Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ համագործակցության համաձայնագրի գնահատումը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123910-Իրան_Չինաստան_25_ամյա_համապարփակ_համագործակցության_համաձայնագրի_գնահատումը(1)
Բարև Ձեզ հարգելի բարեկամներ : Ներկայացնում Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ համագործակցության համաձայնագրի գնահատման վերաբերյալ երկու մասից բաղկացած հաղորդաշարի առաջին համարը: Հաղորդումը պատրաստվել է «Իրան-Չինաստան 25 ամյա համապարփակ համագործակցության համաձայնագիր,ոլորտներ և անհրաժեշտություններ» խորագրով հետազոտական ​​զեկույցի հիման վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2020 11:24 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգելի բարեկամներ : Ներկայացնում Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ համագործակցության համաձայնագրի գնահատման վերաբերյալ երկու մասից բաղկացած հաղորդաշարի առաջին համարը: Հաղորդումը պատրաստվել է «Իրան-Չինաստան 25 ամյա համապարփակ համագործակցության համաձայնագիր,ոլորտներ և անհրաժեշտություններ» խորագրով հետազոտական ​​զեկույցի հիման վրա։

Իրանի Իսլ. Հանրապետությունը և Չինաստանը վերջին չորս տասնամյակների ընթացքում ունեցել են առաջընթաց արձանագրող հարաբերություն  և շուրջ քառասուն միլիարդ դոլար առևտրական փոխանակումներով հանդերձ դեռ վճռակամ են ընդլայնել այն:Չինաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է և հարաբերությունների հետագա խորացման համար ,երկու երկրները մտադիր են նոր հորիզոններ սահմանել այս բնագավառում ՝ կազմելով և ստորագրելով 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթուղթը:Այդ իսկ պատճառով, վերջին ամիսներին մեկնարկել է Թեհրանի և Պեկինի ջանքերը ,փաստաթղթի նախագիծը կատարելագործելու նպատակով :Այս փաստաթուղթը,երկու երկրների խորհրդարաններում  վերջնականապես ստորագրվելու և հաստատվելու դեպքում կհամարվի  ճանապարհային քարտեզ, որը կներկայացնի ,Իրանի և Չինաստանի երկկողմ համագործակցությունների զարգացման գործընթացը  քաղաքական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում:Նույն պատճառով, Իրանի և Չինաստանի քաղաքական, տնտեսական և ակադեմիական շրջանակներում սկսվել են քննարկումներ և բանակցություններ ՝ երկու երկրների միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի կարևորությունը գնահատելու համար:

2016 թվականի հունվարին ,Չինաստանի նախագահ Շեյ Ջին Փինգի  Թեհրան կատարած այցով և Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ ունեցած հանդիպումից հետո,  կողմերը լրջորեն արծարծեցին համագործակցության համապարփարկ փաստաթղթի  պատրաստման հարցը ,ու սկսվեց նախնական քննարկումը և նույն տարվա ընթացքում մշակվեց ռազմավարական համատեղ համապարփակ փաստաթուղթը ,որը կողմերի համաձայնությանը արժանացավ: Սույն փաստաթղթի վեցերորդ կետում շեշտվել է.« Հարաբերությունները զարգացնելու համար ըստ կողմերի վճռական կամքի   և նկատի առնելով տնտեսական կարողությունների լրացուցիչ լինելու հանգամանքը , ինչպես նաև էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, տեխնոլոգիաների և այլ ընդհանուր բնագավառներում համագործակցության տարբեր ոլորտների առկայությունը,կողմերը համաձայնվում են ,օրակարգում պահել 25-ամյա համագործակցության համապարփակ պայմանագրի կնքման  վերաբերյալ խորհրդակցություններն ու բանակցությունները»:

Չինաստանի նախագահի հանդիպումը Գերագույն առաջնորդի հետ

Այնուամենայնիվ,խնդրի  հետապնդումը տևեց մոտավորապես չորս տարի, մինչև անցյալ տարի Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ. Մոհամմադ Ջավադ Զարիֆի  Պեկին կատարած այցի ընթացքում, լրջորեն վերսկսվեց  դրա քննարկումը  և ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:2020 թվականի հունիսի 23-ին, Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարությունը հաստատեց համաձայնագրի նախագիծը ,« Համապարփակ ռազմավարական գործընկերություն Չինաստանի և Իրանի միջև» խորագրով և նախագահ Հասան Ռոհանին դա համարեց՝ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություն:Համաձայնագիրը, որը պաշտոնապես կոչվում է Իրան-Չինաստան Համապարփակ համագործակցության 25-ամյա ծրագիր, ընդգրկում է մի քանի ոլորտներ, այդ թվում.«Քաղաքական, երկկողմ անվտանգության և պաշտպանական համագործակցություն, գյուղատնտեսություն, տնտեսություն,մշակութային  գիտություն, զբոսաշրջություն, նավթ և էներգետիկա, հեռահաղորդակցական և տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, առևտուր, առողջապահություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ, նաև երկկողմ տարածաշրջանային և միջազգային քաղաքական համագործակցություն»:

Այս շրջանակներում հաշվի են առնվել՝ ներդրումներն ու ֆինանսավորումը, միջազգային ֆորումներում  փոխադարձ քաղաքական հովանավորությունները , ահաբեկչության դեմ պայքարը , համատեղ վարժանքների անցկացումը և պաշտպանական տեխնոլոգիաների փոխանակումը:Այս փաստաթղթի ևս մեկ շատ կարևոր կետն է ՝Թեհրանի և Պեկինի միջև համաձայնությունը ՝փոխադարձ  առևտրում օգտագործելու ազգային արժույթները:Իրանի և Չինաստանի համագործակցության  համապարփակ փաստաթղթում նկատի առնված այլ կետերից են ՝Իրանից անցնող   ռազմավարական միջանցքների զարգացման համար ներդրումներ կատարելը, հանածո էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում  ներդրումը, Իրանի արևելքում գտնվող Մոկրանի ափերում համակողմանի զարգացմանը մասնակցելը,Իրանում, ինտերնետի 5-րդ սերնդի ստեղծմանը նպաստելը, ազգային տեղեկատվական ցանցերի հզորացումը,և Իրանի միջուկային խաղաղասիրական արդյունաբերության զարգացմանը աջակցելը:

Իրան-Չինաստան 25-ամյա փաստաթղթի կարևորագույն կետերից  են՝բանկային, ֆինանսական և ապահովագրական համագործակցությունների զարգացումը ,Իրանի բանկերի մասնաճյուղերի բացումը և Իրանի ու Չինաստանի համատեղ բանկի հիմնադրումը , հատկապես ՝SWIFT-ի փոխարեն երկու երկրների միջև ֆինանսական մեսենջեր ստեղծելը:Միևնույն ժամանակ, Իրանի անապատային շրջաններում մաքուր էներգիաների արտադրության համար  ներդրումային տեղեկատվական ազգային  ցանցի ամրապնդումը ,համագործակցության այս նախագծի ևս մեկ դրույթ է:Իրանում, համալսարանի դասախոս  Աբդոլռահման Ղահրամանփուրը համոզված  է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում փոփոխության է ենթարկվել  և՛  միջազգային համակարգը, և՛ Չինաստանի դիրքը և ԱՄՆ-ը ևս  ստիպված է  ընդունել Չինաստանի փոփոխությունը վերջին երեք տասնամյակների համեմատությամբ և ինչպես ,որ Չինաստանն է առաջնորդվում իր ազգային շահերով ,Իրանը ևս Պեկինի հետ հարաբերություններում նույն ձևաչափին է հետևում:

Իրան -Չինաստան հարաբերությունների զարգացումը

 Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համագործակցության  համապարփակ փաստաթուղթը հիմնականում կենտրոնացած  է տնտեսական, արդյունաբերական և ֆինանսական համագործակցությունների  զարգացման ու ամրապնդման վրա , որը ոչ միայն սպառնալիք չէ որևէ երկրի համար, այլև դա կարող է լինել հաղթանակ-հաղթանակ ձևաչափով  համաձայնագիր Թեհրանի և Պեկինի միջև, որպեսզի  կողմերը կարողանան օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները այս առումով:Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Էբրահիմ Ռահիմփուրը այս մասին համոզված է , որ Չինաստանը և Իրանը երկուսն էլ հետապնդում են իրենց ազգային շահերը, և  Իրանի Իսլամական Հանրապետությունը այլ երկրների հետ հարաբերությունները ամրապնդելով ձգտում է ուժեղացնել իր փոխգործակցությունը մեծ  երկրների հետ ,հետևելով հաղթանակ-հաղթանակ ձևաչափով քաղաքականությանը:

Այնուամենայնիվ, արևմտյան ԶԼՄ-ները մեծ աղմուկ են բարձրացրել Իրանում հասարակական կարծիքը շեղելու  Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա համապարփակ փաստաթղթի իրողություններից,որպեսզի   հասարակական կարծիքի ճնշման ներքո Թեհրանին ստիպեն հրաժարվել Չինաստանի հետ այս  փաստաթղթի ստորագրումից:Այս վերլուծություններից մեկը ներկայացրել է  «Փետրոլիոմ Էկոնոմիստ »պարբերաթերթը, որը ընդօրինակել և հրապարակել են  ընդդիմադիր  այլ լրատվամիջոցները:Ավելի ուշ Վաշինգտոն ԴԻ.ՍԻ համալսարանում ,Ջորջ Թաուն համալսարանի դասախոս և գրող Շիրին Հանթերը  հավակնել է ,որ 25-ամյա պայմանագիրը Իրանին կստիպի կախված լինել Չինաստանից և կոչնչացնի Իրանի անկախությունը:Նման թշնամական  վերլուծություններ պատճառ են դարձել ,որ  արեւմտյան ԶԼՄ-ները լայնածավալ հարձակում սկսեն   Իրան-Չինաստան 25-ամյա  համագործակցության համապարփակ փաստաթղթի դեմ:

Միաժամանակ , Իրանի Իսլամական Հանրապետության համար, որը իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ոչ արևելք և ոչ արևմուտք կարգախոսով  , ազգային ինքնության,անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը համարվում են  անփոփոխ սկզբունքներ և միևնույն ժամանակ, վերջին վեց տասնամյակի ընթացքում Չինաստանի արտաքին քաղաքականության մտածողության կարևորագույն գործոնն է ՝ այլ երկրների իշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի սկզբունքը:

Իրանը և Չինաստանը համաշխարհային  երկու մեծ քաղաքակրթություններ 

Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ըստ ո՛չ արևելք և  ո՛չ արևմուտք սկզբունքային քաղաքականության , միջազգային համակարգում արդյունավետ դերակատարություն ունենալով, չի ընդունել գերիշխող  համակարգի բազմաթիվ կանոններ, որոնք լուրջ վտանգներ և վնասներ  են առաջացրել Իրանի ազգային շահերի համար:Միևնույն ժամանակ, Չինաստանը հիմնականում իր աշխատանքները իրականացրել է կապիտալիստական համակարգի ընդունված նույն կանոններով , և մինչև 2018 թվականը ոչ մի ոլորտում ,ԱՄՆ-ի հետ  լուրջ առճակատման չի գնացել , և երբեմն նույնիսկ միացել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին ՝ առավելագույն ճնշումներով:

Նման պայմաններում կարելի է ասել, որ քանի դեռ Չինաստանը ենթարկվում է ամերիկյան կարգերի ընդունված նորմերին   և Իրանի Իսլամական Հանրապետությունը մարտահրավեր է նետում և խոչընդոտում է   այս կարգերին, հակառակ արևմտյան ընդդիմադիր  ԶԼՄ-ների պնդումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հայտնվելու Չինաստանի հետևորդ -հովանավորի ցանցում: Այս ուղղությամբ  քաղաքական վերլուծաբանները   ուշադրության են արժանացնում  Իրանի իսլ.հանրապետության ու Շանհայի համագործակցության կազմակերպության հարաբերություններին  ,որին որպես դիտորդ մոտավորապես 15 տարի է ինչ անդամակցում է , և Պեկինը ,որպես դրա կարևոր անդամներից մեկը  ,գործնականում շատ էլ չի ցանկանում  , որ Իրանը պաշտոնապես անդամակցի Շանհայի  կազմակերպությանը:

Իրանն ու  Չինաստանը դեմ են ԱՄՆ միահեծանությանը

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մարտահրավեր է նետել ամերիկյան կարգերին  և գերիշխող  համակարգին, մինչդեռ Չինաստանի դիվանագիտական ​​լեզուն երբեք կոշտ չի եղել ամերիկացիների հետ, և, թերևս, ամենասուր պարագան եղել է  առևտրային պատերազմում և կորոնավիրուսի համաճարակի ժամանակ  ԱՄՆում ,Դոնալդ  Թրամփի վարչակազմի հետ:Սա նշանակում է, որ Չինաստանի և Իրանի հակադրությունը միջազգային համակարգին իշխող  կառուցվածքի հետ  տարբեր է, չնայած նմանություններին:Չինաստանը քննադատում է գործող կարգերը  ,բայց Իրանը բողոքում և դեմ է դրան:Այդ պատճառով արևմտյան լրատվամիջոցներում և որոշ սոցիալական ցանցերում Իրանի  իսլամական  հանրապետությյան դեմ քարոզչությունները  ոչ միայն հակասում են  Իրանի իսլամական հանրապետության ինքնության իրողություններին  և սկզբունքներին, այլև այս երկիրը ձգտում է տարածաշրջանային և համաշխարհային այլ տերությունների կողքին  ամրապնդել իր տարածաշրջանային և համաշխարհային դիրքերը  :Իրանը ,հարուստ է բնական ռեսուրսների, հանքանյութերի, էներգետիկայի, կրթված և երիտասարդ մարդուժի առումով  և ունի  ռազմավարական և աշխարհաքաղաքական դիրք ՝ Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի երեք մայրցամաքների խաչմերուկում: Հետևաբար աշխարհի տարբեր երկրների, ներառյալ Չինաստանի հետ էներգիայի փոխանակման, ծառայությունների ու ապրանքների առևտրի առումով գերակա դիրքում է գտնվում :

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio