Իրանի հավատացյալ ժողովուրդը պատվով է կատարում կորոնավիրուսից տուժածներին օգնելու իր առաքելությունը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i120300-Իրանի_հավատացյալ_ժողովուրդը_պատվով_է_կատարում_կորոնավիրուսից_տուժածներին_օգնելու_իր_առաքելությունը
Իրանի ծոմապահ ու հավատացյալ ժողովուրդն սրտակցության ու հավատքի վրա հիմնված օգնություն է ցուցաբերում կարիքավորներին,և այս տարվա ծոմապահության ամիսը, ինչպես այաթոլլահ Խամենեին է կանխատեսել, դառնալու է հաճելի հիշողություն հիշարժան Ռամազան ամսից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 21:27 Asia/Tehran

Իրանի ծոմապահ ու հավատացյալ ժողովուրդն սրտակցության ու հավատքի վրա հիմնված օգնություն է ցուցաբերում կարիքավորներին,և այս տարվա ծոմապահության ամիսը, ինչպես այաթոլլահ Խամենեին է կանխատեսել, դառնալու է հաճելի հիշողություն հիշարժան Ռամազան ամսից։

Առավել քան հինգ ամիս է ինչ աշխարհին պատուհասած կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար է ընթանում։  Մինչ այժմ միլիոնավոր մարդիկ վարակվել են այս հիվանդությամբ ,և դժբախտաբար ավելի քան 250 հազար հոգի մահացել է: Բժիշկները անընդհատ առողջապահական խորհուրդներ են տալիս  ժողովրդին ,որպեսզի նրանք  ապահով մնան այս մահաբեր վիրուսից,և կառավարություններն էլ տարբեր օրենքներ են սահմանում:Մյուս կողմից Կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական վնասները մեծ դժվարություններ են առաջացրել ժողովրդի մեծամասնության համար: Նրանք ովքեր նորմալ պայմաններում անգամ չէին կարողանում իրենց ապրուստի ծախսերը հոգալ ,այսօր շատ ավելի ծանր պայմաններում են գտնվում:Շատ ընկերությունների ու գործարանների աշխատանքը նվազելով կամ ժամանակավորապես դադարելով ,շատերը կորցրել են իրենց աշխատանքը:  Քանի որ կորոնավիրուսի տարածումը կանխելու բժշկական հիմնական խորհուրդներից է պահպանել սոցիալական հեռավորությունը և մնալ տանը , ուստի զանազան ոլորտի աշխատողներ միառժամանակ է ինչ զրկվել են եկամուտից: Իդեպ  տնտեսական հարցերի փորձագետները ,անբարենպաստ տնտեսական ապագա են կանխատեսում աշխարհի երկրների համար: Նման պայմաններում ,թեև որոշ կառավարություններ փորձում են կարիքավորների համար դյուրություններ ստեղծել ,սակայն պարզ է, որ նման քայլեր շատ էլ չեն  կարողանում օգնել նրանց: Այս իրավիճակում այն ինչ կարող է նյութապես և հոգեպես  հույսեր ներշնչել  կորոնավիրուսից տուժածներին, դա  միմյանց օգնելն է:

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում, աղքատության մակարդակը բարձրացել է

Արևմտյան երկրներում քիչ թե շատ անհատները և բարեգործական խմբերը  փորձում են օգնել  չքավորներին, սակայն այս դժվարին պայմաններում այդ քայլի համար բավարար դրդապատճառները բացակայում են :Սակայն իսլամական երկրներում, որտեղ ժողովրդի հարաբերություններում կարևոր դեր են  խաղում  սոցիալական ու զգացմունքային կապերը և մարդկային արժեքները,առավել դրդապատճառ գոյություն ունի կարիքավորներին և քիչ եկատի տեր անձանց օգնելու  համար: Ռամազանի բարեբաստիկ ամսում առավել քան երբևէ բացահայտ է դառնում կարիքավորներին և վատ պայմաններում գտնվողներին օգնելու և նրանց նկատմամբ պատասխանատվության զգացում ցուցաբերելու անհրաժեշտությունը : Այս բարեբաստիկ  ամսվա ընթացքում բազմաթիվ խորհուրդներ են տրվել ՝ ողորմություն տալու, ուրիշներին օգնելու և իֆթարի ժամանակ կարիքավորներին սննդամթերք մատակարարելու համար: Ահավասիկ Աստծու ամիսը ,այս պայմաններում, երբ կորոնավիրուսն աշխարհի ժողովրդին տառապանք է պատճառել ,կարևոր դրդապատճառ է համարվում  կարիքավորներին օգնելու և տուժածների հարցերը կարգավորելու համար: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Ռամազանի մեկնարկից մի քանի օր առաջ ասել էր.«Կան մարդիկ, ովքեր այս իրավիճակում և այս պայմաններում իսկապես դժվարանում են հոգալ իրենց ապրուստը   և չեն կարողանում ղեկավարել իրենց բնականոն կյանքը:Մարդիկ ովքեր ունեն հնարավորություններ և կարողություն ,թող այս պայմաններում ակտիվ աշխատանք դրսևորեն...Սա այն կարևոր քայլերից է ,որը պիտի իրականացնել,հատկապես որ առջևում է Ռամազան ամիսը:Ռամազան ամիսը բարեգործության ու անձնազոհության ամիս է , կարիքավորներին օժանդակելու ամիս ,թող որ երկրում ծավալուն ակցիա անցկացվի ՝կարիքավորներին և չքավորներին  սրտակցության ու հավատքի վրա հիմնված  օգնություն ցուցաբերելու  համար ,որի իրականացման դեպքում ,այս տարվա Ռամազան ամիսը լավ հուշեր է թողնելու»:

Այաթոլլահ Խամենեին Իրանի հավատացյալ ժողովրդին կոչ է արել  օգնել կարիքավորներին 

 

Հեղափոխության մեծարգո  առաջնորդը կարիքավորներին օգնելը համարել է«Հավատքի վրա հիմնված օգնություն»:Քանի որ հավատացյալները՝ անկեղծորեն, անվերապահորեն, մեծահոգաբար և պատրաստակամորեն են օգնում  ուրիշներին:Նրանք խորապես հավատում են Ղուրանի այս այաին , որում ասված է. «Եվ նրանց հարստության մեջ մասնաբաժին էր նկատի առնված նրանց համար ովքեր կարիքավոր են  և  անօգնական»: (Զարիաթ սուրա 19-րդ այա),այդ իսկ պատճառով հավատացյալները ,հենց այնպես որ այաթ.Խամենեին է ասում «Նրանք հարգում են մովասաթ կոչվող օժանդակությունը,.այս օժանդակությունը ավելի վեր է (էնֆաղ)-ից,քանի որ նյութական այդ վճարումը էնֆաղը կոչվող օժանդակությունից,այսինքն օգնել  կարիքավորներին այն բաժնից ,որին կարիք չունի ինքը անհատը ,սակայն մովասաթ  այսինքն կարիքավորներին մասնակից դարձնել իր հետ, այն ինչի մեջ ,որը սիրում է անհատը եւ դրա կարիքն ունի: Հեղափոխության մեծարգո առաջնորդն  «Մովասաթը» բացատրելով ասել է.«Մովասաթ,այսինքն հավատակից եղբորը օգնել և ուղեկցել բոլոր ասպարեզներում: Այսինքն մարդն իր պարտականությունը  համարի մտային, ֆինանսական ,ֆիզիկական, և բարոյական  օգնություն ցուցաբերելը»:

Իրանի մուսուլման ժողովուրդը 1980-ականներին Սադդամի բանակի հարձակման դիմաց , ութամյա սրբազան պաշտպանության տարիներին ,լավագույն և փայլուն փորձը դրսևորեց՝իսլամի ռազմիկներին և կարիքավորներին օգնելու ,անձնազոհության և «մովասաթ»-ի առումով:Այդ իսկ պատճառով, չնայած այն հանգամանքին, որ նրանք կորոնավիրուսի համաճարակի առաջին իսկ օրերից սկսեցին օգնել  կարիքավորներին ,սակայն  Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի հղած կոչի արդյունքում ,նախապատրաստվեցին  Ռամազանի բարեբաստիկ ամսում միասնաբար օգնել  կարիքավորներին և կորոնավիրուսից տուժածներին: Կորոնավիրուսից տուժածներին  օգնությունը մեծացնելու համար Այաթ. Խամենեիի հրահանգից մի քանի օր անց,տեղի ունեցավ հանդիպում ՝ մասնակցությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի, արդյունաբերության, հանքերի  և առևտրի նախարարի, ինչպես նաև մի շարք կառույցների պատասխանատուների, ովքեր մասնակից էին  այս մեծ աշխատանքին:Նիստի ընթացքում ,որոշում ընդունվեց հիմնել «Իմամ Հասան Մոջթաբա»-ի անվամբ կենտրոն՝ ծրագելու, համակարգելու, համախմբելու և իրագործելու այս կառույցների նախագծերը՝ կարիքավորներին  հավատքի վրա հիմնված օգնությունները կազմակերպելու համար:Այս կենտրոնին մասնակիցները որոշեցին երեքու կես միլիոն ընտանիքի ,մարդասիրական օգնություն տրամադրել:

Սննդի փաթեթներ `կարիքավորներին տրամադրելու համար

 

Մյուս կողմից, ասոցիացիաները և բարեգործական մեծ ու փոքր կազմակերպությունները ընդլայնեցին իրենց գործունեությունը, և նույնիսկ նոր խմբեր  ձևավորվեցին չքավորներին օժանդակելու  համար:Իսկ կարիքավորներին օգնող խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են լուսահոգի «Իմամ Խոմեյնի»-ի անվան օգնության կոմիտեն և բարեկեցության կազմակերպությունը, բարերարների օգնությամբ, ընդլայնել են  իրենց   օգնությունների   ծավալը: Բարեգործական խմբերն ու կազմակերպությունները, կարիքավորների նկատմամբ պատասխանատվություն կրող մարդկանց  օգնություններով պատրաստած հիմնական սննդամթերքի փաթեթները, հարգալից կերպով նվիրում են կարիքավորներին: Քանի որ Սուրբ Ղուրանը խստորեն զգուշացնում է ,որ կարիքավորներին օգնելը չպիտի վնասի նրանց հոգեկանին և նրանց մարդկային արժանապատվությանը:Մեկ այլ կարևոր կետ `այն անձանց  ճանաչելն է,ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, սակայն ելնելով պատվազգացությունից հրաժարվում են այդ մասին բարձրաձայնել:Բաղարա սուրայի 273-րդ այայում ասված է.«Բարեգործությունը և նվիրատվությունը հանուն Աստծո այն կարիքավորների համար է, որ Աստծո ճանապարհին նեղության մեջ են ընկել: Նրանք մի կողմից (իրենց կյանքի կարիքները հոգալու համար) չունեն երկրում ճամփորդելու եւ շարժվելու հնարավորություն, մյուս կողմից,արժանապատվությունից ելնելով, անտեղյակ մարդը նրանց համարում է հարուստ։ Բայց(ո՛վմարգարե) դու նրանց ճանաչում ես դեմքերով: Նրանք մարդկանցից(ոչ մի բան) զոռով չեն ուզում: (Ո՛վ հավատացյալներ,իմացեք). ինչ բարեգործություն որ անեք, Աստված գիտի այդ մասին»։

 

Օգնել կարիքավորներին

Այն, ինչ ավելի ակնհայտ ու կարևոր է դարձնում Իրանի մուսուլման ժողովրդի  անձնազոհությունն ու կարեկցանքը կորոնավիրուսից ֆինանսապես տուժածներին ,այս մեծ աշխատանքի իրականացումն է այն պայմաններում ,երբ շարունակվում է ԱՄՆ-ի համակողմանի և դաժան պատժամիջոցները: Տիրակալ այս կառավարությունը ,կորոնավիրուսի համաճարակի պայմաններում անգամ Իրանի դեմ բոյկոտները չպակսեցրեց ու չվերացրեց: Սակայն Իրանի ժողովուրդը, նկատի առնելով իր կրոնական ուսմունքները և քաջալերանքները ,նաև ելնելով պատասխանատվության ու մարդասիրության զգացումներից ,չխնայեց ոչինչ իր հայրենակիցների ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով: Նման անձնազոհություն և միասնականություն հետևյալ պատգամն է փոխանցում ԱՄՆ-ի եսասեր ու հպարտ պետական այրերին ,որ Իրանի ժողովուրդը ամեն դեպքում ու պայմաններում կշարունակի դիմակայել նրա մաքսիմալիստական պահանջներին: Ներկա ծանր պայմաններում ,նրանք օտարներին ձեռք մեկնելու փոխարեն ,միասնականությամբ և բարեգործությամբ նվազագույնին իջեցրին  ԱՄՆ-ի անօրինական բոյկոտների վնասները: Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ժողովուրդը հպարտությամբ է հաղթահարել դժվարին փորձությունները, և այս անգամ ևս կորոնավիրուսից տուժած իր հայրենակիցներին ցուցաբերած սրտաբուխ օժանդակությամբ ,ապացուցեց ,որ աստվածային այս քննությունը ևս հաջողությամբ է պսակելու և նույնիսկ այլ ժողովուրդների համար օրինակ է ծառայելու: Հաշվի առնելով կարիքավորներին օգնելու Իրանի ժողովրդի անձնազոհությունը, միասնականությունը, սրտակցությունը  և ջանադրությունը, այս տարվա ծոմապահության ամիսը, ինչպես այաթոլլահ.Խամենեին է կանխատեսել դառնալու է հաճելի հիշողություն հիշարժան Ռամազան ամսից։