Հոլիվուդի և քաղաքականության գարշելի միասնությունը․Հիլարի Քլինթոնը և Հարվի Վայնշտեյնը
Հոլիվուդն իր բոլոր կարողություններով, ամերիկյան կործանիչների, նավերի և գաղտնի ծառայությունների հետ միասին, կարողացավ Միացյալ Նահանգները վերածել աշխարհակուլ երկրի և համաշխարհային գերտերության: Մի խոսքով, Հոլիվուդի և ամերիկացի քաղաքական գործիչների փոխադարձ աջակցությունն օրեցօր ավելի է մեծանում:
Որպես օրինակ, կարելի է նշել Հարվի Վայնշտեյնի և Հիլարի Քլիթնոնի համագործակցությունը: Հիլարի Քլինթոնը, ով «Հիլարի» ֆիլմի ցուցադրությանը մասնակցելու նպատակով մեկնել էր Բեռլին, Նյու Յորքի դատարանում հոլիվուդյան հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի նկատմամբ սեռական բռնություն կիրառելու վերաբերյալ մեղադրանքի առաջադրման մասին լուրը լսելուց հետո, ասել է. «Եկել է հատուցման ժամանակը»:
Նա հավելել է. «Պարզից էլ պարզ է, որ մարդիկ հետևում են Վայնշտեյնի շուրջ բարձրացած սեռական սկանդալին և դատարանի վճռին: Հիմա նա պետք է պատասխան տա ամեն ինչի համար»:
Ամերիկացի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ծնվել է 1952թ․։ Նա իր եղբոր հետ միասին ստեղծել է ֆիլմարտադրության ընկերություն, նկարահանել բազմաթիվ ֆիլմեր և արժանացել մեծ թվով մրցանակների:
2017թ․ հոկտեմբերին, երբ Վայնշտեյնի դեմ սեռական բռնություն գործադրելու մեղադրանք առաջադրվեց, նա հեռացվեց ընկերությունում զբաղեցրած պաշտոնից և Հոլիվուդից: Ավելի քան 80 կին հայտարարեցին, որ Վայնշտեյնն իրենց նկատմամբ սեռական բռնություն է կիրառել: Այդ ժամանակ համացանցում տարածվեց «Ես էլ» հեշթեգը: Հնչեցին նաև բազմաթիվ հայտարարություններ այն մասին, թե ինչպես են տարբեր երկրներում կանայք սեռական բռնության ենթարկվում իշխանություն ունեցող տղամարդկանց կողմից:
2020թ փետրվարի 24-ին, Նյու Յորքի դատարանը հաստատեց մեղադրանքներից մի քանիսը: Հարվի Վայնշտեյնը սեռական ոտնձգություն իրականացնելու համար, կարող է բանտարկվել մինչև 25 տարի ժամկետով: Իհարկե, Լոս Անջելեսում նույնպես նրա դեմ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում երկու կանանց կողմից վերջինիս ուղղվել են սեռական բռնություն կիրառելու վեաբերյալ մեղադրանքներ:
Վայնշտեյնը Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի ժամանակ աջակցում էր Հիլարի Քլինթոնին և նրան աջակցել է 1 միլիոն 400 հազար դոլարով: Վայնշտեյնի հետ իր հարաբերությունների մասին Քլինթոնն ասել է. «Ես այդ ժամանակ չգիտեի, ով է նա իրականում: Նա աջակցել է ինձ, Օբամային, Ալ Գորին և բոլոր դեմոկրատ թեկնածուների համար գումար է հավաքել: Նա շատերի հետ է համագործակցել»:
Փարձագետների կարծիքով, Քլինթոնի այս հայտարարությունները զարմանալի են, քանի որ բոլորը գիտեն, որ վերջինս մոտ հարաբերոթյուններ է ունեցել Վայնշտեյնի հետ, բազմիցս ընթրիքի հրավերներ է ստացել նրանից: Բացի այդ, Վայնշտեյնը ակտիվ մասնակցություն է ունեցել Քլինթոնի քարզարշավին:
Հետաքրքիր է, որ նրանից բացի, նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստր Մալիան, իր պրակտիկան անց է կացրել Վայնշտեյնի ընկերությունում: Հետևաբար, տրամաբանական չէ, երբ Սպիտակ տան պաշոտնյաները հայտարարում են, թե նրա մասին որևէ տեղեկություն չունեն: Ընդհակառակը, նրանք ակտիվ շփումների մեջ են եղել Վայնշտեյնի հետ և լավ ճանաչել նրան: Որպես օրինակ, ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հայտնի կինոպրոդյուսերի դեմ մեղադրանք հարուցելը հզոր ուղերձ է կրում իր մեջ:
Հնդկաստանում կայացած մամուլի ասուլիսում, ի պատասխան լրագրողի հարցին, Թրամփը հայտարարել է. «Իմ կարծիքով, սա մեծ հաղթանակ է կանանց համար և մեծ ուղերձ է կրում»:
2017թ., երբ Թրամփն իմացավ Վայնշտեյնին ուղղված մեղադրանքի մասին, հայտարարեց. «Ես նրան երկար տարիներ ճանաչում եմ և այդ լուրն ինձ չզարմացրեց»:
90-ական թվականներին մի ժամանակաշրջան էր, երբ սելեբրիթիները չէին կարող հոլիվուդյան դիկտատուրայի ժամանակ որևէ կարծիք հայտնել հոլիվուդյան աստղերի մասին: Նրանց կյանքը նույնպես քիչ էր քննարկվում:

Հոլվիուդյան աստղերից Նիքոլ Քիդմանը, վերջերս մի տարօրինակ խոստովանություն արեց Թոմ Քրուզի հետ իր ամուսնական կյանքի վերաբերյալ: Քրուզի հետ ամուսնալուծվելուց հետո, Քիդմանը երբեք չէր անդրադարձել իր անձնական կյանքին: Սակայն վերջին երկու տարիներին, Հոլիվուդում տարածված անբարոյական մթնոլորտի վերաբերյալ մի հարցազրույցում, նա ասել է «Թոմ Քրուզի հետ իմ ամուսնանալու պատճառը նրա աջակցությունն էր իմ նկատմամբ: Ես ամուսնացա ոչ թե սիրելով, այլ որպեսզի նրա հեղինակության պատճառով, ինձ սեռական հետապնդման չենթարկեն»:
«Ես նույնպես» շարժումը հնարավորություն տվեց, որպեսզի բազմաթիվ կանայք խոստովանեն, որ ենթարկվել են սեռական ոտնձգության:
Ամերիկացի հանրահայտ երգչուհի Թինա Թըրները, ում վարիվերումներով լի կյանքն 80-ականների ու 90-ականների ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր, վերջերս հրատարակեց իր հուշերի գիրքը: Նա մի հարցազրուցյում հայտարարել է. «Իմ երաժշտական կարիերան այնքան սարսափելի էր, որ երբեք չեմ ցանկանա վերադառնալ այդ ժամանակաշրջան: Ես պարզապես անում էի ամեն ինչ, որպեսզի կարողանայի գոյատևել: Կարծում եմ ավելի լավ է ուրիշների զուգարանը լվանալ, քան այդ պայմաններում երգել»: Ցյուրիխում ապրող Թըրներն իր գրքում գրել է. «Ես լավ ձայն ունեցող ոչ մի աղջկա խորհուրդ չեմ տա մուտք գործել շոու բիզնեսի աշխարհ»:
Սելեբրիթիների մշակույթն ամբողջ աշխարհում կապիտալիզմի դրսևորման տեսակ է: Իսկ Վայնշտեյնը, ով մեծ ուժ և հարստություն է ունեցել, բազմաթիվ կանանց թակարդն է գցել, նրանց օգտագործելով կինոյի աշխարհում և հանրահռչակ դարձնելով: Սակայն հետաքրքիր է, որ այս տարիների ընթացքում, նրա կողմից գործադրված սեռական բռնությունների մասին որևէ հայտարարություն չի արվել: Ըստ երևույթին, զոհերի համար դա բնական երևույթ է եղել, քանի որ նրանք Վայնշտեյնի շնորհիվ հռչակվել են:
Իհարկե անժխտելի է այն փաստը, որ Հոլիվուդում տիրում է անբարոյական մթնոլորտ, իսկ կանայք շահագործվում են: Հոլիվուդի ձևավորման հենց սկզբից, կանայք կարևոր դերակատարություն են ունեցել և ընկերությունները, որոնք ղեկավարել են տղամարդիկ, ծրագրված կերպով, կանանց վերաբերվել են որպես ավելի ցածր խավի ներկայացուցիչներ: Հոլիվուդում հատկապես կանանց նկատմամբ կիրառված սեռական բռնությունների դեպքերը բազմաթիվ են եղել: Սակայն Վայնշտեյնին առանձնացրել է մյուսներից առանձնացրել է այն, որ նա ավելի ազդեցիկ է եղել, մեծ գումարներ է ծախսել և սերտ կապեր ունեցել քաղաքական շրջնակների հետ:
Կինոաշխարհի վերաբերյալ Premiere հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Փիթեր Բիսկինդը, 1991թ փորձեց ուսումնասիրել Հարվի Վայնշտեյնի անցյալը: Սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ Միրամաքս ընկերությունն իրեն սպառնացել է, որ իմ ջանքերը շարունակվելու դեպքում, գովազդ չի ստանա: Բիսկինդը հայտարարել է. «Այդ ժամանակ, Վայնշտեյնը գովազդ էր տալիս մեր հանդեսին, որի գլխավոր խմբագիրը ես էի»: Վայնշտեյնը երկար տարիներ աջակցել է պարբերականին, ինչը համարվել է փոխշահավետ գործարք:
Ամենայն հավանականությամբ, Վայնշտեյնի գործը կկարճվի փողի շնորհիվ: Նրա փաստաբանները հայտարարել են, որ բռնության ենթարկված կանանց վճարել են 44 միլիոն դոլար, որպեսզի նրանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերեն: Փաստաբաններից Ադամ Հարիսը հայտարարել է, որ կողմերը տնտեսական բնույթի մի պայմանագրի շուրջ համաձայնություն են ձեռք բերել: Իհարկե Հարվի Վայնշտեյնի արձանը Հոլիվուդի ծառուղում տեղադրելը նախքան 2018թ․ Օսկարի մրցանակաբաշխությունը, ցույց տվեց, որ ԱՄՆ-ի կիոնարվեստն անտեսել է այս կապակցությամբ բոոր բողոքները և ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկին հակառակ, Հոլիվուդում ոչինչ չի փոխվել: Այս արձանի տեղադրումը շատերի համար դարձավ Հոլիվոդի կողմից բարոյազրկությանն աջակցելու խորհրդանիշ: Բարոյազրկություն, որը գոյություն ունի ոչ միայն Հոլիվուդում, այլ նաև այդ երկրի իշխանությունների շրջանում, ներառելով երկրի ամենաբարձր պաշտոնյային, ով դրանից օգուտ է քաղում իր քարոզարշավի ժամանակ: