Իսլամաֆոբիան արևմուտքում (102)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117921-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(102)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայի իսլամական խորհրդի կողմից ընտրություններում հաղթելուց հետո Բորիս Ջոնսոնին հղված նամակի, Բրիտանիայում իսլամաֆոբիայի տարածման հարցով մտահոգությունների ու նույնպես Բոսնիայում մուսուլմանների ցեղասպանության աջակիցներից մեկին Նոբելյան մրցանակ շնորհվելու դեմ ցեղասպանությունը վերապրածների բողոքի մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 07, 2020 11:31 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայի իսլամական խորհրդի կողմից ընտրություններում հաղթելուց հետո Բորիս Ջոնսոնին հղված նամակի, Բրիտանիայում իսլամաֆոբիայի տարածման հարցով մտահոգությունների ու նույնպես Բոսնիայում մուսուլմանների ցեղասպանության աջակիցներից մեկին Նոբելյան մրցանակ շնորհվելու դեմ ցեղասպանությունը վերապրածների բողոքի մասին:

Բրիտանիայի պառլամենտական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակից հետո այս երկրի իսլամական խորհուրդը վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ էր արել երաշխավորել այս երկրում մուսուլմանների դիրքը: Հակաիսլամական անցյալ ունեցող պահպանողական կուսակցության հաղթանակը մտահոգել է Բրիտանիայի մուսուլմաններին և մի խումբ մուսուլման վերլուծաբաններ այս օրը հիշում են, որպես այս երկրի փոքրամասնությունների «սև օրը»: Բրիտանիայի վարչապետը և նրա կուսակցությունը մեղադրվում են մուսուլմանների դեմ հակաքարոզչություն իրականացնելու և նախքան ընտրապայքարն ու ընտրարշավի ընթացքում իսլամաֆոբիայի տարածումը անուշադրության մատնելու մեջ: Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը հայտարարել է, որ այս երկրի մուսուլմանները պահպանողական կուսակցության հաղթանակով մտահոգված են իրենց ապագայով: Բրիտանիայի իսլամական խորհրդի նախագահ «Հարուն խանը» այս կապակցությամբ ասել է.«Պարոն Ջոնսոնը ստանձնել է մեծամասնության ղեկավարումը, սակայն իր հաղթանակով ողջ Բրիտանիայի իսլամական հասարակությունների միջև վախի ու մտահոգության ալիք է բարձրացել»: Նա հավելել է.«Մենք երկրի ու իշխող կուսակցության քաղաքականություններում առկա վաղեմի նախապաշարումների վախով մասնակցել ենք ընտրարշավներին ու այժմ մտագոված ենք նրանով, որ իսլամաֆոբիան կառավարության համար շահարկելի երևույթ է դարձել»: Խանը Բրիտանիայի վարչապետին կոչ է արել կրկնակի ջանքեր գործադրել երկիրը փրկելու և հասարակությունների միավորման համար: Ջոնսոնի ղեկավարած պահպանողական կուսակցությունը պառլամենտի  650 տեղերից շահեց 365-ը:

Բորիս Ջոնսոն

Բրիտանիայի մեծ թվով հայտնի ԶԼՄ-ներ համամիտ են պահպանողականների իսլամատյացության հարցում: BBC-ն այդ լրատվամիջոցներից մեկն է: Մի լրատվական գործակալությունը, որը շարունակ փորձում է անկողմնակալ ժեստ ունենալ քաղաքական խնդիրների նկատմամբ: Սակայն իսլամատյացությունն նրա առանցքային քաղաքականություններից մեկն է: Բրիտանիայի իսլամական խորհուրդը մի նամակ հղելով  BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրենին, վերջինիս քննադատել է իսլամաֆոբիայի մասին լուրերի լուսաբանության հարցում թերանալու պատճառով: Այս նամակի մեջ BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլին բողոք է ուղղվել այս լրատվական գործակալության կողմնակալ մոտեցման համար և կոչ է արվել այս գործակալությունը ավելի արդարացի ու անկողմնակալ մոտեցում որդեգրի ռասիզմի ու իսլամաֆոբիայի խնդիրների նկատմամբ: Այս նամակի մեջ անդրադարձ է կատարվել հասարակության ու պահպանողական կուսակցության բոլոր մակարդակներում ծավալուն իսլամաֆոբիային, որ վերջերս մեծ մտահոգություն է առաջացրել Բրիտանիայի իսլամական հասարակության համար:

Բրիտանիայի իսլամական խորհրդի կողմից Թոնի Հոլլին ուղղված նամակում ասված է.«Այս ընտրությունների ընթացքում ծավալուն իսլամատյացության վերաբերյալ հաղորդումներում ձախողումը ծայրաստիճան հիասթափեցնող է»: Այժմ իսլամաֆոբիան ոչ միայն դիվանագետների շրջանակում, այլև հասարակական բոլոր կողմերում ու փողոցներում ակնհայտորեն աչքի է ընկնում: Այս նամակի մեջ նաև ասված է.«Իսլամաֆոբիան նկատվում է մեր երկրի կառավարական կուսակցության մեջ: Հետևաբար Բրիտանիայի մուսուլմաններին չափազանց մտահոգում է BBC-ի կողմից իսլամաֆոբիայի խորքերին ցուցաբերվող անուշադրությունն ու դրանց լուսաբանման  հարցում ձախողումը։

Բրիտանիայում իսլամաֆոբիայի չլուսաբանման պատճառով BBC-ին ուղղված խիստ քննադատությունը

Նշելի է, որ Բրիտանիայում և Ուելսում ատելության առանցքայնությամբ հանցագործությունները 40 տոկոս աճել են և 2017 և 2018 թթ. համեմատությամբ ամենաբարձր մակարդակն են ունեցել, այնպես որ հարձակումների ավելի քան կեսը եղել է մուսուլմանների դեմ և կրոնական դրդապատճառներով: Բրիտանիայում իսլամաֆոբիական դրսևորումներով  հանդերձ, այն պատճառ չի դարձել, որ Բրիտանիայի մուսուլմանները ձմռան ցրտին մոռանան անօթևաններին: Մուսուլմանների մարդասիրական քայլերի գեղեցիկ դրսևորումներից մեկը իհայտ է գալիս ձմռանը: Այս մարդասիրական քայլերով մուսուլմանները գործնականում ցույց են տալիս, որ հակառակ իսլամատյացների հակաքարոզչության, իսլամը մարդասիրական ու արդարատենչական կրոն է: Օդի ցրտելով Բիրմինգհեմ քաղաքում իսլամական «Կյանքի նպատակ» բարեգործական հիմնադրամը ստանում է ցուրտ եղանակին անօթևաններին կերակրելու պարտականությունը: Մարդկանց օգնելու միջազգային կենտրոնում կայացած հյուրասիրության  ժամանակ,աղքատ հրավիրյալները  ճաշի հետ նրանք ստացան նաև նվերներ: Այս բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սաջ Հոսեյնը մի հարցազրույցի ընթացքում ասել է.«Եթե այն կարիքավորների, ովքեր Ս.Ծննդյան օրերին փողոցներում են չօգնեմ, լավ մուսուլման չեմ եղել: Մուհամմեդ մարգարեն ասել է, որ եթե մեկը գիշերը կուշտ փորով քնի և նրա հարևանը քաղցած, նա մուսուլման չէ: Դա այն իմաստով չէ, որ մեր հարևանը պիտի անպայման մուսուլման լինի: Չնայած այն փաստին, որ նրանք ովքեր են ու ինչ համոզումների տեր մարդիկ, մեր պարտականությունն է օգնել նրանց»: 36-ամյա անօթևան Մարտին Բորենը ասում է.«Այն օրվանից, որ մասնակցել եմ մուսուլմանների արարողություններին կյանքս բարելավվել է: Ես 2013թ. անօթևան դարձա: Այն բանից հետո, որ իմ ընտանիքի անդամներից քանիսին կորցրի, սկսեցի ալկոհոլային խմիչքներ խմել: Այժմ որոշել եմ կյանքս կրկին վերակառուցել և արդեն  քայլ առ քայլ բարելավվում է իմ կյանքը»:

Կյանքի նպատակ հիմնադրամի կողմից Բիրմինգհեմի անօթևաններին ցուցաբերվող օգնությունը

Իսլամատյացության ու մուսուլմանների սպանության հարցում Եվրոպայի պատմության սև էջերից մեկը 1990թ. եվրոպական երկրների կողմից այդ թվում Բրիտանիայի կողմից հովանավորվող սերբերի միջոցով Բոսնիայի մուսուլմանների ցեղասպանությունն է: Բոսնիայի մուսուլմանների սպանության ավարտից հետո ՄԱԿ-ը խոստովանեց, որ սերբերի կողմից տեղի է ունեցել Բոսնիայի մուսուլմանների ցեղասպանությունը: Այս ցեղասպանության ընթացքում տասնյակ հազարավոր մուսուլմաններ ամենավայրագ կերպով սպանվեցին և հարյուր հազարավորներ էլ անօթևան դարձան: Մուսուլմանների ցեղասպանության գագաթնակետը տեղի ունեցավ 1995թ. Սրեբրենիցա քաղաքում: Այս մեծ հանցագործության ընթացքում ավելի քան 8 հազար բուսնիացի երիտասարդ տղամարդիկ սպանվեցին 2 հազար սերբիացի հանցագործների կողմից ու թաղվեցին զանգվածային գերեզմանոցներում: 2009թ. հրատարակվեց մի գիրք, որն իր մեջ ներառում է  70 հարցազրույցներ՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Այս հարցազրույցներից մեկում Քլինթոնը 1993թ. Բոսնիայում ընթացող պատերազմի մասին այսպես է բացատրում.«ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները բանաձևերը կամ չեղարկում կամ էլ փոփոխության էին ենթարկում: Եվրոպացիներն իրենց ընդդիմությունը այսպես էին արդարացնում, որ առավել զենքը միայն առավել արյունահեղության պատճառ կդառնա, սակայն կարևոր դաշնակիցները կուլիսներում այլ պատճառներ էին նշում իրենց հակադրության մասին: Նրանք անբնական էին համարում Եվրոպայում որպես միակ անկախ մուսուլման երկիր Բոսնիայի գոյությունը»: Քլինթոնի ասելով պատժամիջոցներին նրանց ցուցաբերած աջակցության միակ պատճառը այն էր, որ այդ պատժամիջոցները Բոսնիայի վնասին էին: Նա ասաց.«Ֆրանսուա Միթերանը շատ հստակ ասում էր, որ Բոսնիան Եվրոպային չի պատկանում և Բրիտանիայի պաշտոնատար անձինք Քրիստոնյա Եվրոպայի ցավալի սակայն իրական վերակառուցման մասին էին խոսում»: Այժմ երբ այս ցեղասպանությունից անցնում է 25 տարի գրականության նոբելյան մրցանակը շնորհվում է այն մարդուն, որ Բոսնիայի մուսուլմանների ցեղասպանության աջակիցներից էր: Բողոքելով գրականության նոբելյան մրցանակը Բուսնիայի մուսուլմանների ցեղասպանության աջակից Փիթեր Հանդքեին շնորհվելու դեմ,  ցեղասպանությունը վերապրածների  մի խումբ հավաքվել էր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Նորելմեսթորգ հրապարակում: Բողոքարարները կրում էին պաստառներ Սերբրենիցայի ցեղասպանության բովանդակությամբ: Նրանք հնչեցնում էին կարգախոսներ «Փիթեր Հադքեին մրցանակի շնորհումը նմանում է մրցանակ տալ Օսլո Բուդան Միլոշևիչին» և «Ցեղասպանության ուրացումը ցեղասպանության վերջին փուլն է» բովանդակությամբ:

Մի խումբ մարդիկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ցույցի դիմելով բողոքեցին Բոսնիա և Հեցեգովինայի ցեղասպանության աջակիցներից մեկին նոբելյան մրցանակի շնորհման դեմ

Ստոկհոլմի համալսարանի բրիտանացի դասախոս «Էդնան Մահմուդովիչը» նշել է.«Շվեդիայի թագավորական միությունը այս նոբելյան մրցանակի շնորհմամբ ժխտել է ցեղասպանության սկզբունքը: Ասես թե Սարաևոն կրկին ռմբակոծվում է, տեղի է ունենում նոր ցեղային մաքրագործում և մենք կրկնում ենք անցյալի դեպքերը»: