Ռասիզմի նոր դրսևորումներն Միացյալ Նահանգներում(2)
ԱՄՆ-ում ,գունամորթների և իմասնավորի սևամորթների դեմ ռասայական խտրականությունն ու բռնությունը, համահավասար է այդ երկրի պատմությանը և միշտ համարվել է ԱՄՆ-ի հասարակության նողկալի առանձնահատկությունը: Չնայած իրենց իրավունքների իրացման գործում սևամորթների համատարած պայքարին, նրանք շարունակում են զոհը դառնալ զանազան տեսակի խտրականությունների և բռնությունների:
Վերջին տարիներին, խիստ երանգավորում ստացած հարցերից է՝սևամորթների նկատմամբ կիրառվող ԱՄՆ-ի ոստիկանության անսահման ու դաժան բռնությունը, որը ստեղծել է ողբերգական տեսարաններ:Վերջին դեպքը՝ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունն է ոստիկանության սպա Դերեկ Շովինի կողմից ,որը տեղի ունեցավ մայիսի 25-ին,Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում , և համայն ԱՄՆ-ում,հանգեցրեց ծավալուն և աննախադեպ բողոքի ցույցերի՝դատապարելու համար ,ԱՄՆ-ի հասարակության մեջ ինստիտուցիոնալացված ռասիզմը:Երկուշաբթի երեկոյան ,ոստիկանությունը դաժան վերաբերմունք դրսևորեց Ֆլոյդի դեմ և նրան ձեռնաշղթա հագցրած դեմքով պառկեցրեց հատակին:Հիշյալ սպան , սառնասրտությամբ իր ծունկը այնքան սեղմեց Ֆլոյդի պարանոցին մինչև նա աստիճանաբար մահացավ սրտակեղեք մահով: Շովինը ձերբակալվելով մայիսի 29-ին մեղադրվեց երրորդ կարգի սպանության համար, իսկ հետո ազատ արձակվեց 500,000 դոլար գրավի դիմաց:Այդ ոճրագործությունը քողազերծվելու սկանդալից հետո Մինեապոլիսի ոստիկանությունը պնդում էր, որ Ֆլոյդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո :Մինչդեռ դեպքի վայրում ներկաների կողմից հրապարակված տեսաֆիլմերի մեջ,որոնք լայն արտացոլում են գտել սոցիալական ցանցերում, նշյալ սևամորթը Մինեապոլիսի ոստիկանի ծնկի ճնշման տակ անընդհատ բղավում է. «Չեմ կարողանում շնչել»:Մինեապոլիսի քաղաքապետ Ջակոբ Ֆրեյը կատարվածը որակեց ,որպես սկանդալ և ասաց.«ԱՄՆ-ում սևամորթ լինելը չպետք է պատճառ դառնա մահվան դատապարտվելու համար:Մենք հինգ րոպե տեսանք, որ սպիտակամորթ սպան իր ծունկը սեղմում է մի սևամորթ մարդու պարանոցին»:
Վեց տարի առաջ սևամորթ ամերիկացի Էրիկ Գարները սպանվեց Նյու Յորքում ,ԱՄՆ-ի ոստիկանության կողմից, երբ սեղմվում էր նրա պարանոցն ու կրծքավանդակը և նա ասում էր «Չեմ կարողանում շնչել»:Վերջին տարիներին մեծ թվով սևամորթներ են սպանվել ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունների հետևանքով , այդ թվում ՝ Մայքլ Բրաունը, Վալտեր Սքոթը և Թամիր Ռայսը:Իհարկե , Թրամփն իր ռասիստական մոտեցման առումով իրեն ուղղված մեղադրանքն իր վրայից թոթափելու համար,հինգշաբթի մայիսի 28-ին իր Twitter- ում կատարած գրառման մեջ ,խորապես ցավ էր հայտնել Ջորջ Ֆլոյդի սպանության համար ,երբ նա ձերբակալված է եղել Մինեապոլիսի ոստիկանության միջոցով: Մինչդեռ Թրամփը, նախկինում կամ հովանավորում էր ոստիկանությանը կամ էլ լռում էր , երբ սպիտակամորթները գունամորթների դեմ բռնություն էին իրականացնում ,կամ էլ ԱՄՆ-ի ոստիկանությունը կոպիտ բռնություններ էր կատարում սևամորթների դեմ: Այսպիսով, Թրամփը Մինեապոլիսի վերջին միջադեպի կապակցությամբ փորձեց կարեկցանք ցուցաբերել :Որոշ վերլուծաբաններ կասկածով են մոտենում սևամորթների դեմ ոստիկանության կողմից բռնության հարցով Թրամփի դիրքորոշման կտրուկ փոփոխությանը ,դա համարելով նրա կողմից քարոզչական մարտավարություն ՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների շեմին գունամորթների քվեները շահելու համար: ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին դեմոտրատական թեկնածու Ջո Բայդենը մայիսի 31-ին հակազդելով այդ երկրի ոստիկանության բռնարարքներին ասել է.«Վերջին օրերը ապացուցեցին ,որ մենք անարդարությունից զայրացած ազգ ենք :Յուրաքանչյուր գիտակից անհատ կարող է ըմբռնել այն ակնհայտ վնասները , որորնք իրականացվում են գունամորթների նկատմամբ ՝ամենօրյա վիրավորանքներից մինչև ծայրահեղ բռնություն»:Սևամորթների նկատմամբ ոստիկանության ծավալուն բռնության դեմ ԱՄՆ-ում բողոքի ցույցերի աճի հակադարձել է ԱՄՆ Կոնգրեսը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան դատական կոմիտեի նախագահ Ջերալդ Նադլերը և հանձնաժողովի մի շարք այլ դեմոկրատական անդամներ ,ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Վիլիամ Բարին հղած նամակով պահանջել են հետաքննություն անցկացնել ոստիկանության անօրինական վարքի և հարակից օրինաչափությունների վերաբերյալ:Նամակի մեջ ակնարկվել է Մինեապոլիսի սևամորթ քաղաքացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը ,նաև Ամերիկայի մեկ այլ քաղաքացի Բրոնա Թեյլորի մասին, ով գնդակի թիրախ դառնալով սպանվել է իր հարկաբաժնում: Կոմիտեն նաև պահանջել է հետաքննություն անցկացնել նախկին ոստիկանի և նրա որդու կողմից սևամորթ ամերիկացի երիտասարդ Ահմեդ Արբերիի սպանության գործով:ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան դատական կոմիտեի նամակում ասվում է.«Հասարակության վստահությունը արդարադատության ոչ խտրական իրականացման նկատմամբ լուրջ կասկածի է ենթարկվել ,աֆրո-ամերիկացիների սպանությունների տարբեր դեպքերի հետևանքով»:
Ամերիկացիները չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին և նահանգային պաշտոնյաների նախազգուշացումներին՝կապված ռասիզմի և Ֆլոյդի սպանության դեմ ծավալված բողոքների հետ ,միջադեպից հետո օրեր է ինչ ԱՄՆ-ի տարբեր վայրերում բողոքի ծավալուն ակցիաներ են անցկացնում ,և նույնիսկ այդ ակցիաները որոշ քաղաքներում անվտանգության ուժերի հետ բախումների են հանգել և ԱՄՆ-ի 75 քաղաքներում արտակարգ վիճակ ու պարետային ժամ է սահմանվել : ԱՄՆ-ում, բողոքի նոր ալիքներ ծավալվելով ,որոշ քաղաքներ սահմանել են պարետային ժամ , իսկ որոշ շրջաններում ՝ ներառյալ Մինեսոտա, Ջորջիա, Օհայո, Կոլորադո, Յուտա, Դենվեր, Կենտակի և Կոլոմբիայի շրջանը, որի ամենակարևոր հատվածը Վաշինգտոնն է , պահանջել են Ազգային գվարդիայի միջամտությունը,կամ էլ ակտիվացրել են ազգային գվարդիան ,որպեսզի ցուցարարների դեմ պայքարում օգնի տեղական ուժերին:Տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի սրացումից հետո ակտիվացել են որոշ նահանգների ազգային գվարդիաները ,ինչպես նաև հաստատվել է պարետային ժամ: Բողոքի ցույցերի հետևանքով գնդակի հարվածով սպսնվել է հինգ մարդ: Նույնիսկ լրագրողները զերծ չեն մնացել ԱՄՆ-ի ոստիկանության բռնի պահվածքից , և մի քանիսը թիրախ են դարձել պլաստիկե փամփուշտների կամ ձերբակալվել են :Ի պատասխան այս բողոքների ՝ Դոնալդ Թրամփը, փոխարենը անդրադառնալով դրանց պատճառներին ,որոնք ուղեկցվել են զանազան բախումներով և պատճառել հսկայական վնասներ ,պահանջել է ճնշել ցուցարարներին, նույնիսկ բռնի միջոցներ գործադրելով :Այս կապակցությամբ ,ԱՄՆ-ի Նախագահը, ով մեղադրվում է ռասիստական մոտեցումներ դրսևորելու մեջ , այդ երկրի քաղաքապետերին և նահանգապետերին կոչ է արել ամուր դիմակայել ցույցերին և պահանջել Ազգային գվարդիայից ճնշել բողոքի ցույցերը:Թրամփը նաև ցուցարարներին համարել է խռովարարներ ,ովքեր հարձակվել են կառավարական անձանց և գույքերի վրա և պահանջել խստագույն պատիժներ և երկարաժամկետ բանտարկություններ այն անձանց համար, որոնք, նրա խոսքով, հարձակվել են անհատների, գույքերի և հանրային սեփականության վրա:Թրամփը, միաժամանակ , սպառնացել է ,որ եթե նահանգապետները այդ կապակցությամբ թերանան իրենց պարտականություններում ,այդ դեպքում անհրաժեշտ քայլերի է դիմելու ,ինչպես ռազմական ուժի կիրառում: Ավելի վաղ Twitter- ի մի քանի գրառումներում ,ԱՄՆ-ի նախագահը հովանավորելով Մինեապոլիս քաղաքում ցուցարարների դեմ ազգային գվարդիայի բռնությունները ,սպառնացել էր,որ այդ ուժերին կօգտագործի այլ քաղաքներում և նահանգներում ևս ցուցարարներին ճնշելու համար : Թրամփը գրել էր.«Շնորհավորում եմ Ազգային գվարդիային այն բանի համար, ինչ նրանք արեցին անմիջապես երբ հասան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաք: Արագորեն ճնշվեցին Անտիֆա(հակաֆաշիստական)ձախակողմյան խռովարարներին և ուրիշներին:Դա պետք է կատարեր քաղաքապետը հենց առաջին գիշերը, որպեսզի խնդիրներ չծագեին»:Այսպիսով ,Թրամփը կանաչ լույս տվեց ոստիկաններին և անվտանգության ուժերին ՝ ցուցարարներին ճնշելու համար, ինչը, անշուշտ, կհանգեցնի բախումների սաստկացմանը և հավանական զոհերի թվի ավելացմանը: Միջազգային ներում կազմակերպության Ամերիկայի բաժնի հետազոտությունների տնօրեն Ռեյչլ Վարդը դատապարտելով ԱՄՆ-ի ոստիկանության սխալ վերաբերմունքը և քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելը ,նախազգուշացրել է նախագահին իր խտրական և կոպիտ արտահայտությունների համար: Իհարկե, Թրամփը այսքանով չի բավարարվել և միաժամանակ սպառնացել է ,որ «Անտի Ֆա» շարժմանը , որը կազմակերպել է վերջին բողոքի ցույցերը, ճանաչելու է ,որպես ահաբեկչական կազմակերպություն: Նա նաև քննադատել է այն լրատվամիջոցներին ,որոնք լուսաբանել են ցուցարարների դեմ ճնշումները ՝ ասելով, որ նրանք «իրենց ամբողջ ուժն օգտագործել են ատելության և խռովության կրակը բոցավառելու համար»:
Թրամփն այն պայմաններում է նման հայտարարություն անում,երբ նա հրաժարվել է դատապարտել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին էր 2017-ին Շառլոտսվիլում տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրեց սպիտակամորթ ռասիստների կողմից բռնություններին և սպանություններին:Թրամփը իպատասխան վերջին աննախադեպ բողոքների, որոնց ընթացքում ձերբակալվել են Ամերիկայի ավելի քան 4100 քաղաքացիներ ,փոխարեն ցավ հայտնել սևամորթների հանդեպ ոստիկանության բռնարարքների հետևանքով անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ , և կամ հստակ քայլեր կիրառի կամ հրահանգներ արձակի ՝ նման դեպքերը կանխելու համար,հովանավորել է գունամորթների նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության բռնարարքները և խոստացել, էլ ավելի դաժան ճնշել ցուցարարներին: Թրամփի այդ մոտեցումը խիստ քննադատությունների է արժանացել : ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին խստորեն քննադատելով այդ երկրի նախագահի մոտեցումը ռասիզմի դեմ բողոքների նկատմամբ,ասել է.«Դոնալդ Թրամփն իր վարած քաղաքականությամբ չպիտի ավելի հրահրի ցույցերը:Երկրի նախագահը պիտի բոլոր խավերի մոտ միասնականություն ստեղծի և ոչ թե ՝տարաձայնության գործոնը հանդիսանա»: Դժվար թե փոխվի Թրամփի կառավարության մոտեցումը ռասիզմի դեմ բողոքողներին ճնշելու առումով և ակնկալվում է,որ այդ երկրի զանազան քաղաքներում բախումների ծավալը տարածվի: Առկա տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ում ռասիզմի և ռասայական խտրականության ինստիտուցիոնալացման պատճառով իրականում արդյունավետ որևե որոշում կամ գործողություն չի իրականացվել ՝ սևամորթների դեմ բռնությունները դադարեցնելու կամ նրանց ևս սպիտակամորթերին համահավասար սոցիալական արտոնություններ տալու համար:Բնականաբար,այս խնդրի հետևանքով գունամորթների մոտ կուտակվում է զայրույթը և պոռթկում այն, բողոքի ակցիաների և անկարգությունների տեսքով, ինչը այսօր պատահում է Մինեապոլիսում և ԱՄՆ-ի տասնյակ այլ քաղաքներում:Այնուամենայնիվ, Ֆեդերալ կառավարության պատասխանը, որն ակնհայտորեն երևում է Թրամփի սպառնալից արտահայտություններում , պարզապես ցուցարարներին, խռովարարներ անվանելն ու նրանց վրա կրակելու սպառնալիքն է:Բողոքի այս ցույցերը, որոնք այժմ արյունով են շաղախված, իրականում ԱՄՆ-ի սևամորթների հակազդեցությունն է ՝խտրականությանը, անարդարությանը և, որ ամենակարևորն է, ԱՄՆ-ի ոստիկանության կողմից իրենց նկատմամբ իրականացվող անսահման բռնությանն ու դաժանությանը: