Կորոնավիրուսը և նոր ապրելաձևը(5)
Անցած վեց ամիսների ընթացքում կորոնավիրուսի համաճարակը նոր կյանք է ձևավորել աշխարհի ժողովուրդների համար:Զարմանալի է սակայն ,որ մեզանից շատերը վարժվել ենք նոր պայմաններին և ցավոք աստիճանաբար համակերպվել ենք միմյանց դեմքերին նայել դիմակով: Այս օրերին մենք շատ ենք լսում տանը մնալու, կինոնկարներ դիտելու և միայնակ ժամանակ անցկացնելու մասին:Սակայն կինոն ,որը լճացման ամենավատ պայմաններում է ,ի՞նչ կապ ունի այս մահացու վիրուսի հետ:Արդյոք կինոֆիլմ դիտելը կարող է օգնել մեզ:
Երկու տարի առաջ Դալիա Շվայթզերը մի գիրք էր գրել՝«Զամբիները, վիրուսները և աշխարհի վերջը»խորագրով , որտեղ նշում է , որ մարդիկ այսօր ապրում են աննախադեպ անվտանգության մեջ՝ չնայած քաղաքական իրադարձություններին և պատերազմներին, շատ երկրներում տիրում է զգալի անվտանգություն:
Այս գրքում Դալիան գրել է, որ չնայած բոլոր այն լուրերին, որոնք հրապարակում են ԶԼՄ-ները, և սովորաբար պատերազմի ու աղետների մասին են , սակայն մեծ անջրպետ կա իրականության և ԶԼՄ-ների հայտարարությունների միջև: Այս գրքում նա խնդիրը լավապես կապում է այն ֆիլմերի հետ ,որոնք անդրադառնում են աշխարհի զանազան իրավիճակների մասին:Գրքում նշված է.«Որոշ ֆիլմերի միջոցով մեր կյանքը վտանգի տակ դնող շատ վնասատուներ ,միայն վիրուսները չեն, որ կանխատեսվում է, աշխարհում վերջ կտան կյանքին կամ քաղաքակրթություններին, այլև ահաբեկչությունը և մեծ պատերազմների սպառնալիքն է , որոնց մասին շատ էլ չեն անդրադառնում լրատվամիջոցները:Կարևոր է նշել ,որ ԶԼՄ-ները և հատկապես կինոները առաջացնում են գլոբալ վախեր ապագայի վերաբերյալ և մութ ու գորշ ներկայացնում ապագան:
Միգուցե ֆիլմում խուճապ և ահ ու սարսափ ստեղծելը՝ մարդու ձևաչափերից է ՝հաղթահարելու իր խոցելիությունը ՝ որպես կենդանի էակ:Հոլիվուդյան կինոյում, մասնավորապես կինոյի այն մասնաճյուղում , որը կոչվում է «ապոկալիպտիկ կինո», հատուկ ուշադրություն է դարձվում այն թեմաներին ու խնդիրներին , որոնցում վտանգավոր վիրուսը կամ վտանգավոր էակը , մարդկային սխալի կամ կանխամտածված գործողությունների արդյունքում տարածվում է հասարակության մեջ:Ընդհանրապես ապոկալիպտիկին ուղղված Հոլիվուդի հայացքը սարսափազդու է և երբեք ,նման ստեղծագործություններից և ոչ մեկում ,աշխարհը մի փրկչի ներկայությամբ բարի վախճան չի ունենում ,և մի խոսքով կարելի է ասել ,որ Հոլիվուդյան շատ ստեղծագործություններում աշխարհի վախճանը լավ չի ներկայացվել : Հոլիվուդի ապոկալիպտիկ ստեղծագործությունների մեծ մասում, հասարակությունը պատերազմի մեջ է օտար էակի կամ արարածների հետ, որոնք հարձակվել են մարդկության վրա, Էակներ, որոնք երկիր են եկել կամ այլ մոլորակներից, կամ մի մահաբեր վիրուսի բերումով մարդկության դեմ դուրս եկել:
Ապոկալեպտիկ ֆիլմերի մի ճյուղում տարածվում է մահացու վիրուսը և բժշկական ու գենետիկական հայտնագործությունները, որպես կենսաբանական զենք պատրաստված վիրուսները , արտերկրյա էակները և անորոշ պատճառները,որոնք ի վերջո մնում են անհայտ, բոլորն էլ համարվում են մարդկանց մոտ վիրուսների առաջացման ու տարածման գործոններ:Բայց շատ ֆիլմերում անտեսվում է գիտական փաստերին ուշադրություն դարձնելը :Չնայած մահացու վիրուսների տարածման մասին որոշ ֆիլմեր հիմնված են գիտական սկզբունքների վրա, սակայն անկասկած,որոշ պարագաներ զոհ են դարձել դրամատիկ պատմվածքի և անուշադրության են մատնվել գիտական ճշմարտությունները:
Օրինակ ՝ վիրուսային վարակների հետևանքով դանդաղ մահը բնավ կինեմատիկական չէ,ուստի ակնհայտ է, որ Հոլիվուդը ավելի թրիլեր կդարձնի պատմվածքը և հանդիսատեսին կներկայացնի խիստ թրիլեր տեսաֆիլմ: Օրինակ ՝ 1995-ին նկարահանված «Համաճարակ»ֆիլմում «Մութաբա» կոչվող մահացու և խորհրդավոր վիրուսը ներխուժում է մարդկանց կյանք:Տարօրինակն այն է, որ Մութաբան ոչ միայն 100% մահացու է, այլև նրա ինկուբացիոն ժամանակահատվածը մի քանի ժամ է:
Իհարկե, իրական կյանքում որոշ վիրուսներ կարող են մեկ ժամվա ընթացքում մարդու մահվան պատճառ դառնալ ,սակայն մահացության տեմպի և կենսունակության միջև կա նուրբ կապ:Դա այն իմաստով է , որ եթե վիրուսը ընդամենը մեկ օրվա ընթացքում սպանի հյուրընկալող օրգանին, ապա նույն արագությամբ կոչնչանա նաև ինքը ,հետևաբար նման մահացու վիրուսի ղեկավարությամբ հիվանդությունների համաճարակի վերածվելը գրեթե անհնար է:
Հիմնվելով վիրուսաբանության սկզբունքների երրորդ հրատարակության վրա,նույնիսկ ամենաարագ վիրուսներն ունեն կոմունային ժամանակահատված `մի քանի օրից մինչև մի քանի տարի, և հիվանդությունը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս: Այսպիսով, վիրուսների մահացության արագությունը չի հասնում Հոլիվուդյան կինոնկարների ստեղծած խուճապին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ կորոնավիրուսից մահացությունը կազմում է միայն 2% -,իսկ գրիպինը միայն 0,1% -է:Բայց մետաղադրամի մյուս կողմում իրական աշխարհում առկա վտանգավոր վիրուսներն են, ինչպիսին է Էբոլան, որի մահացությունը կազմում է մոտ 40%, ինչը դարձյալ չի համընկնում հոլիվուդյան ֆիլմերի ստեղծած խառնաշփոթին :
Յուրաքանչյուր կինոյի միջին ժամը մոտավորապես երկու ժամ է, որը շատ քիչ է `ապոկալիպտիկ աշխարհը ներկայացնելու համար:Հետևաբար, գրողները պարտավոր են իրենց ֆիլմերը պատրաստեն գիտական փաստերին գերազանցող արագությամբ:«28 օր անց»ֆիլմում ՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում, մահացու տարօրինակ վիրուսը աշխարհում համաճարակի է վերածվում :
Հոլիվուդյան կինոնկարներում տարօրինակ հակում կա հիվանդություններն արագ տեմպով փոխանցման համար:Օրինակ ՝ այս ֆիլմում բոլորը շատ արագ են վարակվում վիրուսով և նույնիսկ այլ կինոնկարներում վարակվածները մի քանի ժամվա կամ մի քանի օրվա ընթացքում մահանում են: Մինչդեռ իրականում, հստակ մեկ րոպե է պահանջվում, որպեսզի մարմնում շրջանառվի արյունը,ուստի եթե նույնիսկ ցանկանանք ընդունել հոլիվուդյան կինոնկարների տրամաբանությունը՝ վիրուսների անմիջապես տարածման առումով , վիրուսով վարակվելու համար առնվազն երկու րոպե է պահանջվում:
Իրական կյանքում հիվանդության համաճարակի համար ավելի երկար ժամանակ է հարկավոր, և մինչ օրս դրանցից և ոչ մեկը աշխարհի ոչնչացմանը չի հանգեցրել :Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարել է, որ 1918 թվականին Գրիպի համաճարակը տևել է գրեթե մեկ տարի, իսկ ՁԻԱՀ-ը տարիներ շարունակվում է:Անգամ ժանտախտի կամ Սև մահի պես վտանգավոր հիվանդությունը , վերացվեց չորս տարվա ընթացքում և չնայած այն կործանարար էր, բայց չվերացրեց աշխարհը:
Հոլիվուդյան կինոնկարներում առկա մեկ այլ կետ հետևյալն է,որ վիրաբուժական հասարակ դիմակով անգամ , կարող եք ցանկացած տեղ քայլել և որևէ մահացու վիրուսով չվարակվել: Պարզապես հիշեք, որ չպետք է դիմակը վերցնեք հիվանդների հետ շփվելիս , քանի որ այդ դեպքում ձեր մահը անխուսափելի է:
«Վանդերբիլտ» համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ դոկտ.Ուիլյամ Շեֆերն ասում է.«՝Վիրուսները շատ փոքր են, և շատ դժվար է շնչել այն դիմակներով , որոնք կարող են արգելափակել դրանց անցումը:Հետևաբար վիրաբուժական դիմակները գործնականում ոչ մի ազդեցություն չունեն օդի մեջ առկա մահացու վիրուսներին կանխելու համար:Այս դիմակները կարող են լավ պաշտպանիչ լինել շատ փոքր մասնիկների դեմ, բայց դա չի նշանակում, որ դրանք կրելով կարելի է հանգիստ քայլել հիվանդներով լի հիվանդանոցում:
Այնուամենայնիվ, որոշ ֆիլմերում ավելի լավ ու ուշադիր ձևով են ներկայացվում պաշտպանիչ սարքավորումները , ինչպիսիք են՝ պաշտպանիչ արտահագուստները և ապահովական սաղավարտները, բժիշկներին կամ գիտնականներին վիրուսներից պաշտպանելու համար:Բայց նույնիսկ այս դեպքերում, եթե ուշադիր դիտեք , կտեսնեք հազարավոր տարօրինակ գիտական սխալներ:Ինչպես օրինակ վարակված սենյակից նորմալ միջավայր գնալը ՝ առանց ախտահանվելու:
Մահացու վիրուսների առանցքով կինոնկարների այլ մարտահրավերից է՝ խնդիրների լուծման ձևաչափը:Այս ֆիլմերում սովորաբար քաղաքում տարածվում է վտանգավոր պաթոգեն ,որին զոհ են դառնում շատերը: Մինչդեռ, քիչ թվով վերապրողներ ,գոյատևման համար փախուստի են դիմում և պայքարում են :Այս իրավիճակում ո՞րն է երջանիկ ավարտի ամենաարագ տարբերակը :Ճիշտ պատասխանը ՝ «կախարդական արյունն» է:
«Ես լեգենդ եմ»ֆիլմում , բոլոր մարդիկ մահացու վիրուսի պատճառով վերածվում են զոմբիների և արնախումների, իսկ մի բժիշկ միակ ողջ մնացածն է և դա նշանակում է, որ հավանաբար նա իմունիտետ ունի այս հիվանդության դիմաց: Այսպիսով, նա սկսում է պատվաստանյութը պատրաստել իր սեփական արյունից:Մի իրադարձություն, որը անհնար է գիտական աշխարհում :Գենետիկական իմունիտետը այս եղանակով փոխանցելի չէ:Նույնիսկ եթե մի անձի իմունային համակարգը թույլ է տալիս նրան արտադրել հակամարմիններ, նա նախ և առաջ պետք է վարակվի վիրուսով, որպեսզի նրա մարմինը կարողանա այդ հակամարմինները արտադրել:
Նույնիսկ ամենալավատեսական դեպքում, եթե Հոլիվուդյան այս ենթադրությունները ճիշտ համարենք, այդ հարցով շատ արյուն է պետք:Օրինակ ՝ «Թեժ գոտի» ֆիլմում բուժման համար օգտագործվում է արյունը կամ պլազման , մինչդեռ դրա համար մեզ անհրաժեշտ է մեկից ավելի կենդանիների կամ մեծահասակ մարդկանց արյունը:
Զարմանալի է, որ հոլիվուդյան շատ կինոնկարներում մահացու վիրուսները կատարելապես խելացի են աշխատում , օրինակ ՝«Z համաշխարհային պատերազմ»-ում ֆիլմի մի մասում , գլխավոր հերոսը ասում է, որ վիրուսով տառապող մարդիկ կատարելապես անտեսում են մահացու հիվանդությամբ տառապող մարդկանց:Այս առումով կա հիմնավորում, որ վիրուսների նպատակը բազմանալն ու տարածվելն է, իսկ թույլ հյուրընկալող օրգանիզմը գործնականում այդ նպատակի իրականացման համար լավ տարբերակ չէ:Օրինակ ՝ բնության մեջ որսի թուլությունն ու մահը կարող են խաբել որսորդին:
Բայց, ըստ «Ռենսլար» պոլիտեխնիկական ինստիտուտի կենսաֆիզիկոս Սքաթ Ֆորթի ,վիրուսներն ամբողջ ուժով հարձակվում են իրենց հյուրընկալող մարմնի վրա,հետևաբար նրանք հնարավորություն ունեն փոխանցվել թույլերին և մահվան սեմին գտնվողներին:Հիշեք, որ ոչ մի վիրուս խելացի չէ և ընտրության հնարավորություն չունի:
Եվ վերջապես, կորոնավիրուսը մեզ համար շատ դրական և բացասական կողմեր է ունեցել , և եթե անգամ ցանկանանք հեռվից նայել այդ խնդրին,պիտի ասել որ դրական կետերը շատ ավելին են եղել: :Օրինակ ՝ շրջակա միջավայրի պայմանների բարելավումից մինչև մարդկանց հարաբերությունների վրա ունեցած ազդեցությունը:Փաստն այն է, որ շատ ընտանիքներ դժվարությունների դիմաց կանգնեցին բայց շատերը նույնիսկ առավել միասնություն զգացին, ինչը ինքնին կարող է լինել Կորոնավիրուսի մարտահրավերներից կամ դրական կողմերից մեկը:Իհարկե, մարդիկ այս համաճարակից հետո այլ կերպ են նայելու աշխարհին և հոգեբանորեն ասվում է , որ նույնիսկ մարդիկ ապագային հանդեպ ավելի հուսադրված են, նրանք դարձել են համբերատար ու ավելի դիմակայուն:
Հարգելի բարեկամներ եթե դուք գտնվում եք մի երկրում կամ քաղաքում, որտեղ դուք պետք է լինեք տնային կարանտինի պայմաններում , անտարակույս հետևեք պրոտոկոլներին: Կյանքը կինո չէ, և մենք դերասան չենք:Ուրեմն հարկավոր չէ ստել ինքներս մեզ և թույլ տալ, որ վախն ու սթրեսը իշխեն մեր հոգիներին : Ընդունենք իրավիճակը և փորձենք ապագան լավագույն ձևով ձևավորել բոլոր մարդկանց առողջության համար:
Եկեք չմոռանանք,որ Կյանքը ընթանում է սովորականի պես, սիրենք կյանքը և վայելենք դրա յուրաքանչյուր պահը: