Ուսուցիչների ջիհադական դերը՝ ԻԻՀ մեծարգո առաջնորդի դիտանկյունից
Մայիսի 1-ը, իրանական օրդիբեհեշթ ամսի 12-ը՝ իրանցի մեծ գիտնական , կրոնագետ և գրող Մորթեզա Մոթահարիի նահատակության տարելիցի օրն է։ Այս օրն Իրանի իսլամական հանրապետության օրացույցում հռչակվել է,որպես «Ուսուցչի օր»:
Մայիսի 1-ին, Ուսուցչի օրվա կապակցությամբ հղած ուղերձում, շնորհավորելով Իրանի բոլոր դպրոցների, համալսարանների և կրոնագիտական կենտրոնների ուսուցիչներին ու դասախոսներին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է «Ուսուցիչների վսեմ առաքելությունն է ՝ իսլամական ու հեղափոխական արժեքների հիման վրա հայտնաբերել ու զարգացնել երեխաների ու պատանիների տաղանդները՝ կրոնական արդար և նպատակասլաց հասարակություն կերտելու նպատակով»:
Ընդգծելով, որ իսլամական համակարգի նպատակն է՝ ստեղծել արդար և նպատակասլաց կրոնական հասարակություն, մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Իսլամական երկրում, երեխաները, պատանիներն ու երիտասարդները սովորում են իրենց ներուժը և տաղանդը ծառայեցնել ազգային վեհ արժեքներին, այսինքն իսլամական և հեղափոխական արժեքների ծաղկմանը»:
Հեղափոխության առաջնորդը հավելել է .«Կենսական նշանակություն ունեցող կրթությունը և դրա իրականացման մեխանիզմը համարվում են մեծ ջիհադ, որի առաջնորդներն են ուսուցիչները»:
Անկասկած երկրում գիտության առաջընթացի և զարգացման գործընթացում,ուսուցիչները համարվում են տգիտության ու անգրագիտության դեմ պայքարի ճակատի ջիհադականներ,որոնք հասարակության և նրա երիտասարդ սերնդի համար մշակութային ինքնություն են կերտում: Երկրի ուսուցիչներն ու դասախոսները ,բոլոր բնագավառներում այս ռազմավարական նպատակի իրականացման համար հիմք են դնում նոր քաղաքակրթության և մարդկային կապիտալի: Ուսուցչի օրվա առիթով հեղափոխության առաջնորդի ուղերձը հիմնված է հենց այս հիմնական կետի վրա:
Թեև այսօր Իրանի իսլամական հանրապետությունը գիտություն ու գիտելիքների արտադրության բնագավառում համարվում է առաջատար երկրներից ,սակայն քանի որ գիտության ընթացքը չի դադարում ,ուստի Իրանում գիտական փայլուն ապագան պայմանավորված է ՝այդ բնագավառում հարատև զարգացմամբ ու առաջընթացով: Իրանում գիտական հիմքերի ամրապնդման առումով,մեծարգո առաջնորդի շեշտադրումներն այս դիտանկյունից կարևոր են համարվում:
Հեղափոխության մեծարգո առաջնորդը վերջերս ճանաչողական տեխնոլոգիաների և գիտության զարգացման շտաբի պատասխանատուների և հետազոտողների հետ հանդիպման ընթացքում ասել էր..«Յուրաքանչյուր ազգ,որը հետ կմնա ժամանակակից տեխնոլոգիաներից ,նրա ապագան կլինի հետամնացություն,նվաստացում և կհանձնվի գերուժերի նկրտումներին: Ուստի երկրում գիտական առաջընթացը չպիտի դանդաղի կամ դադարի ,այլ տեմպը պիտի շարունակվի ,պահպանվի և զարգանա ,երկար տարիներ մինչև գիտական գագաթների նվաճում»:
Գիտական բնագավառներում Իրանի գնահատելի և զարմանալի առաջընթացը և միջազգային բեմում գիտական մրցակցություններում փայլուն հաջողությունները ,ապացուցում են որ Իրանի իսլամական հանրապետությունը ,պատժամիջոցներով հանդերձ ,զարգացման ու առաջընթացի համար ունի անհրաժեշտ կարողություն և ընդունակություն։ Իրանն իսլամական համակարգի նպատակներին, իդեալներին և կողմնորոշումներին համահունչ երիտասարդ սերունդ դաստիարակելու համար օրինակների պակաս չունի :
Այս կապակցությամբ ,այաթոլլահ Խամենեին երիտասարդ էլիտայի 2000 ներկայացուցիչների ու տաղանդավորների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ,ասել է․-«Իրանի գիտական բարձր մակարդակները ,գիտության ասոցացումը մարդասիրության ճիշտ մշակույթի հետ, համարվում է, այն նախադրյալը,որով մարդը կարող է օգտագործել գիտության և գիտելիքների իրական շահերը :
Հեղափոխության մեծարգո առաջնորդը ,Ուսուցչի օրվա առիթով իր ուղերձի հիմնական բաժնում ընդգծել է.«Իսլամը մեզ շահեկան գիտության կոչ է անում, շահեկան գիտությունը մի կողմից իրանցի երիտասարդին օժտում է երկրի և իր ժողովրդի զարգացման ու վերելքի համար անհրաժեշտ հնարավորություններով և մյուս կողմից նրան պարգևում անհատականություն , ինքնավստահություն, հոգեկան ու բարոյական հեղինակություն ու լրջախոհություն»:
Այս կապակցությամբ ,նա ,գիտելիքահենք ընկերությունների ցուցահանդես կատարած այցի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում ասել է.«Մենք պետք է առաջադիմենք այնպես, որ 50 տարի անց աշխարհում յուրաքանչյուր էլիտա և բոլոր նրանք ովքեր ցանկանում են գիտական նորություններ սովորել ,ստիպված լինեն իմանալ պարսից լեզուն և այս նպատակի իրականացումը , միանշանակ հնարավոր է իրանցիների ջանքերի, տաղանդի և ուշիմության շրջանակներում»:
Աշխարհում գիտության արտադրության Իրանի մասնաբաժնի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները ապացուցում են, որ Իրանցի հետազոտողները աշխարհում գիտության արտադրության 1.58 տոկոսը իրենց են հատկացրել : Իրանը գիտության արտադրության մեջ ամենաբարձր աճն է արձանագրել և մի շարք գիտություններում,ներառյալ սիմուլյացիոն գիտության մեջ ցողունային բջիջների արտադրության ու բազմացման, միջուկային գիտության, և միջուկային գիտելիքների միջոցով ճառագայթային զանազան դեղամիջոցների արտադրության, նանոտեխնոլոգիայի միջոցով ապրանքների արտադրության,և օդա-տիեզերական հետազոտությունների զարգացած գիտությունների ոլորտներում,Իրանը գտնվում է աշխարհի նոր գիտություններ ունեցող երկրների շարքում: Այս ձեռքբերումները ցույց են տալիս, որ Իրանում մարդկային կապիտալը ,գիտելիքների արտադրության առումով արժանի տեղ է զբաղեցնում:Բայց դեռևս երկար ճանապարհ ունի կտրելու՝ գիտելիքահենք տնտեսության փուլին և տնտեսական ընդհանրություններում ստեղծագործության ու նորարարության հասնելու համար:
Հեղափոխության երկրորդ քայլի ռազմավարական բանաձևում,իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից ևս շեշտը դրվել է գիտության ու գիտելիքների բնագավառներում զարգացման ու առաջընթացի անհրաժեշտության վրա։
Մեծարգո առաջնորդն ընդգծել է․-«Երիտասարդ էլիտան պետք է իր առջև նպատակ դնի՝ հասնել գիտելիքի և տեխնոլոգիաների սահմաններին և առաջ մղել այդ սահմանները:Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը բոլոր ոլորտներում գործնապես ապացուցել է,որ եթե մի ժողովուրդ ցանկանում է ձեռք բերել իր արժանապատվությունը, ինքնությունը, անվտանգությունն ու շահերը, ապա հարկավոր է ՝ դիմացկանություն, անձնազոհություն և ինքնավստահություն: Այսօր այդ ինքնավստահությունը դրսևորվել է երկրի ապագա սերունդների գիտական դաստիարակների ջանքերի և տքնաջան աշխատանքի և պատասխանատվության շնորհիվ» :
Ուսուցչի օրվա մեծարման առիթով Հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը հիշեցում է այս մեծ հեղափոխական շարժման կարևորության մասին: