«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»(15.Իրանի դիրքն աշխարհում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124415-Աշխարհում_ես_որտեղ_եմ_կանգնած_(15.Իրանի_դիրքն_աշխարհում)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք անդրադառնում ենք միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2020 16:45 Asia/Tehran

«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք անդրադառնում ենք միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:

«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը թուզի չորրորդ խոշոր արտադրողն է աշխարհում»:

Իրանն արտադրելով աշխարհի գյուղատնտեսական արտադրանքի մեկ երրորդը գտնվում է աշխարհի երկրների առաջին տասնյակում :«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»հաղորդաշարի մի քանի ծրագրով կներկայացնենք այս արտադրանքները: Այս բաժնում մենք կխոսենք  թուզի մասին:

Թուզ

«Թին» սուրայի  առաջին հատվածում Աստված երդվել է թուզով և ձիթապտուղներով:Այս երդումն իմաստալից է  քանի որ թուզը շատ սննդային   արժեք ունի և շատ  սննդառատ  է:

Թզի բերքի մոտ 85% -ը վաճառվում է չոր, քանի որ հասած թուզն արագորեն փչանում է:Թզենին  դեղին տերևներով և մոխրագույն-կանաչ ճիրաններով ծառ է, որի բարձրություն  հասնում է վեց մետրի և քանի որ այն դիմացկուն չէ ծայրահեղ ցրտին, ուստի այն մշակվում է միջին և արևադարձային շրջաններում:Թուզը  սննդարար և համեղ պտուղ է և պարունակում է շաքար, ազոտ, ճարպեր, հանքային նյութեր, ամինաթթուներ, տարբեր ֆերմենտներ և կարոտին:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների համաձայն ՝ Թուրքիան աշխարհում թզի  առաջին խոշոր արտադրողն է ՝ տարեկան 305450 տոննայով:Թուրքիայից հետո, Եգիպտոսը և Ալժիրն այս վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են `համապատասխանաբար 167622 տոննա և 131798 տոննա արտադրությամբ:Իրանը տարեկան  70,178 տոննա թզի արտադրությամբ, չորրորդ խոշորագույն արտադրողն է աշխարհում: Աշխարհի թզերի մեծ մասը արտադրվում է Մերձավոր Արևելքում: Իրանի չորացրած թուզը, հատկապես Ֆարս նահանգի Էստահբան շրջանինը, որակական առումով եզակի է և ամբողջ աշխարհում հայտնի է, որպես եզակի ապրանք:

«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը  չորրորդ կիվի արտադրողն է աշխարհում»:

Սկզբնական շրջանում  Կիվին  Չինաստանի հարավում  էր տեղական միրգ , այնուհետև տարածվեց  Նոր Զելանդիայում և  20-րդ դարի սկզբին,  այն աճեցվում էր առևտրի նպատակով: Կիվին շատ հարուստ է վիտամին C- ով և ունի ավելի մեծ քանակությամբ վիտամին C, քան նարինջը:Կիվիի  C վիտամինը, 2 անգամով գերազանցում է  նարինջին, 6 անգամով  `կիտրոնին  և դրա սննդառատ նյութերը 8 անգամ գերազանցում են խնձորին :Դրա  սև հատիկները  պարունակում են նաև վիտամին D:Կիվին պարունակում է նաև վիտամին A, B1, B3, B2 և B խմբի  այլ վիտամիններ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների համաձայն, Չինաստանը այս արտադրանքի աշխարհի ամենամեծ արտադրողն է ՝ 2 միլիոն և 390 հազար տոննա արտադրությամբ:Չինաստանից հետո Իտալիան և Նոր Զելանդիան յուրաքանչյուրը  523 հազար տոննա և 434 հազար տոննա կիվի արտադրելով  այս վարկանիշային աղյուսակում երկրորդ և երրորդ տեղում են :Իրանը ևս աշխարհում կիվիի չորրորդ խոշոր արտադրողն է ՝ 295,000 տոննա արտադրությամբ:Աշխարհում կիվիի արտադրության ոլորտում Իրանի մասնաբաժինը կազմում է  7 տոկոս: 

Չնայած կիվիի արտադրության մեջ Իրանը շատ հին անցյալ չունի, բայց վերջին տասնամյակների ընթացքում իր յուրահատուկ կլիմայական պայմանների շնորհիվ կարողացել է ընդգրկվել այս ոլորտի  խոշորագույն արտադրողների շարքում և այն աճեցնել իր երեք նահանգներում ՝ մասնավորապես Գիլանում, Մազանդարանում և Գոլեստանում:

 

«Գիտե՞ք, որ Իրանը աշխարհում կանաչ վարունգի չորրորդ խոշոր արտադրողն է»:

Ըստ հետազոտողների, վարունգի բույսի ծագումը Հնդկաստանն է:Այդ երկիրն ունի վարունգի բույսի ամենամեծ գենետիկ ռեսուրսներից մեկը:Վարունգի մշակումը տարածված էր արևմտյան Ասիայի տարածաշրջանում ավելի քան 3000 տարի, և հավանական է, որ հռոմեացիները վարունգը եվրոպական երկրների ժողովրդին են ներկայացրել:

Վարունգն ունի մոտ 96 - 97% ջուր և առանձնահատուկ նշանակություն ունի ժամանակակից սննդում վիտամինների, հանքանյութերի և օրգանական թթուների առատության բերումով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) -ի տվյալների համաձայն, Չինաստանը 61 միլիոն տոննա վարունգ արտադրելով , աշխարհի առաջին խոշոր արտադրողն է:Չինաստանը 30 անգամ ավելի շատ վարունգ է արտադրում, քան երկրորդ ամենամեծ երկիրը ՝ Ռուսաստանը:Երկրորդ և երրորդ տեղում են համապատասխանաբար Ռուսաստանը և Թուրքիան ՝ 1.9 միլիոն տոննա և 1,8 միլիոն տոննա վարունգ արտադրելով:Իրանը աշխարհում վարունգի չորրորդ խոշոր արտադրողն է ՝ 1,7 միլիոն տոննա արտադրությամբ:

Գիտեք արդ՞յոք, որ Իրանը աշխարհում սերկևիլ արտադրող  չորրորդ երկիրն  է:

Սերկևիլը փափկամազ է, ունի դեղին գույն և բաց դեղնագույն  պտղամիս ՝փոքրիկ սև հատիկներով:Սերկևիլն ունի նաև չոր և մազոտ պտղամիս,որը   թթվաշ և դառը  համ ունի,իսկ սերկևիլի ծառը նույնպես պատկանում է վարդածաղկազգիների ընտանիքին և այն խնձորների խմբին, որոնց տերևների հետևի մասը մազոտ է: Ծառը չի աճում չոր, շատ կրաքարային հողերում և խորքային հողի կարիք ունի:Պտուղը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ և հարուստ է վիտամին C- ով:Այն նաև ունի ցածր կալորիականություն, բայց մանրաթելինը ՝ բարձր է:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների համաձայն, Ուզբեկստանը  տարեկան 129,000 տոննա սերկևիլ արտադրելով համարվում է աշխարհում այս մրգի խոշորագույն արտադրողը:Ուզբեկստանից հետո, Թուրքիան և Չինաստանը,  126,000 տոննա և 111,000 տոննա  սերկևիլի արտադրությամբ, համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են:Իրանն աշխարհում սերկևիլի  չորրորդ խոշոր արտադրողն է ՝ տարեկան ավելի քան 74,000 տոննա արտադրությամբ: Իրանում սերկևիլի հիմնական արտադրող քաղաքներն են ՝Աստարան,Լահիջանը, Ռուդսարը, Ռամսարը և Շահսավարը :

 

Գիտե՞ք արդյոք, որ Իրանը աշխարհում ցիտրուսների  հինգերորդ արտադրող երկիրն  է:

Ցիտրուսային մրգերն են՝կիտրոնները, թուրինջը, նարինջը և մանդարինը, որոնք շատ օգտակար են և լավ մանրաթել են պարունակում:Ցիտրուսային մրգերը պարունակում են նաև հակաօքսիդանտեր, որոնք օգտակար են սրտանոթային հիվանդությունների նվազեցման համար:Ցիտրուսային մրգերը և դրանց արտադրանքները, ինչպիսիք են մրգահյութերը, վիտամին C- ի հարուստ աղբյուր են, որոնք օգտակար են մարմնի իմունային համակարգի ամրապնդման և մրսածության նվազեցման համար:Ցիտրուսային մրգերը հարուստ են այլ հանքանյութերով, ինչպիսիք են կալցիումը, որոնք օգտակար են ոսկորների ամրապնդման համար, ինչպես նաև ունեն կալիում, ինչը օգնում է բարելավել նյարդային համակարգի աշխատանքը:

Բրազիլիան աշխարհում ցիտրուսների առաջատար արտադրողն է,որն ունի ՝ տարեկան շուրջ 20 միլիոն տոննա արտադրություն: Այն նաև հայտնի է որպես աշխարհում նարնջի հյութի լավագույն արտահանող:Երկրորդ տեղում է Չինաստանը ՝ տարեկան շուրջ 19,6 միլիոն տոննա ցիտրուսի արտադրությամբ:Բայց ցիտրուսի երրորդ խոշորագույն արտադրողը ԱՄՆ-ն է՝ տարեկան ավելի քան 10 միլիոն տոննա արտադրությամբ:Սա այն դեպքում, երբ ամերիկացիների մեծ քանակությամբ սպառվող միրգը նարինջն է: Մեքսիկան հաջորդ տեղում  է ՝ տարեկան ավելի քան 6,8 միլիոն տոննա ցիտրուսի արտադրությամբ:

Իրանը աշխարհում ցիտրուսների հինգերորդ խոշոր արտադրողն է և լավ առավելություն ունի արտադրության համար `պայմանավորված կլիմայական բազմազանությամբ և լավագույն ցիտրուսների մշակությամբ:Ցիտրուսը արտադրվում է Իրանի յոթ նահանգներում, իսկ Մազանդարան նահանգը հանդիսանում է արտադրության հիմնական հանգույցը ՝ տարեկան մեկուկես միլիոնից մինչև մեկ միլիոն և 700 հազար տոննա արտադրությամբ,որին հաջորդում են Գոլեստանը, Գիլանը, Հորմոզգանը և Քերմանը:

Թանկագին բարեկամներ,  հուսով ենք որ այս հաղորդումը արժանացավ ձեր ուշադրությանը: