Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ համագործակցության համաձայնագրի գնահատումը(2)
Բարև Ձեզ հարգելի բարեկամներ : Ներկայացնում ենք Իրան-Չինաստան 25 ամյա համապարփակ համագործակցության համաձայնագրի գնահատման վերաբերյալ հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք Իրանի ու Չինաստանի 25 ամյա համապարփակ համագործակցության համաձայնագրի տնտեսական ու քաղաքական կարեւորութեան մասին :Ընկերակցեք մեզ:
Ինչպես նախորդ թողարկման ընթացքում նշեցինք , Իրան- Չինաստան 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթղթի ամենակարևոր բաժինը կենտրոնացած է տնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման վրա: Իրան-Չինաստան հարաբերությունները՝ որպես ավելի քան 2500-ամյա վաղեմության երկու երկրներ , միշտ բարեկամական հարաբերություններ են ունեցել և այժմ Չինաստանն Իրանի առաջին տնտեսական և առևտրային գործընկերն է:Սա նշանակում է, որ Իրանի տնտեսությունը կառուցվածքային կապեր ունի Չինաստանի տնտեսության հետ, և այս իրավիճակը երկու կողմերին մղում է ստորագրելու համագործակցության համապարփակ փաստաթուղթը:Չինաստանի արտաքին գործերի նախարարության բարձրագույն փորձագետ Պանգ Սենի համոզմամբ, այդ երկիրը էներգետիկայի, տնտեսության և առևտրի տարբեր ոլորտներում,Իրանի հետ բնական,թափանցիկ եւ բացահայտ համագործակցություն է դրսևորում: Այս համագործակցությունները ոչ հակասում են Չինաստանի միջազգային պարտավորություններին, ոչ Անվտանգության խորհրդի բանաձևին և չեն էլ վնասում այլ երկրների ազգային շահերին, ուստի այդ համագործակցությունները պետք է պահպանվեն:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ Իրանի և Չինաստանի միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի կարևոր մասերից է՝ ենթահող ստեղծել հիմնական նախագծերում և զարգացող ենթակառուցվածքներում , ինչպես Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խոշոր նախագծում Իրանի ներգրավածության համար:Այս հարցը շատ կարևոր է ոչ միայն Իրանի, այլև այն երկրների համար, որոնք մտադիր են իրենց ապրանքը տեղափոխել Կենտրոնական Ասիա և Հնդկական օվկիանոս ՝ հաշվի առնելով երկրների մրցակցային հասանելիությունը միջազգային միջանցքներին ՝ իրենց ապրանքների հեշտ և էժան տարանցման համար:Քանի որ Իրանը ,որպես հաղորդակցական կամուրջ կարող է միացնել տարածաշրջանի շուկաները:Հետևաբար, կասկած չկա, որ տարածաշրջանում Իրանի ռազմավարական դիրքի մասին քաջ գիտակցում է Չինաստանը, և Թեհրանը կարող է հինգ ոլորտներում ,ներառյալ քաղաքականության մշակման համակարգումների , կապի դյուրացման, ազատ առևտրի, ֆինանսական կոնվերգենցիայի և ժողովրդի փոխադարձ կապերի ոլորտներում և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում համագործակցել Պեկինի հետ:
Իրանի և Չինաստանի 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթղթի երկրորդ տնտեսական կարևորությունը՝ ներդրումներն են էներգետիկայի, ինչպես նաև պետրոքիմիայի ոլորտում:Էներգետիկ քննարկումներում Չինաստանը և Իրանը հետևում են մի տեսակ փոխկապակցվածության:Չինաստանը մեծապես կախված է Իրանի նավթային շուկաներից, և Թեհրանին ևս անհրաժեշտ է ներգրավել արտաքին ներդրումներ իր նավթի և գազի ոլորտում:Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Չինաստանի դեմ կիրառված առևտրային պատերազմը, չի բացառվում ,որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները Չինաստանի դեմ նավթային էմբարգոն ներառեն իրենց օրակարգում:Հետևաբար, Չինաստանի կառավարությունը տարիներ է ինչ հեռատեսությամբ դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ շուկաները:
Հաշվի առնելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան ,որպես Պարսից ծոցում Չինաստանի էներգետիկ գործընկերներ գտնվում են ԱՄՆ ճամբարում չի բացառվում,որ Պեկինի և Վաշինգտոնի միջև տնտեսա- առևտրական լարվածությունները սրվելով ,Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները,հետևելով ԱՄՆ-ի քաղաքականություններին ,պատժամիջոցներ կիրառեն Չինաստանի նկատմամբ:Այդ իսկ պատճառով Պեկինը հեռատեսորեն ձգտում է կայուն և անվտանգ համագործակցություն հասատատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ԱՄՆ-ի գերիշխող համակարգից դուրս է և կարող է կայուն համագործակցություն ապահովել Պեկինի և Թեհրանի միջև,հեռու ԱՄՆ-ի առանցքից :Իրան-Չինաստան առևտրի պալատի նախագահ Մաջիդ Ռեզա Հարիրիի համոզմամբ , Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական լարվածությունը չի ազդելու Իրան-Չինաստան քաղաքական հարաբերությունների վրա,սակայն պետք է խոստովանել , որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ազդել են ամբողջ աշխարհի հետ Իրանի առևտրային հարաբերությունների վրա :
Իրան- Չինաստան 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթղթի ֆինանսա-տնտեսական երրորդ առանձնահատկությունը ,արտարժույթային համաձայնություններն են ,իրենց տնտեսական և առևտրական փոխանակումներից ու հարաբերություններից դոլարը զեղչելու համար: Չինաստանը աշխարհի 86 երկրների հետ երկկողմ արտարժույթային համաձայնագիր ունի, առևտրային փոխանակումներում դոլարից հրաժարվելու նպատակով : Այս ուղղությամբ Չինաստանի կառավարությունը Շանհայի ֆոնդային բորսայում առաջարկել է «Պետրոյուան»-ը ՝ որպես «Պետրո-դոլար»-ի այլընտրանք:Հետևաբար, երկկողմ դրամական պայմանագիրը և երկու երկրների արժույթների վրա հիմնված գործարքը կարող է մեծապես նպաստել առանց դոլարի Իրան-Չինաստան առևտրային համագործակցությանը:
Իրան- Չինաստան 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթղթում չորրորդ կարևոր ֆինանսական հարցը գլոբալ ֆինանսական ոլորտին ռազմավարական մոտեցումն է:Համաշխարհային ֆինանսական ոլորտում ,Չինաստանը ազդեցիկ քայլեր է ձեռնարկել ՝ հիմնելով՝ Ասիական ենթակառուցվածքների զարգացման բանկի, Մետաքսի ճանապարհի ֆինանսավորման հիմնադրամի, BRICS-ի պահուստային հիմնադրամի վրա, ավելացնելով Յուանի մասնաբաժինը «Արժույթի միջազգային հիմնադրամի պորտֆելում:Հետևաբար, Չինաստանի և Իրանի միջև ֆինանսական համագործակցության նկատմամբ ռազմավարական հայացքը կարող է մեծացնել երկու կողմերի դերը համաշխարհային ֆինանսական հավասարումների մեջ:
Իրանի և Չինաստանի ռազմավարական փաստաթղթի հինգերորդ կարևորությունը հատուկ ուշադրությունն է տեխնոլոգիայի և ենթակառուցվածքների ոլորտին:Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, այս փաստաթուղթը կարող է երկարատևում հնարավորություն ընձեռել Չինաստանից Իրան տեխնոլոգիայի փոխանցման համար:Շատերը այն կարծիքի են, որ Իրանն ու Չինաստանը կարող են համեմատական առավելության սկզբունքի հիմամբ ,այս ոլորտում միմյանց հետ լավ աշխատել:Իրանցի փորձագետ ԱմիրՀոսեյն Ադելջուն համոզված է ,որ իրանցի արտահանողները կարող են դեպի Չինաստան արտահանումը առաջին հերթին սկսել երկրի հյուսիսային նահանգներից, որոնց մշակույթը ավելի մոտ է արևմտյան Ասիային:Ըստ նրա, Չինաստանում իրանական ապրանքների ներկայության և ազդեցության համար շատ հիմքեր կան:
Տնտեսական և ֆինանսական կարևորությունից բացի, Իրան Չինաստան 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթուղթը նույնպես շատ կարևոր է քաղաքական և անվտանգության տեսանկյունից:Փաստաթղթի վերջնական հաստատման դեպքում , Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնության է գալու մի կառավարության հետ, որը աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունն է և ունի ֆինանսա- առևտրական և անվտանգության ծավալուն ցանցեր: Հաշվի առնելով տարածաշրջանում Իրանի ռազմավարական նպատակները, ինչպես, օրինակ, անվտանգության պայմանավորվածություններում արդյունավետ ներկայությունը, Իրանը կարևոր և արդյունավետ է համարում մեծ տերությունների հետ համագործակցությունը:
Անտարակույս գլոբալ մասշտաբով ռազմավարական դաշնակից ունենալը անհրաժեշտ է ցանկացած երկրի համար:Հետևաբար, 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթղթի շրջանակներում Իրանը և Չինաստանը կարող են փոխադարձ հարգանքի հիման վրա ծովային բնագավառում համագործակցություն ունենալ նաև ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարի, նավագնացության անվտանգության ապահովման , նաև մարդու թրաֆիքինգի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում :Իրանը նաև Ասիայի ենթակառուցվածքների ներդրումային բանկի (AIIB) հիմնադիր անդամ է և աջակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությանը:
Միջազգային ասպարեզում Իրանի և Չինաստանի կարևորագույն ռազմավարական քաղաքականություններից մեկը ՝բազմաբևեռ համակարգին աջակցելը և ԱՄՆ-ի միահեծան քաղաքականությանը դեմ գնալն է:Թեհրանն ու Պեկինը համոզված են ,որ ռազմավարական կոալիցիայով կարող են սանձել արևմուտքի ճնշումները տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում:Իրանն ու Չինաստանը չեն ընդունում ուժի բաշխումը միջազգային համակարգում, և երկուսն էլ կարևորում են բազմակողմանիությունը:Հաշվի առնելով, որ ռազմավարական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ պայմանը՝ համատեղ ռազմավարական շահերը և համատեղ սպառնալիքներն ու շահերն են ,այս տեսանկյունից և ՛Իրանը և՛ Չինաստանը, ԱՄՆ-ի համատեղ սպառնալիքների և մարտահրավերների դիմաց են կանգնած:
Չինաստանը վերջին ամիսներին ընդդիմանալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառած քայլերին և միակողմանի ճնշումներին դեմ է գնացել կառավարիչների խորհրդի նիստի հակաիրանական բանաձևին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, Չինաստանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Պեկինը դեմ է Իրանի նկատմամբ սպառազինական պատժամիջոցներին: Իրանը նաև ընդգծելով Չինաստանի միասնությունը և տարածքային ամբողջականությունը ,դատապարտում է Չինաստանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն :
Չինաստանին անհրաժեշտ է ունենալ ռազմավարական գործընկերություն աշխարհի տարբեր տարածաշրջաններում գտնվող ազդեցիկ և կարևոր երկրների ներառյալ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ , իր նպատակներին հասնելու համար։ Այդ նպատակների թվում են՝ միջազգային համակարգում կարգուկանոն հաստատելը և իր դիրքի ու դերի ամրապնդումը` ֆինանսների, արտադրության, անվտանգության և գիտության ոլորտում :Ուստի հաղթանակ-հաղթանակ շրջագծում ,Իրան Չինաստան 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթղթի մշակումն և հաստատումը կարող է ապահովելով կողմերի շահերը, նվազեցնել ԱՄՆ-ի միահեծանությունը և ամրապնդել բազմակողմանիությունը միջազգային մակարդակում :
Համենայն դեպս Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին չորս տասնամյակների ընթացքում հարաճուն աճ են արձանագրել և Թեհրանն ու Պեկինը փորձել են խորացնել այդ հարաբերությունները բոլոր ոլորտներում ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա:Հետևաբար, 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթղթի մշակման և ստորագրման վերաբերյալ երկու կողմերի մոտեցումը ոչ միայն հստակեցնում է Թեհրան-Պեկին հարաբերությունների հեռանկարը, այլև կարող է հարմար օրինակ ծառայել տարածաշրջանային և միջազգային հարցերում ազդեցիկ ուժերի հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:Քանի որ ներկա դարաշրջանում ,երկրները միայնակ չեն կարող իրականացնել իրենց տնտեսական և քաղաքական կարիքներն ու պահանջները:
Սիրելի բարեկամներ հուսանք Իրան-Չինաստան 25 ամյա համապրփակ համագործակցության փաստաթղթի գնահատման հաղորդաշարը Ձեր հավանությանը արժանացած լինի :