Սաուդյան կոալիցիայի հանցագործությունները Եմենում և դրանց հատուցման անհրաժեշտությունը(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121472-Սաուդյան_կոալիցիայի_հանցագործությունները_Եմենում_և_դրանց_հատուցման_անհրաժեշտությունը(2)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Սաուդյան կոալիցիայի հանցագործությունների մասին: Այսօր կշարունակենք մեր զրույցը այդ կապակցությամբ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 08, 2020 10:47 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Սաուդյան կոալիցիայի հանցագործությունների մասին: Այսօր կշարունակենք մեր զրույցը այդ կապակցությամբ։

Միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ խաղաղ պայմաններում և՛ պատերազմի ժամանակ, մարդկության դեմ ուղղված հանցագործությունը համարվում է ռազմական հանցագործություն: Սպանությունը, խոշտանգումը և ցեղասպանությունը և այն ամենն ինչ անում է Սաուդյան Արաբիան Եմենում, ռազմական հանցագործություն է և ցեղասպանություն:

2017թ հունվարին հրապարակված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցի  համաձայն, 2015թ մարտին սկսված պատերազմից առաջ, Եմենում  8 միլիոն 400 հազար եմենցիներ  զրկված էին առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Պատերազմից հետո այդ թիվը գրանցել է 67 տոկոս աճ,  հասնելով 14.1 միլիոնի, որից 8.3 միլիոնը երեխաներ են: Ընդհանուր առմամբ, պատերազմի հետևանքով Եմենում ոչնչացվել է  385 հիվանդանոց և բուժկենտրոն:

Մարդկության դեմ ուղղված հանցագործություն  Եմենում

 

Պատերազմից առաջ խմելու ջրի պակասի խնդիր ուներ 13.4 միլիոն եմենցի: Պատերազմից հետո այդ թիվը աճել է 44 տոկոսով, հասնելով 19 միլիոնի, որից 10.9 միլիոնը երեխաներ են:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում դիտավորյալ կերպով ոչնչացվել է 2 հազար ջրամատակարարման ցանց, խողովակաշար և ջրամբարտակ: Զեկույցի համաձայն, սա համարվում է դիտավորյալ կերպով մարդկանց սննդից ու դեղորայքից զրկել իսկ ըստ՝ Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 7-րդ հոդվածի, համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագորություն:

Ավելի քան 5 տարի, ԱՄՆ-ի աջակությամբ Սաուդյան կոալիցիայի իրականացրած հանցագործությունները ոչ միայն ոչնչացրել են Եմենի դպրոցները, հիվանդանոցները, գյուղատնտեսական ցանքատարածությունները, գործարանները, ոռոգման ցանցերն ու էլեկտրանէներգիայի և գազի ցանցերը, քանդվել են կամուրջներ ու ճանապարհներ և շարունակվում է Եմենի ցամաքային, օդային ու ջրային շրջափակումը: Դա թույլ չի տալիս սնունդ և հումանիտար օգնություն տրամադրել Եմենին:  

Այս ընթացքում ավերվել է 458 հազար 61 բնակելի շենք,1331 մզկիթ, 6404 փոխարդամիջոց, 866 սննդի պահեստ, 357 զբոսաշրջային կենտրոն, 688 շուկա: Գարդիանը գրել է, որ Սաուդյան Արաբիան Արևմուտքի ոչ լուրջ վերաբերմունքի արդյունքում, ամենասարսափելի հանցագործությունն է իրականացրել մարդկության դեմ: Թերթը գրել է, որ Եմենում այս ողբերգության հիմնական մեղավորը Մուհամմադ Բին Սալմանն է, ով աջակցություն է ստանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի կողմից:

Մուհամմադ Բինը  Սալմանը  Եմենում միջազգային հանցագործությունների   հիմնական մեղավորը

 

Մյուս կողմից, 2010թ. հունիսի 11-ին Կամպալայում հաստատված Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության համաձայն, այն անձինք ովքեր հանցագործություն են իրականացնում, պետք է քրեական պատասխանատվության  ենթարկվեն: Դրանք կարող են լինել տնտեսական, քաղաքական ու ռազմական ոլորտների պաշտոնյաներ: Եմենի պատերազմում, այդ քայլն առաջինն արեց Մուհամմադ բին Սալմանը և հարձակումներ իրականացրեց բազմաթիվ ոչ ռազմական կենտրոնների դեմ: Գարդիանի գրությամբ. «Եմենի պատերազմի իսկական ճարտարապետը Մուհամմադ  Բին Սալմանն է»:

Նյու Յորք Թայմսը Բին Սալմանին որակել է որպես «անփորձ գահաժառանգ, ով ուժի ծարավ  է և որը Եմենի պատերազմի իրական դերակատարն է»: Սաուդյան Արաբիայի ղեկավարները, խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիան, ագրեսիա են իրականացրել Եմենի դեմ, ինչը համարվում է Հռոմի կոնվենցիայի 5-րդ կետի խախտում: Միջազգային քրեական դատարանն իր  Կանոնադրության 12-րդ կետի համաձայն, կարող է այս կապակցությամբ որոշակի քայլեր ձեռնարկել: Սակայն  Եմենն ու Սաուդյան Միջազգային քրեական դատարանի անդամ չեն: ԱՄՆ-ը, Բրիտանիան և Սաուդյան Արաբիային աջակցող մյուս երկրներն ԱԽ անդամ են և դեմ են, որ Եմենի հարցն ԱԽ-ից տեղափոխվի Միջազգային քրեական դատարան: Արդյունքում, Սաուդյան Արաբիայի իշխող գերդաստանն ազատորեն շարունակում է իր հանցագործությունները Եմենում: Սակայն քանի որ որոշ երկրների, ինչպես՝ Չադի, Սենեգալի և Նիգերիայի քաղաքացիներ մասնակցել են Եմենի պատերազմին ու միջազգային հանցագործության մաս են կազմել, Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննություն սկսել այդ երկրի դեմ իրականացված ագրեսիայի հարցով: Պարզից էլ պարզ է, որ Եմենում ցեղասպանություն է տեղի ունենում: Այդ իսկ պատճառով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2019թ սեպտեմբերի 3-ին հրապարակված «Մարդու իրավունքները Եմենում» խորագրով զեկույցում ներկայացրել է խորհրդի փորձագիտական եզրակացության արդյունքները և նշել, որ Եմենում տեղի է ունենում հանցագործություն՝ ուղղված մարդկության դեմ: Այսպիսով, հստակորեն կարելի է  ասել, որ Եմենում տեղի է ունենում ռազմական հանցագործություն  և ցեղասպանություն: Քանի որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները գիտակցաբար ու հատուկ նպատակով խախտելով հումանիտար բոլոր օրենքները և Հռոմի կանոնադրության 8-րդ կետի համաձայն, Եմենում միջազգային հանցագործություն են կատարել: Հետևաբար, Ռիադը պարտավոր է  կրել ողջ պատասխանատվությունը: Իսկ մյուս կողմից, նրանք պարտավոր են փոխհատուցել Եմենին հասցված  ամբողջ վնասը:

Եմենում Սաուդյան կոալիցիայի հանցագործոթյունները շարունակվում են, չնայած Ռիադը հայտարարել է, որ միակողմանի հրադադար է հայտարարում: Սակայն աշխարհի բոլոր ԶԼՄ-ները պետք է անդրադառնան այս հանցագործություններին, որպեսզի համաշխարհային հանրությունը և միջազգային ատյանները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում Եմենում և նրանց ստիպեն փխհատուցել եմենցիների կրած վնասները: Այսպիսով, պետք է ասել, որ Եմենում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ռիադը փոխհատուցի ամբողջ վնասը, ինչը կարելի է  իրականացնել հատուկ հանձնաժողով ձևավորելու միջոցով: