Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (19)
Ոմանց համար հետաքրքիր է, թե «Իսլամի մարգարեի կենսագրությունը» գիրքը, որի հեղինակն է Քարեն Արմսթրոնգը , ինչու հրապարակվեց սեպտեմբերի 11-ի դեպքերից մեկ ամիս անց և դարձավ տարվա ամենավաճառվող գիրքը Միացյալ Նահանգներում:
Հատկանշական է, որ գիրքը մեծ ծավալով վաճառք ապահովեց: Անցած հաղորդումների ընթացքում իմացանք, որ արևելագետները տարբեր նպատակներ ու շարժառիթներ ունեն իրենց հետազոտությունների համար: Որպես օրինակ, պետք է ասել, որ իսլամի ուսումնասիրությունը սկսվեց 8-10-րդ դարում, սակայն սկզբում շատ միակողմանի էր ու հատուկ նպատակով, քանի որ արևելագետների մեծ մասը քրիստոնյա հոգևորականներ էին: Նրանք թշնամանք ունեին իսլամի նկատմամբ: Իսկ 18-20-րդ դարերի ընթացքում արևելագիտությունն այլ ընթացք ստացավ: Ուստի կարելի է ասել, որ այս փուլում ավելի շատ նկատվեցին կրոնական քարոզչական, քաղաքական, գաղութատիրական ու գիտական մշակութային նպատակները: Արևելագիտության ուսումնասիրության երրորդ փուլը ամբողջապես տարբերվում է նախորդ շրջաններից և այն կարելի է համարել արևելագիտության վերածնունդը:
Բրիտանացի Քարեն Արմսթրոնգը 20-րդ դարի արևելագետներից է: Նա 17 տարեկանից գնաց կուսանոց, սակայն 7 տարի անց, պարտավոր եղավ դուրս գալ կուսանոցից ՝ իր ասելով, «հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների» պատճառով: Դրանից հետո, նա սկսեց սովորել Օքսֆորդի համալսարանի գրականության ֆակուլտետում: Այս ընթացքում, նա հետաքրքրրվում էր նաև կրոնով, կարդաց բազմաթիվ գրքեր ու ձեռք բերեց բազմաթիվ գիտելքիներ: Նրա գրչին է պատկանում «Պատմություն Աստծու վերաբերյալ» գիրքը, որը թարգմանվել է 33 լեզուներով: Տիկին Արմսթրոնգը նաև գրել է իր կյանքի պատմությունը, որը մեծ վաճառք ապահովեց: Գիրքը կոչվում է «Արահետի երկայնքով»:
1991թ Արմսթրոնգը գրեց իսլամի մարգարե Մուհամմադի կենսագրությունը, իսկ 2006թ «Մարգարե՝ մեր դարաշրջանի համար» գիրքը, կրկին իսլամի մարգարեի մասին:
Ոմանց համար թերևս հետաքրքիր է, թե իսլամի մարգարեի կենսագրությունը խորագրով գիրքը, ինչու հրապարակվեց սեպտեմբերի 11-ի դեպքերից մեկ ամիս անց և դարձավ տարվա ամենավաճառվող գիրքը Միացյալ Նահանգներում: Նա այս կապակցությամբ ասում է, որ ափսոսում է, որ Մուհամմադի կերպարն Արևմուտքի համար լիներ այն ինչը,որ ցույց էր տվել Սալման Ռուշդին, կամ խաչակրաց արշավանքների ժամանակ ներկայացված կերպարը: Գրողի ասելով, 2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, աշխարհի ուշադրությունը կրկին սևեռվեց մուսուլմանների վրա: Արևմտյան երկրների ժողովուրդների համար այս դեպքը փաստում էր որ իսլամն ահաբեկչության, բռնության ու վայրագությունների կրոն է: Սակայն իրականությունն այլ է:

Արմսթրոնգը նշում է, որ մարդիկ անտեսում են այն փաստը, որ քրիստոնյաների սուրբ գրքերում նույնպես կան բռնության մասին պատմություններ: Որպես օրինակ, Հնգամատյանում Իսրայելի ժողովրդին կոչ է արվում ոչնչացնել այլ կրոնների ներկայացուցիչների սրբավայրերը, նրանց հեռացնել Սրբազան երկրից ու նրանց հետ պայմանագիր չկնքել: Եվ հրեա ծայրահեղականները, այս հիման վրա ամեն ինչ անում են, որպեսզի պաղեստինցիները հեռանան այդ երկրից: Արմսթրոնգի կարծիքով. «Նման պատվիրանների չարաշահումը անսկզբունքային քայլ է, քանի որ Հիսուսը մշտապես ներկայացվել է որպես խաղաղասեր մարգարե: Սակայն այն ժամանակ, երբ Սերբիայի քրիստոնյաները սպանեցին 8 հազար մուսուլմանների, որևէ մեկը չփորձեց այդ պատվիրանները որպես քրիստոնեության դաժանության մասին վկայող փաստ ներկայացնել: Ոչ ոք չասաց, որ քրիստոնեությունը դաժան կրոն է: Քարենն ասում է. «Անարդար է մի քանի ծայրահեղ մուսուլմանների քայլը ներկայացնել որպես իսլամի մարգարեի ուսմունքի հետևանք և նրա կրոնն ահաբեկչության ու բռնության կրոն անվանել»: Նա ասում է . «Նման բան անողները տեղյակ չեն իսլամի մասին»:
Բրիտանացի հետազոտողի ասելով. «Աստվածային կրոնները, մարգարեներն ու հավատացյալները, մոտ կարծիքներ ունեն Աստծու մասին, նրան բարձրյալ ու բացարձակ ճշմարտություն են անվանում»:
Նա հավելում է . «Ես հարկ համարեցի արևմտյան ընթերցողին, որից միշտ թաքցվել է ճշմարտությունը և նրան ներկայացվել են սուը փաստարկներ, ցույց տալ մի տղամարդու իսկական կերպարը: Մարդ, որը փոխեց մարդկության պատմության ընթացքը և մինչ օրս մարդկային հասարակության խոշոր զանգվածի ներշնչանքի աղբյուրն է հանդիսանում»:
Արմսթրոնգի ասելով, «Մուհամմադը ոչ միայն մուսուլմաններին, այլ նաև արևմտյան երկրներում ապրող ժողովուրդներին դասեր է տալիս: Նա խաղաղության զեփյուռի նման փչեց Արաբական թերակզղու վրա: Մի վայր, որը հոգնել էր պատերազմից ու հակամարտությունից: Մենք այսօր ունենք այնպիսի մարդկանց կարիքը, ովքեր մարդկության կյանքում նման դերակատարություն ունենան: Նրա կյանքը պայքար էր անարդարության, ագահության ու բռնության դեմ: Նա հասկացավ, որ Արաբական թերակզղին կարևոր կիզակետում է հայտնվել և ավանդական գաղափարախոսությունն այլևս չի կարողանում պատասխանել մարդկանց հարցերին: Մուհամմադը չէր ցանկանում մարդկանց պարտադրել իր կրոնն այլ փորձում էր փոխել մարդկանց միտքը»:

Նա հավելում է. «Իսլամի մարգարեի կյանքը, հիմնված լինելով աստվածային պատվիրանների վրա, ուղղված էր ստեղծելու մարդկային հասարակություն: Մուհամմադը պայքարում էր տգիտության դեմ: Այն տգիտության, որ առկա էր ոչ միայն նրա ժամանակ ու Արաբական թերակղզում, այլ այսօր՝ Արևմուտքում»:
Տիկին Արմսթրոնգը գրքի առաջին մասում փորձում է ճիշտ կերպով ներկայացնել Մուհամմադի կերպարը: Խոսելով այն մասին, որ սխալմամբ իսլամի մարգարեին ռազմատենչ անձ են ներկայացնում, նա գրում է. «Մուհամմադը ջիհադի մարդ է, սակայն խաղաղատենչ»: Եվ իր ասածներն ապացուցելու համար, նա ներկայացնում է Մեքքայի իրադարձությունները, նշելով, որ իսլամի ամենակարևոր առանձնահատկությունը խաղաղությունն է: Քարենը գրում է. « Մեքքայի հետ խաղաղության դաշինք կնքելու ժամանակ Մուհամմադն ամեն ինչ արեց, որ արյուն չհեղվի: Իսկ Ֆաթհ սուրահն այս մասին է»:
Գրողն ասում է. «Մուհամմադն իսլամի հիմնական սկզբունքների հիման վրա մշտապես բանակցելու և խաղաղության կողմնակից էր, նշելով, որ իսլամ բառի արմատը, որը նշանակում է հնազանդվել Աստծուն, սալամ բառից է, որի իմաստն է խաղաղություն»:
Արմսթրոնգը նաև նշում է, որ այսօր աշխարհն ունի իսլամի մարգարեի նման անձի կարիքը: Նրա խոսքերով, իսլամի մարգարեի սկզբունքները հիմնված են մի քանի կարևոր կետերի վրա՝ հրաժարվել խավարամտությունց, լինել արդարամիտ, հետևել բարոյական արժեքներին, լինել գթառատ, խաղաղասեր ու մարդասեր: Նա ասում է, որ մարգարեն սիրո ու խաղաղության աղբյուր է: Տիկին Արմսթրոնգը նշում է. «Երկար դարեր Մուհամմադը ներկայացվել է որպես քաղաքակրթությանը սպառնացող անձ: Սակայն մենք պետք է իմանանք, որ նա շատ վեհ և առաքինի անձնավորություն է եղել ու պայքարել է հանուն արդարության ու խաղաղության: Այլ խոսքով, եթե մենք ճիշտ գնահատենք նրան, կհասկանանք, որ նա եղել է մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ դեմքը և չի կարելի թույլ տալ, որ թյուրիմացությունները կամ մարգարեի կյանքի խեղաթյուրումը պատճառ դառնան, որ մենք հեռանանք իրականությունից: Իրադարձությւններով լի այս աշխարհում, հատկապես Արևմուտքում ապրող մարդը պետք է քաջատեղյակ լինի Մուհամմադի մասին, քանի որ նրա ուսմունքները կարող են ազդել իր կյանքի վրա: Մուհամմադը եղել է գաղափապես մեծ մարդ: Նա ունեցել է բարձր ինտելեկտ և տաղանդ ու հիմնել այնպիսի կրոն, որը ոչ թե թրի այլ խաղաղության ու հաշտության վրա է հիմնված եղել: Եվ կրոնի անունն էլ հուշում է դա»: