Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (26)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121400-Արտադրության_բարգավաճումը_զարգացման_առանցք_(26)
«Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք» հաղորդաշարի վերջին համարում, մենք հակիրճ կխոսենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ջրային սահման ունեցող Պարսից ծոցի որոշ երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 06, 2020 10:33 Asia/Tehran

«Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք» հաղորդաշարի վերջին համարում, մենք հակիրճ կխոսենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ջրային սահման ունեցող Պարսից ծոցի որոշ երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների մասին:

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականության մաս է կազմում Իրանի ցանկությունը՝ հարևան երկրների, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները բարելավելու և տարբեր տեսակի կապեր հաստատելու համար: Այս կապակցությամբ 2019թ. Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ՄԱԿ-ին է ներկայացվել «Հորմուզի խաղաղության» ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է Պարսից ծոցում, Օմանի ծովում և Հորմուզի նեղուցում անվտանգության հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավմամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության. Միջամտություններ, որոնք մինչ այժմ խնդիրներ և սպառնալիքներ են առաջացրել տարածաշրջանի, ջրային երթուղիների, ծովային անվտանգության, նավթի և էներգետիկայի ոլորտներում: Դժբախտաբար, Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրներ խաթարել են տարածաշրջանի անվտանգությունը՝ իրենց տարածքը տրամադրելով Միացյալ Նահանգներին՝ ռազմաբազաներ հիմնելու համար: Հորմուզի նախագծի նպատակն է՝ ստեղծել և խթանել տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը, զարգացումը և բնակիչների բարօրությունը,  երաշխավորել ծովային անվտանգությունը, խրախուսել առևտուրը, հաստատել լայն տնտեսական հարաբերություններ, ապահովել ազգերի միջև համագործակցությունը և լուծել առկա տարաձայնությունները`հավաքական անվտանգություն ստեղծելու նպատակով: Ծրագիրն ընդգծում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են դավանանքների մերձեցումը, մշակութային փոխանակումը, զբոսաշրջության զարգացումը և տնտեսական համագործակցությունը:

Տնտեսության ոլորտում մեծ ներուժ ու բազմաթիվ հնարավորություններ կան Պարսից ծոցի ավազանի երկրների միջև առևտրային հարաբերությունների և ներդրումների համար:  Որպես օրինակ կարելի է նշել այնպիսի արդյունաբերական ոլորտներ, ինչպիսիք են սննդի, զբոսաշրջության, հյուրանոցների կառուցման և զբոսաշրջության, ջրամատակարարման, շինանյութերի և որոշ դեղագործական արտադրանքների բնագավառները: Իրանն ի վիճակի է գործել և ներդրումներ կատարել այս ոլորտներից յուրաքանչյուրում: Օրինակ՝ կարելի է նշել նաև սննդի ոլորտում Իրանի և Պարսից ծոցի մյուս երկրների միջև փոխադարձ շահերը: Իրենց աշխարհագրական դիրքի պատճառով Պարսից ծոցի երկրները միայն սննդի ներկրողներ են: Հարևան լինելը նվազեցնում է տրանսպորտի ծախսերը և արդյունքում նվազում է ապրանքների ինքնարժեքը սպառողական երկրների համար:

Պարսից Ծոցի երկրների, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունները տարիներ շարունակ սերտ են եղել. Թեև այդ հարաբերությունները երբեմն տատանումների են ենթարկվել՝ կապված Իրանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների  կողմից կիրառված պատժամիջոցների ինտենսիվության հետ: Տարիներ շարունակ ԱՄԷ-ի յոթ շեյխդոմներից  մեկը՝ Դուբայը եղել է արտաքին աշխարհի հետ Իրանի տնտեսական կապերի կենտրոններից, ինչպես նաև Իրանի առևտրային գործընկերներից մեկը: Տասնյակ հազարավոր իրանցիներ ապրում և աշխատում են Դուբայի առևտրային կենտրոններում և Արաբական Միացյալ Էմիրությունների այլ մասերում: Դուբայում ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, որից 600 000-ը իրանցիներ են: Մոտ 6000 իրանական ընկերություն գրանցված է Դուբայում և 8,000 իրանցի ակտիվ առևտրականներ արտոնագրված են այս Էմիրությունում  բիզնես իրականացնելու համար: Իրան ներմուծվող արտադրանքներից շատերը Իրան են արտահանվում ԱՄԷ-ի, մասնավորապես հենց Դուբայի էմիրության միջոցով: Իրանը ԱՄԷ-ն օգտագործում է որպես նավահանգիստ՝ այլ երկրներից ապրանքներ ներմուծելու համար: Ինչը վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվող իրանական արտադրանքներին, ապա կարելի է նշել նավթային գազերը, գազային ածխաջրածինները, նավթաքիմիական արտադրանքները, ալյումինը, զարդեղենը, թանկարժեք մետաղները, կաթոդները, զտված պղինձը, լուծիչները, ձեռարվեստի արտադրանքները, գյուղմթերքները, ինչպիսիք են պիստակը, զաֆրանը և մրգերը:

Կատարը ևս Պարսից Ծոցի երկրներից մեկն է, որը վերջին տարիներին ունեցել է աճող տնտեսություն: Կատարը Իրանի արտահանման շուկաներից մեկն է: Իրանի հարվային հարևանը՝ Կատարը, իր աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով այնքան էլ  ցամաքային հասանելիության հնարավորություն չունի: Կատարի միակ ցամաքային սահմանը Սաուդյան Արաբիայի հետ է: Հետևաբար այն կոչվում է նաև փոքր թերակղզի: Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Կատարի քաղաքական մարտահրավերները պատճառ են դարձել, որ Կատարն այդ երկրների կողմից բազմիցս ենթարկվի պատժամիջոցների: Նման պայմաններում Իրանը բազմիցս ապացուցել է, որ կարող է լավ քաղաքական, անվտանգության և տնտեսական թև ու թիկունք լինել Կատարի համար. Այնպես որ, այս կապակցությամբ Կատարի էմիրը՝ Շեյխ Թամիմ իբն Համադ Ալ Սանին նշել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները պատմական են, ու թեև այս տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ զարգացումներ, այնուամենայնիվ երկու երկրների միջև կապի խողովակներն ու միջոցները միշտ էլ բաց են եղել»: Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման համար, որ երբ մենք շրջափակման մեջ էինք, Իրանը օգնեց Կատարի ժողովրդին: Մենք երբեք չենք մոռանա այդ օգնությունները»:

Իրանը տարբեր ապրանքներ է արտահանում հարևան երկրներ, որոնցից մեծ մասը պարունակում է սնունդ, գյուղմթերքներ, արդյունաբերական մասեր և հանքանյութեր: Իրանի կողմից Կատարի արտահանումները նաև պարունակում են հանքային արտադրանքներ, այդ թվում սպիտակ ցեմենտը, գիպսը, երկաթը, ապակին, սննդամթերքը, գյուղատնտեսական արտադրանքները, ինչպիսիք են արմավը, պիստակը, լոլիկը, ձմերուկը, կաղամբը, հազարը, վարունգը, դդմիկը, զաֆրանը, հանքային քարերի տեսակները`մարմարը և տրավերտինը, տարատեսակ ներկերը, մետաղական թիթեղները, ձեռարվեստի արտադրանքները, գորգերն ու քիլիմները, հատակի ծածկոցներ, կենցաղային տեխնիկա, բեռնատար մեքենաների թափքը, երկաթե կամ պողպատյա ձողերը: Իրանի կողմից Կատար են արտահանվում նաև կենդանի կենդանիները: Այս ապրանքները արտահանվում են հիմնականում իրանական մաքսային նավահանգիստներից, ինչպիսիք են ՝ Բուշեհրի նավահանգիստը, Շահիդ Ռաջայի նավահանգիստը, Բանդար Լենգե և Իմամ Խոմեյնի նավահանգիստները: Իրանը մեծ հնարավորություններ ու կարողություններ ունի գյուղատնտեսության, արդյունաբերության և հյուրանոցների կառուցման, գիտության և տեխնոլոգիաների, գիտելիքահենք ակտիվությունների, ինչպես նաև ջրի ու էլեկտրաէներգիայի հետ կապված ծառայությունների ոլորտներում, և կարող է փոխանցել իր փորձը`ներդրումներ կատարելով Կատարում:

Իրանի հարավային հարևանների շարքում Իրանի գործընկերից է նաև Օմանը: Չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի անարդարացի պատժամիջոցներին, Օմանը սերտ քաղաքական և տնտեսական կապեր է պահում Իրանի հետ: Այնպես, որ իրանական ընկերություններն ու առևտրականները նախընտրում են առևտուր անել Օմանի հետ, քան Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որը չափից դուրս հետևում է ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ճնշումների հարցում:  Ուստի Իրանից ձեռնարկատերերը իրենց կապիտալի մի մասը տեղափոխել են Օման: Օրինակ՝ Քեյսոնը Իրանի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկն է, որն 2010 թվականին իր դուստր ձեռնարկությունը հիմնել է Օմանում: Օմանի Առևտրի նախարարության կողմից հրապարակված զեկույցները ցույց են տալիս, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պահից մինչև 2018 թվականի ավարտը, Օմանում գրանցվել են մոտ 210 իրանական նոր ընկերություն:

Իրանի և Օմանի միջև ծովային տրանսպորտային նավատորմի զարգացումը, երկու երկրների քաղաքացիների համար վիզաների տրամադրման դյուրացումը, Օմանում հաշվառված իրանական ընկերությունների թվի մեծացումը և անցյալի համեմատ Օմանի շուկայում իրանական արտահանվող արտադրանքների մրցունակության բարձրացումը վերջին տարիներին երկու երկրների միջև տնտեսական համագործակցության բարգավաճման կարևորագույն պատճառներից են: Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից, Օմանի իշխանությունները այդ երկրում իրանցի գործարարներին հարկային արտոնություններ են տրամադրել՝ երկկողմ հարաբերությունները խթանելու համար: Նրանք նաև աշխատում են ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում բանկային կանոնակարգերի դյուրացումը, որպեսզի ավելի շատ հնարավորություններ ստեղծեն Օմանի շուկաներում իրանցիների ներդրումների և մասնակցության համար:

Պարսից ծոցի ավազանում Իրանի մյուս հարևանը՝ Քուվեյթը Իրանի ցեմենտի խոշորագույն հաճախորդներից մեկն է: Դեպի այս երկիր Իրանի արտահանումների մեծ մասը պարենային նյութեր ու շինանյութեր են: Քուվեյթը, ինչպես Պարսից ծոցի տարածաշրջանի մյուս երկրները, առանձնահատուկ հետաքրքրսիրություն ունի Իրանից կենդանի կենդանիներ ներմուծելու հարցում. Այնպես որ դեպի այս երկիր Իրանի արտահանումների ավելի քան 73 միլիոն դոլարը վերաբերում է կենդանի կենդանիներին: Մյուս կողմից, Իրանն այս երկրի միջոցով է ներմուծում մեծ քանակությամբ շարժիչային փոխադրամիջոցներ: Քուվեյթի հետ Իրանի տնտեսական հարաբերություններում ամենաազդեցիկ գործոնն է կլիմայական պայմաններն ու Իրանի հետ այդ երկրի ազգակցական կապը: Քուվեյթցիների 30 տոկոսը ծագումով իրանցի են և այդ երկրի հարուստ խավին են պատկանում: Իրանը ձգտում է ձեռք բերել Իրանի, Իրաքի և Քուվեյթի միջև եռակողմ համաձայնագիր՝ Իրանի և Շալամչեի սահմանի միջոցով Կենտրոնական Ասիայից դեպի Քուվեյթ ապրանքներ տարանցելու նպատակով. դրանով և՛ օգուտ կքաղեն այդ երեք երկրները և՛ Իրանը կկարողանա Քուվեյթի հետ իր տնտեսական գործարքների մակարդակը  բարձրացնել մինչև 1 միլիարդ դոլարի սահմանը:

Վերջում պետք է նշել, որ  Պարսից ծոցի ավազանի երկրների մեծ մասը լավ առևտրային հարաբերություններ ունի Իրանի հետ: Այս պետությունները թիրախային շուկաներ են իրանական տնտեսության տարբեր ոլորտների արտադրանքների համար: Իհարկե, այդ երկրները չեն թաքցնում իրենց շահույթը Իրանի հետ առևտրից՝ հաշվի առնելով Իրանի հետ հարևանության հանգամանքն ու Իրանի աշխարհագրական հատուկ պայմանները: