ԱՄՆ պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը (3)
Հանուն Ողորմած և բարեգութ Աստծո։Բարև Ձեզ, հարգարժան ունկնդիրներ։Ներկայացնում ենք «ԱՄՆ պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը» հաղորդաշարի երրորդ և վերջին թողարկումը։ Էբոլայի տարածումը ոչ միայն տնտեսապես, այլ նաև քաղաքական ու ռազմական առումով, շահութաբեր էր ԱՄՆ-ի համար,որին կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում։ Մնացեք մեզ հետ:
Էբոլա վիրուսով վարակվածների անորոշ ճակատագիրը
Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկման աշխարհագրությունն ուսումնասիրելով, պարզ է դառնում, որ այն տարածվել է Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում, որոնք լինելով աղքատ երկրներ, ունեն մեծ ռեսուրսներ: Իսկ դա կարևոր է Միացյալ Նահանգների համար: Միևնույն ժամանակ,ԱՄՆ-ը փորձում է կրճատել Ռուսաստանի ու Չինաստանի տնտեսական ազդեցությունը Աֆրիկայի արևմուտքում: Իրականությունն այն է, որ ԽՍՀՄ-ի ու Միացյալ Նահանգների մրցակցությունը սառը պատերազմի ժամանակ, գիտնականներին ստիպեց կիրառել կենսաբանական զենք: Սակայն հարցը կայանում է նրանում, թե ինչու վիրուսի հայտնաբերումից մեկ տասնամյակ անց և պատվաստանյութի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր բազմաթիվ հետազոտություններից հետո, հիվանդությունը տարածվեց Գվինեայում:
2014-2015թթ. ամերիկյան ռազմական ուժերը տեղափոխվեցին Լիբերիա՝ էբոլայի դեմ պայքարելու համար: Իսկ անօդաչու թռչող սարքերի ռազմաբազայի ստեղծումը և Նիգերիայում, Բուրկինա Ֆասոյում, հարավային Սուդանում և Մալիում ֆրանսիական ուժերին ԱՄՆ-ի ինֆորամցիոն աջակցությունը նկատի առնելով, կարելի է ասել, որ Աֆրիկայի արևմուտքում Վաշինգտոնի ջանքերից մեկը եղել է այն, որ այս երկրը մշտապես ցանկություն է ունեցել տիրանալ աֆրիկյան երկրների ռեսուրսներին, միաժամանակ թույլ չտալով, որպեսզի Չինաստանին դրանք հասանելի լինեն:
Աֆրիկայում ԱՄՆ-ի վերահսկողությունը տարածելու մասին նախագիծը ներկայացվել է Ջորջ Բուշի կառավարության օրոք և փոփոխության ենթարկվել պետքարտուղար Դոնալդ Ռամսֆելդի կողմից: Այս խնդիրը բարձրացվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Չինաստանը փորձեր է անում, որպեսզի ճանապարհ հարթի Աֆրիկա մուտք գործելու համար և այդ նպատակով մշակում է էներգետիկ ոլորտի պայմանագրեր: Դրանցից էր Չինաստանի համաձայնագիրը Լիբիայի առաջնորդ Մուհամմադ Քադաֆիի հետ, ինչն Արևմուտքի համար սպառնալիք էր համարվում:
2011թ հոկտեմբերին, ԱՄՆ-ն աջակցեց Լիբիայի ապստամբներին, որպեսզի Նրանք ՆԱՏՕ-ի հարձակումներին զուգահեռ, սպանեն Քադաֆիին: Այնուհետև, լուրեր տարածվեցին, որ Աֆրիկայի արևմտքում տարածվել է էբոլայի վիրուսը: Աշխարհի տարբեր հատվածներում հատկացվեցին ֆինանսական միջոցներ՝ էբոլայի պատվաստանյութը ստեղծելու համար: ԵՄ անդամ պետություններն այդ նպատակի համար հատկացրեցին 1.3 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի կառավարությունը բժշկական կենտրոններին հատկացրեց ավելի քան 100 միլիոն դոլար, Ավստրալիան 18 միլոին դոլար, Մայքրոսոֆթ ընկերությունը 100 միլիոն դոլար և Բրիտանիան 80 միլոն ֆունտ ստեռլինգ: Արդյունքում, 2015թ հուլիսի 31-ին, Լանսեթ բժշկական պարբերականը, վկայակոչելով ԱՀԿ-ին, հայտարարեց, որ Կանադայի առողջապահության կազմակերպությունն արտադրել է էբոլայի պատվաստանյութը: Պարբերականի հոդվածի համաձայն, պատվաստանյութը Գվինեայում փորձարկման է ենթարկվել և արդյունքում, հիվանդությունը 100 տոկոսով բուժվել է: Ըստ այդմ, փորձագետները համոզված են, որ նույնիսկ եթե այդ արդյունքը 100 տոկոսանոց չլիներ, ամերիկյան ու կանադական ընկերություններին հաջողվել է ապահովել մեծ շահույթ: Բացի դա, այդ երկրները ստացան խոշոր օգնություններ՝ պատվաստանյութը ստանալու համար, իսկ մյուս կողմից ստացան մեծ շահույթ:
ԱՄՆ-ն այն պայմաններում է Աֆրիկայի արևուտքում ռազմակայաններ հիմնում, երբ այնտեղ հիվանդների համար չկան մինիմալ առողջապահական հնարավորություններ: Էբոլայի տարածումը ոչ միայն տնտեսապես, այլ նաև ռազմական առումով, շահութաբեր էր ԱՄՆ-ի համար: Սակայն բացի շահույթից, դա ԱՄՆ-ին հնարավորություն տվեց Աֆրիկայում հաստատել իր զորուժը՝ էբոլայի տարածումը կանխելու և բժիշկների անվտանգությունն ապահովելու պատրվակով: Այսպիսով, Նահանգներն Աֆրիկայում ունեցավ իր ռազմական դիրքերն ամրապնդելու հնարավորություն՝ աֆրիկյան ամերիկյան հրամանատարական շտաբի շրջանակներում, որը ստեղծվել էր դեռևս 2008թ Միացյալ Նահանգների իմպերիալիստական նկրտումներն առաջ տանելու նպատակով:
Էբոլան շատ լավ հնարավորություն էր նաև Լիբերիայում ամերիկյան զորուժի հաստատման համար: 2014թ սեպտեմբերի 16-ին Բարաք Օբաման հայտարարեց, որ գործողությունները վերահսկելու նպատակով, ձևավորվել է հրամանատարական շտաբ: Այլ խոսքով, Լիբերիան աֆրիկյան այն երկրներից էր, որտեղ անցած տասնայմակում ԱՄՆ-ը հաստատեց զորուժ: Սակայն ֆինանսական շահույթից բացի, ԱՄՆ-ը հետապնդում էր նաև տնտեսական նպատակներ: Եվ առաջին հերթին Չինաստանին միջազգային մրցակցությունից դուրս բերելու նպատակով: Ինչպես որ Սարս հիվանդության տարածումը Չինաստանում նվազեցրեց այդ երկրի տնտեսական աճը, էբոլայի տարածումը պատճառ դարձավ, որ Աֆրիկայում նվազեն այլ երկրների ներդրումներն ու մեծանան ամերիկյան ներդրումները: Բացի այդ, ԱՄՆ-ը նման իրավիճակներում մշտապես փորձում է աշխարհին իրենից շատ լավ պատկեր ներկայացնել: Երբ Աֆրիկայում արտակարգ դրություն հաստատեց, ԱՄՆ-ը բժշկական խմբեր ուղարկեց այդ մայրցամաք և միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցները ներկայացրեցին լուրեր այն մասին, որ Չինաստանն այդ կապակցությամբ անուշադիր է, ինչը քննադատվեց այդ երկրի ԱԳ նախարարության կողմից:
ԱՄՆ-ը միշտ էլ փորձել է իր հեղինակությունը բարձրացնել աշխարհում: Սպիտակ տունը գիտի որ իր նպատակներին նվազագույն ծախսերով հասնելու լավագույն ճանապարհը հանրային դիվանագիտությունն է: Այլ խոսքով, Օբամայի կառավարությունը մարդասիրական ժեստով քաղաքական ու ռազմական մեծ շահեր կորզեց: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և Կանադան ներկայացնելով էբոլայի պատվաստանյութը, կարողացան հակաարմերիյան ուղղվածություն ունեցող երկրներում մեղմել այդ գաղափարախոսությունը: Պետք է ասել, որ այս վիրուսի տարածումը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի ազդեցությունը շատ մեծ լինի Գվինեայում, Սիերա Լիոնեում ու Լիբերիայում: Այսինքն, տնտեսական շատ ոչ մեծ ծախսերով, ԱՄՆ-ն ունեցավ տնտեսական, քաղաքական ու ռազմական խոշոր ձեռքբերումներ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զինուժ գործուղեց Աֆրիկա, այն դեպքում, երբ այնտեղ պետք է գործուղվեին մասնագետներ:
Ամերիկացի փորձագետ Քարիք Հուլեթը կարծում է, որ Էբոլայի տարածման պատճառն Աֆրիկայում տնտեսական ու ռազմական վերահսկողության մեծացումն էր: Հազարավոր ամերիկացի զինծառայողներ հաստատվեցին Աֆրիկայի արևելյան հատվածում, մասնակցելու հավանական պատերազմին: Սակայն պետք է նշել, որ վիրուսը սպանեցին,ոչ թե զենքերը, այլ բժիշկները, դեղորայքն ու առողջապահական ծառայությունները: Այս ընթացքում, աֆրիկյան լրատվամիջոցները նաև անդրադարձան էբոլան տարածելու հարցում ԱՄՆ-ի դերին, նշելով, որ Վաշինգտոնն այդ քայլին դիմել է իր կեղտոտ նպատակներին հասնելու համար: Գվինեայի լրատվամիջոցներն այդ ժամանակ իրենց կառավարությանը կոչ արեցին թույլ չտալ, որպեսզի ամերիացի զինվորները հաստատվեն երկրում:
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց «ԱՄՆ պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը» اհաղորդաշարի երրորդ և վերջին թողարկումը։