Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123527-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(5)
Իրանն իր ռազմավարական դիրքի բերումով գտնվում է աշխարհի միջանցքի խաչմերուկում: Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, Հարավային Ասիա և Տրեսիկա միջանցքները աշխարհում չորս կարևորագույն հաղորդակցական միջանցքներն են, որոնց մի մասը անցնում է Իրանով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2020 10:44 Asia/Tehran

Իրանն իր ռազմավարական դիրքի բերումով գտնվում է աշխարհի միջանցքի խաչմերուկում: Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, Հարավային Ասիա և Տրեսիկա միջանցքները աշխարհում չորս կարևորագույն հաղորդակցական միջանցքներն են, որոնց մի մասը անցնում է Իրանով:

Այս առևտրային մեծ ճանապարհներում, Իրանի հարավում գտնվող Մաքրանի ափերը դեռ վաղ ժամանակներից մեծ դեր են ունեցել:

Այս տարածաշրջանն իր բազմաթիվ հնարավորություններով և գտնվելով աշխարհագրական հատուկ դիրքի վրա  ռազմավարական նշանակություն ունի: Փորձագետները  այս շրջանի հնարավորություններն ու պոտենցիալը , դիտում են որպես թաքնված գանձ:

Մաքրանի ափերը առանձնահատուկ նշանակություն են ունեցել ծովային առևտրի ճանապարհը ցամաքային երթուղիներին կապելու համար:

Մաքրանը գտնվում է աշխարհի երեք ամենամեծ տարանցիկ միջանցքների երկուսի երկայնքով: Մաքրանի շրջանը համարվում է հարավարևելյան զարգացման ծրագրի տարանցիկ ճանապարհ:

Իրանի հարավարևելյան Մաքրանի ափը կարևոր նշանակություն ունի իր աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական և էկոնոմիական ու ռազմավարական դիրքի շնորհիվ:

Հարուստ էներգետիկ ռեսուրսները, գլոբալ էներգիայի և ապրանքային փոխադրումների գերակշռությունը, ցամաքով շրջապատված Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Աֆղանստանի հասանելությունը ազատ ջրերին, ռազմավարական դիրքը այս տարածաշրջանի ռազմավարական առավելություններից են:

Մաքրանի ափերը հարմար են նավահանգիստների և առևտրային տերմինալների կառուցման և զարգացման համար:

Այս դիրքը կարող է տարածաշրջանը դարձնել ապրանքների փոխանակման կենտրոն Հյուսիս-հարավ , հարավ-արևելք և հարավ-արևմուտք ճանապարհներով՝ դեպի Չաբահար և Կենտրոնական Ասիա, Կովկաս, Ռուսաստան և Եվրոպա: Մաքրանի ափերն ունեն շատ հարմար տուրիստական ​​հնարավորություններ:

Պրոֆեսոր Իսսա Էբրահիմզադեն տնտեսական զարգացման մասին ասում է.«Մաքրանի ափերն Իրանի միակ օվկիանոսային և միջազգային ափերն են, որոնք ունեն հատուկ դիրք և պայմաններ Չաբահարի ազատ գոտու միջոցով ապրանքների տեղափոխման և առևտրի համար: Օմանի  և Հնդկական օվկիանոսի ափերին ուղիղ կապը տարածաշրջանին հնարավորություն է տվել զարգացնել և ստեղծել միջմայրցամաքային համակարգ և դարպաս` Իրանի շուկաների մուտքի համար»:

Չաբահարի օվկիանոսյան նավահանգիստը, իր ռազմավարական դիրքով և միջազգային ազատ ջրերին հասանելիությամբ, ունի իր առանձնահատուկ առավելությունները, այնպես որ ծոցի խորքային ջրերը պայմաններ են ստեղծում մեծ նավերի կայանման  և նավահանգստի օբյեկտների ստեղծման համար:

Մաքրանի ափերը տարբեր արդյունաբերություններ ստեղծելու պոտենցիալ ունեն , որը հնարավորություն կստեղծի  միլիարդավոր դոլարներ եկամտի և հարյուր հազարավոր աշխատատեղերի համար: Նաև հնարավոր է օգտագործել միջազգային իրավունքի աջակցությունը, որը չի կարող օգտագործվել Իրանի ցանկացած վայրում:

Աշխարհագրական առավելությունները, ռելսային գծերի, օդային և ծովային ճանապարհների  անվտանգությունը և ներդրումները Իրանին դարձնում են վստահելի միջազգային միջանցք:

Իրանը կարող է ավելի ակտիվ դեր ունենալ Ասիա-Եվրոպա տրանսպորտում և կարողությունների ձևավորման միջոցով դառնալ Արևմտյան Ասիայում օդային և երկաթուղային տրանսպորտի նոր հանգույց և հասնել զարգացման նպատակներին:

2016-ին Իրանը Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովին առաջարկեց Իրանի և միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծել: Երկու տարվա քանակական և որակական գնահատման և արտոնյալ սակագների քանակի քննարկման բանակցություններից հետո, այս պայմանագիրը ստորագրվեց  2018 թվականի մայիսի 17-ին Ղազախստանի Աստանայում: Միության անդամ երկրներում շուկաների և ռեսուրսների բազմազանության պատճառով, դրան միանալը հնարավորություն է ստեղծում Իրանի տնտեսության համար: Եվրասիական տնտեսական միության առավելություններից մեկն այն է, որ Իրանը կարող է միանալ ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող  երկրների շուկաներին երկրի արտահանումը մեծացնելու համար:  Եվրասիական միության ամենամեծ երկիր Ռուսաստանը, 140 միլիոն բնակչությամբ մեծ շուկա է հանդիսանում Իրանի գործարարների համար: 

Իրանի հետ կապերի ամրապնդումը կարևոր է Եվրասիական միության անդամ երկրների համար: Իրանն ընդհանուր քաղաքական նպատակներ ունի ԵԱՏՄ-ի անդամ երկրների մեծ մասի հետ, ինչպես նաև հյուսիսում Կասպից ծովի և հարավում Պարսից ծոցի միջև ու նաև արևելք-արևմուտք  տարանցիկ ճանապարհների դիրքում  գտնվելով, կարող է լավ ուղի լինել միության անդամ երկրների ապրանքների տարանցման և հյուսիս-հարավ տրանսպորտային միջազգային միջանցքի բարգավաճման համար:

Հյուսիս-հարավ միջանցքը, որը ձգվում է հարավից Հնդկաստանի Մումբայ քաղաքից,մինչև հյուսիսում ՝ Ռուսաստանի  Սանկտ Պետերբուրգ քաղաքը, դառնում է միջազգային առևտրի կարևորագույն ուղին, որն անցնում է Իրանից:

Այս երթուղին Իրանի հարավում անցնելով Օմանի ծովով հասնում է Չաբահար և Բանդար Աբբաս նավահանգիստներին, որպեսզի ռելսային և ցամաքային ճանապարհներով  ապրանքները հասցնի երկրի հյուսիսային հատվածը: Աստարայում ռելսային երթուղին  մտնում է Ատրպատական և մի ծովային ճանապարհ սկսվում է Կասպից ծովի Անզալի նավահանգստից  և այն հասնում է Կասպից ծովի հյուսիսում Ռուսաստանի Աստրախանի նավահանգստին: Իրանը երկու տարի առաջ բացեց Ղազվին-Ռաշտ երկաթուղին և ընթանում են նաև Ռաշտ-Աստարա երթուղու կառուցման աշխատանքները: 

Հյուսիս-հարավ ճանապարհի անդամ երկրները չեն սահմանափակվում միայն Հնդկաստանով, Իրանով, Ադրբեջանով և Ռուսաստանով: Այս հիմնական նախագծին միացել են Օմանը, Թուրքիան, Հայաստանը, Սիրիան, Բելառուսը, Բուլղարիան, Վրաստանը և Ուկրաինան, Տաջիկստանը և Ղազախստանը:

Սա ամենակարևոր միջազգային ճանապարհն է, որն անցնում է Իրան տարածքով: 

Հյուսիս-հարավ  միջանցքը  չպետք է օգտագործվի միայն հարևան երկրների ապրանքների տարանցման համար, այլև պետք է այն որպես հարմար ճանապարհ օգտագործել  Իրանական  արտադրանքի արտահանման ծավալների մեծացման համար: 

Եվրասիական տնտեսական միությանը Իրանը անդամակցությամբ  ստեղծվել է մի ճանապարհ, որն Իրանի նավթի և ոչ նավթային արտահանման ոլորտում մեծ թռիչքի կհանգեցնի: