Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից(13)
Իսլամի մեծ մարգարեի վերաբերյալ արևելագետների տեսակետների շարանում ,այսօր կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին հանրահայտ սոցիոլոգ և պատմաբան Առնոլդ Ջոզեֆ Թոյնբիի տեսակետներին:
Աստված մարդուն արարչության գերագույն և հիմնական նպատակին հասցնելու համար, նրան օժտեց երկու ուղեցույցներով:Մեկը ինտելեկտն է, որը մարդուն զարդարեց այդ կարողականությամբ: Եթե մարդ անհատը դիմի այդ ուղեցույցի օգնությանը ,այն, մասամբ նրան ուղղություն ցույց կտա,սակայն միայնակ չի կարող մարդուն հասցնել վեհագույն նպատակակետին ,քանզի նրա առաջնորդելու կարողականությունը սահմանափակ է: Ուստի Աստված տարբեր ժամանակաշրջաններում ընտրեց նրանց ովքեր ամեն առումով արժանի են և մոտ են Աստծուն ,նրանց ընտրելով ,որպես առաքյալ ու մարգարե և նրանց դարձնելով մարդու առաջնորդները:
Այս աստվածային ավանդույթը սկսվել է մարդկության արարչագործության օրվանից ՝ մարդկային հասարակությանը գերիշխող պայմաններին համահունչ և շարունակվել է մարդկային բանականության զարգացմանը համապատասխան ՝ մինչև իսլամի մարգարեի ժամանակաշրջանը:Իսլամի մարգարեի ժամանակ ,մարդկային բանականությունը հասնում է այնպիսի հասունության, որ այլևս կարիք չի զգացվում նոր մարգարեի, և մարդը կարողանում է ստանալ իր կյանքի օրենքներն ու պատվիրաններն իսլամի մարգարեի առաջադրած կրոնի միջոցով:Այս կրոնը մինչև հավիտյան բավարարում է մարդու կարիքները:Աստված ,որպես վերջին մարգարե ուղարկեց Մուհամմեդ մարգարեին և հայտարարեց,որ Նա վերջին մարգարեն է ,ում ոչ մի մարգարե չի հաջորդելու: Մարդիկ պարտականություն ունեն անսալ ու հետևել նրան:

Իսլամի մեծ մարգարեի վերաբերյալ արևելագետների տեսակետները արծարծելով, այսօր քննարկելու ենք սոցիոլոգ և պատմաբան Առնոլդ Թոյնբիի տեսակետները:Նա ծնվել է 1889 թվականին Անգլիայում:Ուսանել է Օքսֆորդի համալսարանին կից ՝Վինչեստերի և Բալիոլի համալսարաններում:Նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից ամենակարևորը 12 հատորով «Պատմության հետազոտություն» աշխատությունն է ,որը տևել է տասը տարի:Առնոլդ Թոյնբին ունի պատմական այլ կարևոր աշխատություններ, որոնցից կարելի է նշել՝ «Հունաստանի պատմական միտքը», «Հունական քաղաքակրթություն և յուրահակություն», «Քաղաքակրթությունը փորձարկման փուլում », «Պատմական հայացք կրոնին», «Արևելք և արևմուտք» և «Քաղաքակրթության պատմությունը»:
Առնոլդ Թոյնբին կրոնը դիտարկում է, որպես քաղաքակրթությունների հիմք և ասում է.«Ես հավատում եմ, որ քաղաքակրթության յուրաքանչյուր ոճը կրոնի դրսևորումն է:Ես միանգամայն համաձայն եմ, որ կրոնը եղել է քաղաքակրթությունների ստեղծման և նրանց կենսունակ պահելու կենարար աղբյուրը:Ըստ իս, կրոնը կյանքի նկատմամբ այն հայեցակարգն է,որը մարդուն հնարավորություն է տալիս հաղթահարել մարդ լինելու դժվարությունը,այն իմաստով , որ նրան տալիս է իմաստալից և համոզիչ պատասխաններ , կապված գիտության առեղծվածի և մարդու դերի մասին և գործնական պատվիրաններով նրան պատրաստում է ապրել աշխարհիկ կյանքում: Երբ մարդիկ կորցնում են հավատը իրենց կրոնի նկատմամբ, նրանց քաղաքակրթությունը ենթարկվում է ներքին սոցիալական մասնատման և նրանք պարտվում են արտաքին ռազմական ներխուժման դիմաց:Այնուհետև, հավատը կորցնելու հետևանքով փլուզված քաղաքակրթությունը, փոխարինվում է այլ կրոնով, ներշնչված նոր քաղաքակրթությամբ»:
Իսլամի մեծ մարգարեն իսլամական քաղաքակրթության օրինակով , կարճ ժամանակահատվածում հաջողեց հիմնարար փոփոխություններ առաջացնել Սաուդյան Արաբիայի հասարակության մեջ և տգետ հասարակությանը վերածել քաղաքակիրթ, և քաղաքական, իրավական ու դատական կազմակերպություններ ու կառույցներ և պարզ ու առաջնորդվող օրենքներ ունեցող հասարակության: Այս ոլորտում Մարգարեի քայլերը ,վերափոխեցին ատգետ հասարակության կառուցվածքը , հիմք դնելով իրական, ստեղծագործ քաղաքակրթության, այնպես ,որ իսլամական և մարդկային հասարակությունները դեռ վայելում են նրա նյութական և հոգևոր նվաճումները:
Առնոլդ Թոյնբին իր «Քաղաքակրթության Պատմություն» (Վերլուծություն աշխարհի սկզբից մինչև այսօր) խորագրով գրքի 9-րդ գլուխը գրի է առել «Մուհամմեդ, մարգարեն և քաղաքական գործիչ» անվամբ: Չնայած,որ նա բարձր է գնահատում Իսլամը և իսլամական քաղաքակրթությունը, որպես կրոն և քաղաքակրթություն, սակայն երբեմն հակասական տեսակետներ է ներկայացնում Իսլամի և մուսուլմանների մասին:Հստակ է հետևյալը ,որ նա Մուհամմեդ մարգարեին ներկայացնում է,որպես աստվածային մարգարե,որը սկզբնաղբյուրն է իսլամական քղաքակրթության :Նա գրում է .« Իսլամը ,Աստծու մարգարե՝Մուհամմեդի աստվածային հանճարով ծագեց ու զ ծաղկեց»: Նա ապա ներկայացնում է Սաուդյան Արաբիայի սոցիալական և քաղաքական պայմանները և Իսլամն ու Մուհամմեդ մարգարեի առաքելությունը հիշատակում է , որպես Մուհամմեդի կրոնական փորձ,գրելով.«Աստծու կողմից Մուհամմեդ մարգարեին հղված առաջին պատգամը 610 թվականին է եղել: Այդ ժամանակ, նա ամուսնանալով Խադիջայի հետ ,Մեքքայում ընտանիք է կազմել: Մարգարե Մուհամմեդի կրոնական փորձը ձևավորվեց այն ժամանակ ,երբ Աստծու հրեշտակ Գաբրիելը երևաց նրան:Մուհամմեդը լսեց, որ Գաբրիելը բառեր է թելադրում իրեն ,որպեսզի դրանք փոխանցի Մեքքայի իր հետևորդներին :Սկզբում նա կասկածում էր այդ կրոնական փորձառությունների իսկության մեջ, բայց երբ պատվիրանները կրկնվեցին ,Մուհամմեդ մարգարեն գոտեպնդվեց իր առաքելության նկատմամբ և վստահեց պատգամների հեղինակությանն ու իսկությանը և ինչպես Հիսուս Քրիստոս , խոսեց, որպես աստվածային զորությամբ տոգորված անձ »:

Թոյնբին , հաշվի առնելով Յասրեբ (Մադինա) քաղաքի դժվարին պայմանները, մարգարեի տեղափոխումը Մեդինա, համարում է Իսլամի զարգացման ու առաջընթացի պատճառը և գրում է.«Մուհամմեդ մարգարեն ,որպես Յասրեբի հոգևոր առաջնորդ միմյանց հաշտեցրեց Յասրեբի զանազան խմբերին ,նրանց միավորելով Յասրեբում իրեն միացած , Մեքքայի Իսլամ ընդունածներին:Թվում է թե՝ ոչ հրեա մեծամասնությունն իրենց կամքով են ընդունել Իսլամը և Իսլամը արդյունավետ կապ է տեղացիների և ապաստանյալների միջև»:
Թոյնբին մի տեղ հայտնում է թե՝ ապագայում տարածվելու է քրիստոնեությունը: Միաժամանակ իր «Քաղաքակրթությունը փորձարկման փուլում»գրքում, քաղաքակրթությունները ուսումնասիրելով անդրադառնում է աշխարհում Իսլամի մարգարեի կրոնի տիրական դառնալուն և գրում է.«Թաքնված է «Պանիսլամիզմ»-ը,սակայն եթե աշխարհի իրավազրկվածները ընդվզեն արևմուտքի տիրապետության դեմ և մի ղեկավարով առաջնորդվեն ,այդ թաքնվածը կարթնանա և այդ ընդվզման կանչը կարող է ազդեցիկ լինել իսլամական ոգու արտացոլման ուղղությամբ և Իսլամը կրկին կընդվզի իր ազդեցիկ և պատմական դերակատարության համար»: