Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(157)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121270-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(157)
Բարև ձեզ թանկագին բարեկամներ։Ներկայացնում ենք Իրանում և աշխարհում գրանցված գիտատեխնակական ու բժշկական վերջին ձեռքբերումները: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 02, 2020 12:08 Asia/Tehran

Բարև ձեզ թանկագին բարեկամներ։Ներկայացնում ենք Իրանում և աշխարհում գրանցված գիտատեխնակական ու բժշկական վերջին ձեռքբերումները: Ընկերակցեք մեզ:

Իրանցի հետազոտողները կարողացել են ստեղծել մի սենսոր, որը պատրաստվել է  ոսկու նանոփոշիներով և կարող է օգնել քաղցկեղի որոշ տեսակների բուժման ժամանակ: Արդյունքը գոհացուցիչ է եղել: Այս հայտնագործությունը չունի արտասահմանյան նախատիպը և դրա արտադրությունը կախված չէ մեծ ծախսերից:Նախագիծը հաղթել է Խարազմի փառատոնում:

Իրանցի հետազոտողները կարողացել են ստեղծել մի սենսոր, որը պատրաստվել է  ոսկու նանոփոշիներով և կարող է օգնել քաղցկեղի որոշ տեսակների բուժման ժամանակ:

 

Մի խումբ հետազոտողներ իրանցի հետազոտող Ալիռեզա Մաշաղիի ղեկավարությամբ, ով Նիդեռլանդների Լիդեն  համալսարանի դասախոս է, առաջին անգամ կարողացել են վերկանգնել Էբոլա հեմոռագիկ տենդը փոքրիկ չիպերի վրա: Էբոլայի համար մինչ այժմ բուժում չի հայտնաբերվել: Մասնագետները հայտարարել են, որ Էբոլայի ուսումնասիրության համար հնարավոր չի եղել փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Իսկ մյուս կողմից, կենդանիների վրա իրականացված հետազոտությունները շատ թանկ արժեն: Եվ բժիշկներն առաջին անգամ կարողացել են չիպի վրա վերականգնել հիվանդության ամբողջական ընթացքը: Նախագծին մնասակցել են մի շարք մասնագիտական ու հետազոտական կենտրոններ:

«Չիպի վրա օրգանների» ստեղծումը նոր տեխնոլոգիա է, որում փոքր չափերով չիպի վրա վերականգնվում են մարդու  բոլոր օրգանները: Այս չիպերի ստեղծման համար օգտագործվում են մարդկային բջիջներ և դրանց վրա իրականացված հետազոտությունների արդունքներն ավելի ճշգրիտ են: Էբոլայի տենդի ուսումնանսիրության համար սեղծված չիպը հնարավորություն է տալիս հետազոտել էբոլայի առաջացման քիմիական ու բիոմեխանիկական ամբողջ  ընթացքը: Հետազոտողներն այս չիպն օգտագործլ են նաև մի շարք դեղամիջոցների փորձարկման համար:

Ալիռեզա Մաշաղին Հարվարդի համալսարանի դասախոս է: Նա այս նախագծի համար ստացել է  մի շարք մրցանակներ, այդ թվում՝ NWA-IDG և Elise Mathilde prize մրցանակները:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience պարբերականում:

Իրանցի հետազոտողն առաջին անգամ կարողացել է վերականգնել Էբոլա հեմոռագիկ տենդը փոքրիկ չիպերի վրա:

 

Իրանի հետազոտական ընկերությունը հայտնագործել է նանոանտիբակտերիալ քարե սոսինձ, որը կարելի է օգտագործել հիվանդանոցներում, լողավազաններում և բոլոր այն կառույցներում,  որտեղ անհրաժեշտ է հակաբակտերիալ երեսպատում:  Ընկերության գլխավոր տնօրենի ասելով. «Այս նանոսոսինձը կարելի է կիրառել փայտի, քարի, ապակու վրա, լողավազանում, տանիքների վրա և սանհանգույցներում: Այն կարելի է  խառնել բետոնին և դա թույլ չի տա որպեսզի բետոնը ճաքի: Այս սոսնձնով կարելի է  փակել նաև ճեղքերը»: Սոսինձը ստացել է մի քանի ստանդարտներ, այդ թվում՝  10900 հակաբակտերիալ ստանդարտը:

Իրանի հետազոտական ընկերությունը հայտնագործել է նանոանտիբակտերիալ քարե սոսինձ,

 

«Չիպի վրա օրգանների» ստեղծումը նոր տեխնոլոգիա է, որում փոքր չափերով չիպի վրա վերականգնվում են մարդու  բոլոր օրգանները:

 

Բրիտանացի և ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ կարողացել են ստեղծել հակաքաղցկեղային դեղամիջոց, որը կարող է թիրախավորել հատուկ գեներ և կարող է կիրառվել քաղցկեղի մի քանի տասնյակ տեսակների դեմ: Այն կարող է օգնել քաղցկեղի ավելի քան 25 տեսակի դեմ պայքարում: Նախնական արդյունքները գոհացուցիչ են եղել:

Հետազոտողները գենետիկական միջամտության միջոցով կարողացել են ճանաչել գեները, որոնց կարիքն ունեն քաղցկեղային բջիջները: Նոր դեղամիջոցը հայտնաբերում է գեները, կասեցնում դրանց աշխատանքը և նպաստում քաղցկեղային բջիջների մահվանը: Դեղամիջոցը արտադրելու համար կիրառվել է 725 տեսակի քաղցկեղային բջիջ՝ որոնք վերցվել են 25 տեսակի քաղցկեղային ուռուցքներից: Հետազոտողներն ասում են, որ այս դեղամիջոցը մեծ առաջընթաց է քաղցկեղի դեմ պայքարում և կարող է այդ ոլորտում հեղափոխություն առաջացնել:

Բրիտանացի և ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ կարողացել են ստեղծել հակաքաղցկեղային դեղամիջոց, որը կարող է թիրախավորել հատուկ գեներ 

 

Իրանական գիտելիքահենք ընկերութան կողմից արտադրված Նիտրոբիոլոգիական պարարտանյութը գրավել է  Փղոսկրի ափի կակաոյի դաշտեր ունեցող ֆերմերների ուշադրությունը: Երկու տարի առաջ, Շոլեն շութ վիրուսը տարածվել էր Գանաի և Փղոսկրի ափի կակոյի դաշտերում, լուրջ վնասներ հասցնելով մշակաբույսերին: Ֆերմերները պարտավոր էին լինում կտրել կակաոյի թփերը և տնկել նորերը: Այս երկու երկրները համարվում են կակաոյի շուկայի առաջատարները և այս վիրուսը սպառնում էր կակաոյի շուկային: Վիրուսը սպիտակեցնում է կակաոյի ծառի տերևներն ու բույնը և երեքից հինգ տարվա ընթացքում ոչնչացնում ամբողջ ծառը:

Փորձագետները հայտարարել են, որ Փղոսկրի ափի կակաոյի դաշտերի կեսը վարակվել են այս հիվանդությամբ: Իրանական ընկերության գլխավոր տնօրենն ասել է. «Մոտ յոթը տարի առաջ, 60 հազար կապոց պարարտանյութի պատվեր ենք ստացել»:

Իրանական գիտելիքահենք ընկերութան կողմից արտադրված Նիտրոբիոլոգիական պարարտանյութը գրավել է  Փղոսկրի ափի կակաոյի դաշտեր ունեցող ֆերմերների ուշադրությունը:

 

Մարդը մշտապես երազել է երիտասարդ մնալ ու չծերանալ: Հետազոտողներն այս անգամ օգտվելով արհեստական ինտելեկտից, հուսով են,որ կարող են այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունենալ: Նրանք ասում են, որ օգտվելով նոր մեթոդից, հնարավոր է հետաձգել ծերացումը: Արհեստական ​​ինտելեկտի ալգորիթմները կարող են օգտագործվել նաև հիվանդությունները արագ ախտորոշելու և մահացությունը նվազեցնելու համար: Արհեստական ինտելեկտի միջոցով արդյունաբերությունը, որին մեծ թվով երկրներ աջակցում են, արժի 10 միլիարդ դոլար և մինչև 2025թ հասնելու  է 610 միլիադ դոլարի: Եթե հնարավոր լինի այս տեխնոգիայից օգտվել մարդկանց ծերությունը կանխելու համար, այս արդյունաբերության շուկայի արժեքը ավելի կբարձրանա:

Ամերիկացի հետազոտողները սկսել են լրջորեն աշխատել այս նախագծի վրա: Հաղորդումների համաձայն, արհեստական ինտելեկտի միջոցով հնարավոր է արատադրել ավելի արդյունավետ դեղորայք: Մյուս կողմից, մարդկանց մահանալու հավանականությունը նույնպես կարող է նվազել:

Նյու Յորքի մի հետազոտական ընկերություն 50 միլիոն դոլարի ներդրում է կատարել այս տեխնոլոգիայի ուսմունասիրության  համար: Արդյունքում ստեղծվել է մի դեղամիջոց, որն էժան է և թույլ է  տալիս ակտիվորեն պաքյարել ծերացման դեմ: Այս դեղամիջոցը կարողանում է կանխել  մարդու բջիջների ծերացումն ու ավելի առողջ կյանքի հնարավորություն է ստեղծում: Դանդաղեցնելով մարդու բջիջների ծերացումը, կարելի է  պայքարել հատկապես ծերանալու հետևանքով առաջացող հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների, Ալցհեյմերի հիվանդության և սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ: Մասնագետները հայտարարել են, որ դեղամիջոցն ունի նաև կողմնակի ազդեցություն՝ սրտխառնոց և ստամոքսի խանգարում: Սակայն մասնագետներն աշխատում են այդ ազդեցությունները վերացնելու ուղղությամբ:

 

Ծերացման դանդաղեցումը՝ արհեստական ​​ինտելեկտի միջոցով