Այաթոլլահ Խամենեիի գաղափարների ազդեցությունը արևմտյան Ասիայի անվտանգության համակարգի վրա
2020 թվականի հունիսի 3-ին լրացավ ,այաթոլլահ Խամենեիի ՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ ընտրվելու 31-ամյակը:Այս հաղորդման ընթացքում հակիրճ քննարկելու ենք Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի գաղափարների ազդեցությունը՝ արևմտյան Ասիայի անվտանգության համակարգի վրա:
Արտաքին քաղաքականության ոլորտում այաթոլլահ Խամենեիի գաղափարախոսությունը հիմնված է հզորության , իմաստության և նպատակահարմարության երեք սկզբունքների վրա:Հզորություն ՝այսինքն չհանձնվել թշնամուն, իմաստություն ՝այսինքն իմաստուն վերաբերմունքի դրսևորում և նպատակահարմարություն՝այսինքն՝ արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերը նկատի առնել:
Թշնամուն չհանձնվելը քննարկելի է զանազան ոլորտներում ,բայց կարևորագույնը պաշտպանական ոլորտն է: Իրանի իսլ. հեղափոխության գերագույն առաջնորդը միշտ շեշտել և շարունակում է շեշտել երկրի պաշտպանական ուժի ամրապնդման վրա:Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ նա պաշտպանական հզորությունը համարում է պաշտպանական բնագավառում և ասում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք պատերազմ սկսող կողմը չի լինելու ,սակայն վճռակամորեն պաշտպանվելու է յուրաքանչյուր ագրեսիայից: Դրա բացահայտ օրինակը՝2020-ի հունվարի 3-ին ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարության կողմից լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն էր , որի հետևանքով Իրանը վճռական հակազդեցություն դրսևորելով 2020-ի հունվարի 8-ին հարձակվեց Էյն ալ Ասադ ռազմաբազայի վրա:Մինչդեռ երկրորդ աշխարհամարտից հետո ոչ մի երկիր ռազմական գործողություն չէր իրականացրել ԱՄՆ-ի դեմ: Գործողություն ,որն իրականացավ իսլ.հեղափոխության գերագույն առաջնորդի « ծանր վրեժ»նախադասությամբ ,ապացուցեց ,որ Իրանի Իսլամական հանրապետությունը նույնիսկ ԱՄՆ-ի ծանր պատժամիջոցներով հանդերձ ,չի հանձնվելու թշնամիներին:
Արևմտյան Ասիայում դիմադրության առանցքի հզորացումը ևս ,տարածաշրջանային բնագավառում այաթոլլահ Խամենեիի տեսական հիմունքներից է: Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը միշտ եղել է տարածաշրջանում դիմադրության առանցքի պաշտպաններից մեկը և գործնական ոլորտում կարևոր դեր է խաղացել այս առանցքի հզորացման գործում:Սիրիայի ճգնաժամի սկսվելուց հետո, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ)-ի որոշ անդամներ սխալ ընկալելով Սիրիայի զարգացումները, ընդունեցին այնպիսի գործելաոճ , որը հակասում էր Դամասկոսի շահերին:Մինչ ոմանք շեշտում էին Իրանի հրաժարվելը ՀԱՄԱՍ-ի շարժումից , սակայն Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը շեշտում էր իր աջակցությունը պաղեստինյան իսլամական շարժման նկատմամբ։ Նա հայտարարեց , որ մի քանի հոգու սխալները չպետք է ընդունել ,որպես Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման սխալներ:Նման գործընթացի արդյունքում ,այսօր ՀԱՄԱՍ շարժումը սերտ հարաբերություններ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Մյուս կողմից, երբ թե՛ Իրանում և թե՛ Իրանից դուրս ոմանք պնդում էին , որ ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների դիմաց Սիրիայի համակարգին աջակցելը չի բխում Իրանի շահերից,իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ընդգծեց Սիրիային աջակցելու և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը,և այսօր ոչ միայն պահպանվել են Սիրիայի համակագը և այդ երկրի տարածքային ամբողջականությունը, այլ նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության ընդդիմադիրները ևս շեշտում են, որ Իսլամական հանրապետությունը որպես հնարավորություն Սիրիայի ճգնաժամն օգտագործել է,արևմտյան Ասիայում իր հզորությունն ապացուցելու համար:
Լիբանանում, Իրաքում և Եմենում ևս ,Իրանի Իսլամական Հանրապետության դաշնակիցները գերակա դիրքում են :Լիբանանի Հեզբոլլահը այսօր ազդեցիկ դերակատարություն է դրսևորում ոչ միայն Լիբանանում ,այլև արևմտյան Ասիայում:Իրաքի դիմադրության խմբերը առանցքային դեր են խաղում այդ երկրի իրադարձություններում ,այն աստիճանի ,որ ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարությունը ստիպված է եղել դատարկել Իրաքում գտնվող իր որոշ փոքր ռազմաբազաներ և այսօր ամերիկացի զինվորականներին վտարելու կարգախոսը ,Իրաքում համարվում է ազգային պահանջ: Եմենում ևս դիմադրող խմբերը ոչ միայն չեն հանձնվել Սաուդյան այսպես ասած կոալիցիայի պատերազմի դիմաց , այլև այսօր պատերազմի նախաձեռնությունը Եմենի ազգային փրկության կառավարության ձեռքում է:Մինչ Սաուդյան կոալիցիան գտնվում է թույլ դիրքում, անցյալ տարվա հունիսին Եմենից մի պատվիրակություն, Եմենի Անսար Ալլահ շարժման խոսնակ Մուհամմադ Աբդոլ Սալամիի գլխավորությամբ այցելեց Թեհրան և Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդին հանձնեցին Անսար Ալլլահ շարժման առաջնորդ Աբդուլ Մալեք ալ-Հուսիի նամակը:Այաթոլլահ Խամենեին նամակը բացեց և ընթերցեց Եմենի պատվիրակության ներկայությամբ, մինչդեռ նա կարող էր դա մի կողմ դնել և այն բացել ու ընթերցել հանդիպման ավարտից հետո: Խորհրդանշական, և միևնույն ժամանակ իրական ու մտերմիկ այդ քայլը իրականացավ երկու ամիս անց այն բանից , երբ Ճապոնիայի կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից ուղերձ էր բերել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի համար ,սակայն նա չընդունեց այդ ուղերձը:
Այաթոլլահ Խամենեին 2019 հունիսի 3-ին հայտարարեց .«Այսօր մեր տարածաշրջանում, արևմտյան Ասիայի տարածաշրջանում, ազգերի համատեղ տերմինը՝ դիմադրությունն է ,բոլորը ընդունում են դիմադրությունը...Իրաքում, Սիրիայում ,Լիբանանում և Պաղեստինում ամերիկացիների վերջին տարիների պարտությունները արդյունքն են դիմադրության խմբերի դիմակայության :Դիմադրության ճակատը այսօր հզոր ճակատ է»:
Այաթոլլահ Խամենեիի տեսական կարևորագույն հիմունքներից մեկը իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ պայքարն է: Հենց այնպես ,որ Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին էր շեշտում իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ պայքարը, այաթոլլահ Խամենեին ևս իր ղեկավարության 31 տարիների ընթացքում ,երբ Իրանի իսլ.հանրապետությունը ամենախիստ արտաքին ճնշումներին ենթարկվեց ,ճնշումներ որոնք աննախընթաց էին համաշխարհային բեմում ,չհրաժարվեց իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ պայքարից ,այլ հետապնդեց արևմտյան Ասիայի հարցով արևմտյան ուժերի նախագծերի չեզոքացումը: Նա 2018-ին ,իսլամական հանրապետության համակարգի պատասխանատուների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում ,այդ մասին ասել է.«Այսօր իմպերիալզիմի քաղաքականությունն է՝ տարածություն և տարաձայնություն առաջացնել մուսուլման ազգերի, նույնիսկ ժողովուրդների և ժողովրդի տարբեր խավերի միջև, այսօր քաղաքականությունը դա է: Եվ սա այն պլանն է, որը ոճրագործ ամերիկացի և սիոնիստ դավադիրներն ու պլանավորողներն են մշակել մեր տարածաշրջանի համար, որը իսլամական ամենակարևոր շրջաններից մեկն է և դուք տեսնում եք այդ նշանները,որոնք են Եմենի ողբերգական իրադարձությունները, Սիրիայի իրադարձությունները, և Իրաքում ու իսլամական այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունները : Ելքը հետևյալն է, որ մուսուլման ժողովուրդները բացահայտեն հիմնական կետը,հիմնական կետը հետևյալն է ՝ իմպերիալիզմի թշնամությունը իսլամական հասարակության ու ժողովրդի հետ:Դա խնդրի հիմքն է: Դիմակայեք իմպերիալիզմի քաղաքականություններին ,դա կառավարությունների պարտականությունն է, քաղաքական պատասխանատուների պարտականությունն է , կրոնական ,մշակութային և քաղաքական էլիտաների պարտականությունն է՝ համայն Իսլամ աշխարհում: Հիմնական մյուս խնդիրը՝ սիոնիստական ռեժիմն է , որին տեղակայել են Իսլամ աշխարհի սրտում, տարաձայնություններ առաջացնելու, զրպարտելու և խնդիրներ հարուցելու համար»:
Այսօր Իրանը տարբեր բնագավառներում ,իշարս ռազմական ոլորտում ոչ միայն կախված չէ որևէ արտաքին ուժից, այլ ԱՄՆ-ի պես որևէ հավակնորդ ուժ ևս վախենում է Իրանի Իսլամական հանրապետության դեմ որևէ ագրեսիա իրականացնել : Երբ 2019-ի հունիսին Իրանի զինվորականները տապալեցին ամերիկյան Գլոբալ Հաուք անօդաչու թռչող սարքը ,Դոնալդ Թրամփը հայտարարեց ,որ խիստ վրեժ է լուծելու ,սակայն իրազեկ լինելով Իրանի ռազմական կարողության մասին,ԱՄՆ-ի կառավարությունը խուսափեց ռազմական որևէ քայլից: Այսօր թեև Իրանն ու Վենեսուելլան ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցներին են ենթակա,իրանական հինգ լցանավեր ,բենզինի բեռնվածքով անցնելով միջազգային ջրերից հասել են Լատին Ամերիկա և Վենեսուելայում բեռնաթափել են իրենց բեռները:
Արևմտյան Ասիայում անվտանգության համակարգի վերաբերյալ այաթոլլահ Խամենեիի մոտեցումների ու գաղափարների արդյունքը հետևյալն է, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է արևմտյան Ասիայի ամենակարևոր տարածաշրջանային ուժը,որը մարտահրավեր է նետել արևմտյան տերություններին, հատկապես ԱՄՆ-ի ստեղծած ուժի համակարգերին: Այաթոլլահ Խամենեին ,2019-ի փետրվարին հրապարակված ՝Իսլամական հեղափոխության երկրորդ քայլի բանաձևի մի բաժնում հայտարարել է.«Հզոր Իրանն այսօր ևս հեղափոխության առաջին օրերի պես դեմ հանդիման է կանգնած կայսերապաշտների մարտահրավերներին ,սակայն բոլորովին այլ իմաստով: Եթե այդ օրերին ԱՄՆ-ի հետ մարտահրավերը, Իրանում օտարերկրյա գործակալների ձեռքը կարճելն էր , կամ Թեհրանում սիոնիստական ռեժիմի դեսպանատունը փակելը կամ լրտեսների որջի խայտառակ անելը , այսօր մարտահրավերները վերաբերում են՝ սիոնիստական ռեժիմի սահմաններում Իրանի հզոր ներկայությանը և արևմտյան Ասիայի տարածաշրջանից ԱՄՆ-ի անօրինական ներթափանցման վերջ դնելուն,բռնագրավված տարածքների կենտրոնում պաղեստինցի ռազմիկների պայքարների նկատմամբ իսլամական հանրապետության հովանավորությանը և այդ ողջ տարածքում Հեզբոլլահի ու դիմադրության ծածանած դրոշը պաշտպանելուն»: