Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(3-Իսլամը խաղաղ գոյակցության կոչ է անում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123263-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները(3_Իսլամը_խաղաղ_գոյակցության_կոչ_է_անում)
Քանի որ սոցիալական արդարությունը հնարավորություն է ընձեռում ,որպեսզի մարդիկ խաղաղ և բարվոք կյանք վարեն միմյանց հետ ,ուստի «փոքրամասնությունների իրավունքները իսլամում» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կներկայացնենք իսլամի տեսակետը ոչ մուսուլմանների և մուսուլմանների խաղաղ գոյակցության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2020 08:55 Asia/Tehran

Քանի որ սոցիալական արդարությունը հնարավորություն է ընձեռում ,որպեսզի մարդիկ խաղաղ և բարվոք կյանք վարեն միմյանց հետ ,ուստի «փոքրամասնությունների իրավունքները իսլամում» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կներկայացնենք իսլամի տեսակետը ոչ մուսուլմանների և մուսուլմանների խաղաղ գոյակցության վերաբերյալ:

Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ հասարակության մեջ խոստումն ու դաշինքը հարգելու կարևոր առավելություններից մեկը `միմյանց վստահելը, անվտանգության ու սոցիալական արդարության հաստատումն ու հասարակության բոլոր խավերի  իրավունքների պաշտպանությունն է:Քանի որ այս անվտանգությունն ու սոցիալական արդարությունը հանգեցնում է խաղաղ ու հագիստ գոյակցության , «Իսլամում  փոքրամասնությունների իրավունքները» հաղորդարի այս թողարկման ընթացքում   կներկայացնենք  Իսլամի  տեսակետները ոչ մուսուլմանների և մուսուլմանների խաղաղ գոյակցության վերաբերյալ:

Սուրբ Ղուրանը Ալե Իմրան սուրայի   64-րդ այայում ասում է.«Ասա՛, ով սուրբ գրքի հետևորդներ եկեք հետևենք այն ճշմարիտ խոսքին, որ նույնն է մեր ու ձեր միջև: Միակն Աստծուց բացի ուրիշին չպաշտենք և նրա համար ընկեր չնշանակենք և Աստծո փոխարեն ուրիշին որպես չաստված չերկրպագենք:Եթե մերժեն հնազանդվել, ասացեք նրանց. վկա եղեք , որ մենք մուսուլման ենք և Աստծուն հնազանդ»:Այս սուրբ այաով ,Իսլամը աստվածային բոլոր կրոնների հետևորդներին կոչ է ուղղում համագործակցության և նրանց է դիմում ,որպեսզի նկատի առնելով ընդհանրությունները ,միմյանց հետ ապրեն խաղաղ գոյակցությամբ:Մաեդե սուրայի 69-րդ այայում ,որը Մարգարեին, հայտնված վերջին սուրան է ,որը ներառում է  աստվածային վերջին պատվիրանները,ասվել է.«Նրանք, ովքեր հավատում են, և ՛հրեաները, սաբեիներն ու քրիստոնյաները, երբ հավատք ընծայեն միակն Աստծուն  և Դատաստանի օրվան և արդար գործեր իրականացնեն , ոչ կվախենան և ոչ էլ կտխրեն»: Համաձայն այս այայի  ՝ հավատացյալների կողքին, հրեաները, սաբեիները, քրիստոնյաները և բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն և Դատաստանի օրվան և արդար գործեր են կատարում , կվայելեն անվտանգությունն ու խաղաղությունը: Այսինքն, ճիշտ այնպես, ինչպես մուսուլմանները ,իսլամական երկրում  վայելում են անվտանգությունն ու խաղաղությունը , իսլամական երկրում ապրող այլ խմբերը ևս  կվայելեն նույն իրավունքը, և սա խաղաղ գոյակցության նույն սկզբունքն է:

Մուսուլմանների և ոչ մուսուլմանների խաղաղ գոյակցությունը, չնայած իր դժվարություններին ,ունի նաև դրական ազդեցություններ ու օրհնություններ,ինչպես.« Մուսուլմանները  փոքրամասնություններին հնարավորություն են տալիս ծանոթանալ իսլամին ՝ դրանով իսկ տարածելով  իսլամական անաղարտ մշակույթը:Բացի այդ, երբ մուսուլմանները  այլ ազգերի հետ ապրում են խաղաղ գոյակցությամբ և նրանց հետ բարեկամության պայմանագիր են կնքում, այլևս թույլ չեն տալիս անկարգությունների և խաբեությունների և նույնիսկ այն պահին , երբ նրանք այլ ազգերի կողմից  սպառնալիք զգան ,  կարող են հույսեր կապել իրենց հետ խաղաղ գոյակցությամբ ապրող փոքրամասնությունների վրա , քանի որ երկու խմբերը պատկանում են նույն երկրին և հայրենակիցներ են»:

Եգիպտացի մուսուլման աստվածաբան և օրենսդիր Շեյխ Շալթութը այս մասին ասում է.«Ուստի իսլամը մուսուլմաններին  խորհուրդ է տալիս վարել խաղաղասիրական քաղաքականություն ՝ ինչպես միմյանց  հետ  հարաբերություններում, այնպես էլ մյուս ժողովուրդների հետ հարաբերություններում:Այս առումով, խաղաղությունը մարդկանց մեջ փոխհարաբերություններ է ստեղծում  և առիթ ընձեռում միմյանց հետ համագործակցության և ծանոթության  և բոլորի միջև բարություն տարածում:«Իսլամը երբեք չի ցանկացել  ոչ մուսուլմանները  ուժի կամ հարկադրանքի միջոցով ընդունեն  իսլամը»:

Շեյխ Շալթութ

Իսլամը միշտ խաղաղության և հաշտության կոչ է անում , բացառությամբ այն դեպքերի, երբ նրա դեմ թշնամանք ծավալվի  և ոմանք փորձեն տարաձայնություններ սերմանել , խափանարարական քայլեր իրականացնել կամ խնդիրներ հարուցել և ուժի դիմելով մարդկանց հեռացնել դրանից: Այս դեպքում իսլամն իր հետևորդներին կոչ է անում ագրեսիային արձագանքել  ագրեսիայով, այն նպատակով  , որ վերստին խաղաղ պայմաններ ստեղծվեն, և  արդարությունը  կայունացվի : Հետևաբար, իսլամը դատապարտել  է ինչպես ագրեսիվ պատերազմը, այնպես էլ պատերազմում ագրեսիան և երբեք ինքը պատերազմ չի սկսել։:Սուրբ Ղուրանում կան բազմաթիվ այաներ , որոնք հաստատում են դա (օրինակ ՝ Հաջ. 39 / Բաղարան ՝ 190)-ը:

Որպեսզի իրականացվի մուսուլմանների և ոչ մուսուլմանների միջև խաղաղ գոյակցությունը , և  երկու խմբերը միասին ապրեն անվտանգության և խաղաղության պայմաններում, պետք է լինեն հնարավորություններ և միջոցներ , որոնցից մեկը «Զոմեի պայմանագիրն » է և դրա կնքման  պայմանները:Այս ուխտը կնքվում  է միայն մուսուլմանների և Աստվածային Գրքի հետևորդների  միջև:Այդ պայմանագրի համաձայն,  երկու կողմերը պարտավոր են հարգելով `պայմանագրի տեքստում մյուս կողմի համար նշված  իրավունքները ,կատարեն իրենց պարտավորությունները: Այդ պայմանագիրը կնքվելով կողմերի միջև թշնամանքը ավարտվում է և նպաստավոր պայմաններ ստեղծվում խաղաղ գոյակցության համար: «Զոմեի»-ի պայմանագրին և դրա բնույթին առավել ծանօթանալու նպատակով ,նախ անդրադառնանք «Զոմե» բառի իմաստին: «Զոմե» բառացիորեն նշանակում է անվտանգություն շնորհել , դաշնակից դառնալ  և երաշխավոր լինել: «Զոմեի ժողովուրդ»այսինքն ՝քրիստոնյաներ, հրեաներ  և այլն , ովքեր ձեռք բերված քաղաքացիությամբ գտնվում են իսլամական կառավարության պաշտպանության ներքո և դաշինք են կնքել միմյանց հետ և քանի որ նրանք գտնվում են իսլամական կառավարության պաշտպանության ներքո, նրանք գումար են վճարում, որպես հարկեր կամ «ջեզիե»:

Սուրբ Ղուրանը  «Զոմե» դաշինքի և Ջազիեի վճարման առումով ունի այաներ  , որոնք ավելի պարզ են դարձնում այս հարցը:Աստված «Թոբե»սուրայի 29-րդ այայում ,մասնավորապես Ջեզիեի վճարման մասին ասում է .«Կռվեցե՛ք Ս․ գրքի հետևորդներից նրանց դեմ, ովքեր չեն հավատում Աստծուն և վերջին դատաստանին, ովքեր արգելված չեն համարում այն, ինչը արգելել են Աստված ու իր մարգարեն, և ովքեր չեն դավանում ճշմարիտ կրոնը: Պայքարե՛ք նրանց դեմ, մինչև որ հնազանդվեն և իրենց ձեռքով վճարեն հարկը՝«Ջեզիե»-ն:

Անհրաժեշտ է  անդրադառնալ  այս այայում «Սաղերուն»բառի իմաստին «երգրպագելու և հնազանդվելու ժամանակ»:Այս բառի իմաստն այն է, որ ջեզիեի  վճարելը պետք է համարել, որպես հնազանդություն  իսլամին և Ղուրանին:Այլ խոսքով այդ բառը նշանակում է խաղաղ գոյակցություն և մեծամասնության մեջ ընդունել մի առողջ և հարգալից փոքրամասնության ,այլ ոչ թե մուսուլմանների կողմից նրանց անարգել կամ ծաղրի ենթարկել ,քանզի դա չի համընկնում մուսուլմանների վեհությանն ու Իսլամի ուսուցումներին և չի համապատասխանում մեծ  մարգարեի ավանդույթի միջոցով կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունք դրսևորելու մասին  տրված ցուցումներին:Ասվել  է, որ մեծ  մարգարեն «Զոմե»-ի ժողովրդից  ընդունեց «Ջեզիե»-ն այն պայմանով, որ նրանք չդառնան վաշխառուներ:Այսպիսով ,Աստծու գրքի ժողովուրդը կարող է հատուկ պայմաններով  խաղաղ և հեռու բախումներից ապրել մուսուլմանների կողքին և այդ դեպքում նրանց անվանում են «Զումեի ժողովուրդ»,այսինքն ՝ նրանք, ովքեր  Իսլամական կառավարության նկատմամբ ունեն իրավունքներ, և պարտականություններ ու պարտականություններ:

Ըստ շիա իրավաբանների ՝ «Զոմեի ժողովուրդ » - ը նրանք են, ովքեր ունեն   Աստծու գիրք, այսինքն ՝ հրեաներն ու քրիստոնյաները իրենց բոլոր տարատեսակներով , չնայած նրանք, ովքեր, ամենայն հավանականությամբ, ունեն գրքեր, համարվում են նաև «Զոմեի ժողովուրդ , ինչպիսիք են զրադաշտները,սրանցից բացի ՝ անհավատներն ու հերետիկոսները , չեն համարվում «Զոմեի ժողովուրդ» ,նրանցից չի գանձվում  ջեզիե և իսլամական կառավարությունը նրանց նկատմամբ պարտավորություն չունի:Այս հիմամբ ,նրանք են կարող մուսուլմանների հետ «Զոմեի»պայմանագիրը կնքեն ,որոնք վստահաբար ,կամ հավանաբար ունեն սուրբ գիրք ,իսկ հերետիկոսները կամ սուրբ գիրք ունեցող այն անձինք ,ովքեր չեն կնքել «Զոմեի»պայմանագիրը ,չեն համարվում «Զոմեի ժողովուրդ»:

Սուննի իրավաբանները «Զոմե»-ի պայմանագիրը չեն  սահմնափակում  հրեական,քրիստոնեական  և զրադաշտական երեք կրոններով և նրանք այս պայմանագիրը տարածում են յուրաքանչյուր այլ անհավատների շրջանակում , բացառությամբ Արաբական թերակղզու հերետիկոսների ու  անհավատների : ժամանակի մուսուլման մտավորական Աբույուսեֆ Ղազին ,իր «Խառաջ»գրքում գրել է.« Հրեաներից և քրիստոնյաներից բացի,«ջեզիեն»՝ հարկը գանձվում է բոլոր անհավատներից ,հերետիկոսներից , կռապաշտներից, կրակապաշտներից  և քարապաշտներից , սաբեբաներից և սամարացիներից, բացառությամբ իսլամի և արաբ կռապաշտների հավատուրացների խմբի»:Այսպիսով, ըստ սուննի մտավորականների, բացառությամբ արաբ հավատուրացների և հեթանոսների երկու խմբերի, բոլոր կրոնական փոքրամասնությունները օժտված են «Զոմեի»պայմանագիր կնքելու իրավունքով և իսլամական օրենքների հիմամբ կարող են ազատորեն  ապրել իսլամական երկրներում և համարվել «Զոմե»-ի ժողովուրդ:

Ընդհանրապես, մուսուլման իրավաբանների կողմից «Զոմեի » պայմանագիրը կնքելու համար համաձայնեցված մի քանի պայմանները հետևյալներն են՝

«Զոմեի» պայմանագրի առաջին հիմնական պայմանը Ջեզիեի վճարելն է  մուսուլմաններին ,որի քանակը որոշվում է  ըստ Իսլամական հասարակության առաջնորդի և հաշվի առնելով իսլամական հասարակության շահերը:

«Զոմեի» պայմանագիրը կնքելու երկրորդ պայմանը հրաժարվելն է յուրաքանչյուր քայլից ,որը կարող է նեղացնել մուսուլմաններին, ոչնչացնել հասարակության անվտանգությունը և պատերազմ հրահրել մուսուլմանների դեմ և  օգնել  հերետիկոսներին :

«Զոմեի» պայմանագրի հարցով ,սուրբ Գրքի հետևորդների  երրորդ պարտականությունը հետևյալն է `չպետք է հասարակության մեջ ցուցադրական ձևով ընդունեն   այն, ինչը արգելված է մուսուլմանների կարծիքով: ինչպիսիք են՝ ալկոհոլ օգտագործելը , շնությունը, խոզի միս ուտելը, չթույլատրված անձանց հետ ամուսնանալը  և ....

«Զոմեի » պայմանագրի չորրորդ պայմանը հասարակության մեջ իսլամական կանոնների կատարման ընդունումն է և մուսուլմանների իրավունքների իրականացումը:

«Զոմեի» պայմանագրի հինգերորդ պայմանը տաճարների կառուցման,  զանգերի ղողանջի  և մուսուլմանների տների դիմաց շինությունների  կառուցման դադարեցումն էր։