Աշխարհի որ մասում եմ կանգնած(14․Իրանի դիրքն աշխարհում)
Այս թողարկման ընթացքում կներկայացնենք Իրանի ձեռքբերումները բնական ռեսուրսների գիտական զբոսաշրջության, տեխնոլոգիաների, մարզական և այլ ոլորտներում: Հարկ է նշել ,որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ․ հրապարակված տվյալների հիման վրա:
Արդյոք գիտե՞ք, որ Իրանն աշխարհում երկրորդ երկիրն է պիստակի արտադրության առումով: Իրանը գյուղատնտեսական արտադրության ոլորտում աշխարհի 10 առաջատար երկրներից մեկն է: Այս թողարկման ընթացքում մենք կխոսենք պիստակի արտադրանքի մասին:
Պիստակը փոքր ծառ է, որն աճում է Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, Սիրիան, Թուրքմենստանը և Աֆղանստանը: Պիստակի ծառի պտուղը շատ համեղ է:
Պիստակը պարսկերեն բառ է, որը լատինական լեզուների միջոցով մտել է եվրոպական լեզուների մեջ:
Պիստակի ամենակարևոր տեսակն «Աքբարի» պիստակն է: Այս պիստակն իր երկար և մեծ միջուկի շնորհիվ համաշխարհային շուկայում հայտնի է super long pistachio անունով: Այս պիստակը առևտրի ոլորտում ամենակարևորներից մեկն է և այդ տեսակ պիստակի միակ խոշոր արտադրողն Իրանն է: Հիմնականում այն արտադրվում է Ռաֆսանջան և Անար քաղաքներում: Իրանը և ԱՄՆ-ը ՝ աշխարհում պիստակի արտադրության և արտահանման երկու հիմնական երկրներն են: Աշխարհի տարեկան պիստակի արտադրության մոտ 70-ից 80% -ը պատկանում է այս երկու երկրներին: ԱՄՆ-ի պիստակի ավելի քան 90% -ը արտադրվում է Կալիֆոռնիայում, իսկ Իրանի Ռաֆսանջան քաղաքը պիստակի ամենախոշոր արտադրողն է:
Իրանում պիստակի արտադրությունը մի քանի հազար տարվա պատմություն ունի, բայց ԱՄՆ-ում պիստակի աճեցումը սկսվեց 1930-ական թվականներից իրանական պիստակի ծառերի տնկմամբ: Իրանում պիստակի արտադրությունը միջին հաշվով տարեկան կազմում է մոտ 200,000 տոննա: Չնայած իրանական և ամերիկյան պիստակները նույն ռասայից են, բայց իրանական պիստակները ավելի համեղ են և դա հաստատում են եվրոպական շատ վաչառականներ: Միացյալ Նահանգներում տնկված պիստակի սերմերը և սածիլները իրանական պիստակի մի տեսակ են, որը փոխել է իր համը հողի և կլիմայի փոփոխությունների պատճառով: Բայց թուրքական պիստակը այլ տեսակ է: Պիստակի արտադրության տեսակետից Թուրքիան աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը:
---------------------------------
Արդյոք գիտե՞ք , որ Իրանը ծիրանի երրորդ խոշոր արտադրողն է աշխարհում: Իրանն աշխարհի գյուղատնտեսական ապրանքների մեկ երրորդի արտադրության մեջ զբաղեցնում է տասներորդ տեղը:
Չինաստանում և Իրանում ծիրանը բնիկ միրգ է,որի ծառի բարձրությունը հասնում է մինչև 6 մետրի: Ծիրանը համեղ միրգ է և A, C վիտամիների և կալիումի, երկաթի, պղնձի և դիետիկ մանրաթելի լավ աղբյուր է մարմնի համար:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների համաձայն, Թուրքիան 730,000 տոննա ծիրանի արտադրությամբ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Ուզբեկստանը և Իրանը՝ 662 հազար տոննա և 306 հազար տոննա ծիրանի արտադրությամբ երկրորդ և երրորդ տեղում են աշխարհում:
----------------------------
Արդյոք գիտե՞ք , որ Իրանը կեռասի երրորդ խոշոր արտադրողն է աշխարհում:
Կեռասը ամառային և շատ համեղ միրգ է, որը հարուստ է հակաօքսիդիչ և վիտամինային բաղադրություներով և շատ օգտակար է մարմնի համար: Կեռասը Փոքր Ասիայի բնիկ միրգ է և աճում է Կասպից ծովի և Սև ծովի միջև ընկած բերրի տարածքներում և կարծես, հինավուրց ժամանակներից տեղափոխվել է Եվրոպա: Թուրքիան, Իրանը և ԱՄՆ-ը կեռասի խոշորագույն արտադրողներն են աշխարհում: Ներկայումս Թուրքիան կեռասի առաջին արտադրողն է աշխարհում, իսկ ԱՄՆ-ն երկրորդն է, որին հաջորդում են Իրանը, Իտալիան և Իսպանիան երրորդից հինգերորդ շարքերում: Ղազվին նահանգի Ալամութի շրջանը Իրանում կեռասի արտադրության կենտրոնն է հանդիսանում, կեռասի արտադրության մեջ Իրանի հինգ առաջատար նահանգներն են ՝ Սեմնան, Թեհրան, Արևելյան Ատրպատական, Համադան և Լորեստան նահանգները: Այս նահանգներում կեռասի միջին բերքը կազմում է 12 տոննա մեկ հեկտարի համար:
---------------------------------
Արդյոք գիտե՞ք , որ Իրանը ձմերուկի երրորդ խոշոր արտադրողն է աշխարհում:
Ձմերուկը Հարավային Աֆրիկայի բնիկ միրգ է: Ձմերուկը շատ եզակի և զարմանալի առավելություններ ունի և կանխում է հիվանդությունները: Ձմերուկի ծավալի ավելի քան 90% -ը ջուր է: Ձմերուկը շատ համեղ և քաղցր է: Ձմերուկի միջուկը սովորաբար մուգ կարմիր կամ վարդագույն է: Երբեմն այն նարնջագույն, դեղին կամ սպիտակ է: Ձմերուկը շատ սերմեր ունի, որոնք կարող են լինել սպիտակ ու փափուկ կամ սև ու կոշտ: 2014-ին ձմերուկի համաշխարհային արտադրությունը կազմել է 111 միլիոն տոննա: Չինաստանը ձմերուկի 67% -ը արտադրությամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Թուրքիան, Իրանը, Բրազիլիան և Եգիպտոսը ավելի քիչ քան 4% արտադրությամբ հաջորդ տեղերեն են զբաղեցնում:
------------------------------------
Արդյոք գիտե՞ք , որ Իրանը ընկույզի երրորդ խոշոր արտադրողն է աշխարհում:
Ընկույզի միջուկը սննդարար է: Ընկույզի միջուկը հարուստ է օմեգա 3-ով, ինչը բարելավում է ուղեղի գործունեությունը: Ընկույզի միջուկը ուտելի է և հարուստ է յուղով: Ընկույզի ծառի ծագումը Արևմտյան Ասիայի և Հիմալայներից է: Ընկույզն աշխարհում ամենակարևոր և արժեքավոր յուղավոր չարազն է համարվում: Աշխարհում 1,2 միլիոն հեկտար պտղատու այգիները ընկույզի մշակության տակ են և տարեկան 3 միլիոն 400 հազար տոննա բերքը է հավաքվում:
Չինաստանը, ԱՄՆ-ը և Իրանը ընկույզի արտադրող երեք խոշոր երկրներն են աշխարհում և Իրանը մշակման ենթակա տարածքի տեսակետից Չինաստանից հետո աշխարհում երկրորդ տեղում է, սակայն արտադրության առումով այն զբաղեցնում է երրորդ տեղը Չինաստանից և Միացյալ Նահանգներից հետո: Ընկույզի գլոբալ արտադրությունը յուրաքանչյուր անձի համար կես կիլոգրամից պակաս է, իսկ Իրանում այն 3 կգ է: Իրանը տարեկան արտադրում է 230,000 տոննա ընկույզ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio