Ապրիլ 28, 2020 03:44 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ։ Այսօր «Առողջապահական հանդես» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կշարունակենք խոսել սրտանոթային հիվանդությունների ու դրանց կանխարգելման մասին:

Սրտանոթային հիվանդություններն անշուշտ շատ վտնագավոր են, սակայն  դա չի նշանակում, որ հիվանդը դատապարտված է: Այդ հիվանդությունները հնարավոր է կանխել ճիշտ ապրելակերպով: Այս հիվանդություններն ավելի վտանգավոր են ծխող անձանց համար: Ծխախոտում առկա քիմիական նյութերը մեծապես վնասում են սրտանոթային համակարգին, պատճառ դառնալով, որ երակները նեղանան և մարդու համար առաջանան լուրջ խնդիրներ: Ծխելը բարձրացնում է  արյան ճնշումը, ինչն իր հերթին բարձրացնում է  սրտամկանի ինֆարկտի հավանականությունը: Օրական 30 րոպե մարզանքը մեծապես նպաստում է սրտի ճիշտ աշխատանքին և արյան շրջանառությանը; Մարմնամարզությունը կարող է օգնել չգիրանալ և նվազեցնել արյան մեջ առկա բարձր խոլեստերինի, շաքարի պարունակությունը և ճնշումը: Շատ կարևոր է նաև յուղոտ սննդի և շաքարի սահմանափակումը: Դրանց փոխարեն, սննդի մեջ պետք է գերակշռեն մրգերը և բանջարեղենը: Ճիշտ սնվելու հարցում շատ կարևոր է նաև ծովամթերքի կիրառումը, ալկոհոլից հրաժարվելը, սթրեսի կառավարելը, բավարար քունը և բժշկին կանոնավոր կերպով այցելելը: Սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող անձինք պետք է ժամանակին ընդունեն իրենց դեղորայքը և ինքնաբուժման չդիմեն:

Ծխախոտում առկա քիմիական նյութերը մեծապես վնասում են սրտանոթային համակարգին

 

Գոյություն ունի սխալ կարծիք, թե սրտանոթային հիվանդություն ունեցող մարդիկ պետք  է շատ հանգստանան: Այդ կարծիքը սխալ է, քանի որ դա կարող է նպաստել ոտքերի երակների արյան խտության բարձրացմանը: Իսկ ֆիզիկական աշխատանքը նպաստում է սրտամկանի զարգացմանը: Ուղեղը բավարար չափով արյուն և թթվածին է ստանում ինչը նպաստում է մարդու առոջղությանը: Այստեղ հատկապես կարևոր է, որ բժիշկն առաջարկի ճիշտ մարզանք:

Պետք  է հետևել ճիշտ սննդակարգի

 

Կա մեկ այլ կարծիք, որ արյան մեջ խոլեստերինի քանակը նվազեցնելու համար նշանակված դեղորայքն օգտագործող հիվանդները կարող են ուտել ցանկացած սնունդ: Այդ կարծիքը սխալ է, քանի որ նման հիվանդները պետք է սնվեն հատուկ ռեժիմով: Բացի այդ, կա կարծիք, որ բարձր տարիքում արյան բարձր ճնշումն առողջարար է: Այս կարծիքը նույնպես սխալ է, քանի որ անոթները տարիքի հետ ամրանում են, իսկ դա օրգանիզմից ավելի մեծ ուժ է պահանջում արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար:

Ֆիզիկական աշխատանքը նպաստում է սրտամկանի զարգացմանը

 

Դիաբետով տառապող որոշ հիվանդներ ենթադրում են, որ եթե օգտագործում են դիաբետի համար նախատեսված դեղորայք, իրենց մոտ սրտանոթային համակարգի խնդիրներ չեն առաջանա: Դա սխալ կարծիք է, քանի որ դեղերը կարող են որոշակիորեն օգնել երիկամային կամ նյարդային հիվանդությունների դեպքում, սակայն անոթների վրա որևէ ազդեցություն չունեն: Ուստի նման հիվանդները պետք է շատ ուշադիր լինեն և կատարեն բոլոր ցուցումները, որ նպաստում են բարձր խոլեստերինի և ճնշման իջեցմանը: Այդ թվում պետք է հրաժարվել ծխելուց և նվազեցնել քաշը: Դա կօգնի նվազագույնի հասցնել սրտամկանի և ուղեղի կաթվածի հավանականությունը:

Խոլեստերինի մակարդակը իջեցնող դեղեր ընդունելուց բացի, հրաժարվել ճարպային և վնասակար սննդից

 

Այլ կարծիք կա նաև այն մասին, որ վիտամիններ օգտագործելով, հնարավոր է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը: Սակայն պետք է ասել, որ մեր օրգանիզմը սննդից ստանում է հանքային նյութեր ու վիտամիններ, իսկ որպեսզի իմանանք, թե արդյոք ձեր մարմնի վիտամիններն ու հանքային նյութերը բավարար քանակությամբ են, պետք  է դիմել բժշկի:

 

Ոմանք կարծում են, որ եթե երկար տարիներ ծխել են, չեն կարող նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը, եթե թողնեն ծխելը: Սակայն պետք է ասել, ծխելուց հետո, մարդու օրգանիզմում անմիջապես սկվում է վերականգնման  գործընթացը: Մասնագետների կարծքիով, ծխելը թողնելուց մեկ տարի անց, սրտամկանի կաթվածի հավանականությունը նվազում է  50 տոկոսով:

Վիտամինների օգտագործումը չի  նվազեցնում սրտանոթային հիվանդությունների վտանգը

 

Սխալ է նաև այն տարածված կարծիքը, թե սրտանոթային հիվանդություններով հիվանդանում են մեծ մասամբ տղամարդիկ: Տարիքի հետ նման հիվանդությունները սպառնում են բոլորին: Սխալ կարծիք կա նաև այն մասին, որ պետք է ընդունել այնպիսի սնունդ որում իսպառ բացակայում է ճարպը: Մեր օրգանիզմը ունի բուսական յուղերի կարիք: Իսկ ծովամթերքը, որը հարուստ է Օմեգա-3 տեսակի ճարպերով, նավազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը:  Սննդակարգում պետք է անպայման ներառված լինի ցածր տոկոս յուղայնությամբ կաթնամթերք: Սակայն յուղոտ ձկները,  չարազը և զեյթունի ձեթը պետք է անպայման լինեն սննդակարգում: Պետք  է հրաժարվել կարմիր մսից և նախապատվությունը տալ ձկան կամ սպիտակ մսին:

Ձկները  պետք է անպայման լինեն սննդակարգում

 

Մեկ ուրիշ խումբ կարծում է,  որ սրտային թեթև նոպաներն այնքան էլ վտանգավոր չեն: Սակայն պետք է ասել, որ դրանք նախազգուշացնում են այն մասին, որ մարդու մոտ կա սրտանոթային հիվանդություն և մասնագետին չդիմելու դեպքում, այն կարող է սպառնալ մարդու կյանքին:

Սրտային թեթև նոպաները վտանգավոր են

 

Որոշ մարդիկ սրտի վիրահատությունից հետո իրենց լավ են զգում և կարծում են, որ նման խնդիր այլևս չեն ունենալու: Վիրահատությունը մեծապես բարելավում է կյանքի որակը, սակայն հիվանդը պետք է ուշադիր լինի և  մշտապես այցելի բժշկին: Վիրահատությունից հետո շատ կարևոր է որ հիվանդը ճիշտ սնվի, չծխի ու զբաղվի սպորտով:

 

2019թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ օդի աղտոտվածությունը, ոչ վարակիչ հիվանդությունները, պատվաստումներից հրաժարվելը և առողջապահական ոչ բավարար հնարավորությունները վտանգում են մարդկանց առողջությունը: Ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպես՝ դիաբետի, քաղցկեղի ու սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահերը կազմում  են աշխարհում   գրանցվող մահերի 71 տոկոսը: ԱՀԿ-ն նպատակ ունի 2020թ-2030թթ աշխարհի երկրների հետ իրագործել անշարժունակության դեմ պայքարի ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է  մեծացնել մարդկանց թիվը, ովքեր ֆիզիկապես ակտիվ են: Իսկ ֆիզիկական ակտիվությունը ճիշտ սննդարկարգի հետ միասին, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

 

Պիտակ