Առողջապահական հանդես(3.Սրտանոթային հիվանդություններ)
Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ ու դրանց բուժման մեթոդները:Դա միայն նրա համար է, որ մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձր մնա և չի հավակնում որևէ հիվանդության համար բուժում առաջարկել:Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կխոսենք սրտանոթային հիվանդությունների և դրանց բուժման մեթոդների մասին։ Ընկերակցեք մեզ։
Պատվաստանյութերի ու դեղորայքի ստեղծումը նպաստում է համաճարակների, երեխաների մահացության նվազմանը և կյանքի միջին տևողության բարձրացմանը: Սակայն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, այդ թվում նաև տեխնոլոգիայի զարգացումը, պատճառ են դարձել, որ աշխարհում տարածվեն նաև այլ տեսակի հիվանդությունները:
Մասնագետների կարծիքով, ցանկացած համաճարակ հեշտ հաղթահարելու համար, անհրաժեշտ է ստեղծել դրա պատվաստանյութը: Սակայն ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում պատվաստանյութ կիրառել հնարավոր չէ: Դրանք պահանջում են բուժման տարբեր մեթոդների համատեղում:
Ոչ վարակիչ հիիվանդությունների աղբյուրներն արդեն պարզ են, և հնարավոր է կանխել ինֆարկտի ու կաթվածի, ինչպես նաև շաքարային դիաբետով հինվանդների 80 և քաղցկեղի 40 տոկոսը: Սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառը սխալ սնուդն է, գիրությունը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ծխելը, արյան բարձր ճնշումը և խոլեստերինը:
ԱՀԿ-ի 2015թ․ զեկույցի համաձայն, աշխարհում 56 միլիոն 400 հազար մահվան դեպքերից 15 միլիոնը գրանցվել է սրտանոթային հիվանդությունների պատճառով, որը հանգեցրել է ուղեղի և սրտամկանի կաթվածի: Այսպիսով կարելի է ասել, որ սրտանոթային հիվանդություններն աշխարհում առաջին տեղն են գրավում: Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջ երաժշտական կարճ դադարից հետո։
***
Սիրտը մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ-անոթային համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:
Առողջ մարդու անոթազարկը մեկ րոպեում արյունատար անոթների պատերի հրոցանման պարբերական տատանումներն են, որոնք պայմանավորված են սրտի կծկումներով։ Անոթազարկի ցանկացած փոփոխություն կարող է վկայել սրտանոթային համակարգի հիվանդությունների կամ այլ ախտաբանությունների մասին, որոնց զարգացումն անուղղակիորեն ազդում է սրտամկանի աշխատանքի վրա:
Մեկ րոպեում սրտամկանի կծկումների հաճախականության նորման տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել՝ կախված մարդու տարիքից: Օրինակ՝ նորածին երեխայի սիրտը կյանքի առաջին օրերին 1 րոպեում 140 զարկ է կատարում: Մեկ շաբաթ անց նորման կազմում է րոպեում 130 զարկ, իսկ 1-2 տարեկանում՝ րոպեում 100 զարկ: 3-7 տարեկան երեխաների մոտ հանգստի վիճակում սրտի կծկումների հաճախականությունը չպետք է գերազանցի 95 զ./ր., իսկ դպրոցական տարիքում (8-14 տարեկան)՝ 80 զ./ր.: Միջին տարիքի անձանց մոտ, սրտի աշխատանքում ախտաբանական փոփոխությունների բացակայության դեպքում, սրտամկանի կծկումների հաճախականությունը կազմում է 72 զ./ր., իսկ որևէ հիվանդության առկայության դեպքում կծկումների թիվը կարող է հասնել 120-ի: Տարեց հասակում մարդու սրտամկանը րոպեում կատարում է 65 կծկում, սակայն մահից առաջ անոթազարկը հասնում է մինչև 120 զ./ր.-ի: Առողջ սիրտը կարևոր նախապայման է առողջ ապրելու համար: Չնայած այսօր տեխնոլոգիայի զարգացման պայմաններում,սրտային խնդիրներ ունեցող մարդիկ նույնպես կարողանում են լիրաժեք ապրել: Սրտանոթային հիվանդությունները չունեն տարքիային սահամնափակում: Այս դեպքում կարևոր է նաև ժառանգական գործոնը, որը սխալ ապրելակերպի հետ միասին, նպաստում է հիվանդության զարգացմանը:
Սրտանոթային հիվանդությունը, հիվանդությունների խումբ է, որը ներառում է սրտի և արյունատար անոթների ախտահարումը: Սրտանոթային հիվանդությունը ներառում է գլխավորապես պսակաձև անոթների հիվանդությունը, ինչպիսիք են օրինակ՝ կրծքահեղձուկը (ստենոկարդիա) և միոկարդի (սրտամկանի) ինֆարկտը: Սրտանոթային հիվանդությունների մեջ ներառված են նաև՝ կաթված, սրտային անբավարարություն, սրտի գերճնշումային հիվանդություն, սրտի ռևմատիկ ախտահարում, կարդիոմիոպաթիա, առիթմիա, սրտի բնածին հիվանդություն, փականային անբավարարություն, կարդիտներ, աորտայի անևրիզմա, ծայրամասային զարկերակների հիվանդություն, թրոմբոէմբոլիկ հիվանդություն և երակային թրոմբոզ:
Սրտային անբավարարություը, հայտնի է նաև, որպես քրոնիկ սրտային անբավարարություն, բնորոշվում է սրտի մարմնի կարիքներին համապատասխանող արյան շրջանառություն ապահովել ի վիճակի չլինելով: Նշաններն ու ախտանշանները սովորաբար ներառում են՝ հևոց, արտահայտված հոգնածություն և ոտքերի այտուց: Հևոցը սովորաբար խորանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ, պառկած դիրքում և կարող է մարդուն արթնացնել գիշերվա ընթացքում: Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը նույնպես բնորոշ նշան է: Կրծքավանդակի ցավը, այդ թվում և կրծքային հեղձուկը, սովորաբար չեն առաջանում սրտային անբավարարության պատճառով: Հաճախ հանդիպող պատճառներից են սրտի իշեմիկ հիվանդությունը, այդ թվում սրտամկանի ինֆարկտ, բարձր զարկերակային ճնշումը, նախասրտերի ֆիբրիլյացիան, սրտի փականային հիվանդությունը, ալկոհոլի չարաշահումը, ինֆեկցիան և կարդիոմիոպաթիան:
Առիթմիան ախտաբանական վիճակների խումբ է, որոնց դեպքում սրտի կծկումները անկանոն են, շատ հաճախ կամ շատ դանդաղ: Սրտի կծկումների հաճախությունը (ՍԿՀ), որը մեծահասակների մոտ բարձր է 100զ/ր-ից, կոչվում է հաճախասրտություն, իսկ 60զ/ր-ից ցածր ՍԿՀ-ն՝ դանդաղասրտություն: Առիթմիաների շատ տիպեր ընթանում են անախտանիշ: Ախտանշանները կարող են ընդգրկել սրտխփոց կամ զարկերի միջև կանգի զգացում: Ավելի լուրջ դեպքերում կարող են լինել գլխապտույտ, ուշաթափություն, հևոց կամ կրծքավանդակի ցավ: Չնայած առիթմիաների մեծ մասը լուրջ վտանգ չի ներկայացնում, այնուամենայնիվ որոշ առիթմիաներ կարող են բարդանալ կաթվածով կամ սրտային անբավարարությամբ: Մյուսները կարող են առաջացնել սրտի կանգ:
Սրտի փականային հիվանդությունը սրտանոթային հիվանդության տեսակ է, որի ժամանակ ախտահարվում են սրտի չորս փականներից մեկը կամ մի քանիսը՝ աորտալ և միտրալ փականները սրտի ձախ կողմում, իսկ թոքային և տրիկուսպիդալ փականները սրտի աջ կողմում։ Այս հիվանդություններն ի հայտ են գալիս հիմնականում մեծ տարիքում, բայց կարող են նաև լինել բնածին խանգարումների կամ հատուկ հիվանդությունների և ֆիզիոլոգիական գարծընթացների արդյունք, ներառյալ՝ սրտի ռևմատիկ հիվանդությունը և հղիությունը:
Փականները սրտի խիտ շարակցական հյուվածքի մի մասն են, որը հայտնի է նաև որպես սրտի կմախք և պատասխանատու է արյան հոսքի կարագավորման համար՝ սրտի խոռոչների և անոթների միջև։ Փականային խնդիրները կարող են խանգարել սրտի գործառույթներին։ Առանձին գործառույթների խանգարումները կախված են փականային հիվանդության տեսակից և ծանրությունից: Սրտի փականային հիվանդության բուժումը կարող է լինել դեղորայքային և վիրահատական, որի դեպքում էլ կարող են վերականգնել փականը կամ փոխարինել արհեստական փականով:
Սրտանոթային որոշ հիվանդություններ լինում են բնածին:
Սրտի բնածին արատը սրտի կառուցվածքի խախտում է, որը կարող է արտահայտվել անմիջապես ծնվելուց հետո կամ կյանքի ընթացքում: Ախտանշանները, կախված արատի տեսակից կարող են բացակայել կամ լինել կյանքին վտանգ սպառնացող: Հիմնական ախտանշաններն են արագաշնչությունը, մաշկի կապտությունը (ցիանոզ), քաշի վատ ավելացումը և դյուրհոգնելիությունը: Հիմնականում սրտի բնածին արատները չեն առաջացնում ցավ կրծքավանդակի շրջանում: Հիմնական բարդությունը, ինչին հանգեցնում են սրտի բնածին արատները՝ կանգային սրտային անբավարարությունն է։
Սրտանոթային շատ հիվանդություններ կարելի է կանխել, ընտրելով առողջ ապրելակերպ:
Շարունակելով հաղորդումը, ներկայացնում ենք, սրտանոթային հիվանդությունների ախտորոշման տեսակները: Այն իրականացվում է մի շարք ախտանիշների առկայության դեպքում, այդ թվում՝ ուշաթափություն, սրտի դանդաղ աշխատանք, կրծքավանակում ցավի զգացողություն, շնչառական խնդիրներ, ոտքերի այտուցվածությունը: Այս նախանշանների առկայության դեպքում, անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի և անցնել համապատասխան հետազոտություններ:
Հետազտությունների ժամանակ ստուգվում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կատարվում է Էլեկտրասրտագրություն կամ Էխոստրագրություն :
Էլեկտրասրտագրությունը սրտի աշխատանքի ժամանակ ձևավորվող էլեկտրական դաշտի հետազոտման և գրանցման մեթոդ է։ Էլեկտրասրտագրությունն իրենից ներկայացնում է սրտաբանության մեջ կիրառվող հարաբերաբար էժան, բայց արժեքավոր էլեկտրաֆիզիոլոգիական գործիքային հետազոտության մեթոդ:
Էխոսրտագրությունը (էխոկարդիոգրամ) սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն է, որը տվյալներ է տրամադրում սրտի կառուցվածքի և գործունեության (ֆունկցիայի) մասին: Էխոստրագրության դերը խիստ մեծ է հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ճշտել սրտային հիվանդության ախտորոշումը կամ գնահատել հիվանդության ընթացքը:
Սրտանոթային հիվանդությունների բուժման միջոցները տարբեր են: Որոշ դեպքերում նշանակվում են հակաբիոտիկներ, առողջ կենսակերպի ու սննդակարգի նշանակում, ֆիզիկական ակտիվություն, ծխելուց և ալկոհոլից հրաժարվել: Եթե այդ բուժումն արդյունավետ չի լինում, բժիշկը նշանակում է դեղորայքային բուժում, իսկ վերջին փուլում ՝ իրականցվում է վիրահատություն: