ԱՄՆ դոլարի հեգեմոնիան(5)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «ԱՄՆ դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի հերթական թողարկումը:Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ԱՄՆ-ի կողմից դոլարի շահարկման մեթոդների մասին:
ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները վիճահարույց խնդիր են դարձել այլ երկրների հետ դրանց անդրսահմանային լինելու պատճառով:Շատ երկրներ համոզված են ,որ նման պատժամիջոցների կիրառումը միջամտություն է, որպես անկախ երկրներ նրանց ինքնիշխան իրավունքներին:Տնտեսական պատժամիջոցը համարվում է ոչ բարեկամական մեթոդ,որը միջազգային պարտավորությունները խախտող երկրների դեմ իրականացվում է առանց ռազմական ուժ կիրառելու։Այն կարող է լինել միակողմանի,բազմակողմանի ,կամ էլ զանգվածային տարբերակներով: Միջազգային իրավունքի դիտանկյունից ,տնտեսական պատժամիջոցը, ճնշման լծակ է օրինախախտ երկրի նկատմամբ ,որպեսզի հարգի իր պարտավորությունները, սակայն պատժամիջոցն ԱՄՆ-ի համար վերածվել է ֆինանսական ու տնտեսական ահաբեկչություն իրականացնելու միջոցի: Այս գործընթացում Վաշինգտոնը չարաշահում է միջազգային ֆինանսական կառույցները:
Swift- ի պես արտարժույթի ֆինանսական ցանցերի ստեղծումը, հանդիսանում է ԱՄՆ-ի անօրինական միջոցներից մեկը՝ աշխարհի ֆինանսական շուկաներում և արդյունքում այլ երկրների վրա տնտեսական և քաղաքական գերիշխանություն հաստատելու համար: Swift ինստիտուտը կամ ցանցը, և մի խոսքով ՝«Միջբանկային ֆինանսական հաղորդակցության համաշխարհային համայնքը»ոչ պետական կառույց է, որը հիմնադրվել է 1973 թվականին և սկսել է գործել դրանից անմիջապես հետո:Կենտրոնի գրասենյակը գտնվում է Բելգիայում, ունի կապի կենտրոն աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և հաստատությունները SWIFT-ը օգտագործելու համար պիտի միանան իրենց երկրում SWIFT-ի վերահսկման կենտրոնին: Swift- ն աշխարհում ֆինանսական տեղեկությունների փոխանցման ամենախոշոր համակարգն է , որն աշխարհի 207 երկրներում օգտագործվում է 11 հազար բանկային ու ֆինանսական հաստատությունների կողմից , և մեծապես կախված է դոլարից:Swift-ի նպատակն է հաղորդակցության ոչ ստանդարտ մեթոդները, ինչպես ՝ թղթի կամ Telex-ի միջազգային օգտագործումը փոխարինել համաշխարհային ստանդարտացված մեթոդով:
Թեև SWIFT-ն իր ստեղծման պահից աննախընթաց դեր է խաղացել ֆինանսական փոխանցումների դյուրացման և համաշխարհային առևտրի զարգացման գործում, սակայն անցյալ տասնամյակի ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում միջոց է եղել ԱՄՆ-ի ձեռքում այդ երկրի շահերը ապահովելու համար:Բնականաբար դա դուր չի եկել ԱՄՆ-ի տնտեսական ու քաղաքական մրցակիցներ՝ Չինաստանին, Ռուսաստանին ,Եվրամիությանը և Ճապոնիային: ԱՄՆ-ն ,երկրորդ աշխարհամարտին հաջորդող տասնամյակներում անգմաներ չարաշահել է միջազգային ֆինանսատնտեսական կառույցները ,հանուն իր նպատակների,որի բացահայտ օրինակն արժույթի միջազգային հիմնադրամ ներթափանցումն է ,որպեսզի ճնշում բանեցնի համաշխարհային բանկի վարկերի կարիք ունեցող երկրների վրա : Այսպիսով, նրանց վարկ տրամադրելը պայմանավորվում է՝ նրանց ազգային տնտեսությունները լիբերալ տնտեսագիտության սկզբունքների և հիմունքների հետ ներդաշնակեցնելու և նրանց քաղաքականությունը ԱՄՆ-ի կապիտալիզմին և դոլարային հեգեմոնիային համընթաց դարձնելու փաստով: ԱՄՆ-ը ,որպես գլխավոր բաժնետեր կարևոր դեր է խաղում ֆինանսական այդ կառույցների այդ թվում SWIFT -ի գործնական չափանիշերին և ուղեգծերին քաղաքական երանգ փոխանցելու հարցում:

Նկատելի է ,որ անցյալ տասնամյակում ԱՄՆ-ն SWIFT-ի համակարգը չարաշահել է՝ միջուկային խաղաղանպատակ աշխատանքների հարցում Իրանի դեմ և Վրաստանում ու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցելու հարցով Մոսկվայի դեմ ,ինչու չէ նաև Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ոլորտում:Մինչդեռ SWIFT-ը պնդում է թե՝ քաղաքական առումով անկողմնակալ է ,սակայն պարզ է, որ ԱՄՆ-ն և արևմտյան այլ երկրները միջոց են դարձրել,իրենց տնտեսական դիվանագիտությունը իրականացնելու ուղղությամբ: ԱՄՆ-ն SWIFT-ն օգտագործում է,որպեսզի դոլարը վերածի զենքի: SWIFT-ի հիմքը դրվել է Եվրոպայում ,սակայն քանի որ դոլարը արժույթի փոխանակման համար միջազգային չափանիշ է համարվում ,ուստի ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս SWIFT-ը չարաշահել իր նպատակների ուղղությամբ : ԱՄՆ-ից բացի այլ երկրները քաղաքական նպատակներով չեն օգտագործում SWIFT-ը: Միայն ԱՄՆ-ն է նման կերպ վերաբերվում:
Swift- ի օգտագործման արգելքը,իրականում արգելում է դոլարի օգտագործումը դրամական փոխանցումների համար, որն անհնար երևույթ է:Իրական դաշտում հնարավոր չէ հավատալ թե ՝SWIFT-ը անկողմնակալ է : SWIFT-ի քաղաքական չեզոքությունը նմանում է այն հարցին ,որ ԱՄՆ-ի ֆեդերալ կենտրոնական բանկը պնդում է,թե քաղաքական առումով չեզոք է: Սակայն իրականում այն ամենն ինչ , առնչվում է ԱՄՆ-ի կառավարությանը ,համարվում է քաղաքական:Անկախ նրանից, թե դա Ֆեդերալ կենտրոնական բանկն է ,կամ վճարային համակարգ , կամ նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամ , դրանք բոլորը քաղաքական են:Թեև թվում է,որ SWIFT-ը ,որպես միջազգային ֆինանսական միջոց ,որոշ պարագաներում ծառայում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը ,սակայն կարճատևում SWIFT-ի մենաշնորհն են լինելու միջբանկային փոխանցումները ,իսկ աշխարհի տնտեսական գերուժերի ,ինչպես ՝Եվրամիության, Չինաստանի ,Ճապոնիայի և Ռուսաստանի կամքը SWIFT-ին փոխարինող համակարգ ստեղծելու համար նաև մրցակցային բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը , և խելամիտ թվային արժույթների իհայտ գալը կարող են երկարատևում ամենամեծ առճակատումը համարվել SWIFT-ի միահեծան մենաշնորհի դիմաց և մի քայլ ՝ միջազգային ֆինանսական միջոցները չարաշահելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություն սահմանափակելու ուղղությամբ։
ԱՄՆ-ի կառավարությունն ունի մի շարք միջոցներ՝ արտարժույթների դիմաց դոլարի փոխարժեքի վրա ազդելու համար:Կառավարության, այսպես կոչված, անկախ թևը, երկրի կենտրոնական բանկը կամ Դաշնային պահուստն է:Այդ կառույցը անուղղակիորեն բարձրացնում կամ նվազեցնում է փոխարժեքի սակագինը: Օրինակ ՝ իջեցնելով դոլարի փոխարժեքը, Դաշնային պահուստը ապահովում է տոկոսադրույքների իջեցումը ԱՄՆ-ի ամբողջ բանկային համակարգում:Սա նաև նվազեցնում է դոլարի առաջարկը:Դոլարի փոխարժեքի իջեցումը կամ բարձրացումը ,ամրապնդում է դոլարի արժեքը , այլ արժույթների նկատմամբ:Քանի որ այդ քայլը դոլարի վարկային արժեքով էական աճ է արձանագրում և միաժամանակ , դոլարային ակտիվները ավելի շահավետ են դառնալու:Ըստ առաջարկի և պահանջարկի օրենքների, երբ առաջարկն ավելի ցածր է, պահանջարկը ավելանում է ,որի արդյունքում բարձրանում են նաև գները:Երբ դա տեղի ունենա դոլարի դեպքում, այն կկարողանա արտաքին արտարժույթի շուկայում առավել արտարժույթ գնել:Դոլարի սակագնի բարձրացումը ավելի մեծ կապիտալ է ներգրավում դեպի ԱՄՆ-ի շուկաներ և, հետևաբար, այլ երկրներից կապիտալը դուրս է բերվում և , միաժամանակ այս բարձրացումը ,հզորացնում է դոլարի գինը այլ արժույթների նկատմամբ:
Բացի Դաշնային պահուստից, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն առանցքային դերի ունի դոլարի գինը ճշտելու հարցում:Այս նախարարությունը ԱՄՆ փորագրման և տպագրության բյուրոյի միջոցով ավելի շատ թղթադրամներ է տպում :ԱՄՆ-ի դոլարի տպագրության քանակի բարձրացումը ավելացնում է առաջարկը, դրանով իսկ թուլացնելով և նվազեցնելով դոլարի արժեքը:ԱՄՆ-ի ֆինանսներ նախարարությունը դոլարները վաճառելով կարող է այլ երկրներից վարկ ստանալ: Դա ոչ միայն մեծացնում է դրամի առաջարկը, այլև մեծացնում է ԱՄՆ-ի պարտքը այլ երկրներին:Արդյունքում, այս երկու խնդիրների պատճառով դոլարի գինը շարունակում է մնալ ցածր:Սենատոր Ռոն Վայդենը, ԱՄՆ-ի 2019-ից 2020 թվականներին, ընդլայնողական տնտեսական քաղաքականության մասին ասում է.«Թրամփը, անկասկած, փորձում է խարխլել ԱՄՆ-ի երկարաժամկետ տնտեսական կայունությունը և ձգտում է խաթարել կենտրոնական բանկի ազատությունն իր ընտրական նպատակների համար»:

Ընդլայնողական ֆինանսական քաղաքականությունը երրորդ տարբերակն է, որով ԱՄՆ-ի տարբեր կառավարություններ այն կիրառել են դոլարի արժեքը փոփոխելու համար: Նրանք դոլարի առաջարկը ավելացնելով ,դիտավորյալ իջեցնում են իրենց ազգային արժույթի արժեքը :Բայց այս ռազմավարությունը կարող է նաև զարգացնել ԱՄՆ -ի տնտեսությունը։ Մյուս կողմից, այն խրախուսում է ներդրողներին ավելի շատ դոլար պահանջել:Այն չափով, որ դոլարի պահանջարկը գերազանցելու է առաջարկին:Այս մեթոդը ավելի արդյունավետ կլինի ՝ կապված արտաքին ներդրումների և պարտքերի հետ:Որպես այդպիսին, օտարերկրյա կողմերը ՝ԱՄՆ-ի եկամուտների նախարարությունից գնելով պարտատոմսերը,մեծապես կախված կլինեն դոլարի տատանումներից:Համենայն դեպս, Երկրորդ աշխարհամարտից հետո , ԱՄՆ նախագահների առավել հետևողական ռազմավարություններից մեկը եղել է ՝դոլարի միջազգային իմիջի պահպանումը , որպես բոլոր երկրների կողմից ընդունված արժույթ:Իրենց տեսակի մեջ,այս ջանքերը ուղեկցվել են բազմաթիվ երկրների կողմից և առիթ ստեղել մեծ քննադատությունների այդ երկրների հասարակական կարծիքի շրջանակում:
Financial Times- ի գերմանացի սյունակագիր Վոլֆգանգ Մունչաուն հայտնում է, որ ԱՄՆ կառավարությունները ,իրենց արտաքին քաղաքականության որոշումներում չարաշահում են դոլարի ուժը։ Նա ասում է.«Եթե եվրոպական երկրների արտաքին քաղաքականության բանակցողներն,քաղաքական հարցերի փոխարեն առանձնակի ուշադրություն դարձնեին եվրոյին` ապա ԵՄ-ն այժմ ավելի լավ դիրքում կլիներ:Դոլարի դերը, որպես աշխարհի շատ երկրների պահուստային արժույթ, Միացյալ Նահանգներին թույլ է տալիս , օրինակ, Իրանի պարագային խզել մի երկրի հարաբերությունները ֆինանսական և առևտրային շուկաների հետ:Եվրոպական ընկերությունները, որոնք խախտում են ԱՄՆ պատժամիջոցները, զրկվում են ԱՄՆ-ի ֆինանսական և ապրանքային համակարգից:Սա նաև պատահում է այդ ընկերություններին ֆինանսավորող բանկերի համար:Բազմազգ կորպորացիաներն ու բանկերը չեն կարողանում դիմանալ այդ ծանր պայմաններին և այդ բոլորի պատճառը աշխարհում ԱՄՆ-ի միջոցով դոլարի չարաշահումն է»:
Թանկագին բարեկամներ ավարտվեց այս հաղորդումը: Հաջորդ անգամ քննարկելու ենք ԱՄՆ-ի կողմից դոլարը, որպես գործիք օգտագործվելու այլ հանգամանքները։