի այնքանով ,որը դրա արժեզրկմանը հանգեցնի: Այս մեխանիզմի շնորհիվ, դոլարի արժեքը չնայած դրա առանց երաշխիքի տպվելուն, չի նվազում: Իրանում տնտեսական հարցերի փորձագետ Ալի Ռեզային ,ԱՄՆ-ի պարտքերի վերաբերյալ , անդրադառնալով Վաշինգտոնի կողմից դոլարի շահարկմանը նշել է.«ԱՄՆ-ի պատքն այն պայմաններում է աճում ,երբ դրա 15.9 տրիլիոն դոլարը ընդհանրական ,իսկ մնացյալը այդ երկրի արտաքին պարտքներն են : Ըստ ձեզ ԱՄՆ-ի պետության ընդհանուր ունեցվածքը ինչքան է:Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների, այդ երկրի կառավարությունն երկու ամիս մնացած 2019-ի ավարտին ունեցել է 5,8 տրիլիոն դոլար ակտիվ և սա նշանակում է, որ ԱՄՆ-ում տնտեսական փլուզման դեպքում ,այդ երկրի կառավարությունը չի կարող մարել իր 15.9 տրիլիոն դոլարի պարտքը։ Իրականության մեջ ԱՄՆ-ի ժողովուրդը ոչ մի ելք չունի իր ունեցվածքին ու ակտիվներին հասնելու համար»:
1971 թվականին ,երբ ԱՄՆ-ը հայտարարեց ,որ կողմ չէ ոսկու հետ դոլարի փոխարժեքը կայուն պահելուն ,գործնականում կասեցրեց իր իրական տնտեսությունը , տեղափոխվելով վիրտուալ ու քաղաքական տնտեսության դաշտ:Համատարած,և առանց երաշխիքի դոլարի արտադրությունը և համաշխարհային տնտեսության վրա դրա ծախսերի պարտադրումը և երկրների դեմ դոլարը որպես գործիք օգտագործումը ,ԱՄՆ-ի նոր կողմնորոշման առանցքում են: ԱՄՆ-ը, դոլարով փոխանակումների պատրվակով, վերահսկում է դոլարով իրականացվող գլոբալ ֆինանսների բոլոր մեխանիզմներն ու գործընթացները և այդ հանգմանքն օգտագործում է Վաշինգտոնին դեմ գնացող և անկախ երկրների վրա քաղաքական, անվտանգության և տնտեսական ճնշումներ գործադրելու համար:
Թանկագին բարեկամներ ավարտվեց այս հաղորդումը: Հաջորդ անգամ քննարկելու ենք ԱՄՆ-ի կողմից դոլարը, որպես գոծիք օգտագործվելու այլ հանգամանքները։