Աշխարհի որ մասում եմ կանգնած(13․Իրանի դիրքն աշխարհում)
Այս թողարկման ընթացքում կներկայացնենք Իրանի ձեռքբերումները բնական ռեսուրսների գիտական զբոսաշրջության, տեխնոլոգիաների, մարզական և այլ ոլորտներում:Հարկ է նշել ,որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ․ հրապարակված տվյալների հիման վրա:

Արդյոք գիտեք, որ Իրանն աշխարհում հինգերորդ երկիրն է հացահատիկային բույսերի արտադրության առումով: Այսօր աշխարհի ցանքատարածությունների մոտավորապես 70 տոկոսը ծածկված է նմանատիպ մշակաբույսերով: Իսկ մարդկանց սննդի կեսը հատկապես Ասիայում, ուղղակիորեն կազմում են ցորենազգիները:
Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ, բրինձն ու ցորենը ներմուծվում էին դրսից: Սակայն այսօր, գյուղատնտեսության արդյունաբերության ոլորտում Իրանի կարիքների ավելի քան 90 տոկոսն արտադրվում է երկրում:
Պարենի համաշխարհային կազմակերպութունը վերջերս հայտարարել է, որ Իրանի գյուղատնտեսական ապրանքներիը 1978թ կազմել են 28 միլիոն 800 հազար տոննա: 2008թ այդ թիվը հասել է 84 միլիոն 104 հազար տոննայի: Այսինքն, գրանցվել է 102 տոկոս աճ: Նույն կազմակերպության տվյալներով, 2010 թ Իրանը աշխարհում 22-րդ երկիրն էր պարենի արտադրության և 5-րդը՝ պարենի արտադրության զարգացման առումով, 1990-2010թթ ընթացքում:
***
Արդյոք գիտեք որ Իրանը ցորենի և գարու արտադրության առումով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը, իսկ բրնձի արտադրության առումով՝ 21-րդը: Ցորենազգիների արտադրությունը և բրնձի արտադրության մակարդակը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման առանձնահատկություններից է, քանի որ խմելու ջրից հետո, մարդու երկրորդ մտահոգությունը գյուղատնտեստության վիճակն է: Սա ոչ միայն կարևոր է եկամտային, այլ նաև մարդու առողջապահության ու զարգացման առումով: Այսինքն, հեղափոխությունից հետո, Իրանում ցորենի արտադրությունն ավելացել է 3 անգամ: Այսօր, բրնձի ու ցորենի 90 տոկոսն արտադրվում է Իրանում, հակառակ հեղափոխությունից առաջվա, երբ մեծ մասը ներմուծվում էր այլ երկրներից: Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալներով, 1978թ. Իրանի այս բաժնի արտադրությունը կազմել է 28 միլիոն 800 հազար տոննա:
***
Արդյոք գիտեք որ Իրանն աշխարհում հինգերորդ տեղն է գրավում գյուղատնտեսական նշանակության հողերի առումով: Պետք է ասել, որ գյուղատնտեսական նշանակության հողերը մեծ նշանակություն ունեն գյուղատնտեսության համար և եթե ժամանակակից տեխնոգիաներ կիրառվեն ու ներդրումներ արվեն, հնարավոր կլինի ապահովել սննդի անվտանգությունը:
Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, աշխարհի հողերի 13.96 միլիրարդ հեկտարից 4 միլիարդ հեկտարը կամ 29 տոկոսն անտառ է, 35 տոկոսը՝ գյուղատնտեսական նշանակության հողեր: Մնացածը ճահիճներ են կամ անապատներ:
Անցած 40 տարիների ընթացքում 1970-2011թ ոռոգվող հողերը կրկնակի են դարձել: Իսկ դա նշանակում է, որ 134 միլիոն հեկտար անջրդի հողատարածքներ վերածվել են ոռոգվող տարածքների:
***
Արյդոք գիտեք որ Իրանն աշխարհի 21-րդ երկիրն է գյուղատնտեսական մեքենաների առումով: Պետք է ասել, որ գյուղատնտեսական մեխանիկան խիստ կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության վրա, որպեսզի աշխատանքները ժամանակին կատարվեն ծախսերը կրճատվեն, ծանր աշխատանքը կրճատվի, ճիշտ կառավարվի ժամանակը, բարձրանա արտադրության որակը և այլն:
Մեխանիզացիան օգնում է գյուղատնտեսությանը դառնալ կայուն դառնալ հարաճուն: Եվ բնականաբար, ժամանակի ընթացքում, որքան ռեսուրսները սահմանափակվում են և բնակչության թիվը բարձրանում է, մեխանիզացայի նշանակությունն աճում է: Պետք է ասել, որ մեխանիկայից օգտվելու ծախսերն ավելի քիչ են աշխատուժից և արդյունքն ավելի բարձր է: Դա պատճառ է դարձել որ մեխանիզացիան դառնա գյուղատնտեսության անքակտելի մասը: Այսպիսով, պետք է ասել, որ Իրանի ցորենազգիների 95 տոկոսը քաղվում է մեքենաների միջոցով: Օրինակ ցորենի քաղը 95 և բրրնձինը 80 տոկոսով մեխանիզացված են:
***
Արդյոք գիտեք, որ Իրանն արմավ արտադրող երկրորդ երկիրն է աշխարհում:
Նախ ասենք, որ Իրանն աշխարհի գյուղատնտեսական ապրանքների մեկ երրորդի արտադրության մեջ զբաղեցնում է տասներորդ տեղը : Իսկ ինչ վերաբերում է արմավին, պետք է ասել, որ արմավի ծառն աճում է չոր տարածքներում: Միջին արևելքում այն մեծ նշանակություն ունի որպես սնունդ և 7000 տարի առաջվա պատմություն ունի: Ամենաշատն արտադրվում է Միջին Արևելքում, Ասիայի արևմուտքում և հյուսիսային Աֆրիկայի երկրներում: Իրանը, Եգիպտոսից հետո, 900 հազար տոննա արմավ է արտադրում, ինչը կազմում է համաշխարհային արտահանման 7 տոկոսը: Սաուդան Արաբիան ու Իրաքը զբաղեցնում են 3-րդ և 4-րդ տեղերը: