Միացյալ Նահանգները`խտրությունների կայսրություն (4.Ոստիկանության բռնությունները կարմրամորթների և լատինաամերիկացիների նկատմամբ)
Ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի 4-րդ մասը, որտեղ խոսվելու է Միացյալ նահանգների ոստիկանության կողմից փոքրամասնությունների և գունավոր մաշկ ունեցող քաղաքացիների նկատմամբ բռնությունների մասին և ներկայացնելու ենք այս երևույթի արմատները: Անցած հաղորդման ընթացքում խոսեցինք սևամորթների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունների մասին,իսկ այսօր կխոսենք կարմրամորթների և լատինաամերիկացիների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին:
Ամերիկացի բնիկների նկատմամբ սպիտակամորթ ամերիկացիների բռնությունները, ովքեր իրականում անգլիացի ու եվրոպացի գաղթականներ էին, այնքան հին անցյալ ունի, որքան Միացյալ նահանգները: ԱՄՆ-ի ոստիկանությունն իր ստեղծման օրից մշտապես ռասիստական վերաբերմունք է ունեցել կարմրամորթների նկատմամբ, որը մինչ օրս շարունակվում է: Կարմրամորթները միայն ոստիկանության բռնության զոհերը չեն: Նրանց օգտագործում են նաև երկրի գաղտնի ռազմական լաբորատորիաներում: Այդ մասին առաջին անգամ խոսեց CNN հեռուստաընկերությունը`2014թ.: ԱՄՆ կառավարությունը կարմրամորթների վրա իրականացնելով ռադիոակտիվ վտնագավոր փորձեր, նրանց օգտագործում է որպես լաբորատոր մկների:
Ռոժե Քանն իր “Անդիմագիծ Միացյալ Նահնագներ” գրքում ներկայացնում է այն բոլոր փաստերը, թե ինչպես են ամերիկյան կառավարությունները խախտել այն բոլոր խոստումները, որ տվել էին կարմրամորթներին: Գրքում ասված է. “Այն ժամանակվանից, երբ ձևավորվեց ԱՄՆ-ն, մինչ օրս, ավելի քան 400 պայմանագիր է կնքվել կարմամորթների վերաբերյալ: Սակայն նրանցից ոչ մեկը ԱՄՆ կառավարության կողմից չի գործադրվել”: Պետք է ասել, որ երբ գաղթական անգլիացիները գրավեցին կարմրամորթների բնակատեղիները, բնիկները պարտավոր եղան ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան մասերից, որտեղ ապրում էին, տեղափոխվել երկրի հարավային շրջաններ: Այս պարտադիր գաղթի և ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության արդյունքում, բնիկները կորցրեցին իրենց կենսակերպի առանձնահատկությունները: Նրանք երբեք չկարողացան համակերպվել սպիտակամորթների հասարակության հետ և հիասթափություն ապրեցին: Այսօր շատ կարմրամորթներ չունեն լավ կյանք: Նրանցից շատերը չունեն տուն և թմրամոլ են: Նման պայմաններում, ԱՄՆ-ի ոստիկանության վերաբերմունքը նրանց ինչպես նաև այլ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ, եղել է ռասիստական: Եվ հենց այս բռնությունների պատճառով, զոհվել են մեծ թվով կարմրամորթներ: Նրանցից էր անտուն կարմրամորթ Քելի Թոմասը, ով տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ: Նա ապրում էր Կալիֆոռնիայի Ֆուլերտոն քաղաքի փողոցներում: Նա 2011թ հուլիսի 5-ին ձերբակալվեց` դիմադրություն ցույց տալու պատճառով: Ոստիկանները նրա նկատմամբ կիրառեցին էլեկտրաշոկ ու երբ նա ընկավ գետին, սկսեցին հարվածել նրան:
Ինչպես վկայում են նկարահանված տեսանյութերը, ոստիկանները նրա նկատմամբ ամենաքիչը 5 անգամ կիրառել են էլեկտրաշոկ ու մահակներով հարվածել նրա գլխին: Արդյունքում, Թոմասն ընկավ կոմայի մեջ:
Մեկ այլ ցավալի դեպք տեղի ունեցավ, երբ սպիտակամորթ ոստիկան Յան Բերքը կրակ բացեց մի կարմրամորթի վրա, որի անունն էր Ջոն Ուիլիամս: Ուիլիամսը խուլ արվետսագետ էր: Դեպքը պատահեց 2010թ օգոստոսի 30-ին` Սիեթլ քաղաքում: Պետք է ասել, որ Ուիլիամսն ապրում էր իր նկարները ծախելով: ԱՄՆ օրենքը ոստիկաններին թույլ է տալիս երեք անգամ զգուշացնել անձին, ով զենք է կրում, և եթե վերջինս վայր չդնի զենքը, կրակել նրա վրա: Սակայն Սիեթլի ոստիկանը Ջոն Ուիլյամսի վրա կրակեց միայն այն պատճառով, որ վերջինս փայտի վրա դանակով փորագրություն էր անում և չհասցրեց ասել, թե ինչով է զբաղվել: Ոստիկանը ասաց, որ երեք անգամ զգուշացրել է Ուիլյամսին, սակայն վերջինս չի լսել և նրա վրա կրակել են:
Անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ ոստիկանների կողմից սպանվող անձանց թիվը բարձր է: Իսկ լատինաամերիկացի, սևամորթ և կարմրամորթ զոհերի թիվն ավելի բարձր է սպիտակամորթ զոհերի թվից: Քորնել և Վաշինգտոն համալսարանների կողմից իրականացված և 2018թ օգոստոսին հրապարակված հետազոտության տվյալները վկայում են, որ ԱՄՆ ոստիկանությունը սպանում է օրական միջին հաշվով 3, իսկ տարեկան մոտ հազար հոգու: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կապակցությամբ մահվան իրական ռիսկը 2 անգամ ավելի բարձր է, քան այն թվերը, որ ներկայացնում է արդարադատության նախարարությունը: Պետք է ավելացնել նաև, որ ոստիկանությունը պարտավոր չէ ոստիկանների կողմից իրականացված սպանությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել Դաշնային կառավարությանը: Եղել են նույնիսկ դեպքեր, երբ ոստիկանությունն այդ ինֆորմացիան խեղաթյուրել է:
Վերոնշյալ հետազոտության տվյալները վկայում են, որ 2012-2018թթ. գրանցվել է ԱՄՆ ոստիկանության բռնությունների 795 դեպք: 88 տոկոսի դեպքում գրանցվել է մահ: Հետազոտության համաձայն, սևամորթները և լատինաամերիկացիները, սպիտակամորթների համեմատ ավելի շատ են ենթարկվում բռնության: Տվյալների համաձայն, սևամորթ տղամարդկանց սպանվելու վտանգը կազմում է 1.9-2.2, լատինաամերիկացիներինը`0.8-1.2, իսկ սպիտակամորթներինը` 0.7-.08 տոկոս, յուրաքանչյուր 100 հոգուց: Այլ խոսքով, սևամորթ տղամարդիկ ԱՄՆ-ում երեք անգամ ավելի շատ են ենթակա ոստիկանների կողմից սպանվելու վտանգին: Լատինաամերիկացիների դեպքում այդ թիվը երկու անգամ է: Իսկ սևակամորթների սպանվելու ամենամեծ ռիսկը Օկլահոմա նահանգում է: Նյու Մեքսիկոյում ավելի շատ սպանվում են լատինաամերիկացիներ: Բացի այդ, լատինաամերիկացի և Ալյասկա նահանգի կանայք ավելի շատ են ենթարկվում ոստիկանների բռնություններին:
ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունների մոնիտորինգի խմբի զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի ոստիկանների զոհերի 13 տոկոսը 2017թ. կազմել են լատինաամերիկացիները: Փաստերը վկայում են, որ լատինաամերիկացիների թիվն ավելի է մեծանալու: Նրանք ներկայումս համարվում են ԱՄՆ-ի ամենախոշոր փոքրամասնությունը: Իսկ մինչև 2050թ նրանք կազմելու են ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը: Իսպանալեզու ամերիկացիները պետք է ավելի մեծ դերակատարություն ունենային երկրի քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Սակայն իրականում այդպես չէ: Լատինաամերիկացիներն ինչպես և նախկինում, շարունակում են տեղափոխվել ԱՄՆ: Նրանք շատ աշխատասեր են, սակայն միևնույն ժամանակ` աղքատ: Նրանցից շատերը սև աշխատանք են կատարում: Միացյալ նահանգների լատինաամերիկացիները հիմնականում աշխատում են շինարարությունում, դաշտերում կամ ռեստորաններում որպես բանվորներ: Նրանք ապրում են հիմնականում աղքատ թաղամասերում: Նրանցից շատերն աշխատում են անօրինական և ապրում այնպիսի թաղամասերում, որտեղ տարածված են հանցագործությունները: Հետևաբար ոստիկանները մշտապես կասկածանքով են վերաբերվում նրանց: Դա այն դեպքում, երբ նրանք համարվում են երկրի էժան աշխատուժը: Եվ քանի որ այդ աշխատուժի կարիքը միշտ կա, նրանք ստանում են բնակվելու և աշխատելու իրավունք, իսկ ստանալով քաղաքացինություն, այսօր կազմում են այդ երկրի ամենախոշոր փոքրամասնությունը:
1977թ. հոկտեմբերի 21-ին Տեխաս նահանգի Բոստոն քաղաքում ներկայացվեց մի զեկույց հենց այս բռնությունների վերաբերյալ: Զեկույցի համաձայն, նահանգի քաղաքներից մեկում, մի խումբ սպիտակամորթ ոստիկաններ ծեծի էին ենթարկել մի լատինաամերիկացի կնոջ ու խեղդել ճահճում: Երբ բացահայտվեց այս հանցագործությունը, ոստիկաններից չորսը դատապարտվեցին շատ թեթև պատժի: Այս դեպքը բողոքի մեծ ալիք բարձրացրեց Բոստոնում և այլ քաղաքներում: Ցուցարարները բողոքում էին լատինաամերիկացիների նկատմամբ ոստիկանների բռնությունների դեմ: 1999թ Տեխաս նահանգի մի խումբ ոստիկանները հարձակվեցին մեքսիկական թաղամասի տներից մեկի վրա և սպանեցին ընտանիքի անդամներից մեկին: Հատկանշական է, որ ընտանիքի անդամներից ոչ մեկը զինված չէր և ոստիկանները գրոհել էին առանց զգուշացման: Ոստիկանությունը հայտարարեց, որ ընտանիքը տանը պահում էր թմրանյութ: Հետաքննությունը պարզեց, որ տանը թմրանյութ չէր եղել: Ընտանիքի հայրը մահացել էր անկողնու մեջ` ոստիկանների երկու կրակոցների հետևանքով: 1998 թ. նույնպես Տեխասում տեղի ունեցավ նման դեպք: Մի մեքսիկացի, որը զինված չէր, սպանվեց իր տանը` ոստիկանների կողմից: Նա մեղադրվում էր թմրանյութ պահելու մեջ: Դեպքի ժամանակ Հյուստոնի ոստիկանները սպանեցին տղամարդուն` անգամ չլսելով նրա բացատրությունը:
Բողոքներ ԱՄՆ-ում` ոստիկանության բռնությունների դեմ
Այս դեպքը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում և դատարանը պարտավոր եղավ համաձայնել, որ երեք ոստիկաններն էլ պետք է հեռացվեն համակարգից: Սակայն այսպիսով ոստիկանների բռնությունները չավարտվեցին: 2007թ ոստիկանությունը ճնշեց Լոս Անջելեսում մեքսիկացիների թաղամասում տեղի ունեցած լատինաամերիկացիների բողոքի ցույցը: Հարկ է նշել, որ ցույցը խաղաղ էր, իսկ ցուցարարները բողոքում էին իրենց կյանքի պայմաններից: Եվ չնայած ցուցարարներրի մեծ մասը չէին տիրապետում անգլերենի, ոստիկանները նրանց հենց անգլերենով զգուշացրեցին, որ դադարեցնեն ցույցերը: Քանի որ ցուցարարների մեծ մասը նոր էին մուտք գործել ԱՄՆ, ծանոթ չէին երկրի օրենքներին: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառեցին եռացրած ջուր, ռետինե փամփուշտներ, մահակներ: Ցույցերին մասնակցում էին մեծ մասամբ կանայք ու երեխաներ: Տեսանյութերում երևում է, թե ցուցարարներն ինչպիսի սարսափելի բռնությունների են ենթարկվում: Մի կողմից ոստիկանների բռնությունները և մյուս կողմից այս բռնությունների շարունակվելը, հաստատում են այն միտքը, որ ոստիկանների բռնությունները գունավոր մաշկ ունեցող ամերիկացիների նկատմամբ, կանոնակարգվել են այդ երկրի քաղաքական համակարգում: