Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123892-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(6)
ԻԻՀ-ի մեծարգո առաջնորդ Այայթոլլահ խամենեին աշխատավորների հետ զրույցում նրանց ասել է.«Աշխատավորը երկրում արտադրության հիմնասյուներից է և առաջին կարգի գործոններից, ինչն անհրաժեշտ է առողջ տնտեսությանը հասնելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2020 06:12 Asia/Tehran

ԻԻՀ-ի մեծարգո առաջնորդ Այայթոլլահ խամենեին աշխատավորների հետ զրույցում նրանց ասել է.«Աշխատավորը երկրում արտադրության հիմնասյուներից է և առաջին կարգի գործոններից, ինչն անհրաժեշտ է առողջ տնտեսությանը հասնելու համար»։

Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Տեխնոլոգիայի արագ զարգացող աշխարհում  շարունակական  ուսումնառությունը և նախորդների փորձառությունների օգտագործումը անհրաժեշտություն են՝ արտադրամասերի  և աշխատավորների համար,որպեսզի արտադրության որակի բարելավմամբ ծաղկի տնտեսությունը»:

Անդրադառնալով 1399թ. տարվա կարգախոս հռչակված «Արտադրության թռիչքի» նպատակներին, Մեծարգո առաջնորդը արտադրությունը համարում է ազգային և ուժեղ տնտեսության ձևավորման հիմնական գործոնը, հավելելով.«Արտադրությունը երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունենալուց բացի, քաղաքական, հասարակական ու մշակութային առումներով ևս մեծ ազդեցություն ունի, այնպես որ իր հիմնական կարիքները արտադրելու մի ժողովրդի կարողությունը նրան ինքնավստահություն կներշնչի ու ենթահող կստեղծի՝ հասարակության ընդհանուր ապահովության, ՀՆԱ-ի ավելացման, արտահանումների ավելացման և այլ երկրներ արտահանվող մշակութային ատադրությունների ազդեցության համար»:

Մեծարգո առաջնորդը ներկա դրությամբ երկրում արատադրության ընթացքը անբավարար է համարել՝ առկա բացերը լրացնելու համար և կարևորելով արտադրության ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը մատնանշել է որոշ կետեր արտադրության թռիչքի ու դրա իրականացման ճանապարհների մասին:

Գիտական հաղորդումները ցույց են տալիս, որ երկրի տարբեր բաժիններում գիտական ներուժի օգտագործումը հանգեցրել է՝ «Պաշտպանության կարողության բարձրացման», «Արդիական բժշկության ու բուժման և հիվանդությունների վերահսկման», «Ինժեներական ու տեխնիկական խնդիրների», «Նանոտեխնոլոգիայով դիմացկուն ապրանքների արտադրման ու բիոտեխնիկայի» և «Միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիայի»:

Այս դիտանկյունից արտադրության մեջ թռիչքը երկու առումներով ունի ռազմավարական նշանակություն:

Առաջինը, արտադրության մեջ թռիչքը երկրի տնտեսական շարժման մեջ ավելացնում է արտադրության մասնաբաժինը և այն ներառվում է առաջադիմող նպատակների մեջ:

Երկրորդ, համաքայլ արտադրության մեջ թռիչքի հետ, տնտեսական ընդլայնմանը զուգահեռ ավելանում է գիտության ու տեխնոլոգիայի պահանջարկը և ինչքանով որ երկիրը կարողանա բավարարել այս պահանջարկը այդքանով էլ դրա արդյունքները ավելի շոշափելի կլինեն տնտեսության բարգավաճման մեջ:

Պատժամիջոցների ժամանակաշրջանում Իրանը ակնառու ցուցանիշներ է ձեռք բերել գիտական զարգացման ոլորտում:

Աշխարհում գիտական արտադրության մեջ Իրանի ունեցած ներդրման վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ աշխարհի գիտական արտադրության 1.58 տոկոսը կատարվում է Իրանի հետազոտողների կողմից: Այս խնդիրը խոսում է այն մասին, որ Իրանում առկա մարդկային ռեսուրսը արտադրության արժանիք ունի, սակայն դեռևս հեռու է գիտելիքահենք տնտեսության և տնտեսական ոլորտներում ստեղծագործության ու նորարարության փուլից:

Իրանի մեծարգո առաջնորդը հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում, տնտեսական քայլերի մեջ անհրաժեշտությունների վերաբերյալ շեշտել է.«Հզոր տնտեսությունը երկրի հզորության ու թշնամիների ազդեցությունից երկիրը պաշտպանելու  գործոն է և թույլ տնտեսությունը թուլության կետ է ու ենթահող է ստեղծում թշնամիների ներթափանցման ու երկրի ներքին հարցերին միջամտության»:

Բացատրելով զարգացման ու առաջադիմության առիթների կարևորության մասին Մեծարգո առաջնորդը հեղափոխական հայացքների ու իսլամական մտածողության վրա հիմնված օգտակար գիտական առաջադիմությունը հնարավոր է համարել, շեշտելով.«Մտավորական ու գիտնական երիտասարդները պետք է գիտության ու տեխնոլոգիայի սահմաններին հասնելն ու այդ սահմանների առաջ տանելը դարձնեն իրենց հիմնական նպատակը»:

ԻԻՀ-ի համակարգը բոլոր ոլորտներում, գործնականում ցույց է տվել, որ եթե մի ժողովուրդ ցանկանա ձեռք բերել իր արժանապատվությունը, ինքնութնունը, անվտանգությունն ու շահերը դրա համար անհրաժեշտ է դիմացկունություն, անձնուրացություն և ինքնավստահություն:

Անցնող 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ն փորձել է օգտագործելով ճնշման լծակները այդ թվում գիտական ու համալսարանական ոլորտի դեմ պատժամիջոցները և երկրի առաջադմության ճամփան խոչընդոտելը փորձել է հետ պահել Իրանին, սակայն Իրանի ժողովուրդը փափուկ ուժով է պատասխանել ԱՄՆ-ին:

Իրանի մեծարգո առաջնորդը աբան ամսի 13-ի աշակերտական օրվա ու համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի օրվա առիթով ունեցած ելույթում հստակեցրել է.«Իմպերիալիզմի դեմ պայքարի հարցում Իրանի մեծ ժողովրդի անհրաժեշտություններից մեկը դիմացկունությունը, ջանասիրությունը և գիտական, ու շինարարության ոլորտում երկրի բազմակողմանի առաջադիմության համար շարժման ձևավորումն է, ինչն իր հերթին հաղթանակի ու բարգավաճման ենթահող է ստեղծում»:

Որոշ ժամանակ առաջ երկրի պատասխանատուների և ճանաչողական տեխնոլոգիաների ու գիտության զզարգացման շտաբի հետազոտողների հետ  հանդիպման ընթացքում Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ցանկացած ժողովուրդ, որ հետ մնա նոր գիտություններից ու տեխնոլոգիաներից, հետամնացությունից ու այլ ուժերի գաղութը լինելուց բացի, այլ ճակատագիր չի սպասվում նրան: Հետևաբար երկրի գիտական շարժման արագությունը չպետք է նվազի կամ է կանգնի, այլ մինչև գիտական առաջադիմության գագաթնակետին հասնելը այս արագությունը պետք է պահպանվի»:

 Արտադրության թռիչքը նույնպես նպատակասլաց շարժում է, որ դրա արդյունքները հայտնվում են միջին ու երկար ժամկետում: Առաջատար երկրների հետ ունեցած գիտական, տեխնոլոգիական ու արդյունաբերական տարածությունները նվազեցնելու և գիտության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար նոր ու կարճ ճանապարհներ գտնելը և միջազգային ասպարեզում գիտության, տեխնոլոգիայի ու արդյունաբերության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար տարվող ջանքերը  կարող ենք արտադրության թռիչքի առավելություններից համարել:

Իրանում առողջության համակարգը նույնպես ապացուցեց, որ ունի համապատասխան գիտություն, փորձառություն ու արտակարգ անձնակազմ: Իրանը կարող է կորոնավիրուսի վերահսկման իր փորձը տրամադրել այլ երկրներին:

ԻԻՀ-ն տարածաշրջանի միակ երկիրն է, որ ունի գիտական ու հետազոտական նպատակներով արբանյակների պատրաստման ու երկրագնդի ուղեծրում տեղադրելու կարողությունը և աշխարհում զարգացող տիեզերական հինգ ուժերից մեկն է:

Սայենս պարբերականի միջազգային բաժնի քարտուղար Ռիչարդ Սթոունը ասում է.«Ես ծանոթ եմ Իրանի գիտական հասարակության հետ և պետք է ասեմ, որ այս պատժամիջոցներով հանդերձ, որին Իրանը դիմացել է, Իրանի գիտական հասարակությունը սահմանափակությունները հաղթահարելու գործում արտակարգ հնարամտություն ու ճկունություն է ցուցաբերել և գիտական համաշխարհային հասրակության մեջ պահպանել է իր մրցունակությունը: Գիտության ու տեխնոլոգիայի տարբեր հատկապես միջուկային գիտության ոլորտում Իրանը առաջատար է»:

Այս ձեռքբերումները ճնշումներին դմիադրելու ու Իրանի ժողովրդի գիտական կարողությունների ծաղկման արդյունքն են և ցույց են տալիս, որ ոչ մի գործոն չի կարող կանխել գիտության ու առաջադիմության բարձունքներին հասնելու Իրանի առաջընթացը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio