Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(147)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117784-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(147)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 03, 2020 21:01 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի գիտնականը ոսկե մեդալ է նվաճել Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների  միջազգային կոնգրեսում: Կոնգրեսը տեղի է ունենում ամեն տարի և դրան մասնակցում են բազմաթիվ բժիշկներ: Այն նվիրված է հենաշարժողական խանգարումներին ու դրանց բուժման նորագույն մեթոդներին: Կոնգրեսը կազմակերպվում է Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների  միջազգային ասոցիացիայի կողմից, փորձի փոխանակման նպատակով: Կոնգրեսում քննարկվում են նաև գիտական հոդվածներն ու ընտրվում լավագույնները: Իրանի կողմից այս տարի կոնգրեսին ներկայացվել էր ժառանգական պարկինսոնով տառապող երեքամյա երեխայի մասին հոդվածը: Հիվանդությունն  առաջին անգամ հայտնաբերվել է Իրանում: Սովորաբար այն իր նախանշանները ցույց  է տալիս երեխայի ծնվելուց անմիջապես հետո, սակայն դրանք դժվար է նախապես հայտնաբերել: Նման երեխաներն ունեն նյարդային կամ հենաշարժողական խնդիրներ: Նրանց զարգացման ընթացքը խախտված է և ունեն նստելու հետ կապված խնդիրներ: Սակայն եթե ծնողներն արագ դիմեն բժշկի, հիվանդությունն արագ կբուժվի և հետագայում երեխան չի ունենա մտավոր խնդիրներ:

Իրանցի գիտնականը ոսկե մեդալ է նվաճել Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների  միջազգային կոնգրեսում

 

Թեհրանի համալսարանի տեխնոպարկի գիտնականները ստեղծել են խելացի սենսոր, որը կարող է ոստիկանական կենտրոններին տեղեկացնել, եթե որևէ մեքենա շրջվել է: Սենսորը կարող է տվյալները ուղարկել ոստիկանական ամենահեռու կենտրոն: Ընկերությունը հայտարարել է, որ սենսորն օգնում է վթարի ժամանակ: Այն հանրավոր է տեղադրել մեքանայի ցանկացած մասում: Այն ունի GPS և մեքենայի շրջվելու դեպքում, կարող է ազդանշան ուղարկել ոստիկանություն կամ շտապ օգնություն: Երբ մեքենայի վրա հարված է հասցվում, սարքն ազդանշան է ուղարկում մեքենայի տիրոջը կամ նրա ընտանիքի այլ անդամներին: Քանի որ որոշ վթարներ տեղի են ունենում վայրերում, որտեղ չկա հեռախոսակապ, նման սենսորների առկայությունը շատ կարևոր է: Հատկանշական է, որ երբ սենսորի մարտկոցը թուլանում է, մեքենայի սեփականատիրոջն ուղարկվում է հաղորդագրություն: Ազդանշանն  ուղարկվում է ամեն մեկ րոպեի ընթացքում: Տվյալների մեջ ներառված են մեքենայի շարժիչի համարը, գտնվելու վայրը և այլն: Այս խելացի սենսորը գրանցվել է, որպես գյուտ և առաջիկայում կանցնի զանգվածային արտադրության փուլ:

Իրանցի գիտնականները ստեղծել են խելացի սենսոր, որը կարող է ոստիկանական կենտրոններին տեղեկացնել

 

Ուղեղը մարմնի ամենաբարդ օրգանն է, որի հետազոտության համար գոյություն ունեն տարբեր միջոցներ: Կարմիր ճառագայթը՝ (fNIRS) նման հետազոտության տեսակներից է: Հետազոտության հիքմում ուղեղում արյան շրջանառության ուսումնասիրությունն է: Երբ ուղեղի մի մասը զբաղված է որևէ աշխատանքով, այդ բաժնում նյարդերի աշխատանքն ակտիվանում է, հետևաբար ուղեղն  ունենում է թթվածնի ավելի մեծ կարիք: Արդյունքում, այդ շրջանում արյան շրջանառությունն ավելի է  ակտիվանում: Վերոնշյալ հետազոտության ժամանակ, գրանցվում է այս ընթացքը և որոշվում, թե տվյալ պահին ուղեղի որ մասն է ավելի ակտիվ: Հետազոտության հեղինակի խոսքերով, երբ մարդը զբաղվում է որևէ աշխատանքով, թթվածնի արտադրությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է լինում: Իսկ Ալցհեյմերի հիվանդության տառապողների մոտ թթվածնի փոփոխությունները տարբերվում են: Այս հետազոտությունը նաև օգնում է մարդկանց կենտրոնանալ որևէ խնդրի վրա: 
Թերանի համալսարանի գիտնականները ստեղծել են սարք, որը ուղեղի տարբեր բաժիններում ճշտում է  արյան շրջանառությունը և որոշում թե ուղեղի որ մասն է տվյալ պահին ակտիվ: Նախագիծն օգնում է որոշել Ալցհեյմերի հիվանդության առկայությունը:

Թերանի համալսարանի գիտնականները ստեղծել են սարք, որը ուղեղի տարբեր բաժիններում ճշտում է  արյան շրջանառությունը 

 

Իրանի Բեհեշթի համալսարանի հետազոտողները կարողացել են լազերի օգնությամբ վերացնել թմրամոլության և մեթադոնի կիրառման հետևանքները:
Թմրամոլութան բուժման միջոցներից մեկը մեթադոն դեղամիջոցի օգտագործումն է, որն իր հերթին առաջացնում է  կախվածություն: Հենց այդ պատճառով, Բեհեշթի համալսարանի լազերային հետազոտությունների կենտրոնը կարողացել է ապացուցել, որ լազերային տեխնոլոգիան կարող է կենսական համակարգի հետ, որպես արտաքին խթանիչ աշխատել և խթանել հիվանդի նյարդային համակարգը: Հետազոտողներըը տեխնոլոգիան այնպես են  նախագծել, որ երբ պացիենտը թմրանյութի կարիք է զգում, վառվում է լազերի լույսը և ուղեղի վրա ազդելով, մեղմում ցանկությունը: Սարքը հնարավոր է տեղադրել հիվանդի գլխում և հեռախոսով կառավարել այն:  
Ներկայումս, հետազոտությունը կիրառվել է կենդանիների վրա և դրական արդյունքների դեպքում, կանցնի մարդու վրա փորձարկման փուլ։

 

Տիեզերագնացները 238 մղոն բարձրության վրա, առաջին անգամ կարողացել են ստանալ կովի միս: Առաջին փուլում օգտագործվել են  կովի բջիջները, երկորդ փուլում մկանային մի հատված: Այս տեխնոլոգիայի միջոցով, հետագայում հնարավոր կլինի տիեզերագնացների կերակուրն արտադրել տիեզերքում: 

Տիեզերագնացներն առաջին անգամ կարողացել են ստանալ կովի միս

 

Դիաբետ ունեցողները կարող են ազատվել այդ հիվանդությունից։
MIT համալսարանի հետազոտողները արտադրել են մի դեղ, որը չի լուծվում ստամոքսի թթվի մեջ: Նախկինում նույնպես փորձ է արվել ներարկվող ինսուլինի փոխարեն արտադրել ինսուլինային դեղահաբեր, սական դրանք ստամոքսի թթվի մեջ լուծվել են և արդյունավետ չեն եղել: Սակայն այս  դեղահաբը կարող է երկար ժամանակ պահպանվել ստամոքում: Դեղահաբը փորձարկվել է խոզերի վրա և առաջիկայում նախատեսվում է այն փորձարկել նաև մարդու վրա: Դեղահաբի ընդունելուց հետո, դրա մեջ եղած ինսուլինը տեղափոխվում է փոքր  աղի, որը լավագույն միջոցն է ինսուլինն արյան մեջ տեղափոխելու համար: